Եռօրյա ճամբարի իմ հաշվետվությունը

Արդեն երրորդ օրն է, որ անցակացնում եմ «Ժայռ» ռազմամազական ճամբարում: Տխուր եմ, որ պետք է գնանք: Կուզեի, մի քանի օր էլ մնալ:

Հուլիսի 1-ին, ժամը 9:00 ճանապարհ ընկանք: Անցանք Արզնիի կամուրջով, Արգելով, Չարենցավանով: Արգելում այցելեցինք Գյումուշ ՀԷԿ-ը, որտեղ պետի տեղակալ Արամ Դավթյանը մեզ պատմեց ՀԷԿ-ի աշխատանքի մասին:

Հասանք ճամբար և սկսեցինք տեղավորվել: Ոչ ոք, ոչ ոգի չգիտեր այդ ժամանակ: Ընդամենը երկու օր է անցել և բոլորս արդեն լավ ընկերներ ենք:

Այսպիսով, իրար հետ ծանոթանալուց հետո, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք հերթապահությունը: Ամեն անգամ մի խումբ էր պատասխանատու ճաշի համար:

Ճաշից հետո, վերցրեցինք ձեռնոցները, տոպրակները ու սկսեցինք մաքրել տարածքը:

Երեկոյան խաղեր էինք խաղում մինչև մութն ընկնելը և հետո խարույկ էինք վառում: Հավաքվում էին նրա շուրջը մի լավ տաքանալու: Երգում էին տարբեր երգեր և կիթառ էինք նվագում:

Մեր ճամբարային երկրորդ օրը, սկսեցինք մարմնամարզությամբ: Իսկ նախաճաշից հետո էլ հաղթահարեցին Արեգունու լեռնաշղթային մի բարձրունք: Սարը բարձր չէր, բայց բարձրանալը և իջնելը այնքան էլ հեշտ չէր: Շատերի համար դա առաջին բարձրունքն էր:

Վերադառնալով խաղացինք «Դրոշակ» խաղը: Այս խաղը պարտադիր խաղ է «Ժայռ»  ճամբարում: Ի տարբերություն բակային տարբերակի, այս մեկը շատ ավելի հետաքրքիր է: Զանազան տակտիկաններ և խորամանկություններ էինք մտածում հաղթելու համար:

Եվ դե էլ ինչ ճամբար առանց Սևանում լողալու: Մի լավ լողացինք, նաև սովորեցին ջրային առաջին օգնություն: Արկադիին նավից նետելով, փորձեցինք փրկել նրան:

Մի խոսքով, «Վրույր» ջոկատը հրաշալի ժամանակ անցկացրեց: Ուրախ կլինեմ հանդիպել իմ ընկերներին՝ մեր նոր Սեբաստացիներին, սեպտեմբերին, կամ ինչու ոչ մի ուրիշ ճամբարում:

Առաջին կանգառը՝ Արգելի ՀԷԿ

“Ժայռ” ռազմամարզական ճամբար մեկնելիս, կանգ առանք Արգելում: Այնտեղ է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը, որը հիմնադրվել է 1948 թվականին: Այն Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորն է։ Պետի տեղակալը՝ Արամ Դավթյանը պատմեց մեզ, թե ինչպես է աշխատում ՀԷԿ-ը:

 

Հայկական մատենագրերը կարդացող ծրագիր

Screenshot from 2019-04-23 01-20-34.pngԱյս խրագիրը աշխատում է Արհեստական Ինտելեկտի, նեյրոնային ցանցերի և Machine Learning հիմունքների վրա: Ծրագիրը սկզբից խմբագրում է նկարը ընտրելով տեքստի մասը և սարքելով նկարը սև ու սպիտակ: Այդպես համակարգչին ավելի հեշտ է լինում հասկանալ տառերը:

Հետո նկարը բաժանում ենք ըստ տողերը և գրում նկարի մեջ գրված տեքսը, ստեղծելով ground truth-ը: Այդպիսով մենք ստեղծում ենք ծրագրի համար պարապելու ինֆորմացիա:

Ծրագիրը սկսում է պարապել, վերցնելով նկարները և համեմատելով նրանք մեր տված ինֆորմացիայի հետ: Նա նկարնը բաժանում է տառերը, հետո այդ տառերը ավելի փոքր մասնիկներ և այդպես շարունակ: Դրա շնորհից նա սկսում է ճանաչել տառերը:

Ինչքան շատ է ծրագիրը պարապում, այնքան ավելի լավ է սկսւոմ հասկանալ տեքստը:

Game Of Life

Game Of Life-ը արհեստական օրինակներից մեկն է: Ամեն մի կերպար ունի իր մտածողությունը: Կանաչ քառակուսիները խոտերն են, որոնք աճում են իրենց ընտրած ուղղությամբ: Դեղին քառակուսիները խոտակերներն են, որոնք ուտում են խոտերը: Կարմիր քառակուսիները գիշատիչներն են, որոնք ուտում են խոտակերներին: Գազարագույն քառակուսիները մարդիկ են, որոնք ուտում են և խոտերը և խոտակերներին: Եթե կենդանի արարծներից երկուսը իրար են կպնում և բավական էներգիա ունեն նրանք բազմանում են:

Խաղի ընթացքում հինգ սև խոռոչներ են հայտնվում դաշտի տարբեր վայրերում: Եթե կենդանի արարածնեը մոտենում են նրանց նրանք կլանվում են: Դուք նաև կարող եք կառավարել եղանակը, փոխելով այն աշնան, գարնան, ամռան և ձմռան: Աշնան ընթացքում խոտի մեծ մասը դեղնում է և կենդանիները այն չեն կարողանում ուտել: Ձմռանը խոտերը ձյունածածկ են դառնում, իսկ գարնանը նրանք նորից կանաչում են: Ամռանը խոտերի մեկ քարրորդը նույնպես դեղին է:

Դուք կարող եք նաև անձրև բերել սեղմելով վերևի կոճակներից մեկը: Եթե ձմեռ է, ուրեմն անձրևի տեղը ձյուն կգա: Կա նաև մեծ սև խոռոչի կոճակը, նրան սեղմելով դուք ստեղծում եք հսկայական սև խոռոչ, որը կլանում է ամեն ինչ երեք վանդակ հեռավորությամբ:

Խաղը կարող եք տեսնել այստեղ:

 

3D մոդել: Հրթիռ

Այս մոդելը պատրաստված է Maya 3D մոդելավորման ծրագրով, և ներկված 3D Coat-ով:

rocket

Screen Shot 2018-10-06 at 2.29.50 PM

 

WordPress թեմա: Երկրագնդի շուրջը

WordPress-ը ամենաշատ օգտագործվող հարթակն (25%) է վեբ կայքեր պատրաստելու համար: Օգտոգործելով PHP ծրագրավորման լեզուն և WordPress-ը ես ստեղծել եմ իմ WordPress-ի թեման:
Ներքևում թեմայի էկրանանկարներն են, տեղադրված իմ պատրաստած կայքի վրա:

This slideshow requires JavaScript.

Կախաղան խաղ

Այս խաղը պատրաստված է Python ծրագրավորման լեզվով: Python-ը ըստ իս ամենալավ ծրագրավորման լեզուն է, դրանով պատրաստում են կայքեր, վեբ հավելվածներ և ծրագրեր: Այն անգլերեն լեզվով է և օգնում է խաղացողին ամրապնդել լեզվի իմացությունը:

Խաղը տես այստեղ: