Իմ կարծիքը Մաթեմատիկայի պատմություն գիտական ֆիլմերի մասին

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fԱյս գիտական ֆիլմը նայելուց հետո ես շատ բան իմացա մաթեմատիկայի մասին: Իմացա շատ մաթեմատիկոսների մասին, իմացա, թե ինչպես են հայտնվել թվերը և այլ շատ հետաքրքիր բաներ:

Իսկ դուք գիտեիք, որ Հին Չինաստանում հաշվում էին փայտիկներով: Ընդհանրապես չինացիները շատ էին սիրում թվեր: Մաթեմատիկան նաև շատ մեծ դեր էր տանում կայսրի կյանքում, նրա համար շատ կարևոր էր օրացույցը և մոլորակների դիրքը: Մաթեմատիկոսները նույնիսկ հաշվել էին, թե ինչպես կայսրը կարող է 15 օրում քնել 121 կնոջ հետ:Մաթեմատիկան Չինաստանում նաև շատ պետք էր գալիս վաճառքի ընթացքում: Այնտեղ նաև շատ էին սիրում թվի քառակուսիները և խորհանարդները և օգտագործում էին նրանց ճարտարապետությունում:

Ֆիլմում նաև պատմվում էր զրո թվի մասին: Շատ հետաքրքիր բաներ էր նաև պատմվում անվերջության մասին:Պատմվում է նաև Պի թվի և նրա առաջացման մասին: Ֆիլմում պատմվում էր նաև երկրաչափության մասին: Շատ հետաքրքիր էր այն, որ հնդկացի մաթեմատիկոսները առանց տիզերեքի մասին իմանալու կարողացել են հասկանալ, որ Արևը 400 անգամ ավելի հեռու է Երկրից քան Լուսինը: Հիմա բացատրեմ, թե ինչպես են դա արել: Առավոտյան, երբ Լւոսինը գտնվում էր ուղիղ Արևի դիմացը, նրանք Երկրի հետ կազմել են ուղղանկյուն եռանկյուն:ԵՎ մի թեորեմի շնորհիվ նրանք կարողացել են դա իմանալ:

Ֆիլմում նաև կաին շատ հետաքրքիր խնդիրներ իրենց լուոծումներով, որոնք օգտագործում էին կյանքում:Ֆիլմում նաև շատ հետաքրքիր բաներ են պատմվում թվերի մասին: Բայց ինձ շատ հետաքրքիր թվաց նաև Ֆիբոնաչիի թվերի բազմացման առաջացման պատմությւոնը: Պարզվում է Ֆիբոնաչին հայտնաբերելէ այդ թվերը ճագարների բազմացման մասին խնդիրը լուծելիս:Հետաքրքիր է նաև այն, որ բնությունը շատ է սիրում Ֆիբոնաչիի թվերը:

Պատմվում էր նաև ինտելեկտուալ մրցույթների մասին, որոն քնացկացվում էին հին ժամանակներում գիտնականների միջև: Փաստորեն շատ խնդիրներ, որոնք համարվել են անլուծելի լուծվել են այդ մրցույթների ընթացքում: Այդ մեծ բացահայտումների գաղտնիքը իմանալու պատճառով եղել են շատ դավաճանություններ խարդախություններ և այլն:

Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել այդ ֆիլմը, ինձ որ շատ հետաքրքրեց:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Advertisements

Ուղեղ

10735043-kapsula-ot-alkogolizmaՈւղեղը կազմված է նեյրոններ կոչվող բջիջներից, որոնք էլէկտրական ազդակներ են ուղարկում միմիյանց բարակ ձողերի միջոցով, որոնք միանում են սինպասներ կոչվող հանգույցներում:Համակարգչային չիպը ունի մոտ մեկ միլլիարդ տրանզիոստորներ, որոնցից յուրաքանչյուրը ունի 3-4 միացման կետեր, իսկ մարդու ուղեղն ունի մոտ  100 միլլիարդ  նեյրոններ, և որոնցից յուրաքանչյուրը ունի մոտ 10000 սինպասներ: Սինպասները ավելի բարդ են, քան համակարգչի չիպի միացող-անջատվող փոխարկիչները: Յուրաքանչյուր սինպաս կարող է պարունակել 1000 մոլեկուլային փոխարկիչներ՝մարդու ուղեղին տալով մշակելու չտեսնված հզորություն:

Ուղեղն ապահով փակված է գանգի մեջ. այն մարդու նյարդային համակարգի բաժինների ամբողջության ւ օրգանիզմի կառավարման կենտրոնն է:

Լինելով ցանկացած կենդանու ուղեղից ավելի հզոր՝ մարդու ուղեղը մարդկության համար ամենա-անհասկանալի օրգանն է:Ծաղկաղամբ հիշեցնող այս նյարդային բջիջների զանգվածը ինչ-որ կերպ ձևավորում է մարդու ներքին աշխարհը և սեփական ես-ի զգացումը:

 

Առցանց դասերի փաթեթ

pizap.com14541477385901Մայրենի

Վ. Սարոյան .. Բան ունեմ ասելու; Առցանց քննարկում

Վ. Թոթվենց .. Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա; Առցանց քննարկում

Մ. Արազի; Արև

Մաթեմատիկա

Խնդիր-ռեբուսներ

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Ռուսերեն

Новые приключения Снегурочки

А. П. Чехова .. Размазня

Л. Пантелеева .. Буква <<Ты>>

Անգլերեն

Ջաննի Ռոդարի .. Հեքիաթներ հեռախոսով; Gianni Rodari .. Telephone tales

Ֆիզիկա

Իներցիայի, հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ

Տարատեսակ չափումներ

Կենսաբանություն

Սարդ-Խաչափառ

Աշխարհի ամենաթունավոր սարդերը; Թոփ 10

Պինգվիններ

Քիմիա

Դմիտրի Մենդելեև

Թեստեր

Երաժշտություն

Ամպի տակից ջուր է գալիս

Արմեն Տիգրանյան

Արվեստ

Օպերայի ուրվականը

Մարտիրոս Սարյան

Առողջագիտություն

Ինչ անել եթե կոտրվել է ջերմաչափը

Ինչպես կանխարգերել օդակաթիլային հիվանդությունները

Լրացուցիչ աշխատանքներ

Edu digitec; Դիջիգովազդ

Մոլորակների շքերթ

Զգայարաններ

загруженное (2)Զգայարաններ

Մարդը ունի հինգ զգայարան տեսողություն,լսողություն,համ,հոտ և շոշափելիք: Մարդը առանց հինգ զգայարանների չի կարող ապրել: Երբ հինգ զգայարանները չկան մարդու ուղեղը անջատվում է և նա էլ չի կարողանում ապրել:

Տեսողություն

Մարդու տեսողության օրգանը աչքն է, որը գտնվում է ակնակապիճում: Աչքը ունի չորս մկան, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք շարժել մեր աչքերը: Մենք տեսնում ենք բիբի շնորհիվ: Կան այդպիսի մարդիկ, որոնց մի մկանը թույլ է և աչքը մի քիչ շեղվում է: Աչքերը երբ ճպռակալում են նրանց պետք է մաքրել թեյի գույնով: Ճպռակալումը աչքի ինֆեկցիա է: Աչքերը պետք է լվանալ աչքերի մուտքից, աչքերի ելք:

 

Լսողություն

Մարդու լսողության օրգանը ականջն է: Ականջախեցինը ընկալում է ձայների ալիքները և տանում ներս: Ձայների ալիքները անցում են արտաքին լսողական անցուղիով և կպնում թմբկաթաղանթին: Հետո այդ ձայները գնում են ներքին ականջ և այդեղից մենք արդեն հասկանում ենք, թե դա ինչ ձայն է: Այդ ամենը կատարվում է ընդամենը մեկ վայրկյանում: Ներքին ականջում գտնվում է նաև հավասարակշռության օրգանը: Ակաջը արտադրում է մի նյութ, որը մաքրում է կեղտերը: Ականջի չոփիկով պետք է միայն մաքրել ականջախեցի, որպեսզի ականջում հավաքված կեղտը կգնա ներս:

 

Համ

Մարդու համի օրգանը լեզուն է: Լեզվի վրա կան տարբեր համերի զգայարաններ աղի, քաղցր, դառը և թթու, իսկ կծվությունը ցավի զգացողություն է: Լեզվի շնորհիվ մենք կարողանում ենք խոսել, համ զգալ և ծամել: Համը զգալու 75% կատարում է քիթը:

 

Հոտ

Մարդու հոտի օրգանը քիթն է: Նա զգում է մոտավորաապես 5.000.000  հոտ: Մենք ճանաչում ենք այդ հոտերից 10.000-ը:
Շոշափելիք

Չափահաս մարդու ամենաուժեղ շոշափելիքի օրգանը մատների ծայրն է, իսկ փոքր երեխաների մոտ քքթի ծայրը, լեզուն և շրթունքները: Օձերի մոտ շոշափելիք օրգանը լեզուն է:

՝

Անապատ

загруженное (8)Անապատ– ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։Անապատների բնական զոնան ընկած է մայրացամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան)։ Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 – 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը՝ +58,1°C Սահարա անապատում։ Ավազը տաքանում է մինչև +80°C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն՝ -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 – 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է ավազաթմբեր։Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։Այնտեղի բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է  ուղտափուշը, օշան,  անապատային ակացիան, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները,կակտուսները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են թուգայներ: Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը՝Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները ։ Երբեմն հանդիպում են այծքաղ, ջայլամ, բորենի, անապատային աղվես,առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 բերք։