Սովորում ենք Scratch

Scratch-ը բլոկային ծրագրավորման լեզու է, որի միջոցով կարելի է ստեղծել ինտերակտիվ խաղեր, հարցումներ և անիմացիաներ: 

Նպատակը

Այս լեզուն սովորելով, երեխաներին ավելի հեշտ կլինին օգտագործել Lego Mindstorm EV3 ծրագիրը, որով ծրագրավորելու ենք ռոբոտներին: Մեր նպատակն է երեխաների մոտ զարգացնել աբստրակտ մտածողությունը, որպեսզի նրանք կարողանան խնդիրներին տալ հետաքրքիր լուծումներ: 

Ինչ ենք ուսումնասիրելու

  • Շարժում (տեղափոխվել, պտտվել, փոխել x-ը և y-ը, թեքվել մկնիկի ուղղությամբ…)
  • Տեսքեր (խոսել, թաքնվել, հայտնվել, հաջորդ դիրքը, փոխել չափը, փոխել գույնը…)
  • Ձայն (նվագել նոտան, բարձրացնել ձայնը, արագացնել տեմպը, փոխել գործիքը…)
  • Գրիչ (գրիչն իջեցնել, գրիչն բարձրացնել, փոխել գրիչի գույնը, փոխել գրիչի չափը…)
  • Իրադարձություններ (երբ խաղը սկսվեց, երբ սեղմեմ օբյեկտի վրա, երբ սեղմեմ բացատ ստեղնը…)
  • Ցիկլներ (կրկնել 10 անգամ, քանի դեռ, մշտապես…)
  • Հաղորդագրություն (ուղարկել հաղորդագրություն, երբ ստանամ հաղորդագրությունը…)
  • Պայմաններ (if, if else)
  • Ընկալում (հպվո՞ւմ է մկնիկի սլաքին, հպվո՞ւմ է գույնին…)
  • Հարցում (հարցնել “Ի՞նչ է քո անունը:”, պատասխան…)
  • Տեսագրում (սկսել նկարել, վերջացնել նկարելը….)
  • Հրամաններ (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, համեմատում, և, կամ, ոչ, միավորել…)
  • Փոփոխականներ
  • Ֆունկցիաներ

Արդյունքներ

Արդյունքում ստանալու ենք փոքրիկ խաղեր (mini games): Վերջնական աշխատանքը լինելու է “Կապիկը և բանանները” խաղը:

Advertisements

Նախագծային ուսուցման ստուգատես- ապրիլի 3-7

Թարգմանական ուսումնական աշխատանք

Սպասման հին գաղտնիքը

Ո՞ւր է անհետանում ժամանակը

Ռադիոնախագիծ «Կարդում ենք արևմտահայերեն»

Եղիա Տեմիրճիպաշյան: Վարդ Աչք

Եղիա Տեմիրճիպաշյան: Վերք ու Վերք

Կարդում ենք Թումանյան

Без названия (1).jpgԹումանյանի սիրտը

“Վերնատուն” գրական խմբակ

Թումանյանի ճամփորդությունները

Հայոց նոր գրականության հիսնամյակը: Հ. Թումանյան: Հոդվածի վերուծություն

“Անուշ” պոեմ

Փարվանա բալլադ

Դավաճանություն

Հովհաննես Թումանյան-Մամիկոնյան

Թումանյանի ընտանիքը

Ազգագրությունը Թումանյանի երկերում

Հայոց լեռներում: Հովհաննես Թումանյան

Նախագիծ

Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակը՝ մարտի 20-31

Մասնակիցներ՝
ռոբոտիքս ընտրության խմբեր                

 Խնդիրները 

  • ուսումնասիրել կաթիլային ոռոգման համակարգի աշխատանքի սկզբունքը
  • ուսումնասիրել այլոց փորձը
  • գտնել առավելությունները և թերությունները
  • կատարել անհրաժեշտ միջոցների տեխնիկական և որակական հաշվարկ

Աշխատանքի ուղղություններ

  • համակարգի ներդրման տարածքում (Մայր դպրոցի դիմացի այգում) կկատարվեն չափումներ
  • կտրվեն տվիալ տարածքին բնորոշ խնդիրներին համապատասխան օպտիմալ լուծում
  • վերջնական տեխնիկական և ֆինանասական հաշվարկը կներկայացվի կրթահամալիրի տնօրենին

Նախագծի արդյունքում 

 

  • սովորողները տեխնոլոգիապես և տեխնիկապես կծանոթանան կաթիլային ոռոգման համակարգին
  • ձեռք կբերեն տարբեր տեխնիկական հմտություններ
  • կրթահամալիրի գլխավոր մուտքի դիմացի վարդերը կջրվեն ավտոմատացված կաթիլային ոռոգման համակարգով

Իմ կարծիքը հինգերորդ դասարանցիների բլոգների մասին

dsc03213.jpgՀիմիկվա հինգերորդ դասարանցիների բլոգները տարբերվում են այն ժամանակվա հինգերրորդ դասարանցիների բլոգներից: Այն ժամանակ բլոգը նորություն էր և եթե դու ունեիր բլոգ, ուրեմն դու շատ լավ սովորող ես: Այն ժամանակ մենք մրցում էինք իրար հետ, թե ում բլոգի նյութերն են ավելի հետաքրքիր: Հիմա բլոգներում հիմնականում երեխաները տեղադրում են իրենց դասերը և չկա այն ժամանակվա մրցումը: Հիմա բլոգը նրանց համար ուղղակի տնայիններ տեղադրելու վայր է:Բայց կան սովորողներ, որոնք իրոք հետաքրքրված են բլոգով և աշխատում են տեղադրել շատ հետաքրքիր նյութեր:

Ես սկսել եմ վարել իմ բլոգը հինգերորդ դասարանից: Ես առաջին երեք սովորողներից էի, ում բացել էին բլոգ իմ դպրոցում: Հիմիկվա հինգերորդ դասարանցիները ավելի հմուտ են տիրապետում իրենց բլոգներով, քան մենք այն ժամանակ: Իմ քույրիկը սովորում է դպրոց պարտեզի 5-րդ դասարանում և ես կցանկանայի ներկայացնել մի քանի հետաքրքիր նյութ նրա բլոգից, և մի քանի հետաքրքիր նյութ իմ հինգերրորդ դասարանի նյութերից:

Իմ քույրիկի բլոգի նյութերը՝

Գորգագործություն

О. Туманян Барекендан

The death of Kickos

Չարենցյան խճանկար

Իմ հինգերրորդ դասարանի նյութերը՝

Ուռռռռռաաա ես պար եմ պարել և մրցանակ եմ շահել

Մի սիրո պատմություն

Սաթինեն հրաշքների աշխարհում

Արևահամ խմիչքի գաղտնիքը

Իմ քույրիկ Սաթինեն ուզում է ընդունվել դպրոց

Իմ եղբայր Ռաֆայելը շատ է սիրում նվագել Բիթլզ

Մեր դպրոց-պարտեզը

Բացի իմ քույրիկի բլոգից ես նաև ուսումնասիրել եմ  Անի Խաչատրյանի բլոգը: Նրա բլոգում տեղադրված էր հիմնականում տնային աշխատանքներ, բայց ես գտա նրա բլոգից մի քանի հետաքրքիր նյութ:

Plastic world

Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում

Նյութերից մեկը էկոլոգիական էր, այնտեղ պատմվում էր աշխարհը պլաստիկ իրերով չախտոտելու մասին: Ինձ թվում է այդ նյութը կարելի է ներկայացնել Էկոտուրին:Ինձ նաև շատ դուր եկավ <<Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում>> նյութի ֆոտոշարքը:

Ես հինգերին մի խորհուրդ կտամ, աշխատեք ձեր բլոգներում դնել հետաքրքիր նյութեր:Նաև աշխատեք ինչքան հնարավոր է քիչ վարժություններ, տնային ախատանքներ և այդպիսի բաներ դնել: Այդպես ձեր բլոգի դիտումները կավելանան և ձեր բլոգը ավելի հետաքրքիր կդառնա:

 

Նախագիծ Օգնություն Վիքիքպեդիային

images.jpgՆպատակը՝

Հարստացնել հայկական Վիքիպեդիայի պաշարները:

Քայլերը՝

  • Ռուսական կամ անգլիական Վիքիպեդիայից թարգմանել տարբեր հոդվածներ
  • Խմբագրել
  • Տեղադրել հայկական Վիքիպեդիայում

Իմաստը՝

Այս նախագծով ես կարող եմ օգնել Վիքիպեդիային: