До смартфонов

Перед вторжением смартфонов в нашу жизнь дети знали, что такое настоящее веселье. Представляем фото, в которых показывают веселье детей  до смартфонов.

1

Малышка поёт для своей собаки.

2

Ребёнок повешенный на веревке для прачки, Париж.

3

Девочки оседлавшие баранов.                                                                                                 4

Девочка танцующая с мишкой.

5

Юные рыбаки, Нью Йорк, 1930г.

6

Дети танцуют на улице.

7

Уличное рисование мелками.

8

Дети танцуют на одной из улиц Нью Йорка,1964г.

9

Маленький мальчик надел индийскую шляпу, вошел в отверстие и угрожает игрушечным пистолетом, Лондон, 1954г.

Перевод: Назели Тер-Петросян

Статью можете прочесть тут

ՀԳՀՄ-ի 10 ամյակին նվիրված կոնֆերանսը

18685718_1921025228182530_105382373_nԱյսօր տեղի ունեցավ ՀԳՀՄ-ի տասնամյակին նվիրված կոնֆերանս: Նախ առաջինը մի քիչ մի քիչ պատմեմ ՀԳՀՄ-ի մասին:

ՀԳՀՄ-ն ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին: Միության նախագահն է Գագիկ Մակարյանը: 2017թ. մայիսի 1-ի դրությամբ ՀԳՀՄ-ն ունի ընդհանուր թվով 13760 անդամ, ներառյալ իր ուղիղ անդամները, տարածքային և ոլորտային միությունների անդամները: Միության անդամները ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: 2017թ. Մայիսի 1-ի դրությամբ աշխատում է մասնավոր հատվածի ընդհանուր աշխատողների շուրջ 44%-ը:ՀԳՀՄ-ի առաքելությունն է խթանել բիզնես միջավայրի բարելավումը, պաշտպանել գործատուների շահերը,օգնում է նոր աշխատատեղերի ստեղծմանը,մեծ աշխատանք է տանում կրթական ոլորտի պրոբլեմների լուծման և սոցիալական ոլորտում բարեփոխումներ կատարելու համար։

2017թ. ՀԳՀՄ-ն նշում է հիմնադրման 10 ամյակը և ռոտացիոն կարգով ստանձնում «Գործատուների միությունների միջազգային համագործակցության խորհրդի» նախագահությունը: Շուրջ 15 երկրների գործատուների միություններ հանդիսանում են այդ խորհրդի անդամ:

10-ամյակի առթիվ ժամանել էին տարբեր երկրների գործատուների միությունների նախագահներ և ՀՀ-ի նախարարներ: Գործատուների միությունների նախագահները հղեցին իրենց ողջույնի խոսքերը և նվերներ տվեցին ՀԳՀՄ-ին։

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև մամլո ասուլիս, որի ընթացքում լրագրողները կարողացան տալ իրենց հետաքրքրող հարցերը:

Կոնֆերանսի դահլիճում նաև կազմակերպված էր ցուցահանդես,որտեղ ցուցադրված էին միության անդամների արտադրանքը։ Ինձ ամենաշատը դուր եկավ երեք ապրանքանիշ: Առաջինը ` Մարաշի ասեղնագործությունները:

Մարաշի ասեղնագործության ծննդավայրը պատմական Կիլիկիայի Մարաշ քաղաքն է: Այն հյուսված կար է՝ ձևի եզակիությամբ, նրբագեղությամբ և կարի բաղադրությամբ, ու դրա գաղտնիքը սահմանափակված է եղել միայն Մարաշ քաղաքում: Մարաշի ասեղնագործությունը հայ ժողովրդի սեփականությունն է ու վկան է մեր անցյալի գեղարվեստական հարստության:

Երկրորդը դա Taraz.am հագուստներն էին հայկական զարդանախշերով: Այս հագուստները ստեղծողը ասում է.

«Ես փորձել եմ ժամանակակից հագուստին ավելացնել հայկակական զարդանախշեր:»

Երրորդն ինձ դուր եկավ Համլետ Կյատիկանի չինական մոդուլային օրիգամիները:

18718400_705505616317942_153089566_n.jpg

Ցուցահանդեսում ես նաև գտա մի գիրք ,որտեղ ցուցադրված էր մանկատան երեխաների նկարած նկարները: Գիրքը կոչվում էր «Բնությունը երեխաների աչքերով»:Ահա մի քանի նկար այդ գրքից:

This slideshow requires JavaScript.

Կոնֆերանսի ժամանակ նաև հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։ Շնորհակալագիր ստացավ մի կին ,ով աշխատատեղեր է ստեղծում հաշմանդամների համար։ Նաև հանձնվեցին պատվոգրեր ՀՀ-ի վարչապետի կողմից:

Ինձ շատ դուր եկավ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ներկայացուցիչ ՝Քրիստոֆ Բիրվիրթի ճառը: Ահա մի հատված նրա ճառից.

«Սիրիայի փախստականները կորցրել են իրենց տունը, աշխատանքը, նույնիսկ իրենց բարեկամներին: Կառավարությունը օթևան է տվել նրանց և նրանք գործատուների միջոցով կարողացել են աշխատանք գտնել: Եղել է նաև, որ փախստականները ձեզնից խորհուրդ են հարցրել իրենց բիզնեսի համար: Միշտ բաց եղեք նոր աշխատողների համար:»

18678763_1921024428182610_1208841984_n.jpg

Գագիկ Մակարյանը ասեց, որ մի քանի տարի առաջ, երբ Սիրիայից հոսքը սկսեց, նրանք անվճար օգնում էին փախստականներին իրենց բիզնեսը ստեղծել և կոնկրետ հիմա կոնֆերանսի դահլիճում գտնվում են ութ սիրիահայ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը:

Նաև եղավ երաժշտական ընդմիջում, որի ընթացքում մենք ունկնդրեցինք օպերետային երգչուհի՝ տիկին Ստեֆանի Քոչարյանին, թավ ջութակահար՝Հովհաննես Այվազովին և քանոնահար՝ Անուշ Կիրակոսյանին:

Մեր կրթահամալիրի անունից շնորհավորում ենք ՀԳՀՄ-ի 10 ամյակը և ցանկանում նրանց նորանոր հաջողություններ հատկապես կրթության ոլորտում փոփոխություններ անելու համար։

Լուսաբանեց՝ Նազելի Տեր-Պետրոսյան

Իմ կարծիքը հինգերորդ դասարանցիների բլոգների մասին

dsc03213.jpgՀիմիկվա հինգերորդ դասարանցիների բլոգները տարբերվում են այն ժամանակվա հինգերրորդ դասարանցիների բլոգներից: Այն ժամանակ բլոգը նորություն էր և եթե դու ունեիր բլոգ, ուրեմն դու շատ լավ սովորող ես: Այն ժամանակ մենք մրցում էինք իրար հետ, թե ում բլոգի նյութերն են ավելի հետաքրքիր: Հիմա բլոգներում հիմնականում երեխաները տեղադրում են իրենց դասերը և չկա այն ժամանակվա մրցումը: Հիմա բլոգը նրանց համար ուղղակի տնայիններ տեղադրելու վայր է:Բայց կան սովորողներ, որոնք իրոք հետաքրքրված են բլոգով և աշխատում են տեղադրել շատ հետաքրքիր նյութեր:

Ես սկսել եմ վարել իմ բլոգը հինգերորդ դասարանից: Ես առաջին երեք սովորողներից էի, ում բացել էին բլոգ իմ դպրոցում: Հիմիկվա հինգերորդ դասարանցիները ավելի հմուտ են տիրապետում իրենց բլոգներով, քան մենք այն ժամանակ: Իմ քույրիկը սովորում է դպրոց պարտեզի 5-րդ դասարանում և ես կցանկանայի ներկայացնել մի քանի հետաքրքիր նյութ նրա բլոգից, և մի քանի հետաքրքիր նյութ իմ հինգերրորդ դասարանի նյութերից:

Իմ քույրիկի բլոգի նյութերը՝

Գորգագործություն

О. Туманян Барекендан

The death of Kickos

Չարենցյան խճանկար

Իմ հինգերրորդ դասարանի նյութերը՝

Ուռռռռռաաա ես պար եմ պարել և մրցանակ եմ շահել

Մի սիրո պատմություն

Սաթինեն հրաշքների աշխարհում

Արևահամ խմիչքի գաղտնիքը

Իմ քույրիկ Սաթինեն ուզում է ընդունվել դպրոց

Իմ եղբայր Ռաֆայելը շատ է սիրում նվագել Բիթլզ

Մեր դպրոց-պարտեզը

Բացի իմ քույրիկի բլոգից ես նաև ուսումնասիրել եմ  Անի Խաչատրյանի բլոգը: Նրա բլոգում տեղադրված էր հիմնականում տնային աշխատանքներ, բայց ես գտա նրա բլոգից մի քանի հետաքրքիր նյութ:

Plastic world

Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում

Նյութերից մեկը էկոլոգիական էր, այնտեղ պատմվում էր աշխարհը պլաստիկ իրերով չախտոտելու մասին: Ինձ թվում է այդ նյութը կարելի է ներկայացնել Էկոտուրին:Ինձ նաև շատ դուր եկավ <<Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում>> նյութի ֆոտոշարքը:

Ես հինգերին մի խորհուրդ կտամ, աշխատեք ձեր բլոգներում դնել հետաքրքիր նյութեր:Նաև աշխատեք ինչքան հնարավոր է քիչ վարժություններ, տնային ախատանքներ և այդպիսի բաներ դնել: Այդպես ձեր բլոգի դիտումները կավելանան և ձեր բլոգը ավելի հետաքրքիր կդառնա:

 

Ամանորը տարբեր երկրներում

 

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fՆոր տարին՝ իսկական միջազգային տոն է, բայց տարբեր երկրներում այն նշում են տարբեր ձևի: Իտալացիները պատուհաններից դուրս են գցում հին արդուկները և աթոռները, Պանամայի բնակիչները աշխատում են ինչքան հնարավոր է բարձր աղմկել, դրա համար միացնում են իրենց մեքենաների ազդանշանները, սուլում են և գոռում:Էկվադորում հատուկ նշանակություն են տալիս ներքնազգեստին, որը բերում է սեր և փող, Բուլղարիայում անջատում են լույսերը, որովհետև Նոր տարվա առաջին րոպեները, դա ամանորյա համբույրների ժամանակն է: Ճապոնիայում 12 հարվածի տեղը հնչում է 108 զանգի հարված, իսկ ամենալավ ամանորյա նվերը համարվում է բահը, որպեսզի սկիզբ դնեն երջանկությանը:

Իտալիա:Նոր տարուն պատուհաններից դուրս են թռչում արդուկներ և աթոռներ:

Իտալիայում Նոր տարին սկսվում է Հունվարի 6-ից:Ըստ համոզմունքների, այդ կախարդական գիշերը, իր կախարդական ավելի վրա թռչում է բարի փերի Բեֆանան: Նա բացում է դռները իր փոքրիկ ոսկե բանալիով և մտնելով սենյակներ, որտեղ քնում են երեխաները, նվերեներով է լցում երեխաների զուգագուլպաները,հատուկ բուխարու վրա կախված: Ով վատ է սովորել կամ իրեն չար է պահել, Բեֆանան թոխում է մի քիչ մոխիր կամ ածուխ:

Իտալական Ձմեռ պապը Բաբո Նատալեն է:Իտալիայում համարվում է, որ Նոր տարին պետք է սկսել, ազատվելով հին իրերից:Այդ իսկ պատճառով Նոր տարուն ընդունված է պատուհաններից դուրս գցել հին իրերը: Իտալացիներին այդ սովորույթը շատ է դուր գալիս, այդ իսկ պատճառով նրանք շատ մեծ հավեսով դուրս են շպրտում հին արդուկները, աթոռները և ուրիշ անպետք իրերը:Համաձայն սովորույթների, ազատված տեղը անպայման կզբաղեցնեն նոր իրերը:

Իտալացիներ Նոր տարվա սեղանին անպայման կա ընկույզ,ոսպ և խաղող՝ երկարակյացության, առողջության և բարեկեցության սիմվոլները:

Իտալացիներ ունեն մի սովորույթ՝Հունվարի 1-ին առավոտյան շուտ անպայման աղբյուրից ջուր է պետք բերել:<<-Եթե ընկերներիդ ոչինինչ չունես նվիրելու,-ասում են իտալացիները,-Նվիրիր ջուր զեյթունի ճյուղով>>: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում:

Իտալացիների համար նաև կարևոր է, թե նրանք ում առաջինը կհանդիպեն Նոր Տարուն:Եթե առաջին մարդը ում հանդիպես Հունվարի մեկին լինի հոգևորական՝դա վատ է: Ցանկալի չէ նաև հանդիպել փոքրիկ երեխայի, իսկ ծեր մորուքով մարդու հանդիպելը՝դա երջանկություն է բերում:

Էկվադոր: Կարմիր ներքնազգեստը՝սեր է բերում,իսկ դեղինը՝փող

Էկվադորում ուղիղ կեսգիշերին վառում են <<այրիների լացը>> անունով տիկնիկները, որոնք լաց են լինում իրենց <<վատ ամուսինների>> վրա: Ըստ ավանդույթի այրիներին ներկայացնում են տղամարդիկ կանացի շորեր հագած, դիմահարդարված և կեղշծամներով:

Նրանց համար ովքեր ուզում են ամբողջ տարին ճանապարհորդել, սովորույթը ասում է <<Քանի դեռ ժամացույցի զանգերը տաներկու հատ խփում են, վերցրու մեծ պայուսակ և վազիր տան շուրջբոլորը>>:

Դուք ցանկանում եք լավ հարստանալ եկող տարի կամ գտնել սեր: Եթե դուք ցանկանում եք, որ եկող տարի փողերը թափեն, ոնց որ ձյունը գլխիդ:Քանի դեռ խփում են ժամի զանգերը փոխիր քո ներքնազգեստ դեղին:Եթե ցանկանում եք կյանքում երջանկություն, այլ ոչ թե փող, փոխեք ներքնազգեստը կարմիր:

Ամենալավ միջոցը տխուր մոմենտներից պրծնելու, էկվադորցիները կարծիքով Նոր տարուն ջրով բաժակ պատուհանից դուրս գցելն է: Ամեն վատ բանը կփշրվի բաժակի հետ:

Շվեյցիա: Նոր տարի, լույսի տոնը

Շվեյցիայում Նոր տարուն երեխաները ընտրում են լույսի թագուհի Լյուչիա: Նրան հագցնում են սպիտակ շոր, գլխին դնում են թագ վառված մոմերով: Լյուչիան բերում է նվերներ երեխաներին և համեզ բաներ տնային կենդանիներին՝ կատվին՝ կաթ,շանը՝ քաղցր ոսկոր, էշին՝ գազար: Ամանարյա գիշերը տներում չի հանգչում լույսը, փողոցները պայծառ լուսավորված են:

Այդ պետության քաղաք՝ Յոխանեսբուրգում, բնակիչները մի քաղաքամասում Նոր տարին նշում են շատ տրադիցիոն, դուրս գցելով պատուհանից տարբեր իրեր՝ սկսած շշից, վերջացրած ծանր կահույքով:

Ոստիկանությունը արդեն փակել է քաղաքամաս Խիլբրոուի ճանապարհները և դիմել է քաղաքամասում ապրողներին խնդրելով, որ Ամանորյա գիշերը պատուհաններից դուրս չգցել սառնարաններ:Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, այդ սովորույթի պատճառով այդ քաղաքամասը համարվում է ամենավտանգավորը:

<<Մենք տարածել ենք շատ թերիկներ, խնդրելով  դուրս չգցել պատուհանից այնպիսի իրեր, ինչպիսիսն սառնարանն է և չկրակել երկինք տաք զենքից:>>-ասաց ոստիկանության ներկայացուցիչ Կրայբն Նեդը:

Ամանորյա գիշերը այդ քաղաքամասը պահպանելու են 100 ոստիկան:

Անգլիա:Որպեսզի ամբողջ տարին լինել միասին, սիրահարվածնեը պետք է համբուրվեն

Անգլիայում ընդունված է Նոր տարուն, երեխաների համար ներկայացումներ են ներկայացնում հին անգլիական հեքիաթների հիմման վրա:Լորդ Խառնաշփոտը իր հետևից տանում է ուրախ կարնավալային շարքը, որում քայլում են կախարդական հերոսները՝Խոբբի Խորսը,Մարտովական նապաստակը,Շալտայ-Բալտայը,Պանչը և ուրիշները: Ամբողջ ամանորյա գիշերը վաճառողները վաճառում են խաղալիքներ,դիմակներ և պուչիկներ:

Հենց Անգլիայում է առաջացնել Նոր տարուն շնորհավորական բացիկներով փոխանակվելու սովորույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում 1843 թվականին:

Քնելուց առաջ երեխանները աման են դնում նվերների համար, որոնք նրանց կբերի Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ դնում են խոտ էշուկի համար:

Նոր Տարու գալու մասին հայտարարում են զանգերը: Ճիշտն ասաց զանգել նրաքն սկսում են  կեսգիշերից մի քիչ շուտ և անում է դա «շշուկով»՝ ծածկոցը, որով նա փաթաթված է, չի թողնում նրան ցույց տալ իր ամբողջ ուժը: Բայց ուղիղ ժամը տասներկուսին զանգերի վրայից հանում են ծածկոցները, և նրանք սկսում են հավասար զանգել Նոր Տարվա առթիվ:

Այդ րոպեներին սիրահարվածները պետք է համբուրվեն, որպեսզի չբաժանվեն հաջորդ տարի, պետք է համբուրվեն կախարդական ծառ համարվող՝ մզամուրճի ճյուղի տակ:

Անգլիական տներում Նոր Տարվա սեղաններին դնում են շագանակով և տապակած սուսով կարտոֆիլով հնդկահավ, նաև շոգեխաշած բրուսելյան կաղամբ մսային կարկանդակներով, դրանից հետո մատուցում են պուդդինգ,քաղցրավենիք և միրգ:

Բրիտանական կղզիներում շատ տարածված է «Նոր տարվա մեկնարկի» սովորույթը՝ անցած կյանքից, նոր կյանքի անցնելու սիմվոլական նշանը: Երբ զանգերը խփում են տասներկուսը, նրանք բացում են տան ետևի դուռը, որպեսզի բաց թողեն Հին տարին, իսկ զանգերի վերջին զանգի հետ բացում են դիմացի դուռը ներս թողնելով Նոր տարին:

Շոտլանդիա: Պետք է վառել կուպրով տակառը և գլորել փողոցով

Շոտլանդիայում Նոր տարվա տոնը անվանում են «Խոգմանի»:Փողոցում տոնը դիմավորում են Ռոբերտ Բերնսի բառերով գրված շոտլանդական երգով: Ըստ սովորույթի Նոր Տարվա գիշերը վառում են կուպրով տակառներ և գլորում փողոցով, այդպես վառելով Հին տարին և հրավիրելով Նոր Տարին:

Շոտլանդացիները համարում են, որ ամբողջ ընտանիքի եկող տարվա հաջողությունը կամ անհաջողությունը կախված է նրանից , թե ով առաջինը կմտնի իրենց տուն:Մեծ հաջողություն բերում է մգահեր տղամարդը,ով տուն է բերում նվերներ: Այդ սովորույթը անվանվում է «ֆերստ ֆուդինգ»:

Նոր տարուն պատրաստում են հատուկ ավանդական ուտեստներ՝սովորոաբար նախաճաշին տալիս են վարսակի կարկանդակներ, պուդդինգ, պանրի հատուկ տեսակ՝կեբբեն, ճաշին մատուցում են՝խաշած բադ կամ բիֆշտեքս, կարկանդակ կամ խմորում եփած խնձոր:

Հյուրերը անպայման պետք է իրենց հետ բերեն մի կտոր ածուխ, որպեսզի գցեն ամանորյա օջախի մեջ: Ուղիղի կեսգիշերին լայն բացվում են դռները, որպեսզի բաց թողեն Հին տարին և ներս թողեն Նոր տարին:

Իռլանդիա: Ի պատիվ պուդդինգի

Իռլանդական ամանորը՝ դա բարձրաստիճան կրոնական տոն է, ոչ թե ուղղակի զվարճանք: Ամանորից առաջ վառած մոմերը դնում են պատուհանագոգին, ի օգնություն Հիսուսին և Մարիին, եթե նրանք ման են գալիս ապաստան:

Իռլանդական կանայք թխում են հատուկ հյուրասիրություն «Սիդ քեյք» ընտանիքի ամեն անդամի համար:Բացի այդ նրանք նաև պատրաստում են երեք պուդդինգ՝ մեկ Ամանորի համար, մյուսը Նոր տարվա համար, իսկ երրորդը Մկրտության նախօրյակի համար:

Կոլումբիա: Հին տարին քայլում է ոտնափայտերով

Կոլումբիայի ամանորյա կառնավալի գլխավոր հերոսը Հին տարին է: Նա քայլում է ամբոխում բարձր ոտնափայտերով և պատմում է երեխաներին ծիծաղելի պատմություններ:Հայրիկ Պասկուալեն կոլումբիական Ձմեռ պապն է: Ոչ ոք նրանից լավ չէ կարողանում հրավառություններ պատրաստել:

Նոր տարվա նախօրյակին Բագոտայի փողոցներով գալիս է տիկնիկների շքերթը՝ տասնյակ տիկնիկ ծաղրածուներ, վհուկներ և ուրիշ կախարդական հերոսներ, ամրացված մեքենաների տանիքին, գալիս են կոլումբիական մայրաքաղաքի ամենահին քաղաքամասի՝ Կանդելարիի փողոցով, ցտեսություն ասելով քաղաքի բնակիչներին:

Վիետնամ: Նոր տարին լողալով մոտենում է ծածանի մեջքին

Նոր տարի, Գարնան տոնը,Տետ՝ այդ բոլորը Վիետնամի ամենաուրախ տոնի անվանումներն են: Ծաղկող դեղձի ճյուղերը՝ Նոր տարվա խորհրդանիշը՝պետք է լինի ամեն տանը:

Երեխաները անհամբեր սպասում են կեսգիշերին, երբ կարելի է սկսել իրենց ձեռքով պատրաստած հրավառությունների կրակահերթը:

Վիետնամում Նոր տարին նշվում է լուսնային օրացույցով, հունվարի 21-ի և փետրվարի 19-ի մեջերը, երբ այստեղ գալիս է վաղ գարունը: Տոնական սեղանի վրա դնում են ծաղկեփնջեր: Ամանորյա գիշերը ընդունված է նվիրել միմիյանց ուռած կոկոններով դեղձի ծառի ճյուղեր: Մթնշաղի գալով վիետնամցիները կրակներ են վառում այգիներում կամ փողոցներում, կրակների մոտ հավաքվում են մի քանի ընտանիք: Ածուխի վրա պատրաստվում է հատուկ ուտելիք բրնձից:

Այդ գիշերը մոռացվում են բոլոր կռիվները, ներվում են բոլոր նեղացությունները: Վիետնամցիները համարում են, որ ամեն մի տանը ապրում է Աստված, և Նոր տարուն այդ Աստվածը գնում է երկինք, որպեսզի այնտեղ պատմի, ինչպես է ճանապարհել անցնող տարին ընտանիքի ամեն մի անդամը:

Մի ժամանակ վիետնամցիները հավատում էին, որ Աստված լողում է ծածանի մեջքին: Հիմա վիետնամցիները մեկ մեկ գնում են ողջ ծածանի, իսկ հետո բաց են թողում նրան գետում կամ ջրամբարում:Նրանք նաև համարում են, որ առաջին մարդը ով կմտի իրենց տուն Նոր տարուն, կբերի հաջողություն կամ անհաջողություն եկող տարում:

Նեպալ: Նոր տարին նշում են արևածագով

Նեպալում Նոր տարին նշում են արևածագով: Գիշերը երբ լիալուսին է, նեպալցիները վառում են մեծ կրակ և գցում այնտեղ անպիտան իրերը:Հաջորդ օրը սկսվում է Գույների տոնը: Մարդիկ նկարում են իրենց դեմքերը,ձեռքերը,կրծքավանդակը անսովոր ձևով,իսկ հետո փողոցում պարում կամ երգում են:

Ֆրանսիա: Կարևորը՝ գինով տակառը գրկելն է և նրան շորհավորելը

Ֆրանսիական Ձմեռ պապը՝Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը և երեխաների կոշիկների մեջ թողնում նվերներ: Նրան ում հասնում է ամանորյա կարկանդակի մեջ եփած բակլան, ստանում է <<Բակլե թագավոր>> կոչումը և ամանորյա գիշերը բոլորը լսում են նրա հրամանները:

Սանտոնները փայտե կամ կավե արձանիկները են, որոնք դնում են եղևնու տակ: Ըստ սովորույթի, լավ տեր-գինեգործը պետք է տակառի հետ չրխկացնի, շնորհավորի նրա տոնը և կենաց խմի լավ բերքի համար:

Ֆինլանդիա: Ձմեռ պապի հայրենիքը

Ձյունաշատ Ֆինլանդիայում ձմեռային գլխավոր տոնը համարվում է Սուրբ Ծնունդը, որը նշում են դեկտեմբերի 25-ին: Ամանորյա գիշերը, հաղթահարելով երկար ճանապարհը Լապլանդիայից, Ձմեռ պապը գալիս է տներ, ի ուրախություն երեխաների թողնում մեծ նվերներով զամբյուղ:

Նոր տարին իր ձևով Սուրբ ծննդյան կրկնությունն է:Էլի ամբողջ ընտանիքը հավաքվում է ուտելիքներից ջարդվող սեղանի մոտ:Ամանորյա գիշերը ֆինները փորձում են իմանալ իրենց ապագան և գուշակում են, հալեցնելով մոմը և հետո լցնելով այն սառը ջրի մեջ:

Գերմանիա: Գերմանացիների մոտ Սանտա Կլաուսը գալիս է էշի վրա

Գերմանիայում համարում են, որ Սանտա Կլաուսը հայտնվում է էշի վրա: Քնից առաջ երեխաները աման են դնում նվերների համար, որը նրանց կբերի Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ դնում են խոտ՝ էշուկի համար:

Կուբա: Պատուհաններից ջուր են թափում

Ամանորյա մանկական տոնը Կուբայիում անվանվում է <<Թագավորների Օր>>:Թագավոր-կախարդները, որոնք բերում են նվերներ երեխաներին, կոչվում են Բալտասար, Գասպար և Մելչոր:Նախօրյակին երեխաները նրանց նամակ են գրում, որտեղ պատմում են նրանց նվիրական երազանքների մասին:

Կուբացիները Նոր տարվա նախօրյակին ջրով են լցնում ամբողջ տան սպասքը, իսկ կեսգիշերին սկսում են պատուգանից դուրս թափել ջուրը: Այպես Ազատության կղզու բնակիչները մաղթում են Նոր տարուն ջրի պես պայծառ և մաքուր ճանապարհ: Իսկ երբ ժամերը խփում են 12 զանգ, անպայման պետք է ուտել 12 խաղող, և այդ ժամանակ բարին, համաձայնությունը, ծաղկունքը և խաղաղությունը կուղեքցեն քեզ տասներկու ամիս:

Պանամա: Ամենաբարձր Նոր տարին

Պանամայում կեսգիշերին, երբ Նոր տարին նոր է սկսում, զանգում են բոլոր զանգերը, աղմկում են ազդակները, ծնգում են մեքենաները:Հենց պանամացիները, և երեխաները, և մեծերը, այդ ժամանակ ուժեղ գոռում են և խփում են նրանով ինչ ձեռքնրին է ընկնում:Եվ այդ ամբողջը նրա համար է,որ փաղաքշեն եկող տարին:

Նյութը թարգմանեց՝Նազելի Տեր-Պետրոսյանը

Ամանորյա նախագիծ

i-2Ամանորյա նախագիծ

Նպատակը՝Ապահովել ամանորյա տրամադրությունը

Նախագծի ընթացքում տեղադրվելու են՝

  • Ինչպես են նշում ամանորը տարբեր երկրներում:
  • Ինչպես էին նշում ամանորը Հին Հայաստանում:
  • Ինչպես ենք նշում ամանորը մեր ընտանիքում:
  • Ինչպես են նշում ամանորը մեր դպրոցում:
  • Ինչպես են պատկերացնում ամանորը փոքրիկները:
  • Եվ այլ ամանորյա թեմաներ:

Նյութերի ձևը՝

Ձայնագրություններ,տեսագրություններ,թարգմանություններ,պատումներ:

Նախագծի ժամկետը՝

19.12.2016-09.01.2017

Մասնակիցներ`

Իմ բարեկամները,փոքրիկները և այլն:

Աղբյուրներ՝

Ինտերնետ և իհարկե ամանորյա պատմություններ:

 

Իմ կարծիքը “Մեդիադարակ”բլոգի մասին

<<Մեդիադարակ>> բլոգում ինձ ամենաշատը դուր եկավ Ազատուհի Հարությունյանի <<Երկու ուրվական>> աուդիոնյութը: Բանաստեղծությունը շատ լավ էր ընտրված, ընդհանրապես ես շատ եմ սիրում Վահան Տերյանի բանաստեղծությունները: Ազատուհին բանաստեղծությունը շատ լավ էր կարդում: Հուսով եմ, որ նա էլի կանի այդպիսի ձայնագրություններ:

Իմ կարծիքը “Գրաբար” բլոգի մասին

2075415431_1556662c72.jpg<<Գրաբար>> բլոգը շատ լավն է: Այնտեղ ամեն օր տեղադրվում են նոր նյութեր: Կան ձայնագրություններ էլ, փոխադրություններ էլ: Իմ գրաբարյան նյութերն էլ են այնտեղ տեղադրվում: Ես ամեն օր այցելում եմ այդ բլոգը և նայում, թե ինչ նոր բան է տեղադրվել, որովհետև այնտեղ իրոք շատ հետաքրքիր գրաբարյան փոխադրություններ և ձայնագրություններ կան:

Իմ կարծիքը “Մտադարակ” բլոգի մասին

13083095_1737990229764856_8687790978210454805_n<<Մտադարակ>> բլոգում ինձ ամենաշատը դուր են գալիս Աննա Ստեփանյանի շարադրությունները: Նա շատ է սիրում գրել գիշերվա և աստղերի մասին: Ես նույնպես շատ եմ սիրում դիտել աստղերը և, ընդհանրապես, շատ եմ սիրում գիշերը: Բացի այդ՝ նա գրում է նաև աշնան մասին: Իր շարադրություններից մեկում նա գրել էր, որ առաջին ձյունը չթողեց մեզ հիանալ աշնան գեղեցիկ գույներով: Ես լիովին համաձայն եմ նրա հետ և ես էլ շատ տխրեցի, երբ եկավ առաջին ձյունը, որովհետև ես շատ-շատ եմ սիրում խոր աշունը՝ իր գեղեցիկ գույներով:

Ինչպիսին պետք է լինի սեբաստացին և ինչպիսի սեբաստացի եմ ես

Սեբաստացին պետք է լինի սպորտային

Մեր դպրոցում ամեն սովորող ընտրում է մարզաձև, որով կցանկանար զբաղվեր ֆիզկուլտուրայի դասընթացի ժամանակ: Մեր մարզաձևերը շատ զանազան են ունենք՝ հրաձգություն,նետաձգություն,տրիատլոն,հնգամարտ,վոլեյբոլ,բասկետբոլ,թենիս,գիմնաստիկա, սուսերամարտ և շուտով նաև կբացվի մեր ձիարշավարանը: Այս տարի ես ընտրել եմ հնգամարտը: Հնգաարտի մեջ մտնում է հրաձգություն,սուսերամարտ,նետաձգություն,լող և ձիարշավ:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ճամփորդող

Մեր դպրոցը կազմակերպում է բազմազան ճամփորդություններ, որոնց ամեն սեբաստացի պետք է մասնակցի: Կազմակերպվում են օրով ճանփորդություններ, տարբեր արշավներներ, ուսումնական ճանփորդություններ և այլն: Ես շատ եմ սիրում գնալ տարբեր արշավների: Իմ վերջին արշավը եղել է դեպի Մայրավանք: Ասեմ ձեզ դա իմ առաջին իսկական արշավն էր: Մյուս արշավներին ես ուղղակի բլուրներ եմ բարձացել, իսկ Մայրավանքը լռիվ ուրիշ էր: Սկզբից մենք մեկ ու կես ժամ բարձրանում էինք ժայռ, հետո հինգ սարի վրայով անտառներով ցեխերի մեջով հասանք Մայրավանք: Բոլորս սառչել էին ձյուն էր տեղում, մեծ մասը ցեխոտվել էր, բայց շատ հավես էր:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի արկած փնտրող

Հենց այսօր առավոտյան տիար Բլեյանը ասաց, որ սեբաստացին պետք է լինի արկած փնտրող: Հիշում եմ երբ ես փոքր էի, իմ դասընկերների հետ դպրոցում գանձեր էինք մա գալիս: Տարբեր ճանապարհներ էին գտնում: Հիշում եմ մի անգամ էլ մենք էին գանձեր պահել: Ճիշտ է մի գանձեր չէին: Այնտեղ պահել էին բամբակ, անձեռնոցիկ, հարյուր դրամ և մի քանի ուլունք: Իսկ հետո մոռացանք, որտեղ էինք պահել և այդպես էլ մնաց, տեսնես մինչև հիմա այտեղ է:Հիմա էլ ենք գանձեր փնտրում: Հիշում եմ երբ սկսեցի ուսումնասիրել Հին Եգիպտոսը, իմ ընկեր Ալենի հետ, որոշեցինք ֆիլմ նկարել: Ֆիմում մենք տարբեր բաներ ենք ցանկանում գտնել մեր դպրոցում:

Ահա մեր ֆիլմը

Սերիա 1

Սերիա 2

Սերիա 3

Կադրից դուրս

Սեբաստացին պետք է լինի երաժշտասեր

Մեր դպրոցում կազմակերպվում են տարբեր համերգներ,մեդիաուրբաթներ և ընդհանուր պարապունքներ: Բոլոր սովորողները պետք է մասնակցեն նրանց:Ընդհանուր պարապմունքները անցկացվում են ամեն առավոտ, իսկ մեդիաուրբաթները ամեն շաբաթ: Նրանց ժամանակ մենք երգում ենք, պարում և ուրախանում: Նաև մենք ունենք երաժշտական թև, որտեղ սովորեցնում են կիթառ,դաշնամուր,ջութակ, կան նաև ուսուցչական,պատանեկան և մանկական երգչախմբեր:Ես հաճախում եմ կիթառի:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ընթերցասեր

Մեր բոլոր դպրոցերը ունեն գրադարաններ և ամեն սովորող պետք է լինի ընթերցասեր: Պետք է կարդա շատ գրքեր: Ես շատ եմ սիրում կարդալ և ժամանակին նաև գրադարանի աղջիկ էի: Ամեն օր ես գնում եմ մեր գրադարան և կարդում եմ: Լինում է, որ դասերս եմ անում: Գրադարանը իմ ամենասիրելի տեղն է:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի խիզախ և ակտիվ

Սեբաստացին պետք է լինի խիզախ փորձի նոր բաներ: Ակտիվ լինի և մասնակցի ամեն ինչին: Ես չեմ վախում փորձել նոր բաներ և միշտ ակտիվ մասնակցում եմ ամեն ինչին: Նույնիսկ լինում է, որ ցանկանում եմ ամեն ինչին մասնակցել և դրա պատճառով ոչինչ չեմ հասցնում:

Եվ ամենակարևորը սեբաստացին պետք է լինի սեբաստացի..