Եռօրյա ճամբարի իմ հաշվետվությունը

Արդեն երրորդ օրն է, որ անցակացնում եմ «Ժայռ» ռազմամազական ճամբարում: Տխուր եմ, որ պետք է գնանք: Կուզեի, մի քանի օր էլ մնալ:

Հուլիսի 1-ին, ժամը 9:00 ճանապարհ ընկանք: Անցանք Արզնիի կամուրջով, Արգելով, Չարենցավանով: Արգելում այցելեցինք Գյումուշ ՀԷԿ-ը, որտեղ պետի տեղակալ Արամ Դավթյանը մեզ պատմեց ՀԷԿ-ի աշխատանքի մասին:

Հասանք ճամբար և սկսեցինք տեղավորվել: Ոչ ոք, ոչ ոգի չգիտեր այդ ժամանակ: Ընդամենը երկու օր է անցել և բոլորս արդեն լավ ընկերներ ենք:

Այսպիսով, իրար հետ ծանոթանալուց հետո, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք հերթապահությունը: Ամեն անգամ մի խումբ էր պատասխանատու ճաշի համար:

Ճաշից հետո, վերցրեցինք ձեռնոցները, տոպրակները ու սկսեցինք մաքրել տարածքը:

Երեկոյան խաղեր էինք խաղում մինչև մութն ընկնելը և հետո խարույկ էինք վառում: Հավաքվում էին նրա շուրջը մի լավ տաքանալու: Երգում էին տարբեր երգեր և կիթառ էինք նվագում:

Մեր ճամբարային երկրորդ օրը, սկսեցինք մարմնամարզությամբ: Իսկ նախաճաշից հետո էլ հաղթահարեցին Արեգունու լեռնաշղթային մի բարձրունք: Սարը բարձր չէր, բայց բարձրանալը և իջնելը այնքան էլ հեշտ չէր: Շատերի համար դա առաջին բարձրունքն էր:

Վերադառնալով խաղացինք «Դրոշակ» խաղը: Այս խաղը պարտադիր խաղ է «Ժայռ»  ճամբարում: Ի տարբերություն բակային տարբերակի, այս մեկը շատ ավելի հետաքրքիր է: Զանազան տակտիկաններ և խորամանկություններ էինք մտածում հաղթելու համար:

Եվ դե էլ ինչ ճամբար առանց Սևանում լողալու: Մի լավ լողացինք, նաև սովորեցին ջրային առաջին օգնություն: Արկադիին նավից նետելով, փորձեցինք փրկել նրան:

Մի խոսքով, «Վրույր» ջոկատը հրաշալի ժամանակ անցկացրեց: Ուրախ կլինեմ հանդիպել իմ ընկերներին՝ մեր նոր Սեբաստացիներին, սեպտեմբերին, կամ ինչու ոչ մի ուրիշ ճամբարում:

Ճամբարային ևս մեկ հետաքրքիր օր

IMG_2664.JPGԱյսօր հունվարյան ճամբարի յոթերորդ օրն է, որի անելիքնրի մեջ ներառված էր նաև հանդիպում` Բագրատ Երիցյանի հետ: Հանդիպման վայրը ուսումնական Ագարակն էր, որտեղ պատրաատվում ենք իրականացնել «Իսկական հարսանիք» նախագիծը: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Բագրատ Երիցյանը զբաղվել է ըմբշամարտով: Իրականում ըմբշամարտը եկել է Հայաստանից և դա ապացուցում են 10-րդ դարի վանքերի պատերի նկարները: Այդ նկարներում ցուցադրված էին ըմբշամարտի տարբեր հնարքներ: Ըմբշամարտը եղել է շատ սիրված և հարգված սպորտ հին օլիմպիական խաղերում: Օրինակ՝ Տիգրան Մեծը եղել է հին օլիմպիական խաղերի չեմպիոն` ըմբշամարտից: Մեր հանդիպման ժամանակ Բագրատ Երիցյանը ցուցադրեց մի քանի հնարքներ հենց մեր միջոցով: Հետաքրքիր էր: Խոսեցինք նաև հարսանեկան խաղերի մասին: Հարսանիքի ժամանակ հարսի կողմից երեք ամենաուժեղ տղամարդ բարեկամները ըմբշամարտում էին փեսայի կողմի ամենաուժեղ տղամարդ բարեկամների հետ: Լինում էին նաև շատ դեպքեր, երբ հարսի կողմն էր հաղթում և այդ դեպքում տանը իշխում էր կինը: Հարսանիքի ժամանակ պատահում էր նաև, որ հարսնացուն ըմբշամարտում էր փեսայի հետ և հաղթում նրան, իսկ հետո ցույց էր տալիս գինին: Դրանով նա ուզում էր ասել, որ փեսան այնքան է գինի խմել, որ նույնիսկ նա է կարողանում իրեն հաղթել:
Ինձ շատ հետաքրքեց այս ամենը: Եվ ես ևս մեկ անգամ կցանկանայի հանդիպել Բագրատ Երիցյանի հետ:

Ֆոտոշարքը՝Սեբաստացի TV-ի կայքէջում

ՀԳՀՄ-ի 10 ամյակին նվիրված կոնֆերանսը

18685718_1921025228182530_105382373_nԱյսօր տեղի ունեցավ ՀԳՀՄ-ի տասնամյակին նվիրված կոնֆերանս: Նախ առաջինը մի քիչ մի քիչ պատմեմ ՀԳՀՄ-ի մասին:

ՀԳՀՄ-ն ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին: Միության նախագահն է Գագիկ Մակարյանը: 2017թ. մայիսի 1-ի դրությամբ ՀԳՀՄ-ն ունի ընդհանուր թվով 13760 անդամ, ներառյալ իր ուղիղ անդամները, տարածքային և ոլորտային միությունների անդամները: Միության անդամները ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: 2017թ. Մայիսի 1-ի դրությամբ աշխատում է մասնավոր հատվածի ընդհանուր աշխատողների շուրջ 44%-ը:ՀԳՀՄ-ի առաքելությունն է խթանել բիզնես միջավայրի բարելավումը, պաշտպանել գործատուների շահերը,օգնում է նոր աշխատատեղերի ստեղծմանը,մեծ աշխատանք է տանում կրթական ոլորտի պրոբլեմների լուծման և սոցիալական ոլորտում բարեփոխումներ կատարելու համար։

2017թ. ՀԳՀՄ-ն նշում է հիմնադրման 10 ամյակը և ռոտացիոն կարգով ստանձնում «Գործատուների միությունների միջազգային համագործակցության խորհրդի» նախագահությունը: Շուրջ 15 երկրների գործատուների միություններ հանդիսանում են այդ խորհրդի անդամ:

10-ամյակի առթիվ ժամանել էին տարբեր երկրների գործատուների միությունների նախագահներ և ՀՀ-ի նախարարներ: Գործատուների միությունների նախագահները հղեցին իրենց ողջույնի խոսքերը և նվերներ տվեցին ՀԳՀՄ-ին։

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև մամլո ասուլիս, որի ընթացքում լրագրողները կարողացան տալ իրենց հետաքրքրող հարցերը:

Կոնֆերանսի դահլիճում նաև կազմակերպված էր ցուցահանդես,որտեղ ցուցադրված էին միության անդամների արտադրանքը։ Ինձ ամենաշատը դուր եկավ երեք ապրանքանիշ: Առաջինը ` Մարաշի ասեղնագործությունները:

Մարաշի ասեղնագործության ծննդավայրը պատմական Կիլիկիայի Մարաշ քաղաքն է: Այն հյուսված կար է՝ ձևի եզակիությամբ, նրբագեղությամբ և կարի բաղադրությամբ, ու դրա գաղտնիքը սահմանափակված է եղել միայն Մարաշ քաղաքում: Մարաշի ասեղնագործությունը հայ ժողովրդի սեփականությունն է ու վկան է մեր անցյալի գեղարվեստական հարստության:

Երկրորդը դա Taraz.am հագուստներն էին հայկական զարդանախշերով: Այս հագուստները ստեղծողը ասում է.

«Ես փորձել եմ ժամանակակից հագուստին ավելացնել հայկակական զարդանախշեր:»

Երրորդն ինձ դուր եկավ Համլետ Կյատիկանի չինական մոդուլային օրիգամիները:

18718400_705505616317942_153089566_n.jpg

Ցուցահանդեսում ես նաև գտա մի գիրք ,որտեղ ցուցադրված էր մանկատան երեխաների նկարած նկարները: Գիրքը կոչվում էր «Բնությունը երեխաների աչքերով»:Ահա մի քանի նկար այդ գրքից:

This slideshow requires JavaScript.

Կոնֆերանսի ժամանակ նաև հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։ Շնորհակալագիր ստացավ մի կին ,ով աշխատատեղեր է ստեղծում հաշմանդամների համար։ Նաև հանձնվեցին պատվոգրեր ՀՀ-ի վարչապետի կողմից:

Ինձ շատ դուր եկավ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ներկայացուցիչ ՝Քրիստոֆ Բիրվիրթի ճառը: Ահա մի հատված նրա ճառից.

«Սիրիայի փախստականները կորցրել են իրենց տունը, աշխատանքը, նույնիսկ իրենց բարեկամներին: Կառավարությունը օթևան է տվել նրանց և նրանք գործատուների միջոցով կարողացել են աշխատանք գտնել: Եղել է նաև, որ փախստականները ձեզնից խորհուրդ են հարցրել իրենց բիզնեսի համար: Միշտ բաց եղեք նոր աշխատողների համար:»

18678763_1921024428182610_1208841984_n.jpg

Գագիկ Մակարյանը ասեց, որ մի քանի տարի առաջ, երբ Սիրիայից հոսքը սկսեց, նրանք անվճար օգնում էին փախստականներին իրենց բիզնեսը ստեղծել և կոնկրետ հիմա կոնֆերանսի դահլիճում գտնվում են ութ սիրիահայ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը:

Նաև եղավ երաժշտական ընդմիջում, որի ընթացքում մենք ունկնդրեցինք օպերետային երգչուհի՝ տիկին Ստեֆանի Քոչարյանին, թավ ջութակահար՝Հովհաննես Այվազովին և քանոնահար՝ Անուշ Կիրակոսյանին:

Մեր կրթահամալիրի անունից շնորհավորում ենք ՀԳՀՄ-ի 10 ամյակը և ցանկանում նրանց նորանոր հաջողություններ հատկապես կրթության ոլորտում փոփոխություններ անելու համար։

Լուսաբանեց՝ Նազելի Տեր-Պետրոսյան

Իմ բլոգի 500-րդ նյութը

Без названияՀենց նոր լրացավ իմ բլոգի 500-րդ նյութը: Այս նյութը 501-րդն է: Ես իմ բլոգը սկսել եմ վարել 2013  թվականի Հունվարի 23-ից: Այսինքն դառնում է ես ունեմ իմ բլոգն արդեն 5 տարի 1 ամիս և 29 օր: Իմ բլոգի առաջին օրվա մասին կարող եք կարդալ այստեղ:Իմ բլոգ այցելել է 15,170 մարդ: Իմ ամենաշատ դիտված նյութը <<Հովազաձորի գերիներ>> նյութն է:Ահա այսքան տվյալ իմ բլոգի մասին:

Իմ կարծիքը հինգերորդ դասարանցիների բլոգների մասին

dsc03213.jpgՀիմիկվա հինգերորդ դասարանցիների բլոգները տարբերվում են այն ժամանակվա հինգերրորդ դասարանցիների բլոգներից: Այն ժամանակ բլոգը նորություն էր և եթե դու ունեիր բլոգ, ուրեմն դու շատ լավ սովորող ես: Այն ժամանակ մենք մրցում էինք իրար հետ, թե ում բլոգի նյութերն են ավելի հետաքրքիր: Հիմա բլոգներում հիմնականում երեխաները տեղադրում են իրենց դասերը և չկա այն ժամանակվա մրցումը: Հիմա բլոգը նրանց համար ուղղակի տնայիններ տեղադրելու վայր է:Բայց կան սովորողներ, որոնք իրոք հետաքրքրված են բլոգով և աշխատում են տեղադրել շատ հետաքրքիր նյութեր:

Ես սկսել եմ վարել իմ բլոգը հինգերորդ դասարանից: Ես առաջին երեք սովորողներից էի, ում բացել էին բլոգ իմ դպրոցում: Հիմիկվա հինգերորդ դասարանցիները ավելի հմուտ են տիրապետում իրենց բլոգներով, քան մենք այն ժամանակ: Իմ քույրիկը սովորում է դպրոց պարտեզի 5-րդ դասարանում և ես կցանկանայի ներկայացնել մի քանի հետաքրքիր նյութ նրա բլոգից, և մի քանի հետաքրքիր նյութ իմ հինգերրորդ դասարանի նյութերից:

Իմ քույրիկի բլոգի նյութերը՝

Գորգագործություն

О. Туманян Барекендан

The death of Kickos

Չարենցյան խճանկար

Իմ հինգերրորդ դասարանի նյութերը՝

Ուռռռռռաաա ես պար եմ պարել և մրցանակ եմ շահել

Մի սիրո պատմություն

Սաթինեն հրաշքների աշխարհում

Արևահամ խմիչքի գաղտնիքը

Իմ քույրիկ Սաթինեն ուզում է ընդունվել դպրոց

Իմ եղբայր Ռաֆայելը շատ է սիրում նվագել Բիթլզ

Մեր դպրոց-պարտեզը

Բացի իմ քույրիկի բլոգից ես նաև ուսումնասիրել եմ  Անի Խաչատրյանի բլոգը: Նրա բլոգում տեղադրված էր հիմնականում տնային աշխատանքներ, բայց ես գտա նրա բլոգից մի քանի հետաքրքիր նյութ:

Plastic world

Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում

Նյութերից մեկը էկոլոգիական էր, այնտեղ պատմվում էր աշխարհը պլաստիկ իրերով չախտոտելու մասին: Ինձ թվում է այդ նյութը կարելի է ներկայացնել Էկոտուրին:Ինձ նաև շատ դուր եկավ <<Մատների թատրոնը 6 տարեկանների խմբում>> նյութի ֆոտոշարքը:

Ես հինգերին մի խորհուրդ կտամ, աշխատեք ձեր բլոգներում դնել հետաքրքիր նյութեր:Նաև աշխատեք ինչքան հնարավոր է քիչ վարժություններ, տնային ախատանքներ և այդպիսի բաներ դնել: Այդպես ձեր բլոգի դիտումները կավելանան և ձեր բլոգը ավելի հետաքրքիր կդառնա:

 

Как мы празднуем Новый год

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fВ нашей семье очень любят Новый год, особенно моя сестренка, потому что в Новый год ее день рождения. В этот день все наши знакомые приходят к нам домой. Мы празднуем, радуемся, открываем подарки, но только каждый год моя сестренка говорит.

-Почему моё день рождение празднуем дома, а не в кафе:)

Ինչպես ենք անցկացնում Ամանորը մեր ընտանիքում

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fԻհարկե ամեն ընտանիք ունի իր ամանորյա սովորույթները, դե, մենք նույնպես: Մենք միշտ ամանորը նշում ենք մեր տանը, բայց այս անգամ մենք նշեցինք այն ի մորեղբոր տանը: Զանգերը խփելուց հետո մենք ուղևորվում եք մեր հորեղբոր տուն, նշելու Ամանորը:

Քանի որ Հուվարի մեկին ին փոքրիկ քույրիկ՝ Սաթինեի ծննդյան տոնն է, բոլոր մեր բարեկամները գալիս են մեր տուն: Նշում ենք և ուրախանում, բայց միակ վատ բանը այն է, որ Սաթին բողոքում է այն պատճառով, որ մենք նրա ծնունդը միայն տանն ենք նշում:

Ահա և վերջ, այսպես ենք նշում ամանորը մեր ընտանիքում

Ամանորյա նախագիծ

i-2Ամանորյա նախագիծ

Նպատակը՝Ապահովել ամանորյա տրամադրությունը

Նախագծի ընթացքում տեղադրվելու են՝

  • Ինչպես են նշում ամանորը տարբեր երկրներում:
  • Ինչպես էին նշում ամանորը Հին Հայաստանում:
  • Ինչպես ենք նշում ամանորը մեր ընտանիքում:
  • Ինչպես են նշում ամանորը մեր դպրոցում:
  • Ինչպես են պատկերացնում ամանորը փոքրիկները:
  • Եվ այլ ամանորյա թեմաներ:

Նյութերի ձևը՝

Ձայնագրություններ,տեսագրություններ,թարգմանություններ,պատումներ:

Նախագծի ժամկետը՝

19.12.2016-09.01.2017

Մասնակիցներ`

Իմ բարեկամները,փոքրիկները և այլն:

Աղբյուրներ՝

Ինտերնետ և իհարկե ամանորյա պատմություններ:

 

Ես հավատում եմ հրաշքին

This slideshow requires JavaScript.

Ես այսօր կցանկանայի պատմել իմ եղբայր Հայկի մասին: Ճիշտ է, նա ինձ արյունակից բարեկամ չէ, բայց ես նրան համարում եմ իմ փոքրիկ եղբայրը:Ես կցանկանայի մի քիչ պատմել նրա մասին: Հայկը վեց տարեկան է:Նրա մայրիկ Պայծառը իմ մայրիկի ամենամոտ ընկերուհին է: Հայկը լավ խոսում է ռուսերեն և անգլերեն, կարողանում է հաշվել,երգում է,արտասանում:Բայց միակ վատ բանը այն է, որ Հայկը չի քայլում: Երբ Պայծառը հղի էր, նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տարել էին հիվանդանոց, որպեսզի կյանքը փրկեն: Երեխային հանել էին և գցել էին, որպես աղբ, բայց մի քիչ հետո Պայծառը նվվոց է լսել: Հայկի հայրիկը երեխային տեսնելով գնացել է, և Պայծառը մնացել է մենակ: Հայկը ծնվել էր վեց ամսական և իր ծնվելուց հետո նրան ապարատների շնորհիվ թթվածին էին տալիս, սնունդ և ամեն ինչ կյանքի համար: Պայծառը ամեն օր գալիս էր Հայկի մոտ,խոսում էր նրա հետ:Բոլորը համոզում էին նրան հրաժարվել երեխայից, բայց նա չէր համաձայնում:Երեք ամիս հետո բժիշկները, որոշեցին անջատել ապարատները, ասելով, որ նրանք չեն կարող երեխային այդքան երկար պահել այդտեղ: Ապարատները անջատեցին, և Հայկը ապրեց: Հայկը շատ նրբանկատ է, նա երբեք չի ասում, թե ինչու են մյուսները քայլում, իսկ ինքը՝ոչ: Երկու շաբաթ առաջ նա վերադարձել է Գերմանիայից:Այնտեղ նրան վիրահատել են և նոր խնձորակ հավաքել: Հիմա նա արդեն իր ապարատներով կարողանում է կանգնել:Հայկը ցանկանում է գալ և սովորել մեր դպրոցում: Եթե ցանկանում եք իմանալ ավելին Հայկի մասին, այցելեք Պայծառի Ֆեյսբուքյան էջը:

Իմ կարծիքը “Մտադարակ” բլոգի մասին

13083095_1737990229764856_8687790978210454805_n<<Մտադարակ>> բլոգում ինձ ամենաշատը դուր են գալիս Աննա Ստեփանյանի շարադրությունները: Նա շատ է սիրում գրել գիշերվա և աստղերի մասին: Ես նույնպես շատ եմ սիրում դիտել աստղերը և, ընդհանրապես, շատ եմ սիրում գիշերը: Բացի այդ՝ նա գրում է նաև աշնան մասին: Իր շարադրություններից մեկում նա գրել էր, որ առաջին ձյունը չթողեց մեզ հիանալ աշնան գեղեցիկ գույներով: Ես լիովին համաձայն եմ նրա հետ և ես էլ շատ տխրեցի, երբ եկավ առաջին ձյունը, որովհետև ես շատ-շատ եմ սիրում խոր աշունը՝ իր գեղեցիկ գույներով: