Պանիսլամիզմ և պանթուրքիզմ

Աբդուլ Համիդ II-ը ոչ միայն մտադիր չէր կենսագործել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով ստանձնած բարենորոգումները, այլև ուղիներ էր փնտրում Հայկական հարցից ազատվելու համար: Սուլթանն առաջարկեց Հայկական հարցի լուծման ուրույ ճանապարհ՝ հայերի ֆիզիկական բնաջնջումը: Այդ ծրագիրն իրագործելու համար ոգրծի դրվեցին և՛ գաղափարական, և՛ գործնական միջոցներ: Իր հրեշավոր ծրագիրն տերության մահմեդական բնակչությանը նախապատրաստելու համար նա պաշտոնական գաղափարախոսություն դարձրեց պանիսլամիզմը և պանթյուրքիզմը: Առաջինը ենթադրում էր իսլամադավան բոլոր ազգերի, երկրորդը՝ թյուրքալեզու ժողովուրդների միավոում օսմանյան Թուրքիայի դրոշի ներքո և սբազան պատերազմ բոլոր անհավտների՝ գյավուրների դեմ:

Աղբյուր Սերոբ

image_2822Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:
Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ:
Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը:
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր:
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում:
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:

Օվերտոնի պատուհան: Կանանց իրավունքները

Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնը մշակել է մի տեխնոլոգիա, որով հնարավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը ցանկացած երևույթի նկատմամբ, որը նախկինում համարվել է անընդունելի: Այս տեխնոլոգիան ստացել է <<Oվերտոնի պատուհան>> անվանումը:

Պատուհանը <<ամենաանհնարին և անհավատալի>> գաղափարը, որը լրիվ խորթ, անընդունելի է հասարակության կողմից և հակասում է հասարական ընդունված բարքերին, վերափոխում է այն որպես <<անհրաժեշտ քաղաքականության>>, լայնորեն քննարկված, մարդկային զանգվածների կողմից ընդունված և ի վերջո օրենքի ուժ ստացած փաստի: Այն բաղկացած է վեց փուլից՝ անհավատալի, արմատական, ընդունելի, ողջամիտ, միօրինակ, և գործող նորմ:

Իմ կարծիքով հենց այս տեխնոլոգիայի շնորհիվ է, որ կանայք ստացել են իրավունքներ:

20-րդ դար մենք մտանք այն գաղափարով, որ կանանց միակ տեղը դա տունն է: Նրանց միակ պարտականությունը տնային աշխատանքներ կատարելն էր, երեխաներ ունենալը և նրանց դաստիարակելը:

Հետո ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք, որ կանայք և տղամարդիկ հավասար են, կնոջ իրավունքների գաղափարը մտավ հասարակության մեջ: Սկզբից, իհարկե հասարակությունը դա չէր ընդունում: Կառավարությունը սկսեց կանանց որոշ բնագավառներում պաշտոններ տալ, օրինակ՝ պատգամավորներ, գործկոմի քարտուղարներ, գործարանների տնօրեններ:

Այսպիսով, մարդիկ աստիճանաբար սկսեցին ընդունել այդ գաղափարը: Նրանց համար արդեն նորմալ էր տեսնել կանանց զանազան պաշտոններում և կանայք սկսեցին ստանալ բարձրագույն կրթություն:

ԽՍՀՄ-ի փլուզումի և Հայաստանի անկախացումից հետո կանանց դերը տնտեսության և քաղաքականության մեջ զգալի վերելք ապրեց: Շատ մանր ձեռնարկություններ, ասենք թե առևտրի, սպասարկման, տուրիզմի ոոլորտներում ստեղծում և ղեկավարում էին կանայք: Ավելի շատ աշխատատեղեր հայտնվեցին կանանց քան տղամարդկանց համար, հատկապես սպասարկման ոլորտում: Մեծ թվով կանայք ընդունվեցին խորհրդարան տարբեր կուսակցություններից:

Եվ վերջերս էլ ՀՀ նոր ընդունված սահմանադրությամբ սահմանվեց Ազգային ժողովում, որ այնտեղ կանայք չեն կարող պակաս լինել օրենքով սահմանված տոկոսից: Հայաստանի անակխությունից հետո եղել են շատ կին նախարարներ, որոնք լավ են ընդունվել հասարակության կողմից:

Այսպիսով, 20-րդ դարում երբ կնոջ աշխատելը, առավելապես, նրա քաղաքականության մեջ լինելը համարվում էր անհնարին, հասավ այդ կետից օրենքով հաստատվածի, Օվերտոնի պատուհանի միջոցով:

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Կրթահամալիրը ունի շատ խորհրդանիշներ և դրանցից մեկը մեր կրթական համակարգն է: Կրթահամալիրում նախագծային ուսուցում է և սովորողը ունի ընտրության հնարավորություն: Կարող ես ընտրել քո ցանկացած առարկաները և ուսուցչին:  Քանի որ դասերը անցկացվում են համակարգիչներով, համացանցի ամբողջ մեդիան միշտ մեզ հետ է: Ամեն մի հարցի պատասխանը կամ մեզ պիտանի ինֆորմացիան կարելի է գտնել մի քանի րոպեում:

Ընդհանրապես կրթահամալիրում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է: Իմ կարծիքով դա նույնպես կարելի է համարել խորհրդանիշ: Ոչ բոլոր դպրոցներում կան ՏՏ կամ ռոբոտիքս լաբորատորիաներ: Մեր մոտ նույնիսկ անցկացվում են ՏՏ մրցույթներ, օրինակ՝ Դիջիթեքը կամ բնագիտատեխնիկական ստուգատեսը: Երեխաները առաջին դասարաններից սովորում են օգտվել համակարգչից և բազմազան համակարգչային ծրագրերից: Իսկ ուսուցիչներն էլ անհընդհատ վերապատրաստվում են:

Կրթահամալիրը ունի զանազան ուրիշ խորհրդանիշներ, բայց իմ համար այս երկուսը ամենակարևորներից են:

Սոսե Մայրիկ

250px-sosemayrikՍոսե Վարդանյանը կամ Սոսե Մայրիկը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։

Նա մասնակցել է հայդուկային կռիվների։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։

Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատվել։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկն անցել է Կոստանդնուպոլիս ապա՝ Ալեքսանդրիա։

Նախագիծ “Mi España, y su cocina”

Նպատակը՝ Զարգացնել մեր իսպաներեն խոսալու, կարդալու ունակությունները, բազմացնել մեր բառպաշարը սննդի ասպարեզում, և ծանոթանալ իսպանական խոհանոցին:

Քայլերը՝

  • Սովորել մրգերի, բանջարեղենների, մսամթերքի, կաթնամթերքի և այլ սննդամթերքների անվանումները իսպաներենով:
  • Համացանցից ինֆորմացիա, բաղադրատոմսեր գտնել իսպանական ուտեստների մասին: Ընտրել մեկ ուտեստ և ուսումնասիրել նրա պատմությունը:
  • Հանդիպում  “Casa de España” իսպանական ռեստորանի շեֆ-խոհարարի հետ:

Արդյունքներ՝ ձայնանյութեր, տեսանյութեր, բաղադրատոմսեր, տեղեկատվական նյութեր:

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Ռոբոտիքս ծրագիր

Scratch

Սեպտեմբեր 2-8

Ծանոթացում: Ի՞նչ է ռոբոտը: Ինչպիսի՞ ռոբոտներ գիտեք: Ի՞նչ ենք սովորելու: Ծանոթացում սենսորներին, մոտորներին: Castor bot ռոբոտի հավաքում:

Առաջադրանք՝ Գրել երեք ռոբոտ, որոնք կուզեիք կառուցել: Հիմնավորեք ձեր ընտրությունը:

Սեպտեմբեր 9-15

Քննարկում ենք ընտրած ռոբոտները: Ծանոթացում Scratch ծրագրավորման լեզվին: Սովորում ենք շարժման և կառավարման բաժինները (Motion & Control):

Առաջադրանք՝  A կոճակը սեղմելիս կերպարը գնա ձախ: D կոճակը սեղմելիս կերպարը գնա աջ: W կոճակը սեղմելիս կերպարը գնա վերև: S կոճակը սեղմելիս կերպարը գնա ներքև:

Սեպտեմբեր 16-22

Կրկնում ենք շարժման և կառավարման բաժինները(Motion & Control): Սովորում ենք նկարչության բաժինը (Pen):

Առաջադրանք՝  Ստեղծում ենք նկարչական ծրագիր:

A կոճակ — ձախ
D կոճակ — աջ
W կոճակ — վերև
S կոճակ — ներքև
X կոճակ — փոքրացնում է գրչի չափը
C կոճակ — մեծացնում է գրչի չափը
R կոճակ — գրչի գույնը դարձնում է կարմիր
G կոճակ — գրչի գույնը դարձնում է կանաչ
B կոճակ — գրչի գույնը դարձնում է կապույտ
Բացատ — մաքրում է էկրանը

Սեպտեմբեր 23-29

Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք քառակուսի, եռանկյունի, հնգանկյուն, վեցանկյուն, շրջանագիծ:

Առաջադրանք՝ Գծել աստղ և շրջան:

Սեպտեմբերի 30-Հոկտեմբեր 6

Գծում ենք շրջան և աստղ: Գծում ենք գունավոր շրջան: Սովորում ենք սենսորներ բաժինը (Sensing): Սկսում ենք աշխատանքը “Թռչող գետաձի” խաղի վրա:

scratch.mit.edu/projects/333531826

Առաջադրանք՝  Այնպես անել, որ երբ գետաձին հպչի պատերին խաղը կանգնի:

Հոկտեմբերի 7-13

Ծանոթանում ենք փոփխականներին: Գծում ենք սպիրալ: Ավարտում ենք “Թռչող գետաձի” խաղը:

Առաջադրանք՝  Տանը ավարտել խաղը:

Հոկտեմբերի 14-20

Օգտվելով Youtube-ից, համացանցից, նայում ենք տեսադասեր և պատրաստում ենք խաղեր:

Առաջադրանք՝ Տանը ավարտել խաղերը:

Հոկտեմբերի 21-27

Օգտվելով Youtube-ից, համացանցից, նայում ենք տեսադասեր և պատրաստում ենք խաղեր: Ստեղծում ենք “Ընկնող բանաններ” խաղը:

Առաջադրանք՝ Տանը ավարտել խաղերը:

Հոկտեմբերի 28- Նոյեմբերի 3

Ուսումնական արձակուրդ: Սեմինար “Սովորում ենք Scratch”՝ դասավանդում ենք ուսուցիչներին Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Մաքրում և դասավորում ենք ռոբոտաշինության դասասենյակը:

Նոյեմբերի 4-10

Ռոբոտների նոր դետալների բացումը և դասավորումը: Կառուցում ենք “Castor Bot” ռոբոտը: