Դալի Պիկասո ցուցահանդես

Այսօր այցելեցի Դալի Պիկասո ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում: Ինչ ցուցադրությունը սկսվել էր ցանկանում էի այցելել, սակայն կարանտինի պատճառով չկարողացա: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա տեսնելու աշխատանքները:

Սալվադոր Դալիի աշխատանքները պատկանում են սյուրռեալիզմ ոճին: Նա մեծացել է աղքատ ընտանիքում և հոր հետ վատ հարաբերություններ է ունեցել, որի համար նա հետագայում զղջացել է: Դպոցում նրան ծաղրել են,  կինն էլ նրան հավատարիմ չի եղել: Սրանք եղել են այն մի քանի պատճառներից, որ նա ստեղծագործել է սյուրռեալիզմ ոճում:

Դալին ունեցել է ծղրիդների ֆոբիա և իր ստեղծագործությունների մեջ ծղրիդները ներկայացնում են մահ: Իսկ օրինակ մթություն ցուցադրելու համար նա միշտ օգտագործում էր մրջյուններ:

Սալվադոր Դալիի մուսան եղել է նրա կին՝ Գալան, ով եղել է ռուս: Դալին երկար ժամանակ մեղավոր է զգացել, որովհետև Գալան եղել է իր ընկերոջ ընկերուհին, մինչ իր հետ ամուսնանալը: Այդ պատճառով նա իր ընկերոջը նվիրել է ստեղծագործություններ:

Գալան ուներ իր անձնական վիլլան, որտեղ նա ապրում էր: Գալայի մահանալուց հետո Դալին տեղափոխվում է այնտեղ, ցանկանալով ինչքան հնարավոր է մոտիկ լինել նրան: Դալին այնքան էր սիրում Գալային, որ ցանկանում էր իրեն անպայման նրա կողքը թաղեն: Սակայն այդ վիլլան վառվում է, և դրանից հետո Դալին կտրուկ մտափոխվում է, ցանկանալով, որ իրեն թաղեն այնտեղ, որտեղ միշտ իր վրայով մարդիկ կքայելեն և կհիշեն: Նա հիմա թաղված է իսպանական մի թատրոնում:

Դալիի աշխատանքներից ինձ շատ դուր եկան այս երեքը՝ անցյալը, ներկան և ապագան: Ես շատ եմ հանդիպել ծորացող ժամացույցնեի կոնցեպտին, բայց չգիտեի, որ դրա հեղինակը Դալին է:

Նաև ինձ շատ դուր եկավ այս շարքը՝

Պիկասոն կուբիզմի հիմնադիրներից մեկն է: Ի տարբերություն Դալիի, նա ապրել է շատ լավ ընտանիքում: Պիկասոն վերցրել էր իր մոր ազգանունը և երկար ժամանակ դրա համար մեղավոր էր զգում հոր առաջ, այդ պատճառով  նրան  ստեղծագործություններ է նվիրել:

Պիկասոյի հայրը նույնպես հայտնի նկարիչ էր և երբ Պիկասոն 14 տարեկան էր, տանում է նրան նկարչության դպրոց ընդունվելու: Նրան հրաժարվում են ընդունել, քանի որ նա շատ երիտասարդ էր: Սակայն, նրա աշխատանքները տեսնելուց հետո, ընդունում են, որը եզակի դեպք էր:

Պիկասոն բացի նկարներից ստեղծում էր նաև աշխատանքներ կերամիկայից: Նրա ստեղծագործությունները բաժանվում են շրջանների, որոնցին մեկը կապույտ շրջան է: Այդ շրջանը սկսվում է , երբ նրա ընկերը զոհվում  է պատերազմում և Պիկասոն դեպեսիայի մեջ է ընկնում: Իր երկրորդ կնոջ հետ ամուսնանալուց հետո գալիս է վարդագույն շրջանը, և իր կյանքի վերջում նա ավելի շատ աշխատում էր կերամիկայով:

Ցուցահանդեսը շատ հետաքրքիր էր և անպայման խորհուրդ եմ տալսի բոլորին այցելել:

Ռեքվիեմ

Ռեքվիեմը դա մեսսա է, որը կաթոլիկ եկեղեցին առաջարկում էր մահացած մարդկանց հոգիները հանգստի ուղարկելու համար: Այս տերմը նաև օգտագործվում է ուրիշ երաժշտական ստեղծագործությունների համար, որոնք ասոցացվում են մահվան, մահանալու, և սգի հետ, նույնիսկ երբ նրանք կրոնի արդիականության հետ կապ չունեն:

Ռեքվիեմը իր անունը ստացել է լատիներեն «Requiem aeternam dona eis, Domine» տողից, որը նշանակում է «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր»:

1570 թվականին հռոմեական եկեղեցին խստորեն կանոնակարգեց ռեքվիեմի կազմը։ 18-րդ դարում ռեքվիեմը կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ Ժանրի բարձրագույն նվաճումներից է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» (1791 թ.)։

Առցանց դասերի փաթեթ

pizap.com14541477385901Մայրենի

Վ. Սարոյան .. Բան ունեմ ասելու; Առցանց քննարկում

Վ. Թոթվենց .. Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա; Առցանց քննարկում

Մ. Արազի; Արև

Մաթեմատիկա

Խնդիր-ռեբուսներ

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Ռուսերեն

Новые приключения Снегурочки

А. П. Чехова .. Размазня

Л. Пантелеева .. Буква <<Ты>>

Անգլերեն

Ջաննի Ռոդարի .. Հեքիաթներ հեռախոսով; Gianni Rodari .. Telephone tales

Ֆիզիկա

Իներցիայի, հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ

Տարատեսակ չափումներ

Կենսաբանություն

Սարդ-Խաչափառ

Աշխարհի ամենաթունավոր սարդերը; Թոփ 10

Պինգվիններ

Քիմիա

Դմիտրի Մենդելեև

Թեստեր

Երաժշտություն

Ամպի տակից ջուր է գալիս

Արմեն Տիգրանյան

Արվեստ

Օպերայի ուրվականը

Մարտիրոս Սարյան

Առողջագիտություն

Ինչ անել եթե կոտրվել է ջերմաչափը

Ինչպես կանխարգերել օդակաթիլային հիվանդությունները

Լրացուցիչ աշխատանքներ

Edu digitec; Դիջիգովազդ

Մոլորակների շքերթ

Օպերայի ուրվականը

загруженоԱյս ֆիլմը ինձ շատ դուր եկավ: Այս ֆիլմը մյուզքլ է և ֆիլմում անընդմեջ:Երգերը թարգմանված չէին և մի քիչ դժվար էր հասկանալը, բայց այս ֆիլմը նաև օգնեց, որ ես ավելի լավ յուրացնեմ անգլերենը: Այստեղ կար երեք գլխավոր հերոս Քրիստին անունով աղջիկը,Ռոիլ անունով մի տղա ով սիրում էր Քրիստինին և Ուրվականը: Քրիստինը մի աղջիկ էր, որը երգում էր օպերայում և լխավոր կատարողը հրաժարվեց իր դերից և այդպես Քրիստինը դարձավ գլխավոր կատարողը: Ռոիլը և Քրիստինը փոքր ժամանակվանից իրար հետ ծանոթ էին և երբ Քրիստինը տեսնում էր Ռոիլի միշտ մտածում էր, որնա կհիշե իրեն և նրա գլխավոր դերի շնորհիվ նրանք նորից հանդիպեցին: Ուրվականը սիրահարվել էր Քրիստինի վրա և կռվում էր սիրո համար: Ինձ դուր Ուրվականը, ճիշտ է նա դաժան էր, բայց նա սիրումբէր այդ աղջկան և պատրաստ էր անել ամեն ինչ նրա համար:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

скачанные файлыՀայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:

 Եկենք այցելենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:

Կոմիտասի տուն-թանգարան

загруженное (3)Կոմիտասի թանգարան ինսիտուտը նորաստեղծ թանգարան է Երևանում: Թանգարանի շնորհիվ մարդիկ ավելի շատ կիմանան Կոմիտասի մասին:Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա:Ֆինանսական ծախսերը հոգացել են <<Փյունիկ>> մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և <<Լույս>> հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ,մշտական ցուցադրություն ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան,հրատարակչություն: Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաններ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից:

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր загруженное (4)գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահներ մշտական ցուցադրության մեջ: Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող-նկարիչը՝Ալբերտ Տորոսելլոն: Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն:

Թանգարան-ինստիտուտը ունի ութ սրահ: Առաջին սրահում, որին անվանում են <<Ժամանակագրություն>> ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը: Երկրորդ սրահում, որին անվանում են <<Կոմիտասը և իր ժամանակակիցները>> այնտեղ ներկայացված  են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը՝ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ: Երրորդ սրահում, որին անվանում են <<Կոմիտասի միտքը>> սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները: Չորրորդ սրահ՝ <<Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը>> սրայում ներկայացված են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները: Հինգերորդ սրահ՝ <<Կոմպոզիտոր Կոմիտասը>> սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները: Վեցերորդ սրահ՝ <<Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը>> սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում:

Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում,Լոզաննում,Ալեքսանդրիայում, Թիֆլիսում,  Կոստանդնուպոլսում և այլուր։ Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Թանգարան-ինստիտուտի բացմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերծ Սարգսյան պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Կոմիտաս Վարդապետի շիրիմին։ Բացման կապակցությամբ ՀՀ նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է արել՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը և արևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ: Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար։

— Սերժ Սարգսյան

Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ:

«Ես կարողանում եմ» ստուգատես. Արվեստ

1226
  • Ես կարողանում եմ տարբերել արվեստի տեսակները:

Ես գիտեմ, որ արվեստը ունի տարբերճյուղեր և ես կարողանում եմ տարբերել դրանք: Արվեստի ճյուղերից են նկարչությունը,քանդակագործությունը, երաժշտությունը, ոսկերչությունը, կերպարվեստը,կավագործությունը և այլն: Երաժշտությունը ունի տարբեր տեսակներ, ջազ,ռեպ,փոփ,դասական,ռոք, ժողովրդական և հոգևորական: Նկարչությունը նույնպես ունի տարբեր տեսակներ գեղանկարչություն, դիմանկար,բնանկար,նյատումորթ և ուրիշ: Երբ մենք տեղափոխվեցինք վեցերորդ դասարան մեր առարկաներին ավելացավ նաև արվեստը: Արվեստը մեզ դասավանդում է ընկեր Մերին: Նա մեզ դասաժամին պատմում է թանգարանների, արվեստի ճյուղերի երաժշտության,նկարչության և ուիշ բաների մասին: Մենք արվեստի ժամին լսում ենք տարբեր տեսակի երաժշտություն, բայց ամենից շատ մենք լսում ենք դասական երաժշտություն: Երբ մենք պրիզենտացիաներ ենք պատրաստում ընկեր Մերին միացնում է կամ նվագում է դասական երաժշտություն: Մենք արվեստի ժամին նկարներ էլ ենք դիտում: Մեր արվեստի դասաժամը անցնում է շատ հետաքրքիր:

  • Ես կարողանում եմ պատրաստել ուսումնական նյութեր հանձարարված թեմայով:

Պանթեոն

Թանգարան

Մադամ Տյուսոյի թանգարանը

Լուվրի թանգարան