Կիթառը՝ իմ կյանքի անբաժանելի մի մասը

IMG_2296.JPGԵս ծանոթացա կիթառի հետ, երբ տեսա թե ինչպես է իմ եղբայրը՝ Ռաֆայելը նվագում: Վեցերրորդ դասարանում, երբ իմացա որ մեր դպրոցում կիթառի դասեր կան, առանց ծնողներիս զգուշացնելու գնացի և ընդունվեցի: Իսկ հիմա, արդեն հինգ տարի է անցել և չեմ հավատում, որ ավարտում եմ:
Continue reading “Կիթառը՝ իմ կյանքի անբաժանելի մի մասը”

Advertisements

Ինչպիսին պետք է լինի սեբաստացին և ինչպիսի սեբաստացի եմ ես

Սեբաստացին պետք է լինի սպորտային

Մեր դպրոցում ամեն սովորող ընտրում է մարզաձև, որով կցանկանար զբաղվեր ֆիզկուլտուրայի դասընթացի ժամանակ: Մեր մարզաձևերը շատ զանազան են ունենք՝ հրաձգություն,նետաձգություն,տրիատլոն,հնգամարտ,վոլեյբոլ,բասկետբոլ,թենիս,գիմնաստիկա, սուսերամարտ և շուտով նաև կբացվի մեր ձիարշավարանը: Այս տարի ես ընտրել եմ հնգամարտը: Հնգաարտի մեջ մտնում է հրաձգություն,սուսերամարտ,նետաձգություն,լող և ձիարշավ:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ճամփորդող

Մեր դպրոցը կազմակերպում է բազմազան ճամփորդություններ, որոնց ամեն սեբաստացի պետք է մասնակցի: Կազմակերպվում են օրով ճանփորդություններ, տարբեր արշավներներ, ուսումնական ճանփորդություններ և այլն: Ես շատ եմ սիրում գնալ տարբեր արշավների: Իմ վերջին արշավը եղել է դեպի Մայրավանք: Ասեմ ձեզ դա իմ առաջին իսկական արշավն էր: Մյուս արշավներին ես ուղղակի բլուրներ եմ բարձացել, իսկ Մայրավանքը լռիվ ուրիշ էր: Սկզբից մենք մեկ ու կես ժամ բարձրանում էինք ժայռ, հետո հինգ սարի վրայով անտառներով ցեխերի մեջով հասանք Մայրավանք: Բոլորս սառչել էին ձյուն էր տեղում, մեծ մասը ցեխոտվել էր, բայց շատ հավես էր:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի արկած փնտրող

Հենց այսօր առավոտյան տիար Բլեյանը ասաց, որ սեբաստացին պետք է լինի արկած փնտրող: Հիշում եմ երբ ես փոքր էի, իմ դասընկերների հետ դպրոցում գանձեր էինք մա գալիս: Տարբեր ճանապարհներ էին գտնում: Հիշում եմ մի անգամ էլ մենք էին գանձեր պահել: Ճիշտ է մի գանձեր չէին: Այնտեղ պահել էին բամբակ, անձեռնոցիկ, հարյուր դրամ և մի քանի ուլունք: Իսկ հետո մոռացանք, որտեղ էինք պահել և այդպես էլ մնաց, տեսնես մինչև հիմա այտեղ է:Հիմա էլ ենք գանձեր փնտրում: Հիշում եմ երբ սկսեցի ուսումնասիրել Հին Եգիպտոսը, իմ ընկեր Ալենի հետ, որոշեցինք ֆիլմ նկարել: Ֆիմում մենք տարբեր բաներ ենք ցանկանում գտնել մեր դպրոցում:

Ահա մեր ֆիլմը

Սերիա 1

Սերիա 2

Սերիա 3

Կադրից դուրս

Սեբաստացին պետք է լինի երաժշտասեր

Մեր դպրոցում կազմակերպվում են տարբեր համերգներ,մեդիաուրբաթներ և ընդհանուր պարապունքներ: Բոլոր սովորողները պետք է մասնակցեն նրանց:Ընդհանուր պարապմունքները անցկացվում են ամեն առավոտ, իսկ մեդիաուրբաթները ամեն շաբաթ: Նրանց ժամանակ մենք երգում ենք, պարում և ուրախանում: Նաև մենք ունենք երաժշտական թև, որտեղ սովորեցնում են կիթառ,դաշնամուր,ջութակ, կան նաև ուսուցչական,պատանեկան և մանկական երգչախմբեր:Ես հաճախում եմ կիթառի:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ընթերցասեր

Մեր բոլոր դպրոցերը ունեն գրադարաններ և ամեն սովորող պետք է լինի ընթերցասեր: Պետք է կարդա շատ գրքեր: Ես շատ եմ սիրում կարդալ և ժամանակին նաև գրադարանի աղջիկ էի: Ամեն օր ես գնում եմ մեր գրադարան և կարդում եմ: Լինում է, որ դասերս եմ անում: Գրադարանը իմ ամենասիրելի տեղն է:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի խիզախ և ակտիվ

Սեբաստացին պետք է լինի խիզախ փորձի նոր բաներ: Ակտիվ լինի և մասնակցի ամեն ինչին: Ես չեմ վախում փորձել նոր բաներ և միշտ ակտիվ մասնակցում եմ ամեն ինչին: Նույնիսկ լինում է, որ ցանկանում եմ ամեն ինչին մասնակցել և դրա պատճառով ոչինչ չեմ հասցնում:

Եվ ամենակարևորը սեբաստացին պետք է լինի սեբաստացի..

 

Առցանց դասերի փաթեթ

pizap.com14541477385901Մայրենի

Վ. Սարոյան .. Բան ունեմ ասելու; Առցանց քննարկում

Վ. Թոթվենց .. Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա; Առցանց քննարկում

Մ. Արազի; Արև

Մաթեմատիկա

Խնդիր-ռեբուսներ

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Ռուսերեն

Новые приключения Снегурочки

А. П. Чехова .. Размазня

Л. Пантелеева .. Буква <<Ты>>

Անգլերեն

Ջաննի Ռոդարի .. Հեքիաթներ հեռախոսով; Gianni Rodari .. Telephone tales

Ֆիզիկա

Իներցիայի, հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ

Տարատեսակ չափումներ

Կենսաբանություն

Սարդ-Խաչափառ

Աշխարհի ամենաթունավոր սարդերը; Թոփ 10

Պինգվիններ

Քիմիա

Դմիտրի Մենդելեև

Թեստեր

Երաժշտություն

Ամպի տակից ջուր է գալիս

Արմեն Տիգրանյան

Արվեստ

Օպերայի ուրվականը

Մարտիրոս Սարյան

Առողջագիտություն

Ինչ անել եթե կոտրվել է ջերմաչափը

Ինչպես կանխարգերել օդակաթիլային հիվանդությունները

Լրացուցիչ աշխատանքներ

Edu digitec; Դիջիգովազդ

Մոլորակների շքերթ