Աշխարհի ամենահին խաղալիքը փայտիկն է

50-.jpgՓայտիկը կարող է լինել աշխարհի ամեահին խաղալիքը: Կենդանիներն են խաղում փայտիկներով, և մենք օգտագործում ենք նրանք մեր շների հետ խաղալու համար: Երեխաները փայտիկները գտնում են, որպես երևակայության անվերջ աղբյուր: Փայտիկները կարող են դառնալ թրեր, կախարդական փայտիկներ,  ձկնորսական կարթ, և լուսային թրեր: Երբ երեխաները ձևանում են փայտիկներով, նրանք զարգացնում են իրենց ստեղծագործությունը և երևակայությունը: Continue reading “Աշխարհի ամենահին խաղալիքը փայտիկն է”

Advertisements

Հին Երևան

 

This slideshow requires JavaScript.

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Էրեբունի-Երևանը 2800 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Continue reading “Հին Երևան”

Ռոբոտաշինության խումբ

Նպատակ՝ Դպրոցու ձևավորել ռոբոտաշինության խմբակ, մասնակիցներին ուսուցանել ռոբոտոշինություն և մասնակցել ռոբոտաշինության մրցույթներին։

Տևողությունը՝ 8 ամիս
Երկուշաբթի՝ 12:55-13:30, Երեքշաբթի՝ 12:55-14:20, Չորեքշաբթի՝ 12:55-13:30

Ընթացքը՝

  1. Սովորել scratch ծրագրավորման մասին պատկերացում կազմելու համար
  2. Սովորել ռոբոտներ կառուցել
  3. Սովորել կառուցած ռոբոտը ծրագրավորել
  4. Կառուցել ռոբոտ ըստ խնդրի
  5. Ծրագրավորել ռոբոտը
  6. Մասնակցել մրցույթների

Մասնակիցներ՝ 4-րդ,5-րդ դասարանի սովորողներ

Իրականացնողներ՝ Տիգրան Սերոբյան, Հերմինե անտոնյան, Նազելի Տեր-Պետրոսյան

Տեխասցի տղամարդը հայտնվում է հիվանդանոցում, երբ գնդացիրը ցատկում է զրահակրի պինդ խեցիից

armadillo-usՏեխասցի տղամարդը, ով փորձել էր կրակել զրահակրի, հայտնվեց հիվանդանոցում, երբ գնդացիրը ցատկեց կենդանուց և հարվածեց նրա դեմքին:

Քեսս երկրի ոստիկանությունը ասաց, որ անանուն մարդը նկատեց փոքրիկ կենդանուն ‘իր տարածքում’, տեղական ժամով մոտովորապես գիշերվա ժամը երեքին, Երեքշաբթի օրը և որոշեց սպանել նրան:

“Նրա կինը տանն էր: Նա դուրս գնաց և վերցրեց իր .38 հրացանը և երեք անգամ կրակեց զրահակիրին,” Շերիֆ Լարրի Ռովեն ասաց:

Կենդանու պինդ խեցին շեղեց գնդացիրներից գոնե մեկը, որը ետ ցատկեց և հարվածեց տղամարդու ծնոտը:

Համաձայն ոստիկանության, մարդը տեղափոխվել էր մոտակա հիվանդանոց Տեքսարկանա քաղաքում, որտեղ նրա ծնոտը պետք է կարվեր:

Անհայտ է, թե արդյոք զրահակիրը ողջ է մնացել հանդիպումից հետո և նրա ուր լինելը մնում է առեղծված:

Անգլերեն տարբերակը տես այստեղ

Ռամզես II-ի բարեփոխումները

Ռամզեսը ձեռնարկեց արտաքին աշխարհում կորսված դիրքերը վերականգնելու գոչծը: Խեթական տերության դեմ սկսված եկրարատև հակամարտությունն ի վերջո ավարտվեց հաշտությամբ: Ք.ա. 1259 թ. Ռամզեսի և խեթական արքա Խաթուսիլիս III-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվում էին բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, իսկ երրորդ կողմի դեմ պատերազմի ժամանակ պետք է օգնեին միյանց:
Հաստատված խաղաղությունը թույլ տվեց իրականացնել հսկայածավալ շինարարություն: Կառուցվեցին նոր քաղաքներ, այդ թվում՝ փարավոնի նոր նստավայ Պեր-Ռամզեսը: Կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնցից նշանավոր է Աբու-Սիմբելի ժայռակերտ տաճարը: Նեղոսի դելտայում հազարավոր հեկտա հողատարածություններ դարձան ոռոգովի:

Պյութագորասի թեորեմի ապացույց

proof21

Հիմա մենք կսկսենք նույն եռանկյան չորս պատճեներով: Նրանցից երեքը համապատասխանաբար պտտել են 90°, 180°, և 270°: Ամեն մեկը ունի ab/2 մակերեսը: Եկենք առանց լրացուցիչ պտույտների դնենք նրանք միասին, որպեսզի նրանք կազմեն c կողմով քառակուսի:

proof22

Քառակուսին ունի քառակուսի ծակ (a – b) կողմով: Հաշվելով նրա մակերեսը (a – b)² և 2ab, չորս եռանկյունների մակերեսը (4·ab/2), մենք ստանում ենք

c²= (a – b)² + 2ab= a² – 2ab + b² + 2ab= a² + b²

Անգլերեն տարբերակը տես այստեղ