Իմ կարծիքը հինգերորդ դասարանցիների բլոգների մասին

dsc03213.jpgՀիմիկվա հինգերորդ դասարանցիների բլոգները տարբերվում են այն ժամանակվա հինգերրորդ դասարանցիների բլոգներից: Այն ժամանակ բլոգը նորություն էր և եթե դու ունեիր բլոգ, ուրեմն դու շատ լավ սովորող ես: Այն ժամանակ մենք մրցում էինք իրար հետ, թե ում բլոգի նյութերն են ավելի հետաքրքիր: Հիմա բլոգներում հիմնականում երեխաները տեղադրում են իրենց դասերը և չկա այն ժամանակվա մրցումը: Հիմա բլոգը նրանց համար ուղղակի տնայիններ տեղադրելու վայր է:Բայց կան սովորողներ, որոնք իրոք հետաքրքրված են բլոգով և աշխատում են տեղադրել շատ հետաքրքիր նյութեր:

Ես սկսել եմ վարել իմ բլոգը հինգերորդ դասարանից: Ես առաջին երեք սովորողներից էի, ում բացել էին բլոգ իմ դպրոցում: Հիմիկվա հինգերորդ դասարանցիները ավելի հմուտ են տիրապետում իրենց բլոգներով, քան մենք այն ժամանակ: Իմ քույրիկը սովորում է դպրոց պարտեզի 5-րդ դասարանում և ես կցանկանայի ներկայացնել մի քանի հետաքրքիր նյութ նրա բլոգից, և մի քանի հետաքրքիր նյութ իմ հինգերրորդ դասարանի նյութերից:

Իմ քույրիկի բլոգի նյութերը՝

Գորգագործություն

О. Туманян Барекендан

The death of Kickos

Չարենցյան խճանկար

Իմ հինգերրորդ դասարանի նյութերը՝

Ուռռռռռաաա ես պար եմ պարել և մրցանակ եմ շահել

Մի սիրո պատմություն

Սաթինեն հրաշքների աշխարհում

Արևահամ խմիչքի գաղտնիքը

Իմ քույրիկ Սաթինեն ուզում է ընդունվել դպրոց

Իմ եղբայր Ռաֆայելը շատ է սիրում նվագել Բիթլզ

Մեր դպրոց-պարտեզը

Բացի իմ քույրիկի բլոգից ես նաև ուսումնասիրել եմ  Անի Խաչատրյանի բլոգը: Նրա բլոգում տեղադրված էր հիմնականում տնային աշխատանքներ, բայց ես գտա նրա բլոգից մի քանի հետաքրքիր նյութ:

Plastic world

Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում

Նյութերից մեկը էկոլոգիական էր, այնտեղ պատմվում էր աշխարհը պլաստիկ իրերով չախտոտելու մասին: Ինձ թվում է այդ նյութը կարելի է ներկայացնել Էկոտուրին:Ինձ նաև շատ դուր եկավ <<Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում>> նյութի ֆոտոշարքը:

Ես հինգերին մի խորհուրդ կտամ, աշխատեք ձեր բլոգներում դնել հետաքրքիր նյութեր:Նաև աշխատեք ինչքան հնարավոր է քիչ վարժություններ, տնային ախատանքներ և այդպիսի բաներ դնել: Այդպես ձեր բլոգի դիտումները կավելանան և ձեր բլոգը ավելի հետաքրքիր կդառնա:

 

Advertisements

Как мы празднуем Новый год

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fВ нашей семье очень любят Новый год, особенно моя сестренка, потому что в Новый год ее день рождения. В этот день все наши знакомые приходят к нам домой. Мы празднуем, радуемся, открываем подарки, но только каждый год моя сестренка говорит.

-Почему моё день рождение празднуем дома, а не в кафе:)

Ինչպես ենք անցկացնում Ամանորը մեր ընտանիքում

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fԻհարկե ամեն ընտանիք ունի իր ամանորյա սովորույթները, դե, մենք նույնպես: Մենք միշտ ամանորը նշում ենք մեր տանը, բայց այս անգամ մենք նշեցինք այն ի մորեղբոր տանը: Զանգերը խփելուց հետո մենք ուղևորվում եք մեր հորեղբոր տուն, նշելու Ամանորը:

Քանի որ Հուվարի մեկին ին փոքրիկ քույրիկ՝ Սաթինեի ծննդյան տոնն է, բոլոր մեր բարեկամները գալիս են մեր տուն: Նշում ենք և ուրախանում, բայց միակ վատ բանը այն է, որ Սաթին բողոքում է այն պատճառով, որ մենք նրա ծնունդը միայն տանն ենք նշում:

Ահա և վերջ, այսպես ենք նշում ամանորը մեր ընտանիքում

Ամանորյա նախագիծ

i-2Ամանորյա նախագիծ

Նպատակը՝Ապահովել ամանորյա տրամադրությունը

Նախագծի ընթացքում տեղադրվելու են՝

  • Ինչպես են նշում ամանորը տարբեր երկրներում:
  • Ինչպես էին նշում ամանորը Հին Հայաստանում:
  • Ինչպես ենք նշում ամանորը մեր ընտանիքում:
  • Ինչպես են նշում ամանորը մեր դպրոցում:
  • Ինչպես են պատկերացնում ամանորը փոքրիկները:
  • Եվ այլ ամանորյա թեմաներ:

Նյութերի ձևը՝

Ձայնագրություններ,տեսագրություններ,թարգմանություններ,պատումներ:

Նախագծի ժամկետը՝

19.12.2016-09.01.2017

Մասնակիցներ`

Իմ բարեկամները,փոքրիկները և այլն:

Աղբյուրներ՝

Ինտերնետ և իհարկե ամանորյա պատմություններ:

 

Ես հավատում եմ հրաշքին

This slideshow requires JavaScript.

Ես այսօր կցանկանայի պատմել իմ եղբայր Հայկի մասին: Ճիշտ է, նա ինձ արյունակից բարեկամ չէ, բայց ես նրան համարում եմ իմ փոքրիկ եղբայրը:Ես կցանկանայի մի քիչ պատմել նրա մասին: Հայկը վեց տարեկան է:Նրա մայրիկ Պայծառը իմ մայրիկի ամենամոտ ընկերուհին է: Հայկը լավ խոսում է ռուսերեն և անգլերեն, կարողանում է հաշվել,երգում է,արտասանում:Բայց միակ վատ բանը այն է, որ Հայկը չի քայլում: Երբ Պայծառը հղի էր, նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տարել էին հիվանդանոց, որպեսզի կյանքը փրկեն: Երեխային հանել էին և գցել էին, որպես աղբ, բայց մի քիչ հետո Պայծառը նվվոց է լսել: Հայկի հայրիկը երեխային տեսնելով գնացել է, և Պայծառը մնացել է մենակ: Հայկը ծնվել էր վեց ամսական և իր ծնվելուց հետո նրան ապարատների շնորհիվ թթվածին էին տալիս, սնունդ և ամեն ինչ կյանքի համար: Պայծառը ամեն օր գալիս էր Հայկի մոտ,խոսում էր նրա հետ:Բոլորը համոզում էին նրան հրաժարվել երեխայից, բայց նա չէր համաձայնում:Երեք ամիս հետո բժիշկները, որոշեցին անջատել ապարատները, ասելով, որ նրանք չեն կարող երեխային այդքան երկար պահել այդտեղ: Ապարատները անջատեցին, և Հայկը ապրեց: Հայկը շատ նրբանկատ է, նա երբեք չի ասում, թե ինչու են մյուսները քայլում, իսկ ինքը՝ոչ: Երկու շաբաթ առաջ նա վերադարձել է Գերմանիայից:Այնտեղ նրան վիրահատել են և նոր խնձորակ հավաքել: Հիմա նա արդեն իր ապարատներով կարողանում է կանգնել:Հայկը ցանկանում է գալ և սովորել մեր դպրոցում: Եթե ցանկանում եք իմանալ ավելին Հայկի մասին, այցելեք Պայծառի Ֆեյսբուքյան էջը:

Մեր հանգիստը Վանաձորում

Մեր ընտանիքը (թութակները նույնպես) այս անգամ անցկացրեց ամառային հանգիստը  Վանաձորում: Մենք մնում էինք <<Թեժ Լեռ>> հյուրանոցում:Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր: Այնտեղ կար մեծ անտառ,գետ,գեղեցիկ ծաղիկներ և շատ սիրուն թռչուններ:Հյուրանոցում կար լողավազան, սրճարան, բատուտ և խաղաjin կենտրոն(Play Station): Մենք այնտեղ  մնացինք չորս օր: Առաջին երկու օրը շատ լավ անցավ :Մենք ամեն առավոտ մտնում էինք լողավազան, հետո գնում էինք խաղային կենտրոնով (Play Station) էինք խաղում և այլն:Երկրորդ գիշերը մեզ մոտ պետք է խարույկ վառեինք և կիթառ լսեինք, բայց հեղեղ անձրևի պատճառով չկարողացանք: Մենք բոլորով տեղափոխվեցինք սրճարան և հանկած, երբ սկսվեց համերգը, հոսանքը անջատվեց, բայց կես ժամ հեո նորից եկավ: Այդ հեղեղ անձրևը պոկել գցել էր բոլոր հոսանքի սյուները և այդ, իսկ պատճառով մենք հոսանք չունեցանք և ցուրտ եղանակի պատճառով չկարողացանք դուրս գալ համարից երկու օր:Մենակ մեր վերջին, չորրորդ գիշերը եղանակը մի քիչ ուղղվեց և մենք վառեցին հսկա խարույկը:Բացի այդ ես ունեցա երկու նոր ընկերներ Դավիթը և Ալլան: Դավիթը Երևանից էր և իմ տարիքի, իսկ Ալլան Արտաշատից և ինձնից մի քիչ փոքր:Դավիթը այդտեղ մնացել էր կես ամիս, իհարկե զարմանալի է, բայց դա ճիշտ է, նրան գնացին մեզնից մեկ օր շուտ: Ալլան եկել էր մեր հետ և մեր հետ էլ գնաց: Ես նաև ազատ ժամերին զբաղվում էի մողես բռնելով, այդ գործը ես շատ էի սիրում փոքր ժամանակ և հիմա էլ եմ սիրում: Հենց առաջին օրը ես մի մողեսի պոչ բռնեցի (ես ուզում էի հենց մողեսին բռնեի բայց իմ քույրիկ Սաթինեն վախեցավ և այդ իսկ պատճառով ես բռնեցի միայն պոչը ): Եվ այդպես “հետաքրքիր” անցավ իմ հանգիսը Վանաձորում: