Եռօրյա ճամբարի իմ հաշվետվությունը

Արդեն երրորդ օրն է, որ անցակացնում եմ «Ժայռ» ռազմամազական ճամբարում: Տխուր եմ, որ պետք է գնանք: Կուզեի, մի քանի օր էլ մնալ:

Հուլիսի 1-ին, ժամը 9:00 ճանապարհ ընկանք: Անցանք Արզնիի կամուրջով, Արգելով, Չարենցավանով: Արգելում այցելեցինք Գյումուշ ՀԷԿ-ը, որտեղ պետի տեղակալ Արամ Դավթյանը մեզ պատմեց ՀԷԿ-ի աշխատանքի մասին:

Հասանք ճամբար և սկսեցինք տեղավորվել: Ոչ ոք, ոչ ոգի չգիտեր այդ ժամանակ: Ընդամենը երկու օր է անցել և բոլորս արդեն լավ ընկերներ ենք:

Այսպիսով, իրար հետ ծանոթանալուց հետո, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք հերթապահությունը: Ամեն անգամ մի խումբ էր պատասխանատու ճաշի համար:

Ճաշից հետո, վերցրեցինք ձեռնոցները, տոպրակները ու սկսեցինք մաքրել տարածքը:

Երեկոյան խաղեր էինք խաղում մինչև մութն ընկնելը և հետո խարույկ էինք վառում: Հավաքվում էին նրա շուրջը մի լավ տաքանալու: Երգում էին տարբեր երգեր և կիթառ էինք նվագում:

Մեր ճամբարային երկրորդ օրը, սկսեցինք մարմնամարզությամբ: Իսկ նախաճաշից հետո էլ հաղթահարեցին Արեգունու լեռնաշղթային մի բարձրունք: Սարը բարձր չէր, բայց բարձրանալը և իջնելը այնքան էլ հեշտ չէր: Շատերի համար դա առաջին բարձրունքն էր:

Վերադառնալով խաղացինք «Դրոշակ» խաղը: Այս խաղը պարտադիր խաղ է «Ժայռ»  ճամբարում: Ի տարբերություն բակային տարբերակի, այս մեկը շատ ավելի հետաքրքիր է: Զանազան տակտիկաններ և խորամանկություններ էինք մտածում հաղթելու համար:

Եվ դե էլ ինչ ճամբար առանց Սևանում լողալու: Մի լավ լողացինք, նաև սովորեցին ջրային առաջին օգնություն: Արկադիին նավից նետելով, փորձեցինք փրկել նրան:

Մի խոսքով, «Վրույր» ջոկատը հրաշալի ժամանակ անցկացրեց: Ուրախ կլինեմ հանդիպել իմ ընկերներին՝ մեր նոր Սեբաստացիներին, սեպտեմբերին, կամ ինչու ոչ մի ուրիշ ճամբարում:

Advertisements

Առաջին կանգառը՝ Արգելի ՀԷԿ

“Ժայռ” ռազմամարզական ճամբար մեկնելիս, կանգ առանք Արգելում: Այնտեղ է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը, որը հիմնադրվել է 1948 թվականին: Այն Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորն է։ Պետի տեղակալը՝ Արամ Դավթյանը պատմեց մեզ, թե ինչպես է աշխատում ՀԷԿ-ը:

 

Ճանափարհորդություն դեպի Արայի լեռ

301Այսօր մենք մեր երաժշտական դպրոցով հաղթահարեցինք Արայի լեռի բարձրունքը: Ինչպես միշտ մեր հավատալը չէր գալիս, որ մենք կարող ենք հաղթահարել այդ բարձրունքը, բայց մեր մոտ ստացվեց: Նախ առաջինը մեր բախտը բերեց, որ մենք ավտոբուսով մոտեցանք լեռան ստորոտին և երկու ժամ չքայլեցին մինչև այն ինչպես մյուս խմբերը: Սկիզբը մեզ շատ հեշտ և խոստումնալից թևաց, բայց տաս րոպե հետո մենք արդեն մեծ դժվարությամբ էին առաջ շարժվում: Մեկ ժամ հետո մենք արդեն հաղթահարել էին ճանապարհի կեսը: Անտառների միջով գնալուց հետո մենք հայտնվեցինք բացատում: Բացատից բացվում էր շատ գեղեցիկ տեսարան և մի բան էր շատ գեղեցիկ ու անսովոր: Բացատում խոտերը դեղին էին,իսկ ծառերը կանաչ և դա շատ անսովոր գեղեցկություն ուներ: Մենք հաղթահարեցինք Արայի լեռան ամենաբարձր գագաթը: Որոշ ժամանակ ուղիղ գնալուց հետո սկսվեց ամենադժվարը գագաթ բարձրանալը: 300մ դժվար բարձրացումից հետո մենք հաղթահարեցինք Արայի լեռի բարձրունքը: Առաջինը բարձրունքը հաղթահարեցինք, ես և իմ ընկերներ Գևորգը ու Մինասը: Մենք տեղավորվեցինք սարի գագաթին և սկսեցինք դիտել գեղեցիկ տեսարանը: Երբ բոլորը եկանք մենք պարեցինք և որոշ ժամանակ գագաթին մնալուց հետո, սկսեցին իջնել գագաթից: Իջնելը ավելի հեշտ էր և արագ, բայց ավելի վտանգավոր: Քարերը գլորվում էին մեր ոտքերի տակից: Առաջինը էլի մենք տեղ հասանք, բայց այս անգամ մեզ հետ էին նաև իմ մայրիկը և իմ ընկերուհի Ազատուհին: Մենք հագեցրիք մեր ծառավը և որոշ ժամանակ սպասելուց հետո ուղևորվեցինք ընկեր Մենուայի տուն: Ճանապարհին մենք նկատեցինք, որ Արայի լեռի գագաթից ծուխ է բարձրանում և մենք հասկացանք, որ Արայի լեռը հրդեհվել է: Գյուղացիները արդեն զանգահարել էին հրշեջ ծառայությունը, բայց նրանք չէին կարող հանգցնել Արայի լեռի գագաթը: Հուսով եմ, որ մենք վերջինը չենք լինի,ովքեր տեսան Արայի լեռան բնությունը և անտառները և բարձրացան նրա գագաթը:

Իմ ճանապարհորդությունը դեպի Սյունիքի նահանգ

Ես որոշել եմ ուղևորվել Մեծ հայքի Սյունիք նահանգ:

Ահա քարտեզը

Քառտեզ.PNG

Տեսարժան վայրեր

Գեղարքունիք

Գեղամա լիճ(Սևան)

Ծղկուք

Տաթևի վանք

Թանահատի վանք(Թանահատ)

Հաբանդ

Զանգեզուր

Ձորք

Բաղաբերդ(Baghaberd Fortress)

Վահանավանք

Արևիք

Կաքավաբերդ

Սիսիան

Քարահունջ

Շաքիի ջրվեժ

Եղեգնաձոր

Պռոշաբերդ
Որոտան

Որոտնաբերդ

Ճանապարհորդության ծրագիր

Օր  I

8:00-Մեկնում դպրոցից

9:40-12:00-Կաքավաբերդ(բարձրունքի հաղթահարում)

12:00-12:30-Կաքավաբերդի ուսումնասիրում

12:30-12:45-հանգիստ

13:45-15:45-Ուղևորվում ենք դեպի Սևան

15:45-16:00-Տեղավորում ենք հյուրանոցում:

16:00-18:00-Հանգիստ Սևանի ափին

18:00-18:30-Ընթրիք

18:30-23:00-Հանգիստ սենյակներում(խաղեր,գրքեր,երաժտություն…)

23:00-Քուն

Օր II

8:00-Մեկնում դեպի Պռոշաբերդ

10:20-11:00-Պռոշաբերդի ուսումնասրում

15:00-16:00-Քարահունջի ուսումնասիրում

16:45-17:15-Վրանների պատրաստում Շաքիի ջրվեժի մոտ

17:15-18:30-Հանգիստ Շաքիի ջրվեժի մոտ

18:30-19:00-Ընթրիք

23:00-Քուն

Օր III

8:00-Ուղևորվում ենք դեպի Որոտնաբերդ

8:25-9:00-Որոտնաբերդի ուսումնասիրում

9:50-10:15-Թանահատի վանքի ուսումնասիրում

10:40-11:40-Տաթևի վանքի ուսումնասիրում

11:40-12:00-Ճոպանուղի

12:00-12:30-հանգիստ

14:30-15:00-Վահանավանքի ուսումնասիրում

15:10-15:40-Բաղաբերդի ուսումնասիրում

16:10-17:00-Հանգիստ Զանգեզուրի արգելավայրում

17:00-17:30-Ընթրիք

23:00-Քուն

Օր IV

8:00-Վերադառնում ենք դպրոց

14:30-Լինում ենք դպրոցում

Տեղեկություն տեսարժան վայերերի մասին

Կաքավաբերդ(Օր I)

Կաքավաբերդ, միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին:

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականիին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Սևան(Օր I)

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի և Փոքր Սևանի։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝  Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Այն գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։ 1978 թվականին ստեղծվում է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան, ապա՝ Որոտան-Արփա ջրատարները։

Պռոշաբերդ(Օր II)

Պռոշաբերդ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։

Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։

Քարահունջ(Օր II)

Քարահունջ, նախապատմական, աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։

Շաքիի ջրվեժ(Օր II)

Շաքիի ջրվեժ, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Որոտնաբերդ(Օր III)

Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։

Թանահատի վանք (Օր III)

Թանահատի վանք, վաղ միջնադարյան եկեղեցական համալիր ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են 8-րդ դարից։ Կոչվել է նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է։

Տաթևի վանք(Օր III)

Տաթևի վանք, սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Վահանավանք(Օր III)

Վահանավանք նաև՝ Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Բաղաբերդ(Օր III)

Բաղաբերդ, ամրոց պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։

Հայաստանի հնագույն բերդերից մեկը, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։

Բաղաբերդի նշանակությունն ավելի մեծացավ հատկապես Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։

Զանգեզուր (Օր III)

Զանգեզուր, պատմական շրջան Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի ստորոտերին։

 

 

 

 

Քայլարշավ տիար Բլեյանի հետ

IMG_9612.jpgԱյսօր մենք մասնակցեցինք քայլարշավի տիար Բլեյանի հետ: Մենք գնացինք Երևանյան լիճ և պտտվեցինք նրա ափով: Տիար Բլեյանը խոստացավ, որ մյուս Էկոտուրի ժամանակ Երևանյան լճի ափերը մաքուր կլինեն և բոլորը կգան այդտեղ լողալու: Հետո մենք գնացինք մի գործարան, որտեղ պատրաստում էին ոսկե զարդեր: Այդ գործարանի տնօրենը մաքրել էր Զանգվին, բարեկարգել էր նրա ափերը և աստիճաններ էր կառուցել, որպեսզի մարդիկ կարողանան իջնել գետափ: Գործարանում մենք տեսանք, կոնֆերանս դահլիճները և տեսանք, թե ինչպես են պատրաստում զարդեր: Այս քայլարշավը շատ հետաքրքիր անցավ:

Ինչպիսին պետք է լինի սեբաստացին և ինչպիսի սեբաստացի եմ ես

Սեբաստացին պետք է լինի սպորտային

Մեր դպրոցում ամեն սովորող ընտրում է մարզաձև, որով կցանկանար զբաղվեր ֆիզկուլտուրայի դասընթացի ժամանակ: Մեր մարզաձևերը շատ զանազան են ունենք՝ հրաձգություն,նետաձգություն,տրիատլոն,հնգամարտ,վոլեյբոլ,բասկետբոլ,թենիս,գիմնաստիկա, սուսերամարտ և շուտով նաև կբացվի մեր ձիարշավարանը: Այս տարի ես ընտրել եմ հնգամարտը: Հնգաարտի մեջ մտնում է հրաձգություն,սուսերամարտ,նետաձգություն,լող և ձիարշավ:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ճամփորդող

Մեր դպրոցը կազմակերպում է բազմազան ճամփորդություններ, որոնց ամեն սեբաստացի պետք է մասնակցի: Կազմակերպվում են օրով ճանփորդություններ, տարբեր արշավներներ, ուսումնական ճանփորդություններ և այլն: Ես շատ եմ սիրում գնալ տարբեր արշավների: Իմ վերջին արշավը եղել է դեպի Մայրավանք: Ասեմ ձեզ դա իմ առաջին իսկական արշավն էր: Մյուս արշավներին ես ուղղակի բլուրներ եմ բարձացել, իսկ Մայրավանքը լռիվ ուրիշ էր: Սկզբից մենք մեկ ու կես ժամ բարձրանում էինք ժայռ, հետո հինգ սարի վրայով անտառներով ցեխերի մեջով հասանք Մայրավանք: Բոլորս սառչել էին ձյուն էր տեղում, մեծ մասը ցեխոտվել էր, բայց շատ հավես էր:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի արկած փնտրող

Հենց այսօր առավոտյան տիար Բլեյանը ասաց, որ սեբաստացին պետք է լինի արկած փնտրող: Հիշում եմ երբ ես փոքր էի, իմ դասընկերների հետ դպրոցում գանձեր էինք մա գալիս: Տարբեր ճանապարհներ էին գտնում: Հիշում եմ մի անգամ էլ մենք էին գանձեր պահել: Ճիշտ է մի գանձեր չէին: Այնտեղ պահել էին բամբակ, անձեռնոցիկ, հարյուր դրամ և մի քանի ուլունք: Իսկ հետո մոռացանք, որտեղ էինք պահել և այդպես էլ մնաց, տեսնես մինչև հիմա այտեղ է:Հիմա էլ ենք գանձեր փնտրում: Հիշում եմ երբ սկսեցի ուսումնասիրել Հին Եգիպտոսը, իմ ընկեր Ալենի հետ, որոշեցինք ֆիլմ նկարել: Ֆիմում մենք տարբեր բաներ ենք ցանկանում գտնել մեր դպրոցում:

Ահա մեր ֆիլմը

Սերիա 1

Սերիա 2

Սերիա 3

Կադրից դուրս

Սեբաստացին պետք է լինի երաժշտասեր

Մեր դպրոցում կազմակերպվում են տարբեր համերգներ,մեդիաուրբաթներ և ընդհանուր պարապունքներ: Բոլոր սովորողները պետք է մասնակցեն նրանց:Ընդհանուր պարապմունքները անցկացվում են ամեն առավոտ, իսկ մեդիաուրբաթները ամեն շաբաթ: Նրանց ժամանակ մենք երգում ենք, պարում և ուրախանում: Նաև մենք ունենք երաժշտական թև, որտեղ սովորեցնում են կիթառ,դաշնամուր,ջութակ, կան նաև ուսուցչական,պատանեկան և մանկական երգչախմբեր:Ես հաճախում եմ կիթառի:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ընթերցասեր

Մեր բոլոր դպրոցերը ունեն գրադարաններ և ամեն սովորող պետք է լինի ընթերցասեր: Պետք է կարդա շատ գրքեր: Ես շատ եմ սիրում կարդալ և ժամանակին նաև գրադարանի աղջիկ էի: Ամեն օր ես գնում եմ մեր գրադարան և կարդում եմ: Լինում է, որ դասերս եմ անում: Գրադարանը իմ ամենասիրելի տեղն է:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի խիզախ և ակտիվ

Սեբաստացին պետք է լինի խիզախ փորձի նոր բաներ: Ակտիվ լինի և մասնակցի ամեն ինչին: Ես չեմ վախում փորձել նոր բաներ և միշտ ակտիվ մասնակցում եմ ամեն ինչին: Նույնիսկ լինում է, որ ցանկանում եմ ամեն ինչին մասնակցել և դրա պատճառով ոչինչ չեմ հասցնում:

Եվ ամենակարևորը սեբաստացին պետք է լինի սեբաստացի..

 

Ագարակում

Երեկ չէ առաջին օրը մենք մայրենիի ժամին գնացին Դպրոց-պարտեզ գյուղական տնտեսություն:Առաջինը մենք տեսանք ձիերին նրանք շատ լավն էին: Ես արդեն գիտեի Բոմին, իսկ այդ օրը ես ծանոթացա մյուս ձիերի հետ: Հետո ես տես Ռոքսիի ձագուկներին և որոշեցի իմ ընկերների հետ նրանց համար բուն պատրաստել, որպեսզի նրանցից մեկին տան մեզ(հուսով եմ մեզ սևուկին կտան):Ռոքսիին տարել էին ամուսնացնելու, բայց այս անգամ գերմանական ավչարկայի հետ, բայց ցավոք սրտի նա չպետք է երեք տարի ձագուկ ունենա, որպեսզի էլի մաքուր գերմանական ավչարկայի ձագուկներ ունենա:Մենք պտտվեցինք գյուղական տնտեսությունում և գնացինք հետ դպրոց: