Նոյեմբեր ամսվա հաշվետվություն: Ռոբոտիքս

Նոյեմբեր ամիսը սկսել ենք ռոբոտներ հավաքելով: Սովորել ենք ինչպես կարելի է կառուցել ռոբոտներ, որոնք ենք գլխավոր բաղադրիչները: Ծանոթացել ենք սենսորներին և ինչպես նրանց կարելի է օգտագործել ռոբոտների մեջ: Սովորել ենք ռոբոտի տեղաշարժման ձևերը, ինչպես կարելի է ծրագրավորել շարժիչները:

Առաջինը կառուցել ենք Castor Bot-ը, հետո կառուցել ենք գծին և պատին հետևող ռոբոտներ: Ռոբոտները սկզբից սովորել ենք ծրագրավորել Scratch ծրագրավորման լեզվով, որին երեխաները արդեն ծանոթ էին:

Հիմա սովորում ենք նոր ռոբոտների ծրագրավորման նոր ծրագիր Lego Mindstorm EV3, որը ավելի բազմաֆունկցիոնալ է: Ծանոթացել ենք սենսորների, ուղեղի, ցիկլների, պայմանների բլոկներին: Սովորել ենք ինչպես գրել գծին հետևող և պատին հետևող ռոբոտնների ծրագրեր:

Ռոբոտիքս ծրագիր

Scratch

Սեպտեմբեր 2-8

Ծանոթացում: Ի՞նչ է ռոբոտը: Ինչպիսի՞ ռոբոտներ գիտեք: Ի՞նչ ենք սովորելու: Ծանոթացում սենսորներին, մոտորներին: Castor bot ռոբոտի հավաքում:

Առաջադրանք՝ Գրել երեք ռոբոտ, որոնք կուզեիք կառուցել: Հիմնավորեք ձեր ընտրությունը:

 

Սեպտեմբեր 9-15

Քննարկում ենք ընտրած ռոբոտները: Ծանոթացում Scratch ծրագրավորման լեզվին: Սովորում ենք շարժման և կառավարման բաժինները (Motion & Control):

Առաջադրանք՝  A կոճակը սեղմելիս կերպարը գնա ձախ: D կոճակը սեղմելիս կերպարը գնա աջ: W կոճակը սեղմելիս կերպարը գնա վերև: S կոճակը սեղմելիս կերպարը գնա ներքև:

 

Սեպտեմբեր 16-22

Կրկնում ենք շարժման և կառավարման բաժինները(Motion & Control): Սովորում ենք նկարչության բաժինը (Pen):

Առաջադրանք՝  Ստեղծում ենք նկարչական ծրագիր:

A կոճակ — ձախ
D կոճակ — աջ
W կոճակ — վերև
S կոճակ — ներքև
X կոճակ — փոքրացնում է գրչի չափը
C կոճակ — մեծացնում է գրչի չափը
R կոճակ — գրչի գույնը դարձնում է կարմիր
G կոճակ — գրչի գույնը դարձնում է կանաչ
B կոճակ — գրչի գույնը դարձնում է կապույտ
Բացատ — մաքրում է էկրանը

 

Սեպտեմբեր 23-29

Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք քառակուսի, եռանկյունի, հնգանկյուն, վեցանկյուն, շրջանագիծ:

Առաջադրանք՝ Գծել աստղ և շրջան:

 

Սեպտեմբերի 30-Հոկտեմբեր 6

Գծում ենք շրջան և աստղ: Գծում ենք գունավոր շրջան: Սովորում ենք սենսորներ բաժինը (Sensing): Սկսում ենք աշխատանքը “Թռչող գետաձի” խաղի վրա:

scratch.mit.edu/projects/333531826

Առաջադրանք՝  Այնպես անել, որ երբ գետաձին հպչի պատերին խաղը կանգնի:

Հոկտեմբերի 7-13

Ծանոթանում ենք փոփխականներին: Գծում ենք սպիրալ: Ավարտում ենք “Թռչող գետաձի” խաղը:

Առաջադրանք՝  Տանը ավարտել խաղը:

Հոկտեմբերի 14-20

Օգտվելով Youtube-ից, համացանցից, նայում ենք տեսադասեր և պատրաստում ենք խաղեր:

Առաջադրանք՝ Տանը ավարտել խաղերը:

Հոկտեմբերի 21-27

Օգտվելով Youtube-ից, համացանցից, նայում ենք տեսադասեր և պատրաստում ենք խաղեր: Ստեղծում ենք “Ընկնող բանաններ” խաղը:

Առաջադրանք՝ Տանը ավարտել խաղերը:

Հոկտեմբերի 28- Նոյեմբերի 3

Ուսումնական արձակուրդ: Սեմինար “Սովորում ենք Scratch”՝ դասավանդում ենք ուսուցիչներին Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Մաքրում և դասավորում ենք ռոբոտաշինության դասասենյակը:

Նոյեմբերի 4-10

Ռոբոտների նոր դետալների բացումը և դասավորումը: Կառուցում ենք “Castor Bot” ռոբոտը:

Ռոբոտաշինության հաշվետվություն: Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսին շարունակել ենք սովորել Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Ծանոթացել ենք փոփոխականներ և ստեղծել ենք բազում խաղեր: Ուսումնական արձակուրդի ժամանակ անցկացրել ենք սեմինար, սովորեցնելով ուսուցիչներին Scrtach ծրագրավորման լեզուն: Նաև մաքրել և դասավորել ենք մեր ռոբոտաշինության սենյակը:

Այս ամիս մենք նաև ստացել ենք մեր ռոբոտների դետալները, բաղկացած երկու սեթից: Երեխաների հետ դասակարգել ենք բոլոր դետալները: Արդեն սկսել ենք սովորել, թե ինչպես կառուցել ռոբոտները և երեխաները կառուցել են իրենց առաջին ռոբոտը՝ “Castor Bot”-ը:

Սովորողներ՝

  1. Անուշիկ Ենոքյան
  2. Ալեքսանդր Երանոսյան
  3. Արամ Խաչատրյան
  4. Դավիթ Աղայան
  5. Արեգ Հարությունյան
  6. Վահան Սեդրակյան
  7. Դավիթ Բլեյան
  8. Պետրոս Խիլոյան
  9. Տիգրան Ղոչիկյան
  10. Դավիթ Աղայան
  11. Տիգրան Բազիկյան
  12. Վահագն Թալանչյան
  13. Ռուբեն Մաթևոսյան
  14. Արամ Միրզոյան
  15. Դավիթ Հովհաննիսյան
  16. Արման Մխեյան
  17. Վռամ Միրզոյան
  18. Վարուժան Միրզոյան

Սովորում ենք Scratch

Նպատակը՝ Դասավանդողներին սովորեցնել Scratch (Աղվես) բլոկային ծրագրավորման լեզուն:

Ծրագիրը՝

  • Սովորում են շարժում և սենսորներ բաժինները (Motion & Sensing):
  • Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք երկրաչափական պատկերներ:
  • Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին:
  • Ստեղծում ենք խաղ “Ընկնող բանաներ”:

Ժամանակահատվածը՝ աշնանային արձակուրդներ (Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1)

Ռոբոտաշինության հաշվետվություն: Սեպտեմբեր

Այս տարի կրկին սկսել ենք Ռոբոտաշինության խմբակը: Ունենք 18 աշակերտ: Առաջին շաբաթում ծանոթացել ենք մեր տարվա ծրագրին և ռոբոտաշինության առարկային: Երեխաները հավաքել են իրենց առաջին ռոբոտը: Երկրորդ շաբաթից արդեն սկսել ենք սովորել Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Սովորել ենք Motion, Control, Pen, Sensing բաժինները: Ստեղծել ենք նկարչական ծրագիր: Սովորել ենք գծել երկրաչափական պատկերներ ցիկլերի օգնությամբ: Սկսել ենք աշխատանքը երեխաների առաջին խաղի վրա: Ամբողջ ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:

Սովորողներ՝

  1. Անուշիկ Ենոքյան
  2. Ալեքսանդր Երանոսյան
  3. Արամ Խաչատրյան
  4. Դավիթ Աղայան
  5. Արեգ Հարությունյան
  6. Վահան Սեդրակյան
  7. Դավիթ Բլեյան
  8. Պետրոս Խիլոյան
  9. Տիգրան Ղոչիկյան
  10. Դավիթ Աղայան
  11. Տիգրան Բազիկյան
  12. Վահագն Թալանչյան
  13. Ռուբեն Մաթևոսյան
  14. Արամ Միրզոյան
  15. Դավիթ Հովհաննիսյան
  16. Արման Մխեյան
  17. Վռամ Միրզոյան
  18. Վարուժան Միրզոյան

 

 

 

Ռոբոտներ ցուցադրություն մարարյա սրահում

Երբ՝ Մայիսի 15, 13։30-14։30
Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Արևելյան և Արևմտյան դպրոցների 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ, Հյուսիսային և Հարավային դպրոցների սովորողները` հանդիսատես, մեկնաբանություններ բաժնում հայտագրված ցանկացողներ:
Բովանդակություն՝
R3PTAR ռոբոտ՝ Արևելյան և Արևմտյան դպրոցների սովորողների կողմից կառուցված և ծրագրավորված: Ռոբոտի համար օգտագործվել են մոտորներ և հեռավորության սենսոր,  և ծրագրավորվել է Mindstorms EV3 Programming ծրագրով։
Ռոբոտ՝ կառուցված Mind Center կազմակերպությունում և ծրագրավորված Արևելյան և Արևմտյան դպրոցների կողմից։
Համագործակցություն՝ Mind Center

Ռոբոտիքս: Հաշվետվություն

Այս ամիս երեխաները աշխատել են Scratch-ով, պատրաստել են ռոբոտներ և ծրագրավորել են նրանց:

Scratch-ով պատրաստել ենք փոքր խաղեր (mini games): Դրանցից է Հրթիռ խաղը: Հրթիռը թռչում է տիեզերքով, շրջանցելով երկնաքարերը, որոնք ժամանակի հետ ավելի արագ են սկսում ընկնել: Ինչքան շատ երկնաքար շրջանցես, այդքան շատ միավոր կստանաս:

Երեխաները կառուցել են պատին հետևող, գծին հետևող ռոբոտներ, R3PTR EV3 ռոբոտը և շատ ուրիշ տարբեր ռոբոտներ: Ռոբոտները ծրագրավորել ենք MINDSTORM EV3 ծրագրով: Երեխաները աշխատել են մոտորների, լուսային, ուլտրասոնիկի, հպչունային սենսորների հետ: Նրանք սովորել են ծրարավորել սև գծին հետևող ռոբոտ, սովորեցնելով նրան տարբեր հրամաններ:

Այս ամիսերեխանեի հետ նաև սկսել ենք աշխատանքները Համաշխարհային Օլիմպիադիայի ռոբոտի վրա: