Ավելորդը: Դերենիկ Դեմիրճյան

Без названия (1)Այս պատմությունը Հաճի աղայի մասին էր, ով՝ վաթսուն-յոթանասուն տարեկան վաճառական մի պապիկ է: Նա շատ մաքրասեր է, բայց երբ իմացել է, որ թուրքերը մոտենում են իրենց քաղաքին նա արագ արագ ցեղերի մեջով գնացել է իրենց տուն: Հաճի աղան շատ էր խառնվել, նա նույնիսկ սուրճ չէր խմում: Այդպիսով նա որոշեց իր ընտանիքի(նրա կինը, երկու երեխաները, նրանց կանայք և երեխաները) հետ միասին հեռանալ իրենց տնից: Նա ուներ նաև ադամալույծ քույր, որը ցանկանում էր օգնել նրան ընտանիքի կար ու ձևը իր վրա վերցնելով: Հաճի աղան, որոշել էր թողնել նրան և հեռանալ, ադամալույծը դեմ չէր: Կանայք և երեխաները լացում էին չէին ցանկանում նրան թողնել, չէին ցանկանում հեռանալ առանց նրա: Հաճի աղան նրան թողեց և հեռացավ իր ընտանիքի հետ:Հետո նա չէր կարողանում ներել իրեն: Նա գնում էր եկեղեցի, տեր-տեր էր կանչում, բայց մեկ է չէր կարում իրեն ներել:

Continue reading “Ավելորդը: Դերենիկ Դեմիրճյան”

Հեքիաթասացը: Սակի

saki1 (1).jpgՇոգ օր էր, երբ գնացով մի առանձին վագոնի մեջ գնում էին երկու փոքրիկ աղջիկներ և մեկ փոքրիկ տղա իրենց մորաքրոջ հետ, նույն վագոնում նրանց հետ նաև գնում էր մի ամուրի: Երեխաները շատ հետաքրքրասեր էին և անընդհատ հարցեր էին տալիս իրենց մորաքրոջը: Ամուրին ուշադիր հետևում էր կատարվող իրադարձություններին: Մորաքույրը ասաց երեխաններին մոտիկ գալ հեքիաթ լսելու համար: Ինչպես երևաց երեխաները այդքան էլ չէին սիրում մորաքրոջ պատմությունները, որովհետև նա պատմում էր անհետաքրքիր լավ վարքի մասին հեքիաթներ: Մեկ էլ այդ պահին ամուրին իր անկյունից ասաց, թե մորաքույրը ինչպես երևում է այդքան էլ լավ հեքիաթասաց չէ: Մորաքույրը վիրավորված ասաց, թե դուք պատմեք, եթե կարող եք: Ամուրին նույնպես պատմեց հեքիաթ լավ վարքի մասին, բայց այս անգամ մի քիչ ավելի հետաքրքիր: Այդ հեքիաթը Բերթա անունով մի աղջկա մասին էր, որը ուներ երեք մեդալ իր լավ պահվացքի համար: Այդ մեդալները նա կրում էր զգեստին և երբ նա քայլում էր նրանք շխշխկում էին: Հետո արքայազնը Բերթային հրավիրեց իր պուրակ, որտեղ ծաղիկների տեղը խոզեր էին ապրում: Մեկ էլ հայտնվեց գայլը, որը ցանկանում էր խոզ գողանալ, բայց կերավ Բերթային, գտնելով նրան զգեստի վրայի մեդալների զրնգոցով: Երեխանները ամուրիին նույնպես շատ հարցեր էին տալիս, բայց նա այնպես էր պատասխանում այդ հարցերին, որ մորաքրոջ բերանը բաց էր մնում: Մորքաքույրը ջղայնացավ ամուրիի վրա ասելով, թե նա փչացրեց իր երեխաների դաստիրակությունը, իսկ ամուրին պատասխանեց, որ նա գոն կարողացավ նրանց լուռ պահել տաս րոպե:Պատմվացքը հետաքրքիր էր, բայց ոչ այնքան ուսուցանող քան ժամանացային:Հեղինակի ասելիքը այն էր, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է դուր գալիս մարդուն:Ես համամիտ եմ հեղինակի ասելիքի հետ: Պետք է դուրս գալ կարծրատիպերից:Բոլորին թվում է , թե երեխաներին դուր են գալիս բարի պատմություններ,լավ բաններ սովորեցնող, բայց կարող է նրանց դա դուր չի գալիս: Ամեն մարդ յուրահատուկ է և դու չես կարող իմանալ, թե նրան ինչ է դու գալսի, կամ ինչ դուր չի գալիս: Թեկուզ եթե դու նրան մանկությունից իմանաս:

Եթե դուք: Ուիթսոն Չերչիլ

cherchilՇները աշխույժ են առանց կոֆեինի: Վատ բաները չեն հիշում, միշտ հավատարիմ են մնում: Միշտ բարի են, եթե նույնիսկ մյուսները իրենց վատ են վերաբերվում: Ահա այդպես Ուիթսն Չերչիլը թվարկում էր շատ բաներ, որոնց ընդունակ են շները, բայց ընդունակ չեն մարդիկ: Դրանով նա ցանկանում է ասել, որ եթե մարդը կարողանա լինել բարի,աշխույժ և հավատարիմ, նա կհասնի իր շան զարգացվածության մակարդակին:Այս պատվածքի փոխաբերական իմաստն այն է, որ բնության մեջ այդ բոլոր արժեքները կան, բայց մարդը այնքան է հեռացել բնությունից, որ կորցրել է այդ արժեքները՝ ի տարբերություն կենդանիների:

Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր; Էռնեստ Հեմինգուեյ

imagesԱմեն մարդու պետք է մի տեղ, որտեղ լուսավոր է և մաքուր: Մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր դրական տրամադրություն են տալիս: Միշտ բոլորին լույս են տալիս և նրանք միշտ մաքուր են: Այդ մարդիկ քեզ տխուր պահին կուրախացնեն,երբեք քեզ չեն խաբի և միշտ քո կողքին կլինեն: Հիմա այդպիսի մարդիկ քչանում են, բայց միևնույն է, մի մարդ կմնա և կփոխի քո կյանքը:Այս պատմվածքում այդ մարդը տարեց մատուցողն էր, ով ցանկանում էր, որ պապիկը, որը հոգեպես վատ վիճակում էր,մնար սրճարանում, որտեղ միշտ լավ է:Տարեց մատուցողն էլ էր փնտրում լուսավոր և մաքուր մի տեղ:Ամեն մարդը զգում է այդ մաքրության և լույսի կարիքը:

Որոշեցիշարունակել Համո Սահյանի բանաստեղծությունը

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18bԱյս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։                                                     Դժբախտները երջանիկ են,                                               Ու աղքատներն են հարուստ:

Բարերար են հարուստները,                                                                                                         Ու խաղաղ ՝ պատերազմները:

Թալես Միլթեացի

230px-illustrerad_verldshistoria_band_i_ill_107Թալես Միլետացի, հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։

Ծնվել է Միլետոս քաղաքում։ Թալեսը միլետյան դպրոցիառաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլետոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները։

Լուիս Խորխե;Որոշ ժամանակ անց

i (4).jpgԱյս պատմությունը ես չեմ կարող քննարկել, որովհետև ես երբեք այդ ամենը չեմ զգացել և այդ, իսկ պատճառով ես կցանկանայի ավարտել այս ստեղծագործությունը այսպես.

Բայց, դժբախտաբար, միայն ժամանակի հետ դու կհասկանաս այդ ամենը:

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին;Վ.Սարոյան

i-3Այս պատմվածքը մի տղայի քեռի մասին էր,ով պետք է գնացքով ճանապարհորդեր և նրա պապը տարբեր խորհուրդներ էր տալիս:Հաջորդ օրը գնացքում նա հետևեց խորհուրդներին և դրա պատճառով ամբողջ գիշեր չքնեց: Իսկ գնացքում գտվելու մյուս օրերին ինքը արեց այն ինչից իր պապը խորհուրդ էր տվել զգուշանալ: Սարոյանի ոճը ես շատ եմ սիրում, այն հանգիստ է և հումորային: Այս պատմվածքի իմաստը այն է, որ ամեն մարդ ապրում է իր կյանքի փորձով: