Ռոբոտիքս։ Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսին երեխաները սովորել են ինչպես կառուցել և ծրագրավորել ռոբոտներ։

Առաջին երկու շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են կառուցել ատամնանիվներով մեխանիզմներ, կրակելու մեխանիզմ, ինչպես կատարել երկու շարժում մեկ շարժիչով, ուլտրասոնիկով աշխատել և այլն։

Օգտագործելով այդ գիտելիքները նրանք կառուցել են օձ, քայլող, կրակող ռոբոտ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և գծին հետևող ռոբոտ։

Հաջորդ երկու շաբաթների ընթացքում երեխաները ծրագրավորել են իրենց կառուցած ռոբոտները։ Այս ընթացքում նրանք սովորել են գրել մի քանի շարժիչներ օգտագործող ծրագրեր, միաժամանակ աշխատող ծրագրեր, ռոբոտների միջև հաղորդակցություն, վահանակ օգտագործող ծրագրեր։

Այս ամիս նաև հյուրընկալեցինք տեխնոճամբարականներին, ում հետ ունեցանք համատեղ դաս։

Հունվարյան հաշվետվություն։ Ռոբոտիքս

Այս ճամբարային ամսվա ընթացքում երեխաները խմբերով նախագծել, կառուցել և ծրագրավորել են ռոբոտներ։ Սովորել են ինչպես ճիշտ կառուցել ռոբոտները հաշվի առնելով հավասարակշռությունը, ծանրությունը, շարժիչների ուժգնությունը և այլն։ Սովորել են MindStorm EV3 ռոբոտների ծրագրավորման ծրագիրը և գրել սև գծին, պատին հետևելու ծրագրեր։

Ռոբոտաշինության հեռավար ոսուցման առաջադրանքներ. Հոկտեմբերի 20-Նոյեմբերի 8

Դիտեք տեսահոլովակները և կատարեք զուգահեռ։ Երեքշաբթի օրերին կունենանք հանդպում, ձեր հարցերին պատասխանելու համար:

Ընկնող բանանները — մաս 1

Ընկնող բանանները — մաս 2

Առաջադրանքները կատարելուց հետո ուղարկել այս էլ․ հասցեներին․
nazeliter-petrosyan@mskh.am
tigranserobyan@mskh.am

Ռոբոտիքս: Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցման այս երկու շաբաթվա ընթացքում շարունակելու ենք ռոբոտիքսի դասերը: Սովորելու ենք Scratch բլոկային ծրագրավորման լեզուն:

Այս երկու շաբաթվա ընթացքում ստեղծելու ենք տեսանյութեր, որոնց հեևելով երեխաները ստեղծելու են ծրագրեր: Շաբաթական մեկ անգամ ունենենալու ենք տեսադաս՝ երեխաների հարցերին պատասխանելու համար:

Ծրագիրը՝

  • Սովորում ենք if, if else բլոկները, ստեղծում թռչող գետաձի խաղը
  • Ստեղծում ընկնող բանաններ խաղը, կատարում փոփոխություններ, վերջացնում թռչող գետաձի խաղը։
  • Վերջացնում ընկնող բանաններ խաղը, սովորում ի՞նչ է փոփոխականը։

Ռոբոտիքս: Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Այս տարվա ռոբոտաշինության խումբը կազմված է ամբողջությամբ նոր սովորողներից, այդ պատճառով սկսեցինք ամեն ինչ ամենասկզբից։ Այս 2 շաբաթների ընթացքում սովորել ենք՝

  • Ինչ է ռոբոտը, որն է նրա հիմնական նպատակը, նայել ենք հայտնի և հետաքրքիր ռոբոտների օրինակներ:
  • Ծանոթացել ենք Mindstorm EV3-ի սենսորներին (հպման, լուսային/գունային, ուլտրասոնիկ) և մոտորներին:
  • Սկսել ենք կառուցել առաջին ռոբոտը:

Ռոբոտաշինության ընտրությամբ գործունեություն 2020-2021

Նպատակ՝ Դպրոցում ձևավորել ռոբոտաշինության խմբակ, մասնակիցներին ուսուցանել ռոբոտոշինություն և մասնակցել ռոբոտաշինության մրցույթների։

Տևողությունը՝ 9 ամիս

Ընթացքը՝

  1. Սովորել scratch ծրագրավորման մասին պատկերացում կազմելու համար
    1. Ինչ է բլոկային ծրագրավորումը
    2. Սովորում ենք
    3. Սովորում ենք for և while ցիկլերը, if, else բլոկերը
    4. Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին
    5. Scratch-ով ստեղծում ենք ուսումնական խաղեր, հաշվարկներ կատարող ծրագրեր
  2. Սովորել ռոբոտներ կառուցել
    1. Ռոբոտների պատմությունը
    2. Ինչ են մոտորները և սենսորները
    3. Ինչպես կառուցել ռոբոտ
    4. Պահել հավասարակշռությունը
    5. Կառուցել առանձին մասեր՝ բռնիչ հատվածներ, տարբեր տեսակի ակեր, ․․․
  3. Ծրագրավորել ռոբոտները
    1. Սովորելու ենք ռոբոտների ծրագրավորման բլոկային ծրագիրը
    2. Ստեղծում ենք ռոբոտև շարժելու ծրագիր
    3. Գծին հետևող ռոբոտի ծրագիր
    4. Նեղ արանքներով անցող ռոբոտի ծրագիր
  4. Խմբակային աշխատանք
    1. Ինչ-որ խնդիր լուծող ռոբոտի կառուցում
    2. Ռոբոտին համապատասխան ծրագրի ստեղծում
  5. Մասնակցություն մրցույթների
    1. WRO Ռոբոտների միջազգային օլիմպիադան տարբեր տարիքայնի խմբրով

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-5րդ դասարանցիներ

Իրականացնողներ՝ Հերմինե Անտոնյան, Նազելի Տեր-Պետրոսյան, Շուշան Պետրոսյան, Տիգրան Սերոբյան

Ռոբոտիքս: Հեռավար ուսուցման հաշվետվություն

Այս երեք ամիսների ընթացքում շարունակել ենք մեր ռոբոտաշինության դասերը:  Ավարտել ենք Scratch բլոկային ծրագրավորման լեզուն և սկսել ենք ուսումնասիրել ռոբոտները: Սովորողների համար ստեղծել ենք վիդեոդասեր, որտեղ սովորեցնում ենք ինչպես օգտագործել շարժման սենսորը և լիստերը: Ուսումնասիրել ենք տարբեր ռոբոտներ և սենսորներ:

Սովորողները այդքան էլ ակտիվ չէին: Մայիս ամսին նոր առաջադրանքներ չենք հանձնարարել, որպեսզի կատարեն նախորդները:

EV3 Սենսորներ

Ռոբոտաշինություն 13/04-19/04

Ռոբոտաշինության առցանց ուսուցման առաջադրանք. Մարտի 30 – ապրիլի 10

Ռոբոտիքս: Առցանց ուսուցան շաբաթ (Մարտ 16-22)

Ռոբոտիքս: Առցանց ուսուցան շաբաթ (Մարտ 16-22)

Առցանց ուսուցման շաբաթվա ընթացքում Scratch բլոկային ծրագրավորման լեզվով պատրաստում ենք 2 խաղ, օգտվելով Tutorials բաժնից: Ցանկության դեպքում կարող եք tutorial-ներ նայել Youtube-ից: Աշխատանքները դնում ենք բլոգում և հղումները ուղարկում ենք հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ tigranserobyan@mskh.am, shushanpetrosyan@mskh.am, nazeliter-petrosyan@mskh.am: Հարցերի դեպքում կարող եք գրել:

Capture

Արդյունքներ՝

Տիգրան Ղոչիկյան 1, 2

Վահան Հովհաննիսյան 1, 2

Դավիթ Մուրադյան

Արեգ Հարությունյան

Տիգրան Գալստյան

Վռամ Միրզոյան 1, 2

Ռոբոտիքս: Փետրվարյան հաշվետվություն

Փետրվար ամսին մենք կրկնել և ավելի խորացված անցել ենք Scratch բլոկային ծրագրավորման լեզուն: Սովորել ենք՝

  • Շարժման բաժին: Կորդինատային համակարգ, կերպարը պտտել, շարժել, կերպարի x և y կորդինատները:
  • Տեսքի բաժին: Փոխել կերպարի չափը, դնել հաջորդ հագուստը, թաքնվել, հայտնվել, ասել:
  • Իրադարձությունների բաժին: Երբ որ սեղմում ես դրոշակը, երբ որ սեղմում ես ստեղնը, երբ որ սեղմում ես կերպարի վրա:
  • Կառավարման բաժին: Սպասել, կրկնել, անվերջ ցիկլներ, եթե, եթե-ապա:
  • Սենսորների բաժին: ստեղնը սեղմված է, հպնում է երկրորդ կերպարին, հեռավորությունը մկնիկից, մկնիկի կորդինատները:
  • Մաթեմատիկայի բաժին: մաթեմատիկական գործողություններ, ընտրել պատահական թիվ, և, ոչ, կամ:
  • Փոփոխականներ
  • Ֆունկցիաներ
  • Կլոնավորում
  • Նամակագրություն

Ստեղծել ենք՝

  • Նկարչական ծրագիր: մկնիկով նկարել, գծել շրջանագիծ, եռանկյունի, շրջան, քառակուսի, հնգանկյուն, աստղ:
  • Կապիկը և բանաները խաղը
  • Դինոզավր խաղը

Փետրվարին նաև աշխատել ենք համաշխարհային ռոբոտների օլիմպիադիայի ռոբոտների վրա: Կրտսերը և ավագ խմբերի ռոբոտները արդեն պատրաստ են: Սկսել ենք ծրագրավորումը:

Սովորողներ՝

  1. Անահիտ Առաքելյան
  2. Արեգ Հարությունյան
  3. Դավիթ Աղայան
  4. Դավիթ Մուրադյան
  5. Դավիթ Մկրտչյան
  6. Էվա Եփրեմյան
  7. Հրանդ Ղազարյան
  8. Միքայել Հովհանիսյան
  9. Ռազմիկ Մանուկյան
  10. Ռուբեն Մաթևոսյան
  11. Վահագն Թալանչյան
  12. Վահան Հոնհանիսյան
  13. Վռամ Միրզոյան
  14. Տիգրան Գալստյան
  15. Տիգրան Ղոչիկյան