Սեբաստացի սովորողի մեկ սովորական օրը ինքնամեկուսացման ժամանակ

Սկսեմ նրանից, որ միշտ քնելու սիրահար եմ եղել: Չնայած դրան, եթե թողնեն, կարող եմ ամբողջ գիշերն արթուն մնալ, բայց առավոտյան սպանեն էլ շուտ չեմ վեր կենա (եթե ստիպված չլինեմ): Սովորաբար, երբ պառկում եմ քնելու, հատկապես այս օրերին, երբ հոգնած չեմ լինում, կարող է մի ժամ, կես ժամ պառկեմ մինչև քնելը: Ուղղեղս ուղղակի չի ուզում անջատվել, ինչ ասես մտքովս չի անցնում, սկսած այդ օրվա կարդացածի, ապագայի, ինչու չէ ուտելիքի, ընկերներիս, շատ տարօրինակ մտքեր էլ եմ ունենում, որոնք ինձ էլ են ծիծաղեցնում:

Հիմա էլ, որ դասեր չկան, գիշերը մոտավորապես  ժամը մեկի-երկուսի կողմերն  եմ պառկում քնելու և այդ պատճառով առավոտյան լավ ուշ եմ վեր կենում, սովորաբար ժամը տասներկուսին:

Մայիսի 2-ին պետք է իմ SAT քննությունը լիներ, Ամերիկյան համալսարան ընդունվելու համար: Ամեն առավոտյան, երբ դպրոց է գալիս նստում էի գրադարանի իմ անկյունում և մաթեմատիկա էի պարապում: Դա արդեն սովորություն է դարձել: Ցավոք սրտի, քննությունը չեղարկեցին, էլի էդ կորոնավիրուսի պատճառով: Ինչքան էլ գիտեմ, որ դա ճիշտ քայլ էր, միևնույն է չեմ կարողանում հիասթափված չլինել: Հիմա էլ շատ անորոշ վիճակ է, ամեն ինչում և չգիտեմ երբ կլինի քննությունը: Չնայած, շարունակում եմ պարապել:

Այդպիսով, սովորությանս համաձայն, արթնանալուց հետո սկսեցի մաթեմատիկա պարապել: Պարոն Մարգարյանի հետ շարունակում ենք մեր պարապունքները առցանց հարթակում:

Պարապունքից հետո, վերցրեցի համակարգիչը և սկսեցի կարդալ: Սովորաբար սիրում եմ ժամանակակից գրողների գործեր կարդալ, և ոչ թե հրապարակված գրողների, այլ մարդկանց, ովքեր իրենց աշխատանքները համացանցում են տեղադրում: Ինձ դա շատ է հետաքրքում, որովհետև միլիոնավոր այդպիսի մարդիկ կան, զանազան տարիքի, ազգության, կրոնի և նրանց բոլոր աշխատանքները տարբերվում են:

Այսօր նաև կարդացի Վարդգես Պետրոսյանի “Վերջին ուսուցիչը”: Այս գիրքը մայրիկիս էին նվիրել և իր սիրած գրքերից մեկն է: Ինձ էլ շատ դուր եկավ, կարդացի մի շնչով, խորհուրդ կտամ կարդալ: Համ գրելաձևը դուր եկավ, համ էլ պատմությունը իմ տարիքի երեխաների կյանքից էր: Մամյանի սովորացնելու ձևը ինձ շատ հիշեցրեց մեր դպրոցը: Նրա համար կարևոր չէին գնահատականները, նա ուզում էր, որ սովորողները սիրեին գրականությունը և ոչ թե ուղղակի անգիր անեին:

Այս ինքնամեկուսացման ժամանակ սկսել եմ ուսումնասիրել համաշխարհային պատմությունը: Khan Academy կայքը շատ է օգնում: Այսօր Հին Հունաստանն էի ուսումնասիրում: Ընդհանրապես հունական քաղաքակրթությունն իմ ամենասիրելի քաղաքակրթություններից մեկն է: Միշտ դիցաբանություն սիրել եմ և հունական դիցաբանությանը լավ ծանոթ եմ: Այսօր ուսումնասիրեցի հույն-պարսկական պատերազմները: Այն ժամանակ Հունաստանը միավորված չէր և բաղկացած էր քաղաք-պոլիսներից, հայտնիներից են Աթենքը և Սպարտան: Հենց հույն-պարսկական պատերազմի և սպարտացիների մասին ‘300 սպարտացիներ’ ֆիլմը պետք է նայեմ: Նաև մի քիչ կարդացի հունական մշակույթի, փիլիսոփայության, օլիմպիական խաղերի, մարաթոնի պատմության մասին: Զարմանալի է, թե ինչքան մեծ ազդեցություն ունի հունական մշակույթը մեր այժմյան քաղաքակրթության վրա:

Այսօր նաև իմ ամենասիրելի մուլտֆիլմի 10-րդ տարեդարձն էր: “Ինչպես վարժեցնել վիշապին” մուլտֆիլմը իմ կարծիքով միշտ կլինի իմ ամենա-ամենասիրելին: Այն ինձ շատ բան է սովորեցրել և ոգեշնչել սովորել նոր բաներ: Նրա շնորհիվ իմ անգլերենի մակարդակն է բարձրացել, հետաքրքրվել եմ վիկինգների մշակույթով ու հենց պատմությունով և բազմազան ընկերներ եմ ձեռք բերել ամբողջ աշխարհից:

Ինձ թվում է այսօրվա համար այսքանը: Հուսով եմ, որ բոլոր օրերս իրար նման չեն լինի և ամեն օր մի նոր, հետաքրքրիր բան կգտնեմ զբաղվելու:

Հաշվետվություն

Այս ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցել եմ 6 հարգելի բացակա: Շրջանի ընթացքում մասնակցել եմ բազում նախագծերի: Աշնանային արձակուրդների ընթացքում անցկացրել ենք “Սովորում ենք Scratch” նախագիծը կրթահամալիրի դասավանդողների հետ: Նոյեմբերի 6-ին ստացել եմ պետական մրցանակ և կրթահամալիրի 30 ամյակի առթև Տիգրան Սերոբյանի և Շուշան Պետրոսյանի հետ միասին պատրաստել եմ այցեքարտ-կայք:

Գրականությունից և Հայոց լեզվից նույնպես մասնակցել եմ շատ նախագծերի, ինչպիսին են «Զարմանալի աշուն»,  «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն», «Կոմիտասյան օրեր»,  և այլն: Նաև ստեղծել և վարում եմ “Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդեսը:

Մաթեմատիկայից անցած թեմաներից են մաթեմատիկական ինդուկցիան, հաջորդականության սահմանը, և դիֆերենցիալ հաշիվը: Առաջին շրջանում մենք արդեն ավարտել ենք 11-րդ դասարանի ծրագիրը: Ես նաև հաճախել եմ լրացուցիչ մաթեմատիկայի պարապմունքների:

Անգլերենի դասաժամին ունեցել ենք զանազան քննարկումներ տարբեր թեմաներով, կարդացել ենք գրականություն, աշխատել ենք անգլերենի շտեմարանով և New English File, 501 Absolutely Essential Words գրքերով: Գրել եմ բազում շարադրություններ:

Իսպաներենից համալրել եմ իմ բառապաշարը, կարդալու, գրելու և խոսալու ունակությունները: Նաև մասնակցել եմ “Մի քիչ խենթ Լորկան” համագործակցային նախագծին:

Պատմություն առարկայից անցած թեմաներից են Հայկական հարցը, Հայ ազգային կուսակցությունները, Հայդուկային շարժումը և այլն: Կատարել եմ աշխատանքներ “Նշանավոր Հայդուկները” և «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծերից:

Քաղաքագիտության ժամանակ ունեցել ենք բազում քննարկումներ զանազան թեմաների մասին: Նաև մասնակցել եմ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծին:

Էկոլոգիայի ժամանակ ուսումնասիրել ենք շրջապատի ազդեցությունը մարդու առողջության վրա, միջավայրի աղտոտումը, էկոհամակարգները, և այլն:

Իրավունքից անցած թեմաներից են իրավունքի աղբյուրը, նորմատիվ իրավական ակտերը, դատական համակարգը և այլն: Նաև ուսումնասիրել ենք Օվերտոնի պատուհանը:

Այս շրջանի ընթացքում նաև անցկացրել ենք ռոբոտաշինության դասընթացներ 4-5րդ դասարանցիների համար: Առաջին ամիսներին սովորել ենք Scratch ծրագրավորման լեզուն: Նոյեմբեր ամսից սկսել ենք աշխատել լեգոներով, կառուցելով զանազան ռոբոտներ: Նաև սովորել ենք Lego Mindstorm EV3 ռոբոտների ծրագրավորման լեզուն: Երեխաները սկսել ենք աշխատանքը իրենց առաջին ինքնուրույն նախագծված ռոբոտների վրա:

Հիմա մասնակցում եմ Technovation Family արհեստական ինտելեկտի մրցույթին: Մյուս շրջաններին երեխաները հետ սկսելու ենք պատրաստվել Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադիային(WRO):

Մենահամերգ: Նազելի Տեր-Պետրոսյան

Հունիսի 6 , 12.30                                                                                                                                <<Սեբաստիա>> համերգասրահ

received_298454957729016

《Կիթառը՝ իմ կյանքի անբաժանելի մասը》

Իր առաջին մենահամերգով ելույթ կունենա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, երաժշտության ուսումնական կենտրոնի,կիթառի ավարտական դասարանի սովորող՝ Նազելի Տեր-Պետրոսյանը

Դասավանդող՝ Տաթև Աղաջանյան

Մասնակիցներ՝սովորողներ,ճամբարականներ,դասավանդողներ,ծնողներ,ազգականներ…

Ծրագրում՝ 

 1. Կիթառահարների համույթ 

  • Նիկոլաս Ռուբինս <<Շարժում>>

2. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Լ.Վալկեռ <<Փոքրիկ ռոմանս>>

3. Դուետ՝ Նազելի Տեր-Պետրոսյան,Տաթև Աղաջանյան

  • Կլաուս Չինդլեռ  << Ուղակի ընկերներ>>

4. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Դ.Բրեշիանելո <<Պարտիտա>>

5. Դուետ՝ Նազելի Տեր-Պետրոսյան , Սամվել Պետրոսյան

  • Ի.Շիլին <<Իսպանիայի ալիքները>>

6. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Bartolome Calatayud <<Pasodoblillo>>

7.Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան ,կլարնետ — Գրիգոր Բուդաղյան            

  • Կոմիտաս <<Նուբար-Նուբար>>

8. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Մ.Ջուլիանի <<Էտյուդ>>1

9. Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան ,կլարնետ — Գրիգոր Բուդաղյան

  • Դ.Կաչչինի <<Ավե Մարիա>>

10. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Վ.Գոմես <<Ռոմանս >>

11. Դուետ՝ կիթառ — Նազելի Տեր-Պետրոսյան,վոկալ — Սաթինե Տեր-Պետրոսյան

  • Խոսք և երաժշտություն Էդգար Էլբակյան կրտսերի <<Մորս>>

11. Կիթառահարների համույթ

  • Մշակումը Տաթև Աղաջանյանի <<Նվագում ենք ջազ >>

12. Նազելի Տեր-Պետրոսյան

  • Ի.Ալբենիս <<Լեգենդ>>

 

Ցուցապաստառի ձևավորումը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

եղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Աշխատակարգ

Մայիսի 13

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 14

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 15

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  ռոբոտների ցուցադրություն մարմարյա սրահում

Մայիսի 16

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝ ռոբոտաշինության խմբակի պարապմունք

Մայիսի 17

9։00-9։15՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդությունում
9։20-12։00՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13:30-18:00` Տեխնովացիա 2019 մրցույթի հայաստանյան փուլ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Ինքնակենսագրություն

Ես ՝ Նազելի Տեր-Պետրոսյանս, ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 10-ին, Երևան քաղաքում: Երկու տարեկանից սկսել եմ հաճախել մանկապարտեզ: Չորս տարեկանից սկսել եմ հաճախել լողի և պարի, իսկ հինգ տարեկանից ՝ նաև նկարչական խմբակի:

2010 թվականին ընդունվել եմ   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Արդեն մեկ տարի անց տիրապետել եմ Microsoft Office, Movie Maker, AVS  ծրագրերին, այդ ծրագրերի օգնությամբ պատրաստել եմ բազմաթիվ պրեզենտացիաներ և տեսանյութեր: Ութ տարեկանում բացել եմ իմ ուսումնական բլոգը: Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպվող գրեթե բոլոր մրցույթներին և միջոցառումներին:

2013 թվականին մասնակցել եմ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին և ստացել դիպլոմ լավագույն արդյունքների համար: Տասը տարեկանում ընդունվել եմ երաժշտական դպրոցի կիթառի դասարան:

2014 թվականից հաճախում եմ  Հայաստանի Այկիդո Այկիկայ Ֆեդերացիա: Ունեմ 3-րդ կյու (կապույտ գոտի) որակավորում:

Տասներկու տարեկանից հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Անցել եմ ծրագրավորման, կայքերի ստեղծման, երաժշտության և ռոբոտաշինության բոլոր երեք մակարդակները, ստեղծագրության և 3D մոդելավորման երկու մակարդակները:

Մասնակցել եմ  Աբելտոն ծրագրի միջոցով երաժշտություն ստեղծելու, մուլտֆիլմերի հնչյունավորման, գաղտնագրության աշխատարաններին: Վերջերս մասնակցել ևս մեկ աշխատարանի, որտեղ նեյրոնային ցանցերի  և արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել ենք ծրագրեր, որոնք կարողանում են կարդալ մարդկանց ձեռագրերը և մատենագրերը: Տիրապետում եմ ծրագրավորման Python, Javascript, PHP, MySQL, Bash լեզուներին: Նաև գիտեմ Wordpress, HTML և CSS:

2016 և 2017 թվականներին հաղթել եմ մեր կրթահամալիրում կազմակերպած Edu Digitec մրցույթում:

2018 թվականի հոկտեմբերից կրթահամալիրի 4-5 դասարանցիներին դասավանդում եմ ռոբոտաշինություն:

2018 թվականի դեկտեմբերին ստացել եմ  կրթահամալիրի  «Հակոբ Հակոբյան» անվանական ամենամյա մրցանակը՝ ՏՏ ոլորտում ծավալած գործունեության  համար:

Հիմա փոքր խմբով մասնակցում ենք «Տեխինովացիա 2019» համաշխարհային մրցույթին, որին ներկայանում ենք  մեր ստեղծած հեռախոսային հավելվածը, որը կօգնի կապ ստեղծել աղբ վերամշակողի և հանձնողի հետ:

 

Իմ պատրաստած առաջին կայքը՝ https://nazeli-terpetrosyan.github.io/rainbow/html.html

DeIure կազմակերպության կայքը՝ http://deiure.am

WordPress թեմա: Երկրագնդի շուրջը՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/29/wordpress-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%a8/

Կախաղան խաղը՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/01/08/%D5%AF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2/

Գաղտնագման ծրագրեր՝ https://repl.it/@Nazeli/Cryptography

Game of Life` https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/game-of-life/

Հայկական մատենագրերը կարդացող ծրագիր՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%81%d5%b8%d5%b2-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab/

Ռոբոտ. «Հավաքարար»` https://docs.google.com/presentation/u/1/d/1f2sfvuDSdrxV_seFaefcYShLsm_m11mk5MGfJLLV6kM/edit?usp=sharing

Ռոբոտ. «Կոնֆետ առաքիչ»` https://docs.google.com/presentation/d/1yTR6BwrdznAl2-ZDPoPPdyL9NTIvObfZXOAk9bieDBc/edit

3D մոդել: Հրթիռ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%b0%d6%80%d5%a9%d5%ab%d5%bc/

3D մոդել: Կաթի տուփ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%a9%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d6%83/

3D մոդել: Մոտոցիկլ՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/3d-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%b8%d6%81%d5%ab%d5%af%d5%ac/

Երաժշտական ստեղծագործություն. “A Rose In My Heart”՝ https://nazeliterpetrosyan.wordpress.com/2019/03/30/a-rose-in-my-heart/

Երաժշտական ստեղծագործություն պատրաստված Logic Pro ծրագրով` https://drive.google.com/drive/u/1/my-drive

 

 

 

 

Լրացուցիչ կրթության փաթեթ

12 տարեկան հասակից հաճախում եմ Թումո: Այս ընթացքում ձեռք եմ բերել շատ հմտություններ և այս փաթեթում կներկայացնեմ իմ աշխատանքներից մի քանիսը:

  • Կայքերի մշակման դասընթացի ընթացքում ես սովորել եմ HTML, CSS, PHP, MYSQL և WordPress լեզուները: Սա մի վեբ կայք է, որը պատրաստված է HTML-ով և CSS-ով:
  • Ստեղծագործության դասընթացին մենք սովորում ենք պատմություն գրելու հիմունքները և վերջում ունենում ենք մեր իսկ գրած պատմությունը: Ահա իմ ստեղծագործությունը վերնագրված Անգույն գույներ:
  • 3D մոդելավորման դասընթացի ժամանակ աշխատելով Maya և 3DCoat ծրագրերով ստեղծում են 3D մոդելներ և գունազարդում:
  • Ռոբոտաշինության դասընթացին խմբերով աշխատելով ստեղծում ենք տարատեսակ ռոբոտներ: Մեր ստեղծած ռոբոտներից են Հավաքարարը և Կոնֆետ Առաքիչը:
  • Երաժշտության դասընթացի ժամանակ մենք աշխատում ենք Logic Pro ծրագրով միքսեր, երաժշտություններ ստեղծելով և մուլտֆիլմների ձայնային ապահովումը:
  • Հաճախ արտասահմանից տարբեր մասնագետներ են գալիս և մենք հնարավորություն ենք ունենում նրանց հետ աշխատելու: Օրինակ Պիեռ Տեսիերը եկել էր Ֆրանսիայից և մեզ սովորեցրեց Abelton ծրագիրը: Աշխատարանի վերջում ունեցանք այս ստեղծագործությունը: Ամերիակայից եկել էր Նազելի Հագենը, ում հետ մենք սովորեցինք Python ծրագրավորման լեզուն և նրանով պատրաստեցինք խաղեր: Նարեկ Գալստյանի հետ մենք սովորեցինք գաղտնագրություն և ծանոթացանք նրա տարբեր եղանակներին, ինքներս ստեղծելով գաղտնագրման ծրագրեր:

Կախաղան խաղ

Այս խաղը պատրաստված է Python ծրագրավորման լեզվով: Python-ը ըստ իս ամենալավ ծրագրավորման լեզուն է, դրանով պատրաստում են կայքեր, վեբ հավելվածներ և ծրագրեր: Այն անգլերեն լեզվով է և օգնում է խաղացողին ամրապնդել լեզվի իմացությունը:

Խաղը տես այստեղ: