Հաշվետվություն

mundo-1Սովորում ենք Scratch

Ռոբոտիքսի դասը

“Տեխնովացիա Հայաստան 2019”

Ռոբոտաշինության խումբ

Դիջիթեք Էքսպո 2018

Ռոբոտների 11-րդ Հայաստանյան առաջնության այցելություն

Միջակայքի պարզ թվերը հաշվող ծրագիր

Հետազոտական աշխատանք

Աղուէս ծրագրի ուսուցում

Դիջիթեքյան կայքի սպասարկում

Ամանորյա նվեր բոլորին

 

Advertisements

Սովորում ենք Scratch

Scratch-ը բլոկային ծրագրավորման լեզու է, որի միջոցով կարելի է ստեղծել ինտերակտիվ խաղեր, հարցումներ և անիմացիաներ: 

Նպատակը

Այս լեզուն սովորելով, երեխաներին ավելի հեշտ կլինին օգտագործել Lego Mindstorm EV3 ծրագիրը, որով ծրագրավորելու ենք ռոբոտներին: Մեր նպատակն է երեխաների մոտ զարգացնել աբստրակտ մտածողությունը, որպեսզի նրանք կարողանան խնդիրներին տալ հետաքրքիր լուծումներ: 

Ինչ ենք ուսումնասիրելու

  • Շարժում (տեղափոխվել, պտտվել, փոխել x-ը և y-ը, թեքվել մկնիկի ուղղությամբ…)
  • Տեսքեր (խոսել, թաքնվել, հայտնվել, հաջորդ դիրքը, փոխել չափը, փոխել գույնը…)
  • Ձայն (նվագել նոտան, բարձրացնել ձայնը, արագացնել տեմպը, փոխել գործիքը…)
  • Գրիչ (գրիչն իջեցնել, գրիչն բարձրացնել, փոխել գրիչի գույնը, փոխել գրիչի չափը…)
  • Իրադարձություններ (երբ խաղը սկսվեց, երբ սեղմեմ օբյեկտի վրա, երբ սեղմեմ բացատ ստեղնը…)
  • Ցիկլներ (կրկնել 10 անգամ, քանի դեռ, մշտապես…)
  • Հաղորդագրություն (ուղարկել հաղորդագրություն, երբ ստանամ հաղորդագրությունը…)
  • Պայմաններ (if, if else)
  • Ընկալում (հպվո՞ւմ է մկնիկի սլաքին, հպվո՞ւմ է գույնին…)
  • Հարցում (հարցնել “Ի՞նչ է քո անունը:”, պատասխան…)
  • Տեսագրում (սկսել նկարել, վերջացնել նկարելը….)
  • Հրամաններ (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, համեմատում, և, կամ, ոչ, միավորել…)
  • Փոփոխականներ
  • Ֆունկցիաներ

Արդյունքներ

Արդյունքում ստանալու ենք փոքրիկ խաղեր (mini games): Վերջնական աշխատանքը լինելու է “Կապիկը և բանանները” խաղը: