Ռեքվիեմ

Ռեքվիեմը դա մեսսա է, որը կաթոլիկ եկեղեցին առաջարկում էր մահացած մարդկանց հոգիները հանգստի ուղարկելու համար: Այս տերմը նաև օգտագործվում է ուրիշ երաժշտական ստեղծագործությունների համար, որոնք ասոցացվում են մահվան, մահանալու, և սգի հետ, նույնիսկ երբ նրանք կրոնի արդիականության հետ կապ չունեն:

Ռեքվիեմը իր անունը ստացել է լատիներեն «Requiem aeternam dona eis, Domine» տողից, որը նշանակում է «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր»:

1570 թվականին հռոմեական եկեղեցին խստորեն կանոնակարգեց ռեքվիեմի կազմը։ 18-րդ դարում ռեքվիեմը կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ Ժանրի բարձրագույն նվաճումներից է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» (1791 թ.)։

Advertisements

Առցանց դասերի փաթեթ

pizap.com14541477385901Մայրենի

Վ. Սարոյան .. Բան ունեմ ասելու; Առցանց քննարկում

Վ. Թոթվենց .. Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա; Առցանց քննարկում

Մ. Արազի; Արև

Մաթեմատիկա

Խնդիր-ռեբուսներ

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Ռուսերեն

Новые приключения Снегурочки

А. П. Чехова .. Размазня

Л. Пантелеева .. Буква <<Ты>>

Անգլերեն

Ջաննի Ռոդարի .. Հեքիաթներ հեռախոսով; Gianni Rodari .. Telephone tales

Ֆիզիկա

Իներցիայի, հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ

Տարատեսակ չափումներ

Կենսաբանություն

Սարդ-Խաչափառ

Աշխարհի ամենաթունավոր սարդերը; Թոփ 10

Պինգվիններ

Քիմիա

Դմիտրի Մենդելեև

Թեստեր

Երաժշտություն

Ամպի տակից ջուր է գալիս

Արմեն Տիգրանյան

Արվեստ

Օպերայի ուրվականը

Մարտիրոս Սարյան

Առողջագիտություն

Ինչ անել եթե կոտրվել է ջերմաչափը

Ինչպես կանխարգերել օդակաթիլային հիվանդությունները

Լրացուցիչ աշխատանքներ

Edu digitec; Դիջիգովազդ

Մոլորակների շքերթ

Օպերայի ուրվականը

загруженоԱյս ֆիլմը ինձ շատ դուր եկավ: Այս ֆիլմը մյուզքլ է և ֆիլմում անընդմեջ:Երգերը թարգմանված չէին և մի քիչ դժվար էր հասկանալը, բայց այս ֆիլմը նաև օգնեց, որ ես ավելի լավ յուրացնեմ անգլերենը: Այստեղ կար երեք գլխավոր հերոս Քրիստին անունով աղջիկը,Ռոիլ անունով մի տղա ով սիրում էր Քրիստինին և Ուրվականը: Քրիստինը մի աղջիկ էր, որը երգում էր օպերայում և լխավոր կատարողը հրաժարվեց իր դերից և այդպես Քրիստինը դարձավ գլխավոր կատարողը: Ռոիլը և Քրիստինը փոքր ժամանակվանից իրար հետ ծանոթ էին և երբ Քրիստինը տեսնում էր Ռոիլի միշտ մտածում էր, որնա կհիշե իրեն և նրա գլխավոր դերի շնորհիվ նրանք նորից հանդիպեցին: Ուրվականը սիրահարվել էր Քրիստինի վրա և կռվում էր սիրո համար: Ինձ դուր Ուրվականը, ճիշտ է նա դաժան էր, բայց նա սիրումբէր այդ աղջկան և պատրաստ էր անել ամեն ինչ նրա համար:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

скачанные файлыՀայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:

 Եկենք այցելենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: