Իրավունք 20.09.19

Ինչո՞ւ է անհրաժեշտ հասարակական կարգավորումը:

Մարդիկ ընդունակ են ինքնակառավարման և սեփական վարքի կարգավորման, սակայն մարդկանց համագոյակցությունը և համագործակցությունը կարիք ունեն կազմակերպական կառավարման և կարգավորման: Քանի որ մարդկանց, նրանց խմբերի միջև առկա են նաև շահեի հակասություններ, ուրեմն միայն վարքագծի ինքնակարգավորմամբ հնարավոր չէ հաստատել կարգուկանոն: Հետևաբար, հասարակության ձևավորմանը զուգընթաց կազմավորվում են նաև սոցիալական կառավարման և հասարակակն նորմերի միջոցով կառավարումը:

Ո՞րն է իրավունքի նորմերի կենսագործման երաշխիքը:

Օրենքները կոչված են հաստատելու իրավունքների հավասարություն, պաշտպանելու մարդկանց ազատությունը, անվտանգությունը, պայմաններ ստեղծելու նրանց ներդաշնակ համակեցության համար: Պետությունը, բացի օրենքներ սահմանելուց, հետևում է, որ դրանք կենսագործվեն:

 

Advertisements

Իրավունք 13.09.19

Սահանել Իրավունք հասկացությունը:

Իրավունքն ընդհանուր նորմերի ամբողջություն է:

Իրավունքը հասարակական հարաբերությունները կառավարող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է,որին հատուկ են պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը:

Բացատրել իրավունքի և օրենքի տարբերությունը:

Օրենքը դու պարտադրված ես անել, իսկ իրավունքը ոչ: Բոլորը հավասար են օրենքի առաջ: Իրավունքը ամրագրվում է օրենքով: Իրավունքը խախտելու համար օրենքով պատիժ է հասնում:

Գտնել ՀՀ օրենք, որը հակաիրավական է:

 

Նշանադրություն: Իրավական խնդիր

Ընտանեկան օրենսգիրք: Հոդված 27.

Ամուսնական պայմանագիրը Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

Հոդված 29.

Ամուսնական պայմանագրի բովանդակությունը 1. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։

Քաղաքացիական օրենսգիրք: Հոդված 201.

Ամուսինների ընդհանուր սեփականությունը 1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

Պատասխան

Այս դեպքում ամուսնական պայմանագիր չի կնքվել: Եվ մենք չեն կարող ընդունել նշանը, որպես ընդհանուր սեփականություն (կամ պայմանագով նախատեսված): Տղան աղջկան իր կամքով նվիրել է նշանը և աղջիկը ընդունել է: Հիմա այն համարվում է աղջկա սեփականություն և տղան իրավական հիմք չունի պահանջելու այն հետ:

Ինչպե՞ս մահացավ Նապոլեոնը

Շատերը ասում են, որ Նապոլեոնը մահացել է քաղցկեղից, բայց պարզվել է, որ նրան թունավորել են: Նապոլեոնը անցկացրել է իր վերջին տարիները բանտարկված Սբ. Հելենա կղզում:

Գիտնականները ուսումնասիրել են Նապոլենի մազի ԴՆԹ-ն և դա հաստատել է, որ նա մահացել է arsenic թույնից:

Այս ամենը հաստատում է վաղուց հայտնված կասկածները, որ Մոնթհալոն անունով մի ստվերավոր ֆրանսիացի կերպար, ով բանտարկված էր Նապոլեոնի հետ, և աշխատում էր Անգլիացիների վրա, կղզու կառավարչի կողմից, տրվել էր arsenic-ով նշեր, Նապոլեոնին թունավոելու համար:

Մոսկվայի հրդեհը և Հայոց թաղը

1812 թվականին, Մոսկվայի հայկական թաղը չի վառվել: Պատճառը շատ հետաքրքիր էր: Նապոլեոնի թիկնապահ՝ Ռուստամ Ռազան հայ էր: Հայկական թաղում ապրող հայերը համոզել են նրան ֆրանսիական զինվորներ այնտեղ կանգնեցնել, որպեսզի նրանք պաշտպանեն թաղը ռուսական հրկիզողներից: Այդպիոսվ հայկական թաղը հայերի և ֆրանսիացիների շնորհիվ չհրկիզվեց:

Աշխատանքային հարաբերություն

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք: Հոդված 140
1. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն սահմանվում է՝
1) տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչեւ տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.
2) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի: Այդ դեպքում աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ.
3) գիշերային ժամանակ աշխատող անձանց համար:
2. Մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Աշխատակիցի պահանջը մերժվում է, քանի որ օրենքը նրան չի վերաբերվում:

Լուծում:
ՀՀ աշխատանքային օրենսգիրք: Հոդված 142, կետ 5
5. Առանց ամուսնու (կնոջ) մինչեւ 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք` գործատուի մոտ նման հնարավորության առկայության դեպքում: