Թմրամոլություն

Թմրամոլություն

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

 

 

Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումայիևթմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։

Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ Էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում են։ Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կեըպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։ Երկրորդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմրադեղի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում,թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։

Պաթոգենեզ
Թմրամոլությունը սկսվում Է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու ցանկությամբ։ Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է անբավարարվածություն, նրան <<ինչ-որ բան չիբավականացնում>>։ Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական ընդունումը։ Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում մարդու բնականոն հակումները։ Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափը։ Աստիճանաբար զգացողություններիուժգնությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը դառնում Է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը, հիվանդն անհանգիստ Է, լաիված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակ։

Միայն թմրանյութի հերթական բաժինը կարող է նրան հասցնել ցանկալի վիճակի։ Եթե սկզբում թմրանյութը թողնում էր թուլացնող, խաղաղեցնող, նպատակաուղղված գործողությունից զրկող ազդեցություն, ապա հետագայում հարբեցումը խթանում է, առաջացնում մտազգաստություն և վերադարձնում աշխատունակությունը։ Այդպիսի մարդկանց կենսագործունեության գործընթացներն ընթանում են թմրանյութի մշտական առկայության դեպքում, իսկ ընդունումն ընդհատվելիս դրանք խանգարվում են։ Եթե հիվանդության սկզբում թմրանյութի հանդեպ հակումն արտահայտվում էր հոգեկան ֆունկցիաների խանգարումներով (գրգռվածություն, տրամադրության անկում, կենտրոնանալու անընդունակություն), ապա այժմ առաջանում են ֆիզիկական վիճակի խանգաիման ախտանշաններ՝ քրտնոտություն, սրտխփոց, բերանի չորություն, մկանային թուլություն, վերջույթների դող, գունատություն, բբերի լայնացում։ Հակումը բավարարելու համար թմրամոլն ընդունակ է ստորանալու, խաբեության, դավաճանության, գողության և բռնության։ Եթե թմրանյութն օրգանիզմ չի ներմուծվում մեկ օրից ավելի, ապա առաջանում է, այսպես կոչված, թմրանյութային քաղցի (աբստինենցիա) համախտանիշ, որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզիկական ծանր խանգարումներով։ Անզուսպ հակման ֆոնի վիա առաջանում են գրգռվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, որոնք հաճախ փոխարինվում ենթախիծով, անելանելիության մտքերով։ Կախված այն նյութից, որը չարաշահում է թմրամոլը, թմրանյութային քաղցի շրջանում կարող են առաջանալ ցնցումային նոպաներ և սուր պսիխոզներ, որոնք ուղեկցվում են գիտակցության խանգարումներով, զգայախաբություններով ևզառանցանքով։

Խանգարվում են օրգանիզմի բոլոր համակարգերի ֆունկցիաները։ Բարձրանում է արյան ճնշումը, խիստ հաճախանում է սրտխփոցը։ Մկանները լարված են, առաջանում են ուժեղ մկանացավեր, մկանային դող, ջղաձգություններ և ցնցումներ։ Հիվանդները չեն կարողանում հարմար դիրք գրավել, բնորոշ է մկանային դողը, որը փոխարինվում է խիստ թուլությամբ և անշարժունությամբ։ Խանգարվում է մարսողական համակարգի գործունեությունը, առաջանում են փսխում, լուծ, ստամոքսի և աղիքների ցավեր, ախորժակի բացակայություն,քնի խանգարում։ Թմրամոլության տարբեր ձևերի ժամանակ բոլոր ախտանշաններն արտահայտվում են տարբեր ձևերով, ուստիհիվանդությունը կարող է ախտորոշել բժիշկը (թմրանյութի տեսակի պարզմամբ), եթե նույնիսկ հիվանդը դա թաքցնում է։ Ըստ հիվանդության խորացման աստիճանի՝ վրա է հասնում օրգանիզմի խորը հյուծումը, նվազում թմրանյութի հանդեպ հանդուրժելիությունը, նախկին դեղաչափերն առաջացնում են ծանր թունավորումներ, ուստի հիվանդն օգտագործում է դեղաչափի կեսը և նույնիսկ ավելի քիչ։ Նոր դեղաչափը միայն մի փոքր հավասարակշռում Է հիվանդի վիճակը՝ չպատճառելով ոչ աշխուժություն, ոչ ուրախություն։ Առանց թմրանյութի հիվանդն այնքան թույլ է լինում, որ կարող է մահանալ։ Հաճախ այդպիսի դեպքերում բուժօգնությունն անարդյունավետ է։ Մահը սպառնում է թմրամոլին ոչ միայն խորացած դեպքերում, այլ այն դարանակալում է հիվանդության հենց առաջին շաբաթից։ Հիվանդները մահանում են պատահականորեն՝ թմրանյութի չափից ավելի ընդունումից, անհայտ, չստուգված նյութերի ընդունումից և ներարկման ժամանակօրգանիզմ թափանցած վարակից։

Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզական ոլորտի խոր խանգարումներով, հիվանդների մոտ առաջանում Է ընկճվածություն, որի ժամանակ կարող են ինքնասպանություն գործել։ Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթևհիվանդությունները կարոդ են մահվան հասցնել։ Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ դժբախտ պատահարի զոհ դառնալ։ Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածում։ Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող թմրամոլը։ Նա խորտակում Է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են հոգեկան ու ֆիզիկական թերզարգացման, դաստիարակվում են ծանր պայմաններում։ Շատ մեծ են նաև սոցիալական կորուստները։ Հիվանդն արագ կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կապված չեն թմրամոլության հետ։ Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական գործողություններից։ Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թմրամոլության որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են բարոյական ու սոցիալական անկումը։ Միջավայրը, ուր մտնում Է թմրամոլը (կամ ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները, բարձրացնում հանցագործությունների թիվը։ Թմրամոլները հաճախ ներգրավում են նաև իրենց մերձավորներին։ Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում Է խոչընդոտել ամուսնութմրամոլությանը, այլև նպաստում է դրան։

Բուժում
Թմրամոլության բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում։ Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը։ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել։ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը։ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի։ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը։ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի ոի հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ «բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը»։

Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով։ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը։ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում։ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները։ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից։ Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին։

Թմրամոլություն

Մարիխուանա

Վիճակագրական տվյալներ

Հայաստան

Advertisements

ՄԻԱՎ-ՁԻԱՎ

Որոնք են ՄԻԱՎի փոխանցման ճանապարհները

Սեռական, արյան և մորից երեխային:

Ով կարող է վարակվել ՄԻԱՎով:

ՄԻԱՎ-ով կարող են վարաքվել մարդիկ և կապիկների մի տեսակ:

Որ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎառավել մեծ քանակները

ՄԻԱՎ-ի մեծ քանակ պարունակում է արյունը:

 

Թունավորում

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։ Շմոլ գազն անգույն է, անհոտ, և այդ պատճառով մարդը կարող է երկար ժամանակ գտնվել թունավոր միջավայրում ու չզգալ դա։ Տարիներ շարունակ շմոլ գազով թունավորման նշան է հա­մարվել մաշկի և շրթունքների վառ կարմիր կամ կարմրակապտավուն երանգը; Սակայն, այդ նշանն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջա­պես առաջ։ Ուստի թունավորումը ճանաչելու համար մի՛ առաջնորդվեք միայն մաշկի գույնով։

Continue reading “Թունավորում”

Ուսումնական մառան

Մասնակիցներ՝  միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝ , խոհանոցային գործունեություն, հմտությունների ձվավորում, սննդի գնման, պահպանման,պատրաստման, պահածոյացման կարողությունների ձևավավորում, ընթացքում սովորողները իմանում ենտարբեր մթերքների օգտակար հատկությունների, առողջության վրա նրանց ազդեցության մասին, մայր դպրոցի խոհանոցային հատվածի դիզայն., և ցուցահանդես վաճառքներին մասնակցություն

համագործակցում ենք տեխնոլոգիա  դիզայն առարկայի հետ, և ապահովում արտադրանքի դիզայնը, ուսումնական նյութերի պատրաստումը

  • ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
  •  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում
Անհրաժեշտ նյութեր՝ մթերք, ապակյա բանկաներ,  մակնշման թղթեր
թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), և այլն

 

Օտար մարմին շնչուղիներիում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:

 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:

Առաջին Օգնություն

Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:

Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:

Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Անգիտակից տուժած

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։