Կիթառը՝ իմ կյանքի անբաժանելի մի մասը

IMG_2296.JPGԵս ծանոթացա կիթառի հետ, երբ տեսա թե ինչպես է իմ եղբայրը՝ Ռաֆայելը նվագում: Վեցերրորդ դասարանում, երբ իմացա որ մեր դպրոցում կիթառի դասեր կան, առանց ծնողներիս զգուշացնելու գնացի և ընդունվեցի: Իսկ հիմա, արդեն հինգ տարի է անցել և չեմ հավատում, որ ավարտում եմ:

Իհարկե, սա չի նշանակում, որ էլ չեմ նվագելու: Ես շարունակելու եմ նվագել և դեռ 18485580_224849474676393_6361355014375316797_nմասնակցելու եմ շատ համերգների: Կիթառը արդեն դարձել է իմ կյանքի մի մասը:

Հիշում եմ ինչքան էի ոգևորվել, երբ մայրիկս տուն էր եկել իմ նոր կիթառով : Ամբողջ օրը ձեռքիցս  ցած չէի դնում: Բացել էի Youtube-ը և տարբեր ուսուցողական տեսահոլովակներ էի նայում: Բոլորի գլուխը արդեն տարել էի չլարված կիթառովս:

20181225_111840

Մեր կիթառի սենյակը ինձ արդեն շատ հարազատ վայր է դարձել: Երևի, դպրոցում իմ ամենասիրված վայրն է: Հիշում եմ, ոնց էի ամեն օր դասերից հետո իջնում այնտեղ, կիթառ նվագելու և դասերս սովորելու:

 

 

 

 

Այս ամենը անհնար կլիներ առանց ընկեր Տաթևի: Նա ինձ ծանոթացրեց այս գործիքի հետ և սովորեցրեց նրա բոլոր գաղտնիքները: Ընկեր Տաթևը ուղղակի իմ ուսուցչուհին չէ, նա իմ ամենամոտ ընկերներից է: Նրա հետ շատ ժամանակ ենք անցկացրել ուղղակի խոսելով, իսկ ձմեռները՝ թեյ խմելով:

Այս տարիների ընթացքում նաև շատ ընկերներ ձեռք բերեցի: Տարբեր համերգների ենք իրար հետ մասնակցել և երկար ճանապարհ ենք անցել: Չեմ ասի, որ կկարոտեմ նրանց, որովհետև չեմ էլ պատրաստվում բաժանվել:

Այս հինգ տարվա ընթացքում շատ բան եմ սովորել և կիթառը դարձել է իմ կյանքի մի անբաժանելի մասը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s