Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

Без названия (5)Այս պատմութունը մի տղայի մասին էր, ում հետաքրքրում է, թե ինչո՞ւ այդ հզոր փիղը չի փախնում: Չէ՞ որ նրան պահում էր ընդամենը մի ցից, որը մտած է խողի մեջ մի քանի սանտիմետր: Կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի: Պատկերացրեք ցցին կապված նորածին անպաշտպան փղի: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: :Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»: Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Advertisements

One Reply to “Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s