Իմ նախատատը, որպես ամերիկյան որբանոցի սան

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ շատ երեխաներ կորցրեցին իրենց ծնողներին և իմ մոր տատիկը այդ մարդկանցից մեկն էր:

1915 թվականին անապսատան երեխաների համար ստեղծվեցին ամերիկյան որբանոցներ՝ սկզբից Կարսում հետո Ալեքսանդրապոլում: Ալեքսրանդապոլում ստեղծվեցին 8 որբանոց, որտեղ ապրում էին 500 երեխաներ, այդ թվում նաև իմ նախատատը:

Որբանոցները կառավարում էին միստր Յարոն, Միշելը, Ֆատլկենը, Ֆեգելը, Ֆիլիպը, տիկին Աշխենը, օրիորդ Սանդուխտն ու Սաթենիկը: Որբերը ապահովված էին սննդով, հագուստով,  հանրակրթական առարկաներից զատ սովորում էին զանազան արհեստներ, օտար լեզուներ: Դպրոցները համեմատաբար ապահովված էին դասագրքերով, գրենական պիտույքներով:

Տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, թիթեղագործություն, կազմարարություն, հյուսնություն, սափրիչություն, երկաթագործություն, կավագործություն, փականագործություն: Աղջիկները հմտանում էին ամեն կարգի տնային գործերի մեջ:

Երեխաները օրվա մի մասը անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում եւ արհեստանոցներում պարապմունքներ չկային, և նրանք զբաղվում էին որբանոցներում մաքրություն անելով, հետևում անձնական հիգիենային և այլն:

Մայրիկս պատմում է, որ նրա տատիկը շատ կրթված էր, շատ գքեր էր կարացել և ստեղծագործելու հանդեպ մեծ սեր ուներ: Նրա ապագա ամուսնուն հենց Ալեքսանդրապոլում է հանդիպել:

 

Իմ նախապապերը, որպես ռեպրեսիայի զոհեր

1917 թվականին հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Ռուսաստանում իշխանության եկան բոլշևիկները: Դա կոմունիստական կուսակցության մի թև էր, որի ծրագրում կար Ռուսաստանում կառուցել բանվոր-գյուղացիական պետություն և ապագայում սոցիալիզմ կամ կոմունիզմ: Այդ դոկտրինան իր մեջ նեռարում էր այն դրույթները, որ երկրում հարուստ պետք է չլինի, բանվորներին և գյուղացիներին շահագործող պետք է չլինի, բոլոր ձեռնարկությունները և գործարանները պետք է պատկանեն պետությանը և հողը պետք է լինի գյուղացունը: Իրենց այդպիսի ազնիվ մտահաղացումները կատարելու համար բոլշևիկները չէին խորշում օգտագործել ամենասարսափելի միջոցները:

Հեղափոխությունից հետո գնդակահարվեցին կամ աքսորվեցին Ռուսական կայսրության շատ հայտնի պետական գործիչներ, գիտնականներ, գործարարներ: 1922 թվականին կազմվեց ԽՍՀՄ-ն՝ առաջվա Ռուսական կայսրության ծայրամասում գտնվող միապետությունների միավորմամբ: Իշխանությունն այդ ժամանակ էլ գտնվում էր կոմունիստական կուսակցության ձեռքերում:

1924 թվականին Լենինի մահից հետո, իշխանության եկավ Ի. Վ. Ստալինը: Իշխանության գալուց հետո իր առաջին աշխատանքն էր ազատվել իր հին բոլշևիկ ընկերներից: Նա վախենում էր, որ օգտագործելով իրենց հարգանքը և իշխանությունը, նրանք կարող են անել պետական հեղաշրջում: Այդ պատճառով գնդակահարվեցին կոմունիստական կուսակցության շատ գործիչներ, մյուսների վրա կազմվեցին հայտնի գործեր:

Այդպես մինչև Հայրենական մեծ պատերազմն սկսելը պարբերաբար դատվում էին, աքսորվում և գնդակահարվում տարբեր պետական, քաղաքական և տնտեսական գործիչներ, զանազան պատճառներով: Այդ ամեն ինչի կուլմինացիան եղավ 1937 թվականին, երբ առանց դատարանի, այսպես կոչված եռյակների որոշմամբ գնդակահարվում կամ աքսորվում էին: Իսկ 1941 թվականին պատերազմ սկսելուց հետո, Ստալինը վախենալով, որ որոշ ժողովուրդներ կաջակցեն Հիտլերին, աքսորեց ամբողջական ազգերի:

Պատերազմի ժամանակ ռեպրեսիաները որոշ չափով թուլացան, բայց նոր թափ առան նրանից հետո: Պատճառը այն էր, որ պատերազմի ժամանակ, որոշ գործիչներ ձեռք էին բերել մեծ հեղինակություն կուսակցության և պետության մեջ: Ռեպրեսիաներին զոհ դառան շատ հայտնի բժիշկներ, բարձրաստիճան զինվորականեր, պարտիական գործիչներ: Այդ ամեն ինչը վերջացավ Ստալինի մահվան հետ 1953 թվականին:

Մորս պապիկը նույնպես ռեպրեսիայի զոհ է եղել: Նա գրքերի սիրահար էր և երեկոյան միշտ կարդում էր: Հարևանները մատնեցին նրան ասելով, թե իբրև արգելված գրականություն  է կարդում:  Այդպիսով մի օր եկան և նրան տարան: Իմ տատիկը այդպես էլ չտեսավ իր հորը, իսկ նրա քույրը ընդամենը երեք տարեկան էր:

Երբ որ նրա եղբայրը փորձել է նրան հաց տանել, նրան նույնպես ձերբակալել են, երկու ընտանիքներն էլ կորցնելով իրենց հայրերին:

 

Աշխարհում ներկա դրության վերլուծություն

Դեռևս կես տարի առաջ աշխարհում շատ քիչ մարդիկ կմտածեին, որ մոտակա ապագայում կտեսնեն, թե ինչպես է աշխարհը փոխվում իրենց աչքերի առջև: Նոր կորոնավիրուսը փոխում է աշխարհը տնտեսական, քաղաքական, առողջապահական սոցիալական և շատ ուրիշ տեսանկյուներից:

Կորոնավիրուսը չի բուժվում պատվաստանյութերով, այլ բուժվում են երկրորդական հետևանքները :

Աշխարհի բոլոր գիտական կենտրոնները կատարում են փորձեր պատվաստանյութը կամ ներկա դեղամիջոցներով վարակի բուժում գտնելու համար: Աշխարհի բոլոր առաջատար երկրներն ինչպիսին են ԱՄՆ-ն, Ռուսաստանը ,Գերմանիան, Չինաստանն աշխատում են այդ ուղղությամբ: Հնարավոր է, որ 2020 թվականի վերջում արդեն կունենանք կորոնավիրուսի պատվաստանյութ:

Աշխարհի առողջապահական համակարգը աշխատում է ուժեղ ռեժիմով: Դրա արդյունքն երևում է կորոնավիրուսից միլիոնավոր բուժվածների շնորհիվ:

Նաև շատ լարված իրավիճակ է տնտեսության համակարգում: Աշխարհում այսպիսի դեպք դեռ չի եղել, որ մարդկության մեծ մասը չաշխատի: Հիմա միայն աշխատում են կեսական գործունեությանը անհրաժեշտ կազմակերպությունները:

Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի կորուստներ կունենա տնտեսությունը: Դա կախված է, թե ինչպես երկրները կաշխատեն վարակի դեմ: Սակայն պարզ է, որ տնտեսության կառուցվածքը փոխվում է: Շահում են այն կազմակերպություններն, որոնք կարող են աշխատել օնլայն: Շահում են նաև տեխնոլոգիական ստարտափները, որոնց ստեղծած հավելվածները գօնում են պետությանը և բնակչությանը հաղթահարել մեկուսացման պատճառով առաջացած բարդությունները:

Իհարկե, տնտեսության անկումը կբերի շատ մարդկանց ապրելակերպի վատթարացման: Անհասկանալի վիճակում են գտնվում նաև երկրների ֆինանսական դրությունները: Շատ մեծ ծախսեր են արվում նոր հիվանդասենյակներ գնելու, մարդկանց մեկուսացման, խոցելի խմբերին օգնություն հատկացնելու վրա: Այս ծախսերն արվում են պետությունների առկա միջոցներից: Սակայն, այդ միջոցները ևս սահմանափակ են: Նրանք կազմված են տնտեսության աշխատանքի ընթացքում ստացված հարկերից և պետության կողմից ծառայություններ մատուցելու համար գանձված գումարներից: Մուտքերը, որոնք կազմված են հարկերից՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձների, զգալիորեն նվազել են: Այդ պատճառով տվյալ ծանր վիճակում կարիքները հոգալու համար կարճ ժամանակ հետո միջոցները կլինեն ոչ բավարար:

Դա առաջին շրջանում կբերի պետության ներքին և արտաքին պարտքերի ավելացմանը: Երկրորդ շրջանում քանի որ պետությունները իրենց անհրաժեշտ կարիքները հոգալու համար ավելացնում են դրամի ծավալը, ոչ հեռու ապագայում կբերի գների զգալի բարձրացմանը: Դա իր մեջ պարունակում է վտանգ պետության տնտեսական թուլացմանը:

Եվս մեկ խնդիր, որ կարող է կանգնել երկրների առաջ և արդեն որոշ երկրներում կանգնել է, հատկապես աֆրիկական և փախստականներ ունեցող երկրներում, պարենային անվտանգության հարցը: Այս ճգնաժամը ցույց տվեց, որ շատ երկրներ չունեն բավարար պարենային պաշար իրենց բնակչությանը երկար ժամանակում ապահովելու համար, որը իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Այդ թվում են մտնում նաև զարգացած երկրներ, ինչպիսին են եվրոպական երկրները և ԱՄՆ-ն:

Արդեն ակնհայտ է, որ այս ամենից հետո աշխարհը նույնը չի լինի: Կքանդվեն հին միությունները, կստեղծվեն նորը և միջազգային գլոբալիզմը ավելի շատ կփոփոխվի առանձին պետություններն առաջնակարգ իրենց շահերը պաշտպանելու ստատեգիային:

ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ

ՀՀ-ն ունի չորս հարևան, որոնցից երկուսի հետ գտնվում է վատ հարաբերությունների մեջ: Դրանք են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:

Վրաստանի հետ Հայաստանը գտնվում է բարեկամական հարաբերություններում: ԽՍՀՄ-ը փլուզումից հետո եղել են կոնֆլիկտներ Ջավախքի ու Լոռիի համար, նրանք ավարտվեցին Ջավախքը գնալով Վրաստանին և Լոռին մնալով Հայաստանում:

Վրաստանի հետ առանձնապես տնտեսական հարաբերություններ չկան: Ապրանքաշրջանառությունը երկրների միջև քիչ է և հիմնականում կազմված է սննդամթերքից, որոշ չափով էլ էլեկտրոէներգիայի վաճառքից: Շատ հայեր իրենց ամառային հանգիստը անցկացնում են Աջարիայում, նաև շատ այցելություններ կան Թիֆլիս:

Վրաստանը և Հայաստանը գտնվում են տարբեր տնտեսական միություններում՝ Վրաստանը ասոցիացված է Եվրոմիութայն հետ, իսկ Հայաստանը՝ Եվրասիական: Քանի որ Հայաստանը և Վրաստանը հարյուրավոր տարիների հարևաններ են, դա մեծ հնարավորություն է տալիս, որ այդ երկու խոշոր տնտեսական միավորները համագործակցեն:

Վրաստանն էլ, Հայաստանն էլ ունեն շատ զարգացած, յուրահատուկ ազգային մշակույթ և չնայած հարևաններ լինելուն երկուսն էլ յուրահատուկ են: Վրաստանում ապրում են շատ հայեր և այդ պատճառով այնտեղ կան հայկական դպրոցներ: Նաև կրթական փոխանակումներ են լինում երկու երկրների միջև:

Իրանի հետ նույնպես գտնվում ենք բարի դրացիական հարաբերություններում: Իրանի հետ տնտեսական հարաբերությունները հիմնականում բաղկացած է էլեկտրոէներգիայի վաճառքից և տուրիզմից: Նաև ունենք լավ քաղաքական հարաբերություններ: Շատ հարցերում Իրանը իրեն չեզոք է պահում: Սակայն շատ դեպքերում նա է եղել պատճառը, որ Արդբեջանը ագրեսիվ չի վարվել: Իրանում նաև կան շատ հայկական եկեղեցիներ, դպրոցներ, համայքներ, մշակույթային կենտրոններ:

Թուրքիայի հետ հարաբերություններ չունենք: Կա միակողմանի տուրիզմ: Հայաստանից գնում են Արևմտյան Հայաստան, ծովային քաղաքներ և Ստամբուլ: Նաև կատարվում է ապրանքի ներմուծում անհատների կողմից:

Եվրոպական միության կողմից արվել են փորձեր հայ-թուրքական հարաբերությունները շտկելու հանդեպ: Սակայն, Թուրքերը հրաժարվում են Մեծ Եղեռնը ընդունելուց և այդ պատճառով դիվանագիտական հարաբերություններ չեն ստեղծվում:

Ադրբեջանի հետ գտնվում ենք թշնամական հարաբերություններում: Արցախյան հարցը ունի շատ տարիների պատմություն: Այն սկսել է 19-րդ դարի սկզբին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպվում են, որոշ հանդիպումներ երկու պետությունների ղեկավարների միջև, որտեղ քննարկվում են հարցի լուծման տարբերակները: Սակայն հանդիպումներ անհաջող են:

 

Ադրբեջանցիները Հայաստանում

Շատ ադրբեջանցիներ ապրել են Հայաստանում, հատկապես Խորհրդային Միության տարիներին: Նրանք հիմնականում բնակվում էին Ղափանի, Մասիսի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Աշոտցսկի շրջաններում: Ադրբեջանցիներ կային նաև Երևանում:

Հայերի և ադրբեջանցիների հարաբերություները քաղաքավարի էին, որոշ դեպքերում նաև բարեկամական: Սակայն, միևնույն է զգուշավորություն կար: Ադրբեջանցիները խոսում էին մաքուր հայերեն: Եթե փողոցում տեսնեիր ադրբեջանցու, շատ քիչ դեպքերում կարող էիր տարբերել:

Նույն ձև, շատ հայեր բնակվում էին Ադրբեջանում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, ադրբեջանցիները և հայերը սկսեցին վերադառնալ իրենց հայրենիքները: Սովորաբար լինում էր տների փոխանակում: Հայերի մեծ մասը բնակվում էր Բաքվում և տեղի ունեցավ անհավասար փոխանակում: Նրանցից շատերը փոխանակեցին իրենց լավ բնակարանները և տները Հայաստանի խուլ վայրերում գտնվող ադրբեջանցիների խարխուլ տների հետ: Երբ ադրբեջանցիները վերադառնում էին Ադրբեջան, հայերը նրանց համար ավտոբուսներ էին կանչել, որը նրանց կհասցներ մինչև սահման: Սակայն, հայերը մեծ մասամբ թողել էին իրենց ունեցվածքը և փախել էին Հայաստան, թողնելով ամեն ինչ:

Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանական կառավարությունը վարում էր հայաթափման քաղաքականություն Արցախում և Նախիջևանում: Այդ իսկ պատճառով էլ Նախիջևանում Խորհրդային Միության փլուզման նախօրյակին համարյա հայ չէր մնացել: Իսկ Արցախում հայ բնակչությունը զգալիորեն պակասել էր:

Հանրային լրագրության ակումբի լրագրողները կրթահամալիրում

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծության խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

Հարցեր Հանրային լրագրության ակումբի լրագրողների համար՝

  1. Ի՞նչը ձեզ խթանեց ստեղծել այս ակումբը:
  2. Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս ոլորտով զբաղվելիս:
  3. Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց հանրային լրագրությամբ:
  4. Ի՞նչ մակարդակի է մեդիագրագրությունը Հայաստանում:
  5. Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Լրագրողների էթիկայի կանոնակարգը

Կանոնակարգը բաղկացած է յոթ ենթաբաժիններից:

1. Ճշգրտություն և անկողմնակալություն: Լրագրողը պարտավոր է ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունները, չհրապարակել կեղծ տեղեկություններ: Հստակ սահմանազատել փաստերը կարծիքներից, վերլուծություններից, մեկնաբանություններից: Հաղորդագրությունները լուսանկարային, տեսագրված և ձայնագրված համապատասխանեն իրականությանը: Մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս: Չաղավաղել լուսանկարային և տեսագրված նյութի բովանդակությունը:

2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում: Լրագրողը պարտավոր է հնարավորինս նշել տեղեկության աղբյուրները: Լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները: Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ եւ գաղտնի մեթոդներից,
բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում
հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների
կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի եւ հիմնավորվի բուն
հրապարակման մեջ: հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ և արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները:

3. Խմբագրական անկախություն: Լրագրողը պարտավոր է հստակ սահմանազատել լրագրողական նյութերը գովազդից: Հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար զանազան պարգեւատրումներից: Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները եւ հետեւել դրանց պահպանմանը:

4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ: Լրագրողը պարտավոր է պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի,
սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ: Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով: Երեխաներից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ՝ ստանալ երեխայի և նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր և անպայման երեխային հասկանալի լեզվով: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ինչպես նաեւ ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ:

5. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ: Լրագրողը պարտավոր է խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով: Որևէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը:

6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում: Լրագրողը պարտավոր է աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները
կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից: Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք: Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

7. Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս: Լրագողը պարտավոր է բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների նկատմամբ լինել հանդուրժող: Չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու տեսակետները: Չհրապարակել թեկնածուների հասցեին զրպարտություն, շանտաժ ու սպառնալիք պարունակող նյութեր: Չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր:

Հայաստանի I-ին հանրապետության միջազգային հարաբերությունները

Նորանկախ հայկական պետության առաջնահերթ խնդիրներից էր միջազգային ճանաչման հասնելը: ՀՀ դիվանագիտական առաջին փաստաթուղթը 1918 թ. հունիսի 4-ին Բաթումի պայմանագիրն էր, ըստ որի՝ Հայստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ այն պետությունների հետ, որոնք պատերազմական վիճակում էին Օսմանյան կայսրության հետ:

Սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները սահմանափակվում էին Քառյակ միության երկրների և անմիջական հարևանների շրջանակներով:

1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարը ազդարարեց Քառյակ միության, այս թվում Թուրքիայի պարտությունը Առաջին աշխարհամարտում, ուժը կորցրեցին Բաթումի և Բրեստ-Լիտովսկի պայմանագրերը: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, սկսեց վարել ավելի համարձակ արտաքին քաղաքականություն՝ փորձելով ամրապնդել երկրի միջազգային դիրքերը:

1919 թ. փետրվարից Փարիզում, Լոնդոնում և եվրոպական այլ մայրաքաղաքներում դիվանագիտական աշխույժ գործունեություն էր ժավալել Ա. Ահարոնյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը: Կարճ ժամանակում դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպաըոսություններ հիմվեցին աշխարհի 40-Ից ավելի պետությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Հռոմուոմ, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կ. Պոլսում, Կահիրեում, Թեհրանում և այլուր:

ՀՀ դիվանագիտական գործունեության մեջ կարևորվում էր հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրի հարավում ու արևելքում առաջացել էին ոչ խորհրդային պետական կազմավորումներ: Վերջիններիս հետ հաստատվեցին բարեկամական սերտ հարաբերություններ: Սակայն Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր շտապում ճանաչելու Հայաստանի անկախությունը:

ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից էր հարաբերությունների կարգավորումն անմիջական հարևանների հետ: Պատմականորեն ձևավորված և ցարական տիրապետության ժամանակներից ժառանգֆություն մնացած ազգային, տարածքային-սահմանային և այլ վեճերի պատճառով փոխադարձ անվստահություն կար Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերություններում:

Ի տարբերություն վերջինների՝ բարեկամական սերտ հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի ու Իրանի միջև: Թեհրանում հիմնված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորում էր խորհրդարանի պատգամավոր իշխան Հովսեթ Արղությանը, իսկ Իրանի՝ Երևանում հաստատված հյուպատոսույթյունը՝ Ասադուլլա խանը:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը հասավ միջազգային ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մի շարք երկրների հետ:

Սևրի պայմանագիրը

Սևրի պայմանագիրը կնքվել է Փարիզի Սևր կոչվող արվարձանում 1920թ. Օգոստոսի 10-ին: Սևրի պայմանագիրը հաշտության պայմանագիր էր,որը կնքվել է Անտատի երկրների և սուլթանական Թուրքիայի միջև: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը: Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Ըստ Սևրի պայմանագրի 88-93 հոդվածների՝ Օսմանյան Թուքրիանն պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էր անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ 90 հազար քառ. Կմ, ելքով դեպի Սև ծով: Այդպիսով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. Կմ: Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա:

Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև այդ ժամանկ Թուրքիայում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում, որ գլխավորում էր թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Մյուս կողմից՝ Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան,Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայեից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը: