Հնչյունաբանություն 07.10.19

41. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.

4) տարընթաց

42. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.

4) ուղտադրուժ

43. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.

1) ործկալ

44. Բառերից քանիսո՞ւմ է գրվում գ.

3) ութում

45. Տրված բառերից քանիսո՞ւմ է գրվում խ.

4) չորսում

46. Տրված բառերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

1) երկուսում

47. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատախանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

3) 1-ռ, 2-ղ, 3-բ, 4-ր, 5-եվ, 6-գ, 7-րր, 8-է, 9-ղղ, 10-դ

48. Համարակալված բառեում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

2) 1-թ, 2-դ, 3-ը, 4-օ, 5-թ, 6-ղ, 7-ձ, 8-կ, 9-մ, 10-բ

49. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

2) 1-ը, 2-վվ, 3-յա, 4-մ, 5-գ, 6-ն, 7-կ, 8-ց, 9-գ, 10-այ

50. Համարակալված բառերում և բառաձևերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

3) 1-գ, 2-գ, 3-դ, 4-ծ, 5-խ, 6-ր, 7-ու, 8-յու, 9-կ, 10-տ

 

Advertisements

Իրավական և Սոցիալական պետություններ

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրակավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գեակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռությունը:

Իրավական պետությունը չի միջամտում քաղաքացիական հասարակության գործերին: Դա դասական ազատականության տեսանկոյւնից արգելք է ազատ ձեռներեցության ու մրցակցության համար, ոտնձգում է սեփականատեր-հարկատուի իրվաունքները: Սակայն ինչպես ցուցյ տվե պատմական փորձ, XIX դարի իրավական պետությունը չապահոեց համընդհանուր բարեկեցություն, չկասեցրեց աղքատությունը և հասարակական հակամարտությունները:

Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտովորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Հետ-խորհրդային տարածքում կատարված բարեփոխումներն իրեն նեդրումն ունեցան Հայաստանում մարդու ազատության զարգացման համար: Հաստատվեցին սեփականության իրվաունքը, ժողովրդավարական ազատությունները և այլն, այսինքն՝ նախկին սոցիալիստական պետությունը վերածվեց իրավական պետության:

Ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետական վարչաձևեր

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերն են ազատական-ժողովրդական և սոցիալական-ժողովրդական:

Ժողովրդական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքնեի լայն շրջանական, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Հակաժողովրդավարական ռեժիմն այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի:

Բեռլինի վեհաժողովից հետո

Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկաան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի ազատագրական պայքարը:

Հայկական հարցը ո միջազգային ասպարեզ էր իջել, ուներ նաև ներքին բովանդակություն: Հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության ազատագրության հարը, որին նա նվիրվեց ողջ XIX դ. վերջին և XX դ. սկբին:

Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնլու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավաությունն օտար երկրների մշտական միջամտություններից ազատվելու համար նախընտեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերի զանգվածային կոտորածները:

Արևելյան և Հայկական հարցեր

Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ
հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:
«Արևելյան հարց» հասկացությունն  առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով:
Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը:
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը, որը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի
ամբողջությունն էր. միջազգային դիվանագիտության խնդիր էր դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան
հարցի բաղկացուցիչ մաս:

Ռոբոտաշինության հաշվետվություն: Սեպտեմբեր

Այս տարի կրկին սկսել ենք Ռոբոտաշինության խմբակը: Ունենք 18 աշակերտ: Առաջին շաբաթում ծանոթացել ենք մեր տարվա ծրագրին և ռոբոտաշինության առարկային: Երեխաները հավաքել են իրենց առաջին ռոբոտը: Երկրորդ շաբաթից արդեն սկսել ենք սովորել Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Սովորել ենք Motion, Control, Pen, Sensing բաժինները: Ստեղծել ենք նկարչական ծրագիր: Սովորել ենք գծել երկրաչափական պատկերներ ցիկլերի օգնությամբ: Սկսել ենք աշխատանքը երեխաների առաջին խաղի վրա: Ամբողջ ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:

Սովորողներ՝

  1. Անուշիկ Ենոքյան
  2. Ալեքսանդր Երանոսյան
  3. Արամ Խաչատրյան
  4. Դավիթ Աղայան
  5. Արեգ Հարությունյան
  6. Վահան Սեդրակյան
  7. Դավիթ Բլեյան
  8. Պետրոս Խիլոյան
  9. Տիգրան Ղոչիկյան
  10. Դավիթ Աղայան
  11. Տիգրան Բազիկյան
  12. Վահագն Թալանչյան
  13. Ռուբեն Մաթևոսյան
  14. Արամ Միրզոյան
  15. Դավիթ Հովհաննիսյան
  16. Արման Մխեյան
  17. Վռամ Միրզոյան
  18. Վարուժան Միրզոյան

 

 

 

Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրեր

Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային:

Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց ՀունաստանիՄոլդավիայիՎալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։