Հնչյունաբանություն

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է.

1) ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
2) հնէաբան, պանեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, չենք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե.

1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

1) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
2) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
3) առօրեական, աշխարհազոր, հօգուստ, հօդս ցնդել
4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

4. Ո՞ր շարքի բոլոր բառեում է գրվում օ.

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
4) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո.

1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազոր
4) հանապազոր, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը.

1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթընկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

1) թեթևոտն, հոգեվորդի, գոտևորել, եղրևանի
2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

1) արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևորել
2) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ.

1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
2) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.

1) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
2) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյան
3) Նաիրի, սկեսրար, երեխայի, աղյուսակ
4) խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ

Advertisements

Ազատություն

Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ:

-Վիլյամ Սարոյան

Մարդիկ միշտ կախված են կեղծ բաներից: Անհանգստանում են, թե մյուսները իրենց մասին ինչ կմտածեն, փորձում են փոխվել ուրիշների համար: Չեն ցանականում արտահայտել իրենց կարծիքը, քանի որ մյուսներինից տարբերվում է: Պետք է ազատ լինել այդպիսի կեղծ բաներից: Եթե մի բան դուրդ չի գալիս, ասես, կարծիքդ ազատ արտահայտես, ուրիշ մարդ չձևանաս:

Շատերին թվում է, որ ազատությունը սանձարձակություն կբերի, բայց ես համաձայն չեմ: Եթե դու մարդուն երկար ժամանակ փակ պահես, և հետո մեկ էլ ազատություն տաս, նա այն կշահագործի: Եթե մարդը հենց ազատության մեջ է մեծացել, նա սովոր կլինի դրան և կարգապահ կլինի: Բայց իհարկե, առանց սահմանների ազատությունն էլ է սխալ, եթե ոչ մի կանոն չլինի, ինչքան էլ մարդը կարգապահ լինի նա կշահագործի այն: