Հայկական հարցի միջազգայնացումը

1877 թվականին սկսվել էր ռուս-թուրքական մեծ պատերազմը: 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում՝ Առաքել Դադյանի ամառանոցում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսությանը:

Ռուս-թուրքական բանակցությունների օրը մի խումբ հայ գործիչներ, այդ թվում նաև Ներսես Վարժապետյանը, հանդիպում ունեցան ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Իգնատևի հետ: Նրանց կարծիքով հայերին պետք էր շնորհել նույն իրավունքները, ինչ որ բալկանյան ժողովուրդներին:

Սան Ստոֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակեպում ստացավ Հայկական հարցը: Այն 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ սկզբի հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրն էր: Սան Ստեֆանոյի պայմանագրում նա ձևակերպում ստացավ 16-րդ հոդվածով:

Դրանով սուլթանական կառավարությունը պատավոր էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող գավառներում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից:

Սան Ստեֆանոյի պայմանագիրը ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերը Արևմտյան Հայաստանում և Բալկաններում: Դա հարուցեց Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Նրանք պահանջեցին 1878 թվականի հունիսին Բեռլինում վեհաժողով գումարել, որպեսզի քննարկեն ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը:

Հայերի պահանջները ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի գլախավորությամբ պատվիրակություն ուղարկվեց: 16-րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում մտցվեց 61-րդ հոդվածը: Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության:

Ըստ 61-րդ հոդվածի թուրրքերը պարտավոր էին բարեփոխումներ կատարել հայկական մարզերում և ապահովել հայերի անվտանգությունը: Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլոր վեհաժողովի մասնակիցների վրա:

Կարսը և նրա շրջակայքը մնում էր Ռուսաստանին, իսկ Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային:

Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի մոտ: Հայ ժողովրդի մոտ պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ: Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը: Մկրտիչ Խրիմյնը, Գարեգին Արվանդտյանցը հանդես եկան կոչերով, օտար տերություններին խնդրագրեր ներկայացնելու փոխարեն անցնել զինված պայքարի:

Մի առիթով Մկրտիչ Խրիմյանը ասել է: «Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գոյություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայստանցիներ սիրեցեք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի:»

Պատմություն։ Թեստ

Ե՞րբ է խեթական թագավորի և Հայասայի Խուկանա արքայի միջև կնքվել բարեկամության և փոխօգնության պայմանագիր.

1) Ք. ա. XII դարում

2) Ք. ա. XIII դարում

3) Ք. ա. XIV դարում

4) Ք. ա. XV դարում

Continue reading “Պատմություն։ Թեստ”

Պատմություն: Քննական հարցեր: Մաս 2

Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան.․

1) Փոքր Ասիայի հարավ-արևելքում

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում: Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։

2) Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում

3) Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում

4) Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում

Որտե՞ղ է հրատարակվել Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն» աշխատությունը.

1) Մոսկվայում

2) Վենետիկում

3) Վիեննայում

Հովսեփ Գաթըրճյանը (1820, փետրվարի 19, Կ.Պոլիս – 1882, հունվարի 9, Կ.Պոլիս), հայ պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան է։ 1849թ. և 1852թ. Վիեննայում հրատարակել է «Տիեզերական պատմության» 1-ին և 2-րդ հատորները։ Մինչև այդ հայերենով համաշխարհային պատմության վերաբերյալ որևէ ձեռնարկ չի եղել։ 

4) Պետերբուրգում

Որքա՞ն է եղել հայ կամավորների թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին.

1) 5000

2) 10000

Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։

Սկզբնապես 1914թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Ընդհանուր առմամբ այս ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի։

1915թ. ապրիլին, Ազգային բյուրոյի որոշմամբ, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին։ Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը։ Նրա հրամանատար է դառնում Վարդանը։

Հայ կամավորական ջոկատները կռվում էին խիզախությամբ։ Նրանցից առավել աչքի ընկավ առաջին ջոկատը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկի հրամանատարությամբ։

1915-1916թթ. հայ կամավորները ռուսական բանակի կազմում մասնակցում են Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրմանը։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը բազմիցս դրվատել է հայ կամավորներին։

1916թ. ամռանը այդ ջոկատներից կազմվում են վեց հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։

3) 12000

4) 6000

Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր`

1) Ն. Նարիմանովը

2) Ք. Կարաբեքիրը

3) Յ. Քեմալը

Երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիան Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռզա Նուր Բեյը, Ալի Ֆուատ փաշան:

4) Մ. Քեմալը

Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.

«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի, Խաչենի և Փառիսոսի սահմաններում՝ ավելի քան իր եղբայրը, և չկար մեկը, որ սարսափ պատճառեր Հայաստանին»:

1) Աբաս

2) Աշոտ II

3) Սմբատ II

4) Աշոտ III

Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող արտահայտությունը. «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»:

1) Արտաշես I-ի

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ պատմական Հայաստանի մեծ մասը միավորվում է մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության կազմում։ Այդ պատճառով է, որ Պոլիբիոսը վերջինիս անվանում էր «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»։

2) Երվանդ III-ի

3) Արտաշես II-ի

4) Տիգրան II-ի

Արևմտահայերի երկրորդ համագումարում ընտրված մարմինը, որ դիմեց «Արարատյան Հանրապետության» կառավարությանը, կոչվում էր՝

1) Արևմտահայ ժամանակավոր կառավարություն

2) Արևմտահայ գործադիր մարմին

3) Արևմտահայ ազգային բյուրո

4) Արևմտահայ ազգային պատվիրակություն

Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը՝ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, սոցիալ-դեմոկրատ բոլշևիկներ)։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ 

Հողատիրության ինչպիսի՞ ձև էր պարգևականքը.

1) եկեղեցապատկան-վանքապատկան հողատիրություն

2) ժառանգական մասնավոր հողատիրություն

3) պայմանական հողատիրություն

«Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին: Ծառայությունը դադարեցնելու դեպքում արքունիքը դրանք հետ էր վերցնում:

4) առուվաճառքի ենթակա մասնավոր հողատիրություն

Ի՞նչ նշանակություն ունեցավ Մեծ հայրենադարձությունը Խորհրդային Հայաստանի համար.

1) Խորհրդային Հայաստանում աճեց գործազրկությունը:

2) Վատթարացավ Խորհրդային Հայաստանի տնտեսական կացությունը:

3) Սփյուռքահայերն իրենց կապիտալ ներդրումներով շենացրին Խորհրդային Հայաստանը:

1946-1948թթ. Խորհրդային Միությունը կազմակերպեց և իրականացրեց արտասահմանում ապրող շուրջ 90 000 սփյուռքահայերի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան։ Այս երևույթը ստացավ «Մեծ Հայրենադարձություն» անվանումը։

4) Բարելավվեց ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակը:

Կասրե-Շիրինում կնքված պայմանագրի հետևանքով՝

1) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ:

2) Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:

3) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

4) Հայաստանը կրկին վերաբաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև:

1639 թ. Կասրե Շիրինի պայմանագրի հիմնական կետերը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանն ու Արևմտյան Վրաստանը մնում էին Թուրքիայի, իսկ Արևելյան Վրաստանը, Արևելյան Հայաստանը և Ադրբեջանը՝ Իրանի տիրապետության ներքո։

Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել հինգերորդը.

ե. Դաշնակցության երիտասարդական միության «ինքնավերացման» համագումարը (1923թ.)

դ. «Նոր եկեղեցի» կազմակերպության պառակտիչ գործունեության դատապարտումը Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կողմից (1923թ.)

բ. Ստալինի «Մեծ բեկման տարին» հոդվածի հրապարակումը (1941թ.)

ա. Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի ընտրվելը կաթողիկոս (1932թ.)

գ. Հայաստանում գյուղացիության ճնշող մեծամասնության անդամագրվելը կոլտնտեսություններին (1937թ.)

զ. ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումը Ս. Էջմիածնի վանքը փակելու, կաթողիկոսությունը վերացնելու մասին (1926թ.)

Արգիշտի I-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք 783 մ.թ.ա

գ. Սևանա լճի ավազանի իշխանությունների միացումը Վանի թագավորությանը 782 մ.թ.ա.

դ. հաղթարշավը դեպի Ալիշտու 782 մ.թ.ա.

բ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա 781 մ.թ.ա.

Գործիչների անունները hամապատասխանեցնել պատմական իրադարձություններին.

ա. Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը – 5. Խոսրովանույշ թագուհի

բ. Անիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը – 3. Կատրամիդե թագուհի

գ. Շիրակավանի ժողովի հրավիրումը – 2. Զաքարիա Ձագեցի

դ. Անիի զվարթնոցատիպ եկեղեցու կառուցումը

ե. Բագարան բերդաքաղաքում Աշոտ Բագրատունուն հայոց թագավոր օծելը – 1. Գևորգ Գառնեցի

զ. Կաթողիկոսական աթոռի հաստատումը Արգինայում – 4. Անանիա Մոկացի

Պատմություն: Քննական հարցեր

Ե՞րբ է սկսվել Բալկանյան երկրորդ պատերազմը:

4) 1913 թ. հունիսի 29-ին

Առաջին Բալկանյան պատերազմը սկսել է 1912 թվականի հոկտեմբերին և ավատվել 1913 թվականի մայիսին: Այն Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Չեռնոգորիա, Սերբիա, Հունաստան) և Թուրքիայի միջև է: Թուրքիան պարտվեց և ըստ Լոնդոնյան պայմանագրի կրցրեց իր բոլոր եվրոպական տիրույթները, բացի Ստամբուլից և արևելյան Թրակայի մի փոքր մասից:

Երկրորդ Բալկանյան պատերազմը սկսել է 1913 թվականի և ավարտվել նույն թվականի օգոստոսին: Այն Բուլղարիայի և Չեռնոգորիայի, Հունասատնի, Սերբիայի, Թուրքիայի միջև էր: Բուլղարիան պարտվեց և Բուխարեստի պայմանագրով Ռումինիային հասսավ Հարավային Դոբրութայն, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան և Արևմտյան Թրակայի մի մասը, Սերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան:

Առաջին Բալկանյան պատերազմին նաև մասնակցել է հայկական կամավորական ջոկատը՝ Գարեգին Նժդեհի և Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ:

Բալկանյան պատերազմները արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը:

Ե՞րբ է Հայաստանի առաջին հանրապետությունում ընդունվել “Դպրոցի կառավարման մասին” օրենքը:

4) 1918 թ. սեպտեմբերին

“Դպրոցի կառավարման մասին” օրենքը ընդունվել է 1918թ. սեպտեմբերին: Նրանով հանրապետության տաածքում նախկինում գործող պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցները ազատ գործելու հնարավորություն են ստացել: Տարական դպրոնցերում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ և բարձրագույն դպրոցնրիում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր սովորողներն ու ուսանողները ստացել են կրթաթոշակ:

Արմֆանի կազմում 1941 թ. որքա՞ն գիտահետազոտական հիմնարկներ էին գործում:

4) 11

1935 թվականին հիմնադրվում է ԽՍՀՄ ԳԱ հայաստանյան մասնաճյուղը (Армянский филиал академии наук)
 1943 թ. վերափոխվում է ՀԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա այնուհետև վերանվանվում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա։

Երկրորդ նախագահը եղել է Հովսեփ Օրբելին։ 

Ամֆանի կազմում 1941 թվականին եղել են 11 Գիտահետազոտական հիմնարկներ։ Այսինքն, ինստիտուտում գործել են 11 գիտական խմբավորումներ, որոնք զբաղվել են գիտական տարբեր պրոեկտներով։ 

Ե՞րբ է Մուշեղ սպարապետը զորքով շարժվել Գանձակ:

3) 372 թ.

371 թվականին տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը, որը վերջանում է հայերի հաղթանակով: 372 թվականին Մուշեղը լուր ստանալով Շապուհի առաջիկա ներխուժման մասին, զորքով շարժվում է դեպի Գանձակ: Հայոց զորքը ջախջախում է պարսկական ուժերը: Վերականգնվում է րկրի խաղաղությունը:

Ո՞ր թվականին սկսվեց պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը:

4) 571 թ.

564 թվականին Հայաստանում պարսիկ մարզպան Սուրենի նշանակումով ծանրանում են հարկերը ու վաչրական, կրոնական ճնշումները: Նա նաև սպանում է Վարսակ Մամիկոնյանի տղային՝ Մանվելին: 571 թվականին հայերը ապստամբում են Վարսակի մյուս որդու՝ Վարդանի գլխավորությամբ: Ապստամբներից ոմանք գնում են Բյուզանդիա: Վերսկսվում է պարսկա-բյուզանդական պատերազմը:

20 տարի տևած պարսկա-բոյւզանդկան պատերազմը կրկին ավերածությունների պաճառ է դառնում Հայաստանում: 591 թվականին նաև տեղի է ունենում պարսկաբյուզանդական բաժանումը, որով Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային:

Ե՞րբ է հրապարակվել ՀՅԴ հռչակագիրը:

3) 1890 թ.

1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում ստեղծվում է Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): Հիմնադիրներից էին Քրիստոփոր Միքայելանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը և այլն: Շուտով դաշնակցությունը դառնում է ամենաազդցիկ կուսակցությունը:

Դաշնակիցները հրատարակում էին “Դրոշակ” թերթը, այդ պատճառով նրանց անվանում էին դրոշակականեր:

Նրանք իրենց կարևորագույն խնդիրն էին համարում Արևմտյան հայաստանի ազատագրումը:

Ե՞րբ է Հայաստանը լիրավ անդամակցել Եվրոպայի խորհրդին:

3) 2001 թ.

Հայաստանը անդամակցել է Եվրոպայի խորհրդին 2001 թվականի հունվարի 25-ին:

Ե՞րբ է խեթական թագավորի և Հայասայի Խուկանա արքայի միջև կնքվել բարեկամության և փոխօգնության պայմանագիր:

4) Ք. ա. XIV դարում

Հայասա-խեթական պայմանագիրը կնքվել է Հայսայի արքա Խուկանայի և խեթական թագավոր Սուպպիլուլիում Ա-ի միջև: Հայասան և Խեթական պետւթյունը ունեցել են ռազմական, դիվանագիտական, տնտեսակաան, մշակույթային հարաբերություններ: Մ. թ. ա. 15-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Հայսան եղել է խեթերի տիրապետության տակ, սակայն կարողացել է ազատագվել: Մ. թ.ա. 14-րդ դարի սկզբին բախում է եղել Հայսայի արքա Կարանիի և խեթական թագավոր Թութհալիաս Գ-ի միջև: Ի վերջո Թութհալիաս Գ-ի որդի Սուպպիլուլիում Ա-ն հաշտության պայմանագիր է կնքում Հայասայի՝ արքա Խուկանայի հետ: Որպես դաշինքի ամրապնդում Խուկանան ամուսնանում է Սուպպիլուլիումի աղջկա հետ:

Ե՞րբ է Կորբուլոնը բանակցություններ սկսել Վաղարշի ու Տրդատի հետ՝ վերջինիս թագադրելու՝ Ներոնի առաջարկի շուրջ:

3) 60 թ.

Հռոմեական կայսրությունը 54 թվականին պատերազմ սկսեց Պարթևսանի և Մեծ Հայքի հետ: 58 թվականի գարնանը Կորբուլոն զորավարը ներխուժում է Մեծ Հայք: Հռոմեացիները գրավում են Արտաշատը և ավիրում այն: 59 թվականին Կորբուլոնի զորքերը ներխուժում են Տիգրանակերտ և գրավում այն:

Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավոական ընտանիքից Տիգրան Զ-ն, ում գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում ժողովրդից: Շուտով Վաղարշն ու Տրդատը մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց անում Տիգրանին, ով փախնում է երկրից:

61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում կնքում է զինադադար և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր:

Վարչական առումով Վանի պետությունը բաժանված էր.

2) մարզերի

Վարչական առումով Վանի պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից:

Ո՞ր գետի ափին է կառուցվել Բագարան քաղաք-սրբավայրը:

3) Ախուրյան

Բագարանը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի աջ ափին, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, պատմական Երվանդաշատ քաղաքից 8-9 կմ հեռու:

Բագարանը կառուցել է Երվանդ Դ-ն մ. թ. ա. 2-րդ դարի սկզբին: Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ: Բագարանում քրմապետ էր Երվանդի եղբայր Երվազին: Սակայն Արտաշես Ա-ն գրավում է թագավորությունը և սպանում Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տանում Արտաշատ: Հետագայում Բագարանը կորցնում է իր քաղաքական և հասարակական դերը:

IXրդ դարում, երբ Աշոտ Բագատունի Մսակերը գնում է Կամսարականների տիրույթերը, Բագարանը դառնում է նախարարական ոստան: IXրդ դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր: Այնտեղ էր գտնվում Բագրատունիների դամբարանը: Բագրատունյած թագավորության անկումից հետո, քաղաքն էլի անշքացավ:

1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, ավիրեցին քաղաքը և կոտորեցին բնակիչներին: XIIրդ դարի սկզբին այն գրավեցին Շահ-Ի-Արմենները, իսկ 1211 թվականին՝ազատագրեցին հայ-վրացական զորքերը: 1394 թվականին մոնղոլները ավիրեցին և կողոպտեցին Բագարանը:

Որտե՞ղ է գտնվում Քարքե լեռը:

3) Տարոնում

Քարքե լեռը գտնվում է Տարոնում: Լեռան լանջին է գտնվում Սուրբ Կարապետի վանքը: Նաև լեռան վրա է գտնվում Վահագն մեհյանը:

Անհատի պաշտամունքը

Անհատի պաշտամունքը անձի առանձնահատուկ որակների չափազանցված բարձրացումն է, այդ անձի ամքի ենթարկումն: Անձի պաշտամունքի շատ լավ օրինակ է, Ստալինի պաշտամունքը: Այն հասավ հսկայական չափերի այն պատճառով, որ Ստալինը ամեն կերպ խրախուսում էր իր անձի բարձրացումը: Ստալինի “Համառոտ կենսագրություն” աշխատության մեջ, նա կոչվում է “մեծ առաջնորդ”, “բոլոր ժողովուրդների ու ժամանակների անգերազանցելի ռազմագետ”, “անսխալ իմաստուն”: Այս աշխատությունը խմբագրել էր հենց Ստալինը:

Սոցիալիզմ

Սոցիալիզմը ծագել է 19-րդ դարում, սակայն նման գաղափարներ կան Պլատոնի “Հանրապետություն” և Թոմաս Մորի “Ուտոպիա” աշխատություններում:

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը հիմնված է հանրայի սեփականության և համայնավարության միջոցով հասնել սոցիալական հավասարության և արդարության:

Մաքուր սոցիալիստական քաղաքակրթությունում բոլոր օրինական արտադրության և բաժանման որոշումները արվում են պետության կողմից, և անհատները ապավինում են ամեն ինչում պետության վրա՝ սկսած ուտելիքից, վերջացրած առողջապահությունով: Պետությունն է որոշում արտադրանքի և ծառայությունների գները:

Սոցիալիստները կարծում էին, որ մարդը կարող է հաղթահարել տնտեսական և սոցիալական խնդիրները համայնքի օգնությամբ, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա: Նրանք կարծում էին, որ համայնքի ջանքերը ունեն ավելի մեծ արժեք, իսկ ընդհանուր շահը ավելի կարևոր է քան անհատի շահը:

Սոցիալիզմի կարևոր գաղափարներից մեկը Մարքսը արտահայտել է այսպես՝ «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի»

Պատմական օրինակներ են Սովետական Միությունը և Նացիստական Գերմանիան: Ժամանակակից օրինակներ են Կուբան, Վենեսուելան և Չինաստանը:

Իր պրակտիկ խոչընդոտների և անցյալում վատ արդյունքների պատճառով, սոցիալիզմը հաճախ կոչվում է ուտոպիան համակարգ: Սակայն ժամանակակից հեևորդները պնդում են, որ սոցիալիզմը բերում է հավասարություն և անվտանգություն՝ աշխատողի արժեքը գալիս է նրանց աշխատած ժամանակից, այլ ոչ թե արտադրած ապրանքից, ի տարբերություն կապիտալիզմի, որը օգտագործում է աշխատողներին հարուստների օգտին:

Կրոնը և եկեղեցին 1930ականներին

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Հայ Առաքելական եկեղեցու համար սկսվեցին վատ տարիները:

Խորհրդային իշխանությունը փորձում էր ժողովրդից օտարել կրոնը, և որդեգրեր մարքսլենինյան կրոնամերժ գաղափարախոսությունը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար սկսվեց ռուս ուղղափառ եկեղեցու դեմ: Ուղղափառ եկեղեցին պտությունից և դպրոցից անջատելուց հետո, թիրախը դարձավ Հայ Առաքելական եկեղեցին:

1920 թվականի դեկտեմբերին պետականացվցին հոգևոր հաստատություններին պատկանող հիմնարկություները՝ դպրոցներրը, թանգարանները, մատենադարանները, տպարանները: Նաև արգելվեց կրոնի դասավանդումը դպրոցներում: Հոգևորականները զրկվեցին դպրոցներով, որևէ պաշտոն վարելուց:

Բռնարավվեցին վանական հողերը, շինությունները, թանկաժեք իրերը, մշակույթային արժեքները: Լուժողկոմատի տրամադրության տակ դրվեցին Հռիփսիմեի վանքը, Զվարթնոց վանքի ավերակները՝ հարակից շինություններով ու գույքով, Էջմիածնի կաթողիկոսի նոր վեհարանը, վանական հյուրանոցը և վանական նոր հանրակացարանը:

1921 թ. ապրիլի 16-ին կաթողիկոսի լիազորներ Խորեն արք. Մուրադբեկյանը և Մատթեոս եպիսկոպոսը հանդիպեցին Հայհեղկոմի նախագահ Ս. Կասյանին և խնդրեցին Էջմիածնի կաթողիկոսությունից բռնագանձված ճեմարանը, մատենադարանը, թանգարանը, տպարանը, վանքի վարելահողերը, այգիները, արոտատեղերը և խոտհարքները վերադարձնել, նաև թույլ տալ բացելու հոգևոր բարձրագույն դպրոց: Ս. Կասյանին նրա հղած զեկուցման մեջ նշվեց, որ Էջմիածնի վանքի տնօրինած 7429 դեսյատին վարելահողերից վանքին կարելի է թողնել 298 դեսյատինը, ինչպես նաև այգի և 157 դեսյատին արոտատեղ ու խոտհարք:

Կուլակաթափություն

Կուլակաթափությունը ծրագիր էր, ըստ որի ունևոր գյուղացիները զրկվում էին հողերից, ապրանքներից, քաղաքական իրավունքներից և վերաբնակեցվում ծայրամասային շրջաններում:

“Կուլակներին” ճանաչելու չափանիշներ չկային և տեղական իշխանության մարմինները, որոշում էին նրանց “աչքաչափով”, հաճախ մտածելով իրենց շահերի մասին: Այս ընթացքում նաև տարածում ստացավ “կուլակներին հարողներ” տերմինը, որի շրջանակներում բռնության էին ենթարկվում բոլոր գյուղացիները:

Դժվար է ասել, թե Հաաստանում քանի մարդ է “կուլակաթափության” անվան տակ ենթարկվել քաղաքական հետապնդումների:

Իմ նախատատը, որպես ամերիկյան որբանոցի սան

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ շատ երեխաներ կորցրեցին իրենց ծնողներին և իմ մոր տատիկը այդ մարդկանցից մեկն էր:

1915 թվականին անապսատան երեխաների համար ստեղծվեցին ամերիկյան որբանոցներ՝ սկզբից Կարսում հետո Ալեքսանդրապոլում: Ալեքսրանդապոլում ստեղծվեցին 8 որբանոց, որտեղ ապրում էին 500 երեխաներ, այդ թվում նաև իմ նախատատը:

Որբանոցները կառավարում էին միստր Յարոն, Միշելը, Ֆատլկենը, Ֆեգելը, Ֆիլիպը, տիկին Աշխենը, օրիորդ Սանդուխտն ու Սաթենիկը: Որբերը ապահովված էին սննդով, հագուստով,  հանրակրթական առարկաներից զատ սովորում էին զանազան արհեստներ, օտար լեզուներ: Դպրոցները համեմատաբար ապահովված էին դասագրքերով, գրենական պիտույքներով:

Տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, թիթեղագործություն, կազմարարություն, հյուսնություն, սափրիչություն, երկաթագործություն, կավագործություն, փականագործություն: Աղջիկները հմտանում էին ամեն կարգի տնային գործերի մեջ:

Երեխաները օրվա մի մասը անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում եւ արհեստանոցներում պարապմունքներ չկային, և նրանք զբաղվում էին որբանոցներում մաքրություն անելով, հետևում անձնական հիգիենային և այլն:

Մայրիկս պատմում է, որ նրա տատիկը շատ կրթված էր, շատ գքեր էր կարացել և ստեղծագործելու հանդեպ մեծ սեր ուներ: Նրա ապագա ամուսնուն հենց Ալեքսանդրապոլում է հանդիպել: