Անիծված երգ, որը ինքնասպանության է դրդում (Gloomy Sunday)

Gloomy Sunday-ը (Մռայլ Կիրակի) երգ է, որը գրել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Ռեզսո Սերեսը 1933 թվականին։ Երգի օրիգինալ խոսքերը պոետ Լասզլո Խավորի ստեղծագործության փոփոխված տարբերակն է, ով իր տարբերակում ներկայացնում է իր սիրո մահից հետո ինքնասպանության մասին մտածող մարդու կերպար։ Առաջին ձայնագրված տարբերակը կատարել է հունգարացի երգիչ Պալ Կալմարը 1935 թ-ին։

Gloomy Sunday-ը երաժշտության պատմության ամենանշանալից երգերից մեկն է՝ շատ ինքնասպանությունների հետ կապված լինելու պատճառով։ Լեգենդն ասում է, որ երգի աղբյուրն է Սերեսի և իր ընկերուհու ողբերգական բաժանումը, չնայած շատերն ասում են, որ այն ոգեշնչված է Լասզլո Խավորի ինքնասպան ընկերուհուց։

Ասվում է, որ տեղի է ունեցել 17 ինքնասպանություն, ինչից  հետո Հունգարիայում արգելվեց երգի վերարտադրությունը։ Ինքնասպանությունների հետ կապը այն է, որ ոմանք  ինքնասպան են եղել՝ երգը լսելուց։ Ուրիշներն էլ մեջբերել են  երգն իրենց ինքնասպանության նամակներում։ Ոմանք  էլ իրենց ձեռքերում ունեցել են  թղթեր, որտեղ երգի խոսքերն էին գրված։

Ռեզսո Սերեսի երաժշտության ազդեցության ամենաճանաչված պատմություններից մեկը մի զույգի մասին է, որ  զվարճանում էր մի վայրում, որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում։ Զույգը խնդրեց խմբին նվագել Gloomy Sunday-ը , և խումբը կատարեց նրանց խնդրանքը։ Ասում են, որ երգի ավարտին զույգը անդամները  հանեցին  ատրճանակները և սպանեցին միմյանց։

Gloomy Sunday-ի անեծքը սկսվեց  տարածվել  աշխարհով մեկ։ 1936 թվականի մարտին  “Time” ամսագիրը ուսումնասիրեց Հունգարիայում տեղի ունեցած ինքնասպանությունների շարքը։ Պարզվեց , որ ոմանք ինքնասպան էին եղել, նետվելով Դանուբ գետ՝ ինչ-որ տարօրինակ երգ լսելիս։ Նաև տարածվել էին նորություններ, որ ուրիշ երկրներում  նույնպես մարդիկ ինքնասպան էին եղել՝  անիծյալ երաժշտությունը  լսելիս:

Երգը հայտնի է՝ որպես «Ինքնասպանության երգ»։ 1936-ին այն եկավ ԱՄՆ և գրանցեց ինքնասպանությունների նոր շղթա։ Հետևաբար, այդ երկրում նույնպես արգելվեց վերարտադրությունը։

1968 թվականի հունվարի 13-ին Ռեզսո Սերեսը ինքնասպանություն գործեց հիվանդանոցում՝ Բուդապեշտում՝  իր բնակարանի պատուհանից նետվելուց և  հոսպիտալազացվելուց հետո։ Ըստ  The New York Times ամսագրի ՝  Gloomy Sunday-ը նրան դեպրեսիայի մեջ էր գցել ,և նա չէր կարողացել  նոր երգ գրել։ Նրա մահը նպաստեց ստեղծագործության շուրջ անեծքի լեգենդի տարածմանը։

Հետազոտողները հայտնել են, որ այս երաժշտության ազդեցությունը գալիս է  «Վերթերի էֆեկտ » հասկացությունից։ Տերմին, որը օգտագործվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում։ Վեպի մեջ նկարագրվում է հերոսի սիրո տառապանքը, որը տանում է ինքնասպանության։ Այս էֆեկտը ցույց է տալիս, որ ինքնասպանությունները կարող են շատանալ՝ լայնորեն գովազդվող իրական կամ շինծու ինքնասպանության պատճառով։

Իսպաներենից թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Արգելքներ: Հովհաննես Թումանյան

“Այդ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում։”

Կարդացի Թումանյանի “Արգելքներ” հոդվածը: Դուրս շատ եկավ: Հոդվածում Թումանյանը ասում էր, թե ինչպես են մարդիկ բացատրում վարչական անկարգության վնասակարությունը, բայց միևնույն է հարատևում է այդ անկարգությունը: Ինչպես են տգետ քահանաների դեմ խոսում, բայց նրանք ավելի են շատանում: Թումանյանը այս օրինակներով ցանկանում է ցույց տալ գաղափարների և այդ գաղափարները իրականացնելու միջև տարբերությունը:

Նա ասում է, որ այն մարդիկ, ովքեր գաղափարներ են քարոզում և ծրագրեր մշակում, չունեն կարողությունը կամ իրավունքը դրանք իրականացնելու: Իսկ նրանք, ովքեր ունեն կարողությունը այդ գաղափարները չեն հասկանում:

Գաղափարների և դրանց իրականացման մեջ տարբերությունը շատ կարևոր է հասկանալ: Շատերը նույնիսկ չեն տեսնում այդ տարբերությունը: Բայց այն կա և կարող է շատ բան փոխել:

Կա այս կարծրատիպը, որ խելացի մարդիկ միշտ հաջողության են հասնում, բայց դա ճիշտ չէ: Դա հենց գաղափարների և դրանց իրականացման տարբերության պատճառով է: Խելացի մարդիկ հնարավոր է շատ լավ գաղափարներ ունենան, բայց ոչ բոլորն են դրանք իրականացնում: Դու կարող է խելացի կամ “տաղանդավոր” չլինես, բայց նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և ամենակարևորը չհանձնվելով կարող ես շատ բաների հասնել:

ՏՏ տերմինների բառարան

Մեքենայական ուսուցում (Machine Learning) – Մեքենայական ուսուցումը փորձի շնորհիվ ավտոմատ բարելավվող համակարգչային ալգորիթմների ուսումնասիրումն է։ Այն արհեստական բանականության ենթաբաժին է։

Տվյալների բազա (Database) – Համակարգչային ծրագրի համար հատուկ դասավորված ինֆորմացիայի հավաքածու։

Բլոկչեյն (Blockchain) – Բլոկեր կոչվող, աճող ինֆորմացիայի ցանկ, որոնք իրար հետ կապված են գաղտնագրության միջոցով։ Ամեն մի բլոկը իր մեջ պահում է նախորդ բլոկի գաղտնագրված ժամանականիշը և գործարքների ինֆորմացիան։ Բլոկչեյնում գտնվող ինֆորմացիան հնարավոր չէ փոփոխել։

Սերվեր (Server) – Համակարգիչ, որը պատասխանատու է հաճախորդ ծրագրի (օրինակ՝ վեբ բրաուզեր) հարցմանը պատասխանելուն։

Դոմայն (Domain) – Ինտերնետ հասցեի մի մաս։ Դոմայնի օրինակներ են .com, .am, .ru, .org և այլն։

Քեշ (Cache) – Ֆայլեր քո կոշտ սկավառակի վրա, որոնք օգնում են ձեր բրաուզերին ավելի արագ ցուցադրել արդեն այցելված կայքերը։ Այն ցուցադրում է ձեր սկավառակում գտնվող ֆայլերը, համացանցով բացելու փոխարեն։

Քուքի (Cookie) – Փոքր ինֆորմացիա, որը կայքեր բացելիս հնարավոր է ձեզ խնդրեն ընդունել։ Այն օգտագործվում է կայքում գտնվելու ընթացքում, քեզ իդենտիֆիկացնելու համար։ Քուքին յուրահատուկ է և միայն ուղարկվում է նրան գեներացված սերվերին։

Ամպ (Cloud) – Ամպ ասում են այն ծրագրերին և ծառայություններին, որոնք աշխատում են օնլայն։ Apple iCloud, Netflix, Google Drive, Microsoft Office 365, այս բոլորը ամպային ծառայություններ են։

Ծրագրի ծրագրավորման ինտերֆեյս (API) –  Ծրագրի ծրագրավորման ինտերֆեյսը սահմանում է կապը միջանկյալ ծրագրերի միջև։ Այն սահմանում է, թե ինչպիսի կանչեր կարելի է անել, ինչպես անել, ինչպիսի ինֆորմացիայի տիպեր են թույլատրվում և ինչպիսի օրենքների պետք է հետևել։

IP հասցե (IP Address) – IP հասցեն թվային հասցե է, որը համապատասխանում է քո համակարգիչին համացանցում։ Եթե մի համակարգիչ ցանկանում է միանալ մյուսին, այն միանում է այդ համակարգչի IP հասցեին։

Էթերնետ (Ethernet) – Էթերներտը լարով համացանցին միանալու տեխնոլոգիան է։ Եթե ձեր համակարգիչը համացանցին միանում է լարով, ուրմեն շատ հավանական է, որ այն օգտագործում է էթերնետ։

Ինքնակոչ փրկիչներ: Վահան Տերյան

Կարդացի Տերյանի “Ինքնակոչ փրկիչներ” հոդվածը: Հոդվածում գրվածների մեծ մասը դեռ արդի է 106 տարի անց։

«Ի՞նչ կարող էր անել այսպիսի պարագաներում մի ազգ, որի միակ ազգային կազմակերպությունը եկեղեցին է, մի ազգ, որի քաղաքական հասունությունը ավելի քան կասկածելի է, մի ազգ, որ իր տառապանքն է միայն վահան դարձրել իր համար, վերջապես մի ազգ, որ հոգեկան սնանկության դուռն է հասել, որի կուլտուրական տարրերը կատարելապես ապազգայնացել են: Անշուշտ այդպիսի մի ազգ չպիտի դիմանար զալիք դեպքերի նույնիսկ առաջին հարվածներին, եթե չստեղծեր մի կուռ կազմակերպություն և ի մի ձուլվեր այդ կազմակերպության մեջ:»

“Ինքնակոչ փրկիչներ”-ում Տերյանը ասում էր, որ ռուս-թուրքական պատերազմի օրերին գիտակից հայերը հասկացան, որ ժողովուրդը պետք է միասին լինի այդ ահեղ ժամանակներում ներգործական դեր կատարելու համար։ Պատերազմի սկզբում մամուլը միասնության կոչ էր արել, սակայն բոլորը ընդունելով այդ կոչը հին եղանակով էին շարունակում գործել և այդ պատճառով միասնությունը տեղի չունեցավ։

Կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ կամենում են տեսնել այդ միասնությունը, բայց ասում էին, որ դա անհնարին է։ Նրանք էլ, ովքեր ազգասեր էին ձևանում, ընտրում էին բարձրաստիճան պաշտոնյաներից օգնություն խնդրելու ճանապարհը։

Տերյանի հոդվածում նկարգրված վիճակը շատ նման է մեր հիմիկվա իրավիճակին, բայց կա մի մեծ տարբերություն։ Մեր դեպքում ժողվուրդը միասնացել էր և իր ամբողջ ուժերով փորձում էր օգնել։ Բայց այս դեպքում էլ այդ միասնությունը սխալ օգտագործվեց կամ ընդհանրապես չօգտագործվեց, իր հետևից թողնելով հուսախաբ ժողովուրդ։

Իմ կարծիքով Տերյանը այդ հոդվածը կոչել է “Ինքնակոչ փրկիչներ”, որովհետև հենց մենք պետք է լինենք մեր փրկությունը։ Պետք չէ հույսը դնել բարձրաստիճան պաշտոնյաների, կամ ցանկացած ուրիշի վրա։ Մենք հենց ինքներս ենք խնդիրներ ստեղծում մեր համար և ինքներս էլ պետք է լինենք փրկիչները։

«Այդ մարդիկ կռվի դաշտ ուղարկեցին ազնվագույն ուժեր, բայց մի՞թե այդ ազնվագույնների առաքինությունը պիտի լվա նրանց քաղաքական վատոգի, վախլիկ և ազգակործան գործունեության արատները: Բնավ:»

Մխիթարյանների հանրահայտ ըմպելիքը՝ մխիթարին

Մխիթարինը Մխիթարյանների բրենդային խմիչքն է: Այն հայտնի է իր բուժիչ հատկություններով և պարունակում է էկզոտիկ մրգեր և 42 խոտաբույսեր: Խմիչքի բաղադրատոմսը ստեղծվել է Մխիթար Սեբաստացու կողմից և փոխանցվել սերնդե սերունդ:

Խմիչքը սկսել են արտադրել 17-րդ դարում Հունական Մոդոնում, հետո Վենետիկում: Մինչև 1811թ. արտադրանքը չտեղափոխվեց Վենետիկ:

19-րդ դարում Ավստրիական կայսրության ընտանիքը հաճախ այցելում էր աբբայությունը և նրանց հյուրասիրում էին մխիթարին: Կայսրական ընտանքին այնքան էր դուր եկավ մխիթարինը, որ նրանք առաջարկեցին արտադրել խմիչքը մեծ ծավալներով, ինչը եղավ 1908թ.:

Չորս տարի հետո խմիչքի արտադրությունը դարձավ բիզնես, որը մեծ եկամուտ էր բերում: Երկար ժամանակ այն վաճառվում էր, որպես ալկոհոլային խմիչք, ինչպես նաև դեղամիջոց: 1980-ականներին Մխիթարյանները ստիպված եղան վաճառել այն միայն որպես ալկոհոլային խմիչք, հարկերի հետ խնդիրների պատճառով: Սակայն, Ավստրիաում դեռ կան բժիշկներ, ովքեր առաջարկում են խմել մխիթարին ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում:

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Կրթահամալիրը ունի շատ խորհրդանիշներ և դրանցից մեկը մեր կրթական համակարգն է: Կրթահամալիրում նախագծային ուսուցում է և սովորողը ունի ընտրության հնարավորություն: Կարող ես ընտրել քո ցանկացած առարկաները և ուսուցչին:  Քանի որ դասերը անցկացվում են համակարգիչներով, համացանցի ամբողջ մեդիան միշտ մեզ հետ է: Ամեն մի հարցի պատասխանը կամ մեզ պիտանի ինֆորմացիան կարելի է գտնել մի քանի րոպեում:

Ընդհանրապես կրթահամալիրում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է: Իմ կարծիքով դա նույնպես կարելի է համարել խորհրդանիշ: Ոչ բոլոր դպրոցներում կան ՏՏ կամ ռոբոտիքս լաբորատորիաներ: Մեր մոտ նույնիսկ անցկացվում են ՏՏ մրցույթներ, օրինակ՝ Դիջիթեքը կամ բնագիտատեխնիկական ստուգատեսը: Երեխաները առաջին դասարաններից սովորում են օգտվել համակարգչից և բազմազան համակարգչային ծրագրերից: Իսկ ուսուցիչներն էլ անհընդհատ վերապատրաստվում են:

Կրթահամալիրը ունի զանազան ուրիշ խորհրդանիշներ, բայց իմ համար այս երկուսը ամենակարևորներից են:

Կոմիտաս: Մուլտիմեդիա

Տեսանյությում ներկայացվում է ծրագիր Կոմիտասի մասին: Ինտերֆեյսը ներկայացված էր Կենաց ծառի տեսքով և բաղկացած էր հինգը մասից՝ լուսանկար, տեսանյութ, ձայն, տեքստ, ժամանակագրություն:

Ժամանակագրություն բաժինը իր հերթին բաժանված է չորսը մասի՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ: Առաջին մասը գարունը պատմում է Կոմիտասի վաղ կյանքի մասին և կարելի է լսել մանկական երգերը: Գարնանը հետևում է ամառը, իր սիրո երգերով: Կարելի է տեսնել Կոմիտասի նկարները և նրա տունը Կ. Պոլսում: Կոմիտասի սիրած եվրոպական ստեղծագործություներից էր Շուբերտի “Սերենադը”: Ձմեռ բաժնում կարելի է տեսնել Կոմիտասի վերջին նկարը՝ իր մահվան մահճում:

Ձայն բաժնում կան 600 ավել ձայնագրություններ: Երգերը կարելի է լսել տարբեր կատարումներով, ունենալ նրանց տեքստերը և նոտաները: Տեքստ բաժնում գտնվում են Կոմիտասի բանաստեղծությունները և կա բաժին “Մեծերը Կոմիտասի մասին”: Լուսանկար բաժնում կա 500-ից ավելի նկար, Կոմիտասից, փաստաթղթերից, ինքնագրերից: Տեսանյութ բաժնում կան համերգանյութեր, հեռուստատեսային նկարահանումներ, եզակի ձայնագրություններ:

Արխիվային բացահայտումներ: Կոմիտասի տարիները հոգեբուժարանում

Երբ Կոմիտասը վերադարձել էր աքսորից, նրա մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում: Նա գտնվում էր խիստ հոգեբանական ճնշման տակ: Բյուզանդ Քոչյանը ասում էր, որ Կոմիտասը զարմացնում էր նրանց իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով:

Վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ անկումային վիճակը խորանում է: Սակայն 1916 գարնանը նա լավանում է և նույնիսկ գրում է դաշնամուրային մի քանի պար: Սակայն նրան տեղափոխում են Կոնստանդապոլիսի թուրքական զինվորական հիվանդանոց, ապա այնտեղից էլ 1919թ. Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան:

Այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբել է կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղևորվել էր Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան…

Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում: Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում:

Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ:

Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից:
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:

Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին:

Փարիզի խնամատար մարմինը Հունիսի 28-ը Կոմիտասըի օր է հռչակել: Սակայն այդ օրը ի պատիվ Կոմիտասի չէ, այլ ի նպաստ իրենց:

Մալեզյանին՝ ՀԲԸ Միության վարիչ-քարտուղարին, ամսական 12500 ֆրանկ գումար էին տալիս, երբ Կոմիտասը 1000 ֆրանկի կարոտ էր: Կոմիտասը արժանի չէ՞ր, թե ուղղակի գումար չկա՞ր:

Երբ Կոմիտասին մի քանի դրամ էլ չէին տալիս, իսկ հիմա լալագին գոչում են. “Շէն մնաք, անտես մի առնէք, Կոմիտասին պնակն է…”: