Հարցազրույց Էլզա Ռեքիյաս Փիշմիշի հետ

Էլզա Ռեքիյաս Փիշմիշը մեքսիկահայ աստղոֆիզիկոս է: Նրա մայրը հայ արմատներով հայտնի աստղագետ Փարիզ Փիշմիշն է, ում իրական անունը Մարի Սուքիասյան է: Փարիզ Փիշմիշը առաջին կին աստղագետներից էր, ով հասավ մեծ հաջողությունների, խթանեց կին աստղագետների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքիսկական աստղագիտության զարգացման մեջ:

“Մերոնք” նախագծի շրջանակներում կապ հաստատեցի Էլիզա Ռեքիյաս Փիշմիշի հետ, և նրան ուղղեցի մի քան հարց:

Օրիգինալ (իսպաներեն) տարբերակը կարող եք տեսնել ստորև:

Գիտե՞ք հայերեն: Ունե՞ք սիրած հայերեն բառ:

Իմ տատիկն ու պապիկը, մայրս, նրա եղբայրները (իմ քեռիները) երեքն էին. Արշալույսը, Արշավիրը և մայրս ՝ Փարիզ Պիշմիշը: Նրանք Թուրքիայում ծնված և Ստամբուլում բնակվող հայեր էին: Մենք ունեինք հույն ազգականներ՝ մորս զարմիկները, նրանք ասում էին ,որ իրենց հայրական տատը հույն էր և հայերեն չգիտեր: Ես հայերեն չեմ խոսում, չնայած , երբ 12 տարեկան էի, մեկ տարով մեկնել էինք Թուրքիա և իմ փոքր եղբոր հետ միասին սովորում էինք հայերեն, բայց երբ վերադարձանք Մեքսիկա, մոռացանք:

Իմ սիրած արտահայտությունը “բարի լույս”-ն է:

Եղե՞լ եք Հայաստանում: Եթե այո, ո՞րն է ձեր սիրած վայրը: Որո՞նք են հայերի և մեքսիկացիների նմանությունները:

Հայաստանում չեմ եղել, չնայած ճանաչում եմ հայերի և աստղագետ գործընկերներ ունեմ, ովքեր եղել են իմ երկրում, և ընկերներ ենք:

Մեքսիկացիներն ու հայերը շատ նման են, և մայրս հատկապես սիրում էր շփվել Մեքսիկա գաղթած հայերի հետ: Նրանցից շատերը վաճառականներ էին: Եվ մյուսները՝ աստղագետներ, նրա պես:

Ինչո՞ւ ընտրեցինք աստղոֆիզիկոսի մասնագիտությունը: Ձեր մայրը գլխավոր ոգեշնչումն է՞ր:

Միշտ ցանկացել եմ աստղագետ լինել, մեքսիկացի հայրս նույնպես աստղագետ էր, և նա ծանոթացավ մորս հետ, երբ մեկնել էր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հարվարդի աստղադիտարան սովորելու:

Ես հաստատ աստղագետ դարձա մորս պատճառով: Հայրս հետագայում դարձավ գերազանց մաթեմատիկոս , եղբորս պես, և նրանք երկուսն էլ աշխատել են Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում (UNAM) երկար տարիներ, ինչպես նաև մայրս և ես: 25 տարի UNAM- ի հետազոտող ու պրոֆեսոր եմ եղել և ավելի ուշ տեղափոխվեցի INAOE, որտեղ արդեն 25 տարի է ինչ շարունակում եմ դասավանդել և օգտագործել մեքսիկական դիտարկումները:

Versión en español

¿Usted sabe armenio? ¿Tiene una palabra armenia favorita? 

Mis abuelos, mi madre y sus hermanos y (mis tios) .fueron tres: Arshaluis, Arshavir y mi madre Paris Pismish fueron armenios nacidos en Turquia y radicados en Estambul. Teniamos parientes griegas, primas de mi madre quien me contaba que su abuela paterna era griega y no sabia armenio. Yo no hablo armenio si bien lo aprendi junto con mi hermanillo cuando fuimos un año a Turquia cuando yo tenia 12 años y lo olvidamos a nuestro regreso a Mexico.
Mi palabra favorita  era pariluis.

¿Ha estado usted alguna vez en Armenia? Si es así, ¿cuál es su lugar favorito? ¿Cuáles son las similitudes que hay entre armenios y mexicanos? 

No he estado en Armenia  aunque conozco armenios y colegas astronomos que estan o estuvieron en mi pais y somos amigos.
Mexicanos y armenios somos muy parecidos y mi madre era particularmente afecta a relacionarse con armenios que habian emigrado a Mexico. Muchos de ellos comerciantes. Y otros astronomos como ella.

¿Por qué ha elegido usted una carrera en astrofísica? ¿Su madre fue la principal fuente de inspiración? 

Siempre quise ser astronoma, mi padre mexicano, tambien lo era y conocio a mi madre cuando se fue a estudiar al Observatorio de Harvard en Massachusets EUA
Definitivamente me hice astronoma por mi madre. Mi padre fue despues un excelente matematico asi como mi hermano.y ambos trabajaron en la Universidad  Nacional Autonoma de Mexico (UNAM) por muchos años al igual que mi madre y yo.Yo he sido investigador y profesor en la UNAM durante 25  años y despues me traslade al INAOE donde he estado otros 25 años para continuar  impartiendo clases y usando los observartoris mexicanos.

Վիյլամ Սարոյան: Մեքսիկացին

saroyan.jpgԱյս ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ,այն հումորային էր: Մի տղա նստած էր իր հորեղբոր հետ իրենց ագարակում, և մեկ էլ նրանց մոտեցան մեքսիկացիներ: Պարզվեց մեքսիկացին աշխատանք էր ման գալիս իր ընտանիքը(երկու տղա, երեք աղջիկ, չորս շուն, մեկ կատու, երեք եղբայր) կերակրելու համար: Գիտեք ծիծաղելին ինչն էր մեքսիկացին ավել գումար էր ուզում այն բանի համար ինչը չգիտի անել: Բայց տղան մեքսիկացուն միշտ լավ կողմից էր իր հորեղբորը ներկայացնում նրան: Մեքսիկացին զիվոր էր և, որպեսզի նա ապացուցի դա նա պարզել էր հրացանը հորեղբոր վրա և նշան էր բռնել:Հորեղբայրը շատ էր վախեցել և խնդրել էր տղային ասել, որ մեքսիկացին իջեցնի հրացանը: Հետո մեքսիկացու շներից մեկը եկավ և լպստեց հորեղբոր ձեռքը, հորեղբայրը զարմացավ, թե ինու շունը իր ձեռքը լպստեց, այլ ոչ թե կծեց նրան: Տղան պատասխանեց, որ մեքսիկացիների շները այդպիսիսն են: Հորեղբարյը հարցրեց տղային, բա մեքսիկացիները չե՞ն գողանում: Տղան պատասխանեց, որ նրանք գողանում են այն ամենը ինչ հողին կպած չէ:Հորեղբայրը մտածեց,բա մեր տրակտորը չեն գողանա: Տղան պատասխանեց, որ չէ, շատ ծանր է: Հետո նա սովորացրեց մեքսիկացուն, թե ինչպես որթատունկ էտել և մեքսիկացին սկսեց աշխատանքը: Հորեղբայրը և տղան մեքենայով գնացին քաղաք: Իմ կարծիքով, հորեղբայրը որոշեց մեքսիկացուն գործի ընդունել, որովհետև նա գնահատեց մեքսիկացու բարոյական արժեքները:

Կարդում ենք Չարենց

Yeghishe_Charents_Armenian_poet.jpgՉարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Վերլուծություն

Էլի կբացվի վարդը: Եղիշե Չարենց

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Իմ Չարենցը

Չարենցի մեծ սերը: Վերլուծություն

Արփենիկ Չարենց “Հուշեր Հայրիկիս մասին”: Վերլուծություն

Գործնական քերականություն

Կարդում ենք Թումանյան

Без названия (1).jpgԹումանյանի սիրտը

“Վերնատուն” գրական խմբակ

Թումանյանի ճամփորդությունները

Հայոց նոր գրականության հիսնամյակը: Հ. Թումանյան: Հոդվածի վերուծություն

“Անուշ” պոեմ

Փարվանա բալլադ

Դավաճանություն

Հովհաննես Թումանյան-Մամիկոնյան

Թումանյանի ընտանիքը

Ազգագրությունը Թումանյանի երկերում

Հայոց լեռներում: Հովհաննես Թումանյան

Չարլզ Դարվին

Без названия.jpgԴարվինը Քեմբրիջի համալսարանի բուսաբան և եկեղեցական Ջոն Սթիվենս Հենսլոուի երաշխավորությամբ հրավիրվել է մասնակցելու «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդությանը՝ արևադարձային երկրների բուսական և կենդանական աշխարհները հետազոտելու նպատակով: 
Նավն Անգլիայի ափերից ճանապարհ ընկավ 1831 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ճամփորդության (տևեց 5 տարի) առավել կարևոր մասը Դարվինի համար եղավ Գալապագոսյան կղզիներում շրջագայելը, որի ընթացքում նա առաջին անգամ նկարագրեց հարավամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատկապես կրծողներ, գալապագոսյան մողեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ և այլն: Դարվինը նկատեց նաև, որ տարբեր կղզիներում ապրում են սերինոսների ազգակից տեսակներ, որոնք տարբերվում են մյուսներից, բայց բոլորը նման էին Հարավային Ամերիկային բնորոշ սերինոսների տեսակներից մեկին: Դա հիմք ծառայեց եզրակացնելու, որ կենդանի օրգանիզմները սերնդափոխության ընթացքում կարող են փոփոխություններ կրել և բնական ընտրության ճանապարհով հարմարվել շրջակա միջավայրին, այսինքն՝ բնության մեջ ավելի կենսունակ են և սերունդ են տալիս միայն առավել հարմարված օրգանիզմները:
1859 թ-ին գիտնականն իր տեսությունը շարադրեց «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատությունում, ինչը, սակայն, տարիներ շարունակ չէր ընդունվում, քանի որ հակասում էր մինչ այդ եղած համընդհանուր պատկերացմանը, ըստ որի՝ Երկրի վրա բոլոր կենդանի էակները ստեղծված են Աստծու կողմից և մնում են անփոփոխ: Այսօր արդեն Դարվինի ուսմունքին կասկածանքով են վերաբերում միայն սակավաթիվ գիտնականներ:
Ճանապարհորդությունից վերադառնալուց մոտ 1 տարի անց Դարվինը հիվանդացավ, և կյանքի հետագա 40 տարիների ընթցքում նա գրեթե լրիվ հաշմանդամ էր: Սակայն մինչև մահ նա շարունակեց իր գիտական հետազոտությունները:
Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ Հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» գիրքը 1936 թ-ին թարգմանվել է նաև հայերեն:

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

Без названия (5)Այս պատմութունը մի տղայի մասին էր, ում հետաքրքրում է, թե ինչո՞ւ այդ հզոր փիղը չի փախնում: Չէ՞ որ նրան պահում էր ընդամենը մի ցից, որը մտած է խողի մեջ մի քանի սանտիմետր: Կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի: Պատկերացրեք ցցին կապված նորածին անպաշտպան փղի: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: :Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»: Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Սահակ Պարթև

250px-St._Sahak_Partev.jpgՍահակ Պարթեւ (348 թ. սեպտեմբեր 29-ին – 439 թ. սեպտեմբեր 7-ին, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցւոյ 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանաւոր գործիչ, քարոզներու եւ հոգեւոր օրհներգերու հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցւոյ տոնելի սուրբ։

Անոր օրով ստեղծուած են հայկական գիրերը եւ հայերէն թարգմանուած է Աստուածաշունչը։ Աջակցած է Մեսրոպ Մաշտոցին հայ գիրերու ստեղծման և տարածման գործով։ Սահակի անունով մեզ հասած են կանոնական գրվածքներ և թուղթեր։ Ներդրում ունեցած է շարականագրութեան մեջ։

Մեծերը Կոմիտասի մասին

Без названия (12)Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….

Պարույր Սևակimage.jpg

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:

Ավետիք-Իսահակյան.jpgԱվետիք Իսահակյան

Տես այստեղ

Տիեզերքին սիրահարված

Ֆիլմը Անանիա Շիրակացու և իր ձեռագրերի մասին է: Անանիա Շիրակացին ծնվել է 610-630 թվականին և մահացել է 680-ականներին: Նրա ծննդավայրը Շիրակի մարզի Անեանք գյուղն է: Փոքր ժամանակվանից նա հետաքրքրվել է գիտություններով: Այն ժամանակվա Հայաստանում չէին տալիս այնքան գիտելիք, որքան հարկավոր էր այդպիդի գիտնական դառնալու համար: Անանիան սկսեց ուսուցիչ որոնել: Նա գնաց շատ ուսուցիչների մոտ, բայց նրանց գիտելիքները բավական չէին Շիրակացու համար և նա որոշեց գնալ մայրաքաղաք: Բայց մայրաքաղաք չհասած նա լսեց Տրապիզոնում ապրող Դյութիկոս անունով մի գիտնականի մասին, որը լի էր իր իմաստությամբ և ուներ շատ գրքեր: Անանիան ուղևորվեց Տրապիզոն: Դյութիկոսը նրան շատ ջերմ ընդունեց և համաձայնեց ուսանել նրան: Դյութիկոսը սիրում էր նրան իր որդու պես: Ութ տարի նա սովորեց Դյութիկոսի մոտ, սովորեց աշխարհագրություն, մաթեմատիկա, աստղագիտություն, տոմարագիտություն: Մի նամակ վերջ տվեց Շիրակացու ուսմանը: Այդ նամակը հայոց կաթողիկոս Անաստասից էր: Հայոց եկեղեցին նրա կարիքը ուներ: Անանիան չկարողացավ մերժել և ուղևորվեց Հայաստան: Անաստասը կանչել էր Շիրակացուն, որովհետև արևմտյան և հայ առաքելական եկեղեցիները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ Զատկի տոնի օրվա համար: Անաստասը որոշել կանչել Անանիային՝մտածելով, որ նա կարող է պարզություն գցել այդ հարցի վրա: Անաստասը ճիշտ էր, Շիրակացին գրեց իր Զատկական ճառը: Իր գիտելիքները հայ երիտասարդներին փոխանցելու համար Շիրակացին հիմնեց բարձրագույն դպրոց: Մինչ Շիրակացին դպրոցներում ուսուցանվում էին եռյակ գիտությունները՝քերականությունը, հռետորական արվեստը և տրամաբանությունը: Մինչդեռ Շիրակացին ուսուցանում էր քվադրիում գիտությունները՝համարողության արվեստը,երկրաչափությունը, երաժշտությունը և աստղագիտությունը: Անաստասը առաջարկեց գրի առնել Շիրակացուն իր գիտելիքները և ստեղծել ուսումնական ձեռնարկ: Մի տարի անց Անանիան հանձնեց նրար իր աշխատանքը, որը կոչվում էր «Քննիկոն»: «Քննիկոնի» մեջ շատ մեծ դեր էր խաղում տիեզերագիտություն բաժինը: Այն բաղկացած էր 10 գլուխներից: Անանիան ասել էր, որ երկրագունդը կլոր է, արեգակը մեծ է և լուսնից և երկրից, որ լուսինը չունի իր սեփական լույսը: Նա ճիշտ էր բացատրել արևի խավարումները, մակնթացությունը, տեղատվությունը: Այդ ժամանակ ձեռագրի ապագան, որոշում էր կաթողիկոսը: Անանիան համբերատարությամբ սպասեց մինչև կաթողիկոսը ամբողջովին ծանոթացավ ձեռագրի հետ և տվեց իր համաձայնությունը: Բայց Անաստաս կաթողիկոսը անժամանակ մահացավ, դա մեծ հարված էր Շիրակացուն: Նրա ձեռագրի բախտը մնաց օդում: Նոր կաթողիկոսը մերժեց նրա ահռելի աշխատանքը: Նրանք արգելքի տակ դրեցին Անանիա Շիրակացու «Քննիկոնը» և այդպես այն մնաց 4 դար: Անանիան ռիսկի դիմեց և ուղևորվեց Վենետիկ: Այնտեղ նրան լավ ընդունեցին և նա ցույց տվեց իրեն ալքիմիայի բնագավառում: Անանիան վայելում էր դքսի սերը և շատերի մոտ դա նախանձ էր առաջացնում: Նրանք ասում էին դքսին, որ Անանիան կարող է պատմել իր գաղտնիքները ուրիշներին, այդպիսով համոզելով դքսին սպանել Շիրակացուն: Անանիան արդել ընկերներ էր ձեռք բերել պալատում և նրանցից մեկը՝հավանաբար դքսուհին զգուշացրեց Շիրակացուն դքսի մտադրության մասին: Շիրակացին հոգնել էր փախչելուց և նա որոշեց մնալ: Այդ գիշեր Շիրակացին գնաց դքսի մոտ և ասաց, որ ինքը հասկանում է դքսի անհանգստությունը: Նա խոստացավ, որ կասի մետաղից ոսկի ստանալու գաղտնիքը, եթե դուքսը չփորձի ազատվել իրենից: «Քննիկոնի» մասին խոսք գնաց 11-րդ դարում Գրիգոր մագիստրոսի կողմից: Վանքի հնացած գրքերի մեջ Գրիգոր մագիստրոսը գտավ մի մեծածավալ գիրք: Դա հենց այն «Քննիկոնն» էր, որ կորուստյալ էր համարվում շատ տարիներ: Գրիգոր մագիստրոսը, որոշեց փորձարկել այն իր իսկ ճեմարանու: Արդյունքները ապշեցուցիչ էին: Գրիգոր մագիստրոսը նամակ գրեց հայոց կաթողիկոսին, խնդրելով թույլ տալ օգտագործել «Քննիկոնը», որտեղ Շիրակացին գրի էր առել իր ամբողջ գիտելիքները: Կաթողիկոսը անիաստ համարեց հանդիմանել մագիստրոսին և «Քննիկոնը» սկսեց կիրառվել:

Մեր ցավը: Հովհաննես Թումանյան: Հոդվածի վերլուծություն

tumanyanՀիմա շատ մարդիկ կարելի է ասել չեն չանաչում իրենց ազգը: Շատ քչերը գիտեն մեր հայկական պարերը, երգերը, մեր գրողներին, մեր լեզուն: Հիմա մեր խոսակցական լեզվում շատ-շատ են ռուսական բառերը և մենք օգտագործում ենք ռուսերեն բառերը մեր՝ հայերենի փոխարեն: Ի դեպ ասեմ մեր լեզուն շատ քչերից է, որտեղ թարգմանվել են օրինակ՝ համակարգիչ և համացանց բառերը, շատ լեզուներում նրանք ուղղակի վերցվել են և չեն թարգմանվել: Շատերը գովում են մեր հայ գրողներին, ասում են տեսեք ինչ լավ գրողներ ունենք, բայց որ սկսես նրանցից հարցեր տալ, ոչ բոլորը կկարողանան պատասխանել: Ոչ բոլորը գիտեն մեր հայկական երգերը, որոնք գրվել են հարյուրամյակներ առաջ և մշակվել են: Մեր հայկական երգերը թողած լսում են ինչ-որ արասահմանյան երգեր: Հայկական պարերը՝ Յարխուշտան, Սղերդի քոչարին, Իշխանաց պարը և այլ հարյուրավոր պարեր, շատ քչերը գիտեն: Թումանյանը ասում է, որ մենք ասում ենք, թե մենք լավ չգիտենք մեր հարևան ժողովուրդներին այդ իսկ պատճառով էլ թյուրիմածություներ են առաջանում: Բայց մենք իրականում չգիտեն ինքներս մեզ: