Հաշվետվություն

Այս ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցել եմ 6 հարգելի բացակա: Շրջանի ընթացքում մասնակցել եմ բազում նախագծերի: Աշնանային արձակուրդների ընթացքում անցկացրել ենք “Սովորում ենք Scratch” նախագիծը կրթահամալիրի դասավանդողների հետ: Նոյեմբերի 6-ին ստացել եմ պետական մրցանակ և կրթահամալիրի 30 ամյակի առթև Տիգրան Սերոբյանի և Շուշան Պետրոսյանի հետ միասին պատրաստել եմ այցեքարտ-կայք:

Գրականությունից և Հայոց լեզվից նույնպես մասնակցել եմ շատ նախագծերի, ինչպիսին են «Զարմանալի աշուն»,  «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն», «Կոմիտասյան օրեր»,  և այլն: Նաև ստեղծել և վարում եմ “Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդեսը:

Մաթեմատիկայից անցած թեմաներից են մաթեմատիկական ինդուկցիան, հաջորդականության սահմանը, և դիֆերենցիալ հաշիվը: Առաջին շրջանում մենք արդեն ավարտել ենք 11-րդ դասարանի ծրագիրը: Ես նաև հաճախել եմ լրացուցիչ մաթեմատիկայի պարապմունքների:

Անգլերենի դասաժամին ունեցել ենք զանազան քննարկումներ տարբեր թեմաներով, կարդացել ենք գրականություն, աշխատել ենք անգլերենի շտեմարանով և New English File, 501 Absolutely Essential Words գրքերով: Գրել եմ բազում շարադրություններ:

Իսպաներենից համալրել եմ իմ բառապաշարը, կարդալու, գրելու և խոսալու ունակությունները: Նաև մասնակցել եմ “Մի քիչ խենթ Լորկան” համագործակցային նախագծին:

Պատմություն առարկայից անցած թեմաներից են Հայկական հարցը, Հայ ազգային կուսակցությունները, Հայդուկային շարժումը և այլն: Կատարել եմ աշխատանքներ “Նշանավոր Հայդուկները” և «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծերից:

Քաղաքագիտության ժամանակ ունեցել ենք բազում քննարկումներ զանազան թեմաների մասին: Նաև մասնակցել եմ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծին:

Էկոլոգիայի ժամանակ ուսումնասիրել ենք շրջապատի ազդեցությունը մարդու առողջության վրա, միջավայրի աղտոտումը, էկոհամակարգները, և այլն:

Իրավունքից անցած թեմաներից են իրավունքի աղբյուրը, նորմատիվ իրավական ակտերը, դատական համակարգը և այլն: Նաև ուսումնասիրել ենք Օվերտոնի պատուհանը:

Այս շրջանի ընթացքում նաև անցկացրել ենք ռոբոտաշինության դասընթացներ 4-5րդ դասարանցիների համար: Առաջին ամիսներին սովորել ենք Scratch ծրագրավորման լեզուն: Նոյեմբեր ամսից սկսել ենք աշխատել լեգոներով, կառուցելով զանազան ռոբոտներ: Նաև սովորել ենք Lego Mindstorm EV3 ռոբոտների ծրագրավորման լեզուն: Երեխաները սկսել ենք աշխատանքը իրենց առաջին ինքնուրույն նախագծված ռոբոտների վրա:

Հիմա մասնակցում եմ Technovation Family արհեստական ինտելեկտի մրցույթին: Մյուս շրջաններին երեխաները հետ սկսելու ենք պատրաստվել Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադիային(WRO):

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

եղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Աշխատակարգ

Մայիսի 13

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 14

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 15

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտների ցուցադրություն մարմարյա սրահում

Մայիսի 16

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 17

9։00-9։15՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդությունում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13:30-18:00` Տեխնովացիա 2019 մրցույթի հայաստանյան փուլ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լրացուցիչ կրթության փաթեթ

12 տարեկան հասակից հաճախում եմ Թումո: Այս ընթացքում ձեռք եմ բերել շատ հմտություններ և այս փաթեթում կներկայացնեմ իմ աշխատանքներից մի քանիսը:

  • Կայքերի մշակման դասընթացի ընթացքում ես սովորել եմ HTML, CSS, PHP, MYSQL և WordPress լեզուները: Սա մի վեբ կայք է, որը պատրաստված է HTML-ով և CSS-ով:
  • Ստեղծագործության դասընթացին մենք սովորում ենք պատմություն գրելու հիմունքները և վերջում ունենում ենք մեր իսկ գրած պատմությունը: Ահա իմ ստեղծագործությունը վերնագրված Անգույն գույներ:
  • 3D մոդելավորման դասընթացի ժամանակ աշխատելով Maya և 3DCoat ծրագրերով ստեղծում են 3D մոդելներ և գունազարդում:
  • Ռոբոտաշինության դասընթացին խմբերով աշխատելով ստեղծում ենք տարատեսակ ռոբոտներ: Մեր ստեղծած ռոբոտներից են Հավաքարարը և Կոնֆետ Առաքիչը:
  • Երաժշտության դասընթացի ժամանակ մենք աշխատում ենք Logic Pro ծրագրով միքսեր, երաժշտություններ ստեղծելով և մուլտֆիլմների ձայնային ապահովումը:
  • Հաճախ արտասահմանից տարբեր մասնագետներ են գալիս և մենք հնարավորություն ենք ունենում նրանց հետ աշխատելու: Օրինակ Պիեռ Տեսիերը եկել էր Ֆրանսիայից և մեզ սովորեցրեց Abelton ծրագիրը: Աշխատարանի վերջում ունեցանք այս ստեղծագործությունը: Ամերիակայից եկել էր Նազելի Հագենը, ում հետ մենք սովորեցինք Python ծրագրավորման լեզուն և նրանով պատրաստեցինք խաղեր: Նարեկ Գալստյանի հետ մենք սովորեցինք գաղտնագրություն և ծանոթացանք նրա տարբեր եղանակներին, ինքներս ստեղծելով գաղտնագրման ծրագրեր:

Կախաղան խաղ

Այս խաղը պատրաստված է Python ծրագրավորման լեզվով: Python-ը ըստ իս ամենալավ ծրագրավորման լեզուն է, դրանով պատրաստում են կայքեր, վեբ հավելվածներ և ծրագրեր: Այն անգլերեն լեզվով է և օգնում է խաղացողին ամրապնդել լեզվի իմացությունը:

Խաղը տես այստեղ:

Իմ կարծիքը հինգերորդ դասարանցիների բլոգների մասին

dsc03213.jpgՀիմիկվա հինգերորդ դասարանցիների բլոգները տարբերվում են այն ժամանակվա հինգերրորդ դասարանցիների բլոգներից: Այն ժամանակ բլոգը նորություն էր և եթե դու ունեիր բլոգ, ուրեմն դու շատ լավ սովորող ես: Այն ժամանակ մենք մրցում էինք իրար հետ, թե ում բլոգի նյութերն են ավելի հետաքրքիր: Հիմա բլոգներում հիմնականում երեխաները տեղադրում են իրենց դասերը և չկա այն ժամանակվա մրցումը: Հիմա բլոգը նրանց համար ուղղակի տնայիններ տեղադրելու վայր է:Բայց կան սովորողներ, որոնք իրոք հետաքրքրված են բլոգով և աշխատում են տեղադրել շատ հետաքրքիր նյութեր:

Ես սկսել եմ վարել իմ բլոգը հինգերորդ դասարանից: Ես առաջին երեք սովորողներից էի, ում բացել էին բլոգ իմ դպրոցում: Հիմիկվա հինգերորդ դասարանցիները ավելի հմուտ են տիրապետում իրենց բլոգներով, քան մենք այն ժամանակ: Իմ քույրիկը սովորում է դպրոց պարտեզի 5-րդ դասարանում և ես կցանկանայի ներկայացնել մի քանի հետաքրքիր նյութ նրա բլոգից, և մի քանի հետաքրքիր նյութ իմ հինգերրորդ դասարանի նյութերից:

Իմ քույրիկի բլոգի նյութերը՝

Գորգագործություն

О. Туманян Барекендан

The death of Kickos

Չարենցյան խճանկար

Իմ հինգերրորդ դասարանի նյութերը՝

Ուռռռռռաաա ես պար եմ պարել և մրցանակ եմ շահել

Մի սիրո պատմություն

Սաթինեն հրաշքների աշխարհում

Արևահամ խմիչքի գաղտնիքը

Իմ քույրիկ Սաթինեն ուզում է ընդունվել դպրոց

Իմ եղբայր Ռաֆայելը շատ է սիրում նվագել Բիթլզ

Մեր դպրոց-պարտեզը

Բացի իմ քույրիկի բլոգից ես նաև ուսումնասիրել եմ  Անի Խաչատրյանի բլոգը: Նրա բլոգում տեղադրված էր հիմնականում տնային աշխատանքներ, բայց ես գտա նրա բլոգից մի քանի հետաքրքիր նյութ:

Plastic world

Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում

Նյութերից մեկը էկոլոգիական էր, այնտեղ պատմվում էր աշխարհը պլաստիկ իրերով չախտոտելու մասին: Ինձ թվում է այդ նյութը կարելի է ներկայացնել Էկոտուրին:Ինձ նաև շատ դուր եկավ <<Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում>> նյութի ֆոտոշարքը:

Ես հինգերին մի խորհուրդ կտամ, աշխատեք ձեր բլոգներում դնել հետաքրքիր նյութեր:Նաև աշխատեք ինչքան հնարավոր է քիչ վարժություններ, տնային ախատանքներ և այդպիսի բաներ դնել: Այդպես ձեր բլոգի դիտումները կավելանան և ձեր բլոգը ավելի հետաքրքիր կդառնա:

 

Դպիրյան ֆլեշմոբ

%d5%a4%d5%ba%d5%ab%d6%80Դպիրում ես կարդացել եմ շատ շատ հոդվածներ: Օրինակ՝ Տիկին Աիդայի,Ընկեր Գնելի,Պարոն Տիգրանյանի,ընկեր Անուշի և այլ շատ հոդվածներ: Ես շատ բան իմացա մանկավարժության մասին, իրականաոցվող նախագծերի արդյունքների և ընթացքների մասին:Նույնիսկ այդ հոդվածները կարդալու ընթացքում առաջացավ նոր  նախագիծ սկսելու միտք,որը հուսով եմ հետագայում կներկայացնեմ ձեզ: