Մենահամերգ: Նազելի Տեր-Պետրոսյան

Հունիսի 6 , 12.30                                                                                                                                <<Սեբաստիա>> համերգասրահ

received_298454957729016

《Կիթառը՝ իմ կյանքի անբաժանելի մասը》

Իր առաջին մենահամերգով ելույթ կունենա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, երաժշտության ուսումնական կենտրոնի,կիթառի ավարտական դասարանի սովորող՝ Նազելի Տեր-Պետրոսյանը

Դասավանդող՝ Տաթև Աղաջանյան

Մասնակիցներ՝սովորողներ,ճամբարականներ,դասավանդողներ,ծնողներ,ազգականներ…

Ծրագրում՝ 

 1. Կիթառահարների համույթ 

  • Նիկոլաս Ռուբինս <<Շարժում>>

2. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Լ.Վալկեռ <<Փոքրիկ ռոմանս>>

3. Դուետ՝ Նազելի Տեր-Պետրոսյան,Տաթև Աղաջանյան

  • Կլաուս Չինդլեռ  << Ուղակի ընկերներ>>

4. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Դ.Բրեշիանելո <<Պարտիտա>>

5. Դուետ՝ Նազելի Տեր-Պետրոսյան , Սամվել Պետրոսյան

  • Ի.Շիլին <<Իսպանիայի ալիքները>>

6. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Bartolome Calatayud <<Pasodoblillo>>

7.Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան ,կլարնետ — Գրիգոր Բուդաղյան            

  • Կոմիտաս <<Նուբար-Նուբար>>

8. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Մ.Ջուլիանի <<Էտյուդ>>1

9. Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան ,կլարնետ — Գրիգոր Բուդաղյան

  • Դ.Կաչչինի <<Ավե Մարիա>>

10. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Վ.Գոմես <<Ռոմանս >>

11. Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան,վոկալ — Սաթինե Տեր-Պետրոսյան

  • Խոսք և երաժշտություն Էդգար Էլբակյան կրտսերի <<Մորս>>

11. Կիթառահարների համույթ

  • Մշակումը Տաթև Աղաջանյանի <<Նվագում ենք ջազ >>

12. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Ի.Ալբենիս <<Լեգենդ>>

 

Ցուցապաստառի ձևավորումը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Advertisements

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

եղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Աշխատակարգ

Մայիսի 13

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 14

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 15

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտների ցուցադրություն մարմարյա սրահում

Մայիսի 16

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 17

9։00-9։15՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդությունում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13:30-18:00` Տեխնովացիա 2019 մրցույթի հայաստանյան փուլ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Ինքնակենսագրություն

Ես ՝ Նազելի Տեր-Պետրոսյանս, ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 10-ին, Երևան քաղաքում: Երկու տարեկանից սկսել եմ հաճախել մանկապարտեզ: Չորս տարեկանից սկսել եմ հաճախել լողի և պարի, իսկ հինգ տարեկանից ՝ նաև նկարչական խմբակի:

2010 թվականին ընդունվել եմ   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Արդեն մեկ տարի անց տիրապետել եմ Microsoft Office, Movie Maker, AVS  ծրագրերին, այդ ծրագրերի օգնությամբ պատրաստել եմ բազմաթիվ պրեզենտացիաներ և տեսանյութեր: Ութ տարեկանում բացել եմ իմ ուսումնական բլոգը: Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպվող գրեթե բոլոր մրցույթներին և միջոցառումներին:

2013 թվականին մասնակցել եմ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին և ստացել դիպլոմ լավագույն արդյունքների համար: Տասը տարեկանում ընդունվել եմ երաժշտական դպրոցի կիթառի դասարան:

2014 թվականից հաճախում եմ  Հայաստանի Այկիդո Այկիկայ Ֆեդերացիա: Ունեմ 3-րդ կյու (կապույտ գոտի) որակավորում:

Տասներկու տարեկանից հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Անցել եմ ծրագրավորման, կայքերի ստեղծման, երաժշտության և ռոբոտաշինության բոլոր երեք մակարդակները, ստեղծագրության և 3D մոդելավորման երկու մակարդակները:

Մասնակցել եմ  Աբելտոն ծրագրի միջոցով երաժշտություն ստեղծելու, մուլտֆիլմերի հնչյունավորման, գաղտնագրության աշխատարաններին: Վերջերս մասնակցել ևս մեկ աշխատարանի, որտեղ նեյրոնային ցանցերի  և արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել ենք ծրագրեր, որոնք կարողանում են կարդալ մարդկանց ձեռագրերը և մատենագրերը: Տիրապետում եմ ծրագրավորման Python, Javascript, PHP, MySQL, Bash լեզուներին: Նաև գիտեմ Wordpress, HTML և CSS:

2016 և 2017 թվականներին հաղթել եմ մեր կրթահամալիրում կազմակերպած Edu Digitec մրցույթում:

2018 թվականի հոկտեմբերից կրթահամալիրի 4-5 դասարանցիներին դասավանդում եմ ռոբոտաշինություն:

2018 թվականի դեկտեմբերին ստացել եմ  կրթահամալիրի  «Հակոբ Հակոբյան» անվանական ամենամյա մրցանակը՝ ՏՏ ոլորտում ծավալած գործունեության  համար:

Հիմա փոքր խմբով մասնակցում ենք «Տեխինովացիա 2019» համաշխարհային մրցույթին, որին ներկայանում ենք  մեր ստեղծած հեռախոսային հավելվածը, որը կօգնի կապ ստեղծել աղբ վերամշակողի և հանձնողի հետ:

 

Իմ պատրաստած առաջին կայքը՝ https://nazeli-terpetrosyan.github.io/rainbow/html.html

DeIure կազմակերպության կայքը՝ http://deiure.am

WordPress թեմա: Երկրագնդի շուրջը՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/29/wordpress-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%a8/

Կախաղան խաղը՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/01/08/%D5%AF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2/

Գաղտնագման ծրագրեր՝ https://repl.it/@Nazeli/Cryptography

Game of Life` https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/game-of-life/

Հայկական մատենագրերը կարդացող ծրագիր՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%81%d5%b8%d5%b2-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab/

Ռոբոտ. «Հավաքարար»` https://docs.google.com/presentation/u/1/d/1f2sfvuDSdrxV_seFaefcYShLsm_m11mk5MGfJLLV6kM/edit?usp=sharing

Ռոբոտ. «Կոնֆետ առաքիչ»` https://docs.google.com/presentation/d/1yTR6BwrdznAl2-ZDPoPPdyL9NTIvObfZXOAk9bieDBc/edit

3D մոդել: Հրթիռ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%b0%d6%80%d5%a9%d5%ab%d5%bc/

3D մոդել: Կաթի տուփ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%a9%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d6%83/

3D մոդել: Մոտոցիկլ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%b8%d6%81%d5%ab%d5%af%d5%ac/

Երաժշտական ստեղծագործություն. “A Rose In My Heart”՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/a-rose-in-my-heart/

Երաժշտական ստեղծագործություն պատրաստված Logic Pro ծրագրով` https://drive.google.com/drive/u/1/my-drive

 

 

 

 

Լրացուցիչ կրթության փաթեթ

12 տարեկան հասակից հաճախում եմ Թումո: Այս ընթացքում ձեռք եմ բերել շատ հմտություններ և այս փաթեթում կներկայացնեմ իմ աշխատանքներից մի քանիսը:

  • Կայքերի մշակման դասընթացի ընթացքում ես սովորել եմ HTML, CSS, PHP, MYSQL և WordPress լեզուները: Սա մի վեբ կայք է, որը պատրաստված է HTML-ով և CSS-ով:
  • Ստեղծագործության դասընթացին մենք սովորում ենք պատմություն գրելու հիմունքները և վերջում ունենում ենք մեր իսկ գրած պատմությունը: Ահա իմ ստեղծագործությունը վերնագրված Անգույն գույներ:
  • 3D մոդելավորման դասընթացի ժամանակ աշխատելով Maya և 3DCoat ծրագրերով ստեղծում են 3D մոդելներ և գունազարդում:
  • Ռոբոտաշինության դասընթացին խմբերով աշխատելով ստեղծում ենք տարատեսակ ռոբոտներ: Մեր ստեղծած ռոբոտներից են Հավաքարարը և Կոնֆետ Առաքիչը:
  • Երաժշտության դասընթացի ժամանակ մենք աշխատում ենք Logic Pro ծրագրով միքսեր, երաժշտություններ ստեղծելով և մուլտֆիլմների ձայնային ապահովումը:
  • Հաճախ արտասահմանից տարբեր մասնագետներ են գալիս և մենք հնարավորություն ենք ունենում նրանց հետ աշխատելու: Օրինակ Պիեռ Տեսիերը եկել էր Ֆրանսիայից և մեզ սովորեցրեց Abelton ծրագիրը: Աշխատարանի վերջում ունեցանք այս ստեղծագործությունը: Ամերիակայից եկել էր Նազելի Հագենը, ում հետ մենք սովորեցինք Python ծրագրավորման լեզուն և նրանով պատրաստեցինք խաղեր: Նարեկ Գալստյանի հետ մենք սովորեցինք գաղտնագրություն և ծանոթացանք նրա տարբեր եղանակներին, ինքներս ստեղծելով գաղտնագրման ծրագրեր:

Կախաղան խաղ

Այս խաղը պատրաստված է Python ծրագրավորման լեզվով: Python-ը ըստ իս ամենալավ ծրագրավորման լեզուն է, դրանով պատրաստում են կայքեր, վեբ հավելվածներ և ծրագրեր: Այն անգլերեն լեզվով է և օգնում է խաղացողին ամրապնդել լեզվի իմացությունը:

Խաղը տես այստեղ: