Իմ միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

IMG_20190909_175559_2.jpgԺամանակակից մարդը շատ ավելի դիմացկուն է քան մի քանի հազար տարի առաջ: Մեր իմուննային համակարգը շատ ավելի ուժեղ է: Հենց օրինակ վերցնենք աղմուկը, միջին դարերում ապրող մարդը չէր կարող դիմանալ հիմիկվա աղմուկին: Կամ այդ ժամանակ շատ մարդիկ մահանում էին սովորական գրիպից:

Հայաստանում համարյա չկա աշուն և գարուն: Մեկ շաբաթվա ընթացքում եղանակը կարող է շատ կտրուկ շոգից փոխվել ցրտի: Երևանում կա տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիր: Ամեն օր մարզերից շատ մարդիկ գալիս են Երևան աշխատելու: Ի տարբերություն մի քանի տասնյակ տարի առաջվա համեմատ, գործարանները քիչ են, բայց դեռ շատ աղտոտող նյութեր են նետվում մթնոլորտ: Կա նաև կանաչապատման խնդիր, հատկապես կենտրոնում:

Ես ապրում եմ Արամ Խաչատրյան փողոցում, և ի տարբերություն շատ ուրիշ փողոցների իմը խաղաղ է: Ամբողջ փողոցը շրջապատված է բարձ բարդիներով: Աղմուկը շատ չէ: Դեռ, որոշ տարիներ առաջ ամեն ժամը մեկ ընդամենը մի քանի ավոտմեքենա կանցներ: Տան շրջապատում ոչ մի գործարան չկա: Բարձրահարկ շենքերը քիչ են:

Իմ կարծիքով իմ միջավայրը այդքան վտանգավոր չէ առողջության համար: Սակայն Երևանում կան վայրեր, որտեղ ապրելը լուրջ վնաս կարող է հասցնել մարդու առողջությանը:

Advertisements

Եվրոպա թե՞ Ռուստաստան: Իսրայել Օրի

XVII դարի երկրորդ կեսին, Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան Թուրքիան, առավել հզորանալով, պայքար էին սկսել կայսրության դեմ: Այդ ժամանակ Եվրոպան Հայաստանի ազատագրության համար շատ լավ դաշնակիցներ էին:

1645 թ. Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախբելու օսմանյան կայսրությունում գտնվող ժողովուրդներին:  Իմ կարծիքով այդ ժամանակ շատ ճիշտ քայլ էր դաշնակիցներ գտնել եվրոպայում:

Իսրայել Օրին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ խոսելուց հետո հասկանում է, որ առանց Ռուսաստանի օգնության նրանք չեն կարողանա իրականցնել իրենց ծրագրերը:

Այդպիսով նա գնում է այդ ժամանակվա թագավոր Պետրոս I-ի մոտ: Պետրոսը համաձայնում է օգնել, միայն երբ Հյուսիսային պատերազմը ավարտվի: Նա այդ ժամանակ Օրուն ուղարկում է Պարսկաստան և Անդրկովկաս, այնտեղի իրավիճակին ծանոթանալու:

1711 թվականին Իսրայել Օրին Աստրախանում հանկարծակի մահանում է, և Եսայի Հասան-Ջայալյանը վերադառնում է Արցախ: Իմ կարծիքով նրա մահը պատահական չէր:

Իմ կարծիքով, եթե նույնիսկ Եվրոպայից որոշ երկրներ Թուրքիայի հետ պայմանագիր էին կնքել, ճիշտ էր օգնություն խնդրել եվրոպական երկրներից: Քանի որ շատ երկրներ օգուտ կստանային օսմանյան կայսրության փլուզումից, նրանք ավելի հորդրոված կլինեին օգնել: