Սև մահ՝ աշխարհի ամենամահաբեր պանդեմիան

Սև մահը՝ 1346-1353 թվականների ժանտախտի համաճարակը, համարվում է մարդկության պատմության մեջ ամենամահաբեր պանդեմիան: Եվրասիայում նրան զոհ դարձան բնակչության 30-60 տոկոսը՝ մոտ 75-200 միլիոն մարդ: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը:

Վարակը հայտնի է, որպես Սև մահ, որովհետև մաշկը և վերքերը սևանում էին: Սակայն նորվեգացի պատմաբան Բենեդիկտովն կարծում է , որ լատիներեն atra mors արտահայտության սխալ թարգմանություն է եղել: Այն նշանակում է և ՛ “ահավոր” ,և՛ “սև”:

Սև մահն Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա:

Սև առնետն, որը նաև կոչվում էր “տնային առնետ” կամ “նավի առնետ”, սիրում է մարդկանց մոտ ապրել, դա է նրան այդքան վտանգավոր դարձնում: Սովորաբար, տասից տասնչորս օր է պետք, որ վարակը սպանի վարակված առնետների գաղութի մեծ մասը, դժվար դարձնելով առնետների ոջիլներին նոր տեր գտնել: Երեք օր սովից հետո, ոջիլները գնում են մարդկանց վրա: Խայթոցի տեղից վարակը ներս է մտնում և մարմնի վրա սկսում են ցավոտ ուռուցքներ առաջանալ: Երեք-հինգ օր է պետք, որ ինֆեկցիան լինի մարմնի մեջ մինչև մարդկանց հիվանդանալը, և էլի երեք-հինգ օր, դեպքերի 80 տոկոսում, մինչև զոհերը մահանան: Այդպիսով, առնետների մոտից վիրուսի հայտնվումը մարդկանց մեջ մինչև առաջին զոհի մահանալը, միջինում տևում է քսաներեք օր:

Ժանտախտը զգալի հեռավորություններ անցավ նավերի վրա գտնվող առնետների և ոջիլների պատճառով: Նավերի վարակված առնետները կմահանային, բայց ոջիլները հաճախ կգոյատևեին և կգտնեին նոր առնետներ բնակվելու համար, որտեղ որ նավը կանգներ: Ի տարբերություն մարդկային ոջիլների, առնետների ոջիլները սովոր էին տեղաշարժվելուն: Նրանք մտնում են մարդկանց շորերի մեջ և տեղափոխվում ուրիշ տներ: Այն փաստը, որ վարակը տարածվում էր առնետների ոջիլներով, նշանակում էր, որ այն անհետանում էր ձմռանը, կամ գոնե կորցնում իր թափը:

Սև մահն ուներ երեք տեսակ՝ ուռուցքային, թոքաբորբային, և երբեմն սեպտիկեմիկ: Ուռուցքային տեսակի դեպքում զոհի վզին, թևատակերում կամ աճուկում ուռուցքներ էին առաջանում: Այս ուռուցքների չափը կարող էր լինել ձվից մինչ խնձորի: Չնայած նրան, որ որոշները գոյատևում էին ցավալի փորձությունից հետո, այս ուռուցքների հայտնվելըը նշանակում էր, որ զոհն ուներ մինչև մեկ շաբաթ կյանքի տևողություն: Երկրորդ տեսակը՝ թոքաբորբային վարակը, ախտահարում էր շնչողական համակարգն և տարածվում էր զուտ զոհի արտաշնչած օդով: Այն շատ ավելի վտանգավոր էր, քան ուռուցքային տեսակը, կյանքի տևողությունը մեկ կամ երկու օր էր: Եվ սեպտիկեմիկ տեսակն ախտահարում էր արյան համակարգը:

Դեղամիջոց չկար, միջնադարյան բժիշկներն էլ գաղափար չունեին բակտերիաների պես միկրոօրգանիզմների մասին, և նրանք անօգնական էին: Այն ժամանակվա սասափելի սանիտարական պայմաններն էլ ավելի էին բարդացնում իրավիճակը: Օգտակար ստրատեգիա կլիներ տարածքները մեկուսացնել, բայց մարդկանց մեջ պանիկա էր և նրանք փախչում էին այն վայրերից, որտեղ վարակ կար, անգիտակցաբար տարածելով այն:

75 միլիոնից ավել մարդ է մահացել Սև մահից: Սա իրոք սարսափելի մեծ թիվ է: Այն անցնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և ԽՍՀՄ-ի ժամանակ ռեպրեսիայի զոհերին: Աշխարհի մարդկության մի նշանակալի մաս զոհ գնաց Սև մահին:

Մահերը և դիերն այնքան շատ էին, որ իշխանությունները չգիտեին ինչ անել: Դիերով լցված սայլերը դարձել էր սովորական տեսարան Եվրոպայում: Բոլոր քաղաքացիները դիեր էին տանում թաղելու: Ամեն մի եկեղեցու բակում խորը փոսեր էին փորվում և ովքեր, որ աղքատ էին նրանց մարմիներն արագ փաթավում էին և գցվում փոսը: Առավոտյան երբ արդեն փոսում մարմինների քանակը մեծ էր, հող էր լցվում և հետո էլի մարմիններ գցվում և այդպես շարունակ:

Վարակը տանում էր բոլորին, չնայելով նրանց հասարակական դիրքին: Կարևոր ասպետներ, տիկնայք և առևտրականներ մահացան Սև մահի ժամանակ: Եվրոպայում շատ հարուստ վանքեր, միաբանություններ և մենաստաններ կորցրեցին իրենց անդամների կեսից շատերին: Արտիստներ, ինչպիսին են Լորենցի եղբայրները, զոհեր էին, Անգլիայի թագավորական մասոնները՝ Ռամզեյները, մահացան:

Մարդիկ ուղղակի տարակուսած էին աղետից: Քանի որ նրանք չէին հասկանում վարակի կենսաբանությունը, շատ մարդիկ հավատում էին, որ Սև մահը աստվածային պատիժ է՝ Աստծու դեմ կատարած մեղքերի՝ ագահության, անարգանքի, հերետիկոսության, աշխարհայնության հատուցում: Մյուսները մտածում էին, որ Սատանայի անբացատրելի հնարք է: Ուրիշներն էլ՝ որ այն գերբնական ֆենոմեն է, միգուցե կապված 1345-ի գիսաստղի դիտարկմանը:

Այնուամենայնիվ շատերը մեղադրեցին ավանդական թշնամիններին և հին նախապաշարմունքները տարան հատուկ խմբերի՝ հատկապես հրեաների վրա հարձակումների:

Գերմանախոս տարածքներում, Ֆրանսիայում և Իսպանիայի որոշ հատվածներում կառավարությունը, եպիսկոպոսները և Հռոմի պապը մեղադրեցին հրեաներին ուտելիքն և ջուրը թունավորելով, Սև մահը տարածելու համար: Սա տարավ կանանց, տղամարդկանց և երեխաների լրիվ կոտորածների:

Վարակն այնքան մեծ վախ էր ստեղծել մարդկանց սրտերում, որ նրանք ամեն մի անմարդկային բան կանեին նրանից խուսափելու համար: Եղբայրները լքում էին եղբայրներին, քեռիներն՝ իրենց զարմիկներին, քույրերն՝ եղբայրներին, և շատ դեպքերում էլ կանայք իրենց ամուսիններին: Բայց ամենաանհավատալին այն էր, որ հայրերն և մայրերը հրաժարվում էին իրենց երեխաներին բուժելուց: Նրանք ուղղակի փախչում էին հիվանդներից, թողնելով ամեն ինչ:

Ոչ քահանաները կամ բարեկամները և ընտանիքները չէին համարձակվում մտնել վարակված տները հիվանդներին թաղելու համար: Նույնիսկ մարդիկ չէի մտնում բարիքներ և գումար թալանելու համար:

Հիվանդներն, ում թողել էին իրենց ընտանիքները հաճախ մահանում էին սովից, որովհետև ոչ ոք նրանց սնունդ չէր բերում: Որոշները նույնիսկ խաբում էին հիվանդներին ասելով, որ գնում են բժշկի ետևից և էլ չէին վերադառնում, չթողնելով ոչ սնունդ, ջուր կամ դեղորայք:

Եվ միայն ընտանիքները չէին լքում հիվանդներին: Բժիշկները հրաժարվում էին մոտենալ հիվանդներին, գերեզմանափորները չէին մոտենում զոհերին, հրաժարվելով նրանց մատուցել սովորական ծառայությունները:

Հնարավոր է, որ Սև մահի զոհերն այդքան շատ չլինեին, եթե մարդիկ հիվանդներին չլքեին:

Տարբեր մարդիկ տարբեր ձև էին վարվում: Որոշները կարծում էին, որ համեստ ապրելով և ավելորդություններից խուսափելով նրանք կփրկվեն պանդեմիայից: Նրանք փոքր համայքներ ստեղծելով բոլորից առանձին ապրում էին: Նրանք փակվում էին տներում, որտեղ չկային հիվանդներ, ուտելով ամենալավ սնունդն և չափավորապես խմելով ամենալավ գինին, չլսելով ոչ մի նորություն կամ քննարկումներ մահի և հիվանդության մասին, ժամանակն անցկացնելով երաժշտության և ուրիշ հաճույքների մեջ: Մյուսները մտածում էին հակառակը: Նրանց կարծիքով վարակի բուժումը կլինի հարբած և ուրախ լինելն, երգելով և ուրախանալով շրջելն, ամեն մի ցանկությունը կատարելով և ծիծաղելով: Նրանք օր ու գիշեր անցկացնում էին պանդոկից պանդոկ գնալով, խմելով, ուրիշներին հյուր գնալով, և անելով միայն այն ինչ նրանց հաճույք էր բերում:

Այդ ժամանակներում բոլոր օրենքներն անհետացել էին: Բոլոր նախարարներն և օրենքների հետևողները մահացել էին, հիվանդ կամ փակված իրենց ընտանիքների հետ, և նրանց պարտականությունները չէին կատարվում: Հետևաբար բոլորը կարող էին անել ինչ ուզում են: Լքված տները պատկանում էին այն մարդուն ով առաջինը ներս մտավ:

Շատերն ապրում էին վերևում նկարագրված երկու ապրելաձևերից երկուսի մեջտեղում: Նրանք չէին փակվում, ոչ էլ թույլ էին տալիս իրենց լինել հարբած և թուլացած: Նրանք իրենց հետ ծաղիկներ և հոտավետ բույսեր էին ման տալիս, հավատալով, որ ուղեղն այդպիսի հոտերով հանգստացնելը լավ միտք է , քանի որ դիերի, հիվանդության և դեղորայքի հոտերն ամենուր էին:

Այս պանդեմիան հոգեբանական մեծ տրավմա թողեց եվրոպացիների վրա: Դա դրսևորվեց էքստրեմալ ձևերով՝ հիմնականում ինքնատելության և սարսափելի բռնությունների բռնկումներով:

1348 թվականի վերջին ամիսներին, ամբողջ մայրացամաքում, ինքնախարազները բոբիկ քայլում էին, ինքն իրենց մտրակելով և Քրիստոսի մասին երգելով: Մի գերմանացի պատմագիր նկարագրել էր նրանց մտրակները՝ կենդանիների մտրակներ երկու կամ չորս երկաթե սրերով, որոնք պատռում էին մաշկն, և արյուն բերում:

Չնայած, որ Սև մահն անկառավարելի էր տարածվում, այն որոշ տարածքներում ավելի ուժեղ հարվածեց: Մահերի քանակը շատ դժվար է կոնկրետ իմանալ, որովհետև միջնադարյան գրողնեը հաճախ չափազանցնում էին: Մեկ-մեկ լրիվ քաղաքներ, օրինակ՝ Միլանը, կարողանում էին խուսափել նշել էֆֆեկտներ, երբ ուրիշները Ֆլորենսի պես, ավերված էին: Իտալական քաղաքը կորցրել էր իր 85,000 բնակչության 50,000-ը: Պարիզում օրական թաղվում էին 800 հոգի: Վարակված տարածքների միջինում 30%-ը մահանում էին:

Իսլանդիան և Ֆինլանդիան միակ տարածքներն էին, որ մենք հաստատ գիտենք, խուսափել էին Սև մահն, որովհետև ունեին քիչ բնակչություն և շփումը մինիմալ էր: Ուրիշ տարածքներ դժվար այդքան բախտավոր եղած լինեն:

Ինչքան էլ սա զարմանալի թվա, միջնադարյան մարդիկ հարմարվեցին վարակին և բնակչության պարբերական կորուստին սկսեցին սովորական վերաբերվել: Բժիշկներն և գիտնականներն աշխատում էին հասկանալ և բուժել վարակը, հիմնականում մտածելով այն կանխարգելելու և նրա տարածումը կանգնեցնելու ուղղությամբ:

Եվրոպայի բնակչության դրամատիկ անկումը դարձավ ուշ միջնադարյան հասարակության տևական և բնորոշ հատկություն, քանի որ հետագա վարակի էպիդեմիաները մաքրում էին բոլոր բնակչության աճի հակումները: Անխուսափելիորեն դա մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական հասարակության վրա:

Բժշկության պատմության մեջ շատ կարևոր զարագացումներ՝ դիահերձման վերածնունդն, արյան շրջանառության բացահայտումը և հանրային առողջության միջոցառումները, կատարվեցին վարակի պատճառով:

Եթե մենք հեռանկարը նայենք, կարող ենք ասել ,որ վարակը վերապրածների մի մասի համար կյանքի մեծ բարելավվում եղավ: 15-րդ դարում այն մարդիկ, ովքեր վերապրում էին մինչև հասունություն ավելի երկար էին ապրում քան նախորդ սերունդները, որովհետև ավելի լավ էին սնվում, հագնվում և ապրում:

Բնակչության անկումը բերեց հարստության վերաբաժանման: Քանի որ բավականին աշխատողներ չկային աշխատավարձները կտրուկ բարձրացան: Հատկապես գյուղատնտեսության մեջ, աշխատողները կարող էին ավելի բարձր աշխատավարձներ պահանջել, և վարձակալ ֆերմերները կարող էին ավելի քիչ վարձավճարներ պահանջել: Սա աղքատներին տվեց ավելի մեծ եկամուտ:

Շատ տեղերում հասարակական կառուցվածքը փլվեց: Շատ փոքր քաղաքների բնակիչները լքել էին անվտանգություն փնտրելով: Ավանդական իշխանությունը , կառավարությունը և եկեղեցին հարցաքննվում էին, թե ինչպե՞ս այսպիսի աղետ կարող էր գալ մարդկութան գլխին: Կառավարիչները կամ Աստված ինչ որ ձև պատասխանատու չէի՞ն: Որտեղի՞ց եկավ այս աղետն և ինչո՞ւ էր այն այդքան պատահական: Նույն ժամանակ անձնական բարեպաշտությունն և բարեգործական կազմակերպություններ ստեղծվեցին:

Հասարակական անհանգստություն եղավ, հաճախ ապստամբություններ էին լինում երբ արիստոկրատիան փորձում էր կռվել մարդկանց նոր պահանջների դեմ: Նշանավոր ապստամբություններ են 1358-ին Փարիզում, 1378-ին Ֆլորենսիայում և 1381-ին Լոնդոնում: Գյուղացիները չստացան այն ամենն ինչ ուզում էին և ցածր հարկերի պահանջը չընդունվեց, բայց ֆեոդալիզմի հին համակարգն էլ չկար:

Ճորտատիրական համակարգը սկսեց փլուզվել, վարձավճարներն իջան, աշխատավարձերը բարձրացան և շատ կանանց դիրքերը բարելավվեցին: Վարակից հետո եղած դատերում նախկինում տարածք չունեցող մարդիկ ժառանգեցին տարածքներ, սովորաբար հեռավոր բարեկամներից, սակայն նրանցից մեծ մասը հրաժարվեց ժառանգությունից, ենթադրաբար, որովհետև տարածքը շատ աղքատ էր, շատ թանկ էր նստում կամ ծանրաբեռնված էր պարտավորություններով:

Կանայք ձեռք բերեցին որոշ սեփականության իրավունքներ, որոնք նրանք չունեին մինչև վարակը: Օրենքները տարբերվում էին ըստ տարածքի, բայց օրինակ Անգլիայի որոշ տարածքներում, կանայք կարող էին պահել իրենց մահացած ամուսինների սեփականությունը մինչև նրանց նորից ամուսնանալը, կամ, ուրիշ ավելի մեծահոգի իրավասություններում, եթե նրանք նորից ամուսնանում էին չէին կորցնում իրենց նախորդ ամուսնու սեփականությունը:

Որպես պատմական շրադարձային պահ, և հսկայական մարդկային տրագեդիա, 1346-1353 թվականների Սև մահ չի ունեցել իր նմանը մարդկային պատմության մեջ:

Աղբյուրներ՝

Սև մահ

The Black Death: The Greatest Catastrophe Ever

What Was The Black Death?

Black Death

Black Death facts: your guide to “the worst catastrophe in recorded history”

Black Death: “Oh father, why have you abandoned me?”

The Black Death: the historians’ view

History explorer: the catastrophe of the Black Death

The Black Death, 1348

Black Death

Բոստոնյան թեյախմություն

XVIII-րդ դարում բրիտանական Վեստ-Հնդկական ընկերությունը, որը վաճառում էր հնդկական թեյ, սնանկության եզրին էր: Թեյի ներկրման ժամանակ նա պարտավոր էր վճարել 25 տոկոս հարկ, որն իր ապրանքը դարձնում էր ոչ մրցունակ. մաքսանենգերի կողմից ներկրված հոլանդական թեյը ավելի էժան էր: Ձգտելով օգնել ընկերությանը՝ 1773թ.-ին անգլիական պառլամենտը ընկերությանը ազատեց 25 տոկոսանոց հարկից, բայց մտցրեց երեք պենսանոց հարկ՝ ամերիկյան գաղութից ներմուծվող մեկ ֆունտ թեյի համար: Դա բացառապես խորհրդանշական հարկ էր, որը ոչ մի բանի վրա չէր ազդում. եթե նույնիսկ Վեստ-Հնդկական ընկերությունը վճարում էր ամերիկյան գաղութից ներմուծվող թեյի այդ երեք պենսը ամեն մի ֆունտի դիմաց, միեւնույն է, նրա թեյը ավելի էժան էր լինում, քան մաքսանենգ ճանապարհով ներկրված հոլանդականը: Պառլամենտի ընդունած որոշումը բացառապես քաղաքական էր. Մետրոպոլիան (երկիր, որը ուներ գաղութներ) այդ ձեւով ուզում էր իր ամերիկական գաղութին հասկացնել տալ, թե ով է տանտերը: Բայց ամերիկացիները հայտարարեցին, որ համաձայն բրիտանական օրենսդրության՝ պարտադրել իրենց հարկերով կարող են միայն իրենց կողմից ընտրված ներկայացուցիչները, որոնք, ինչպես հայտնի էր, չեն եղել ներկայացված բրիտանական պառլամենտում: Արդյունքում ամերիկացիները բոյկոտ հայտարարեցին անգլիական թեյին: 1773թ.-ի դեկտեմբերի 16-ին Բոստոնում մի քանի տասնյակ գաղութաբնակներ բարձրացան նավահանգստում կայանած բրիտանական նավերի վրա եւ ողջ թեյի բեռը ջուրը նետեցին: Այդ դեմարշը հետագայում ստացավ «Բոստոնյան թեյախմություն» անունը: Անգլիան պատասխանեց զորքեր մտցնելով: Այսպես սկսվեց ԱՄՆ Անկախության համար պատերազմը եւ պատերազմի արդյունքում Անգլիան պարտություն կրեց: 1783թ.-ի սեպտեմբերի 3-ին Անգլիան ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը:

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը հակադիր շահերի, ձգտումների, հայացքների բախումն է: Կոնֆլիկտ կարող է լինել տարատեսակ՝ տնտեսական, ազգային, կրոնական, տարածքային, մեդիա, քաղաքական և այլն:

Տնտեսական Կոնֆլիկտ

Տնտեսական կոնֆլիկտի օրինակ է Ամերիկայի և Չինաստանի միջև ընթացող կոնֆլիկտը: Չինական ապրանքը մրցակցությունը իջեցնելու համար, Ամերիկան սահմանային հարկեր դրեց էլեկտրոնիկայի, հագուստի, սարքերի, սննդի, ուրիշ թեթև և ծանր արդյունաբերական ապրանքների վրա: Նույն բանը կատարվեց Չինաստանում: Վերջում բանը հասավ նրան, որ Ամերիկան արգելեց Հուվաեան:

Սահմանային հարկերը դրվել են նաև Եվրասիական միությունում, բայց այնտեղ սեփական շուկան պահպանելու հարցն է:

Մի ուրիշ օրինակ է Ամերիկայի նավթի շուկայում բարձրացումը: Ամերիկան երկար ժամանակ նավթի շուկայում առաջատար դեր չէր կատարում: Սակայն թերթաքարային նավթի արդյունաբերության հայգնագործումից հետո այն բարձրացավ առաջատար դիրքերի: Ի տարբերություն սովորական նավթի, թերթաքարային նավթի արդյունահանումը ավելի հեշտ էր և էժան: Այս հայտնագործումը շատ ծանր նստեց արաբական երկրների և հատկապես Ռուսաստանի վրա, ում արդյունաբերության մեծ մասը կազմված էր վառելիքաարդյունաբերությունից:

Տնտեսական կոնֆլիկտ նաև կարող է լինել երկու կազմակերպությունների միջև: Օրինակ՝ կազմակերպություններից մեկը անում է դենփինգ, այսինքն որոշ ժամանակ վաճառում է ապրանքը ինքնարժեքով կամ ինքարժեքից ավելի ցածր: Դրա պատճառով մրցակից կազմակերպությունները կարող են սննկանալ: Սակայն, եթե դեմփինգ անող կազմակերպությունը բավականին գումար չունի, հենց ինքը կարող է սննկանալ:

Ազգային կոնֆլիկտ

Ընդհանրապես, ազգ հասկացությունը սկսել է ավելի մեծ նշանակություն ունենալ 18-19րդ դարերում: Մինչև այդ ավելի կարևոր էր կրոնը, դինաստիանները: Ազգային կոնֆլիկտի օրինակ է հրեաների և արաբների միջև գնացող կոնֆլիկտը: Արաբների մեծ մասը չէին ընդունում, որ Իսրայել առանձին պետություն կա, այն համարում էին իրենց արաբական պետությունների մի մասը: Իսրայելը արել է ամեն ինչ, որ արաբական շրջափակման ժամանակ, կարողանա գոյատևել: Այդ իսկ պատճառով Իսրայելում շատ է զարգացել ռազմական ուժը, բժշկությունը, արդյունաբերությունը:

Կրոնական կոնֆլիկտ

Կրոնական կոնֆլիկտի օրինակ են խաչակիր արշավանքները: 11-13րդ դարերում քրիստոնյա ասպետները անում էին արշավանքներ դեպի Երուսաղեմ, որպեսզի ազատեն իրենց սուրբ քաղաքը: Բայց միաժամանակ Երուսաղեմը սուրբ էր արաբների համար և այդտեղ առաջանում էր կրոնական կոնֆլիկտ:

Տարածքային կոնֆլիկտ

Տարածքային կոնֆլիկտները հիմնականում հայտնվում են մեծ կայսրությւոնների, դաշնությունների, միությունների փլուզումներից հետո: Օրինակ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան բազմաթիվ տարածքային կոնֆլիկտներ՝ Հայաստան-Ադրբեջան, Վրաստան-Աբխազիա, Ռուսաստան-Ուկրաինա: Մի ուրիշ օրինակ է Անգլիայի գաղութների պայքարը անկախության համար:

Սոցիալիզմ, Տոտալիտարիզմ, Ավտորիտարիզմ

Սոցիալիզմ

Սոցիալիզմը կամ ժողովրդավարությունը կառավարման համակարգ է, որտեղ օրենքները, կառավարությունը, սահմանադրությունը որոշվում է ժողովրդի կողմից:

Ժողովրդավարությունը (դեմոկրատիան) առաջացել է Աթենքում: Հենց դեմոկրատիա բառը գալիս է հունարեն dēmos (մարդիկ) և kratos (կառավարել) բառերից: Աթենյան համակարգում բոլոր տղամարդ քաղաքացիները ունեին հավասար քաղաքական իրավունքներ, խոսքի ազատություն, և քաղաքականության մեջ մասնակցության իրավունք:

Աշխարհի երեք ամենաժողովրդավարական երկրներն են Նորվեգիան, Իսլանդիան, և Շվեդիան:

Տոտալիտարիզմ

Տոտալիտարիզմը կառավարման համակարգ է, որտեղ ամբողջ իշխանությունը կառավարության ձեռքերում է: Տոտալիտարյան հասարակության մեջ, անձնական և հանրային կյանքի ամբողջ հսկողությունը կառավարության ձեռքերում է:

Տոտալիտարիզմի ամենամեծ օրինակներից է ԽՍՀՄն: Այնտեղ չէր կարելի արտահայտել քո կարծիքը, արգելված էր Ամերիկայի կամ արևմուտքի հետ կապված ամեն ինչ, և ոչ ոք չուներ սեփականություն:

Տոտալիտարիզմի ուրիշ օրինակներ են Նազի Գերմանիան Հիտլերի ժամանակ և արդի աշխարհից Հյուսիսային Կորեան, որտեղ հիմա տիրում է ամբողջական տոտալիտարիզմ:

Ավտորիտարիզմ

Ավտորիտաիզմը, իշխանությանը կույր հնազանդումն է, հակառակ անձնական մտքի ազատությանը և գործողություններին: Ի տարբերություն տոտալիտարիզմի, որտեղ սովորաբար հետևվում է ինչ-որ գաղափար, ավտորիտարիզմում ավելի շատ իշխանությանը մեկ մարդու ձեռքերում է:

Ավտորիտաիզմի օրինակներ են Չինաստանի Ժողովրդական Հանրապետոթյունը:

 

ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։

Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն։

Երևան 2020 բյուջեն

Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասնում են քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծն ու ծրագրային հիմնական ուղղությունները:

Հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:

Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:
2020 թվականին նախատեսված է բարձրացնել արվեստի ու երաժշտական դպրոցների, նաև մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձը: Միջոցներ են հատկացվելու նաև մանկապարտեզներում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն ստեղծելու համար:

Առողջապահության ոլորտում քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի: Պոլիկլինիկաները կվերանորոգվեն և կհամալրվեն ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավոումներով:

Բյուջեի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, իսկ արդեն դեկտեմբերին՝ ավագանու խմբակցությունների քննարկմանը:

Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանությունը պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկն է, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորությունների ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրության պատկանում է պետության ղեկավարին և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։

Երեխայի իրավունքների կոնվենցիա

Երեխայի իրավունքների կոնվենցիան ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև վերջինս այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր։ Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է այն մասին, որ երեխաները հատուկ պաշտպանության օբյեկտներ են։

Երեխաների իրավունքներին վերաբերող ՄԱԿ առաջին ակտը դարձավ 1959 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների հռչակագիրը», որտեղ ձևակերպված էին այն տասը սկզբունքները, որոնք սահմանում էին բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրականացնում են երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, և որը նպատակ ուներ ապահովել նրանց «երջանիկ մանկությունը»: Հռչակագիրը հռչակում էր, որ «մարդկությունը պարտավոր է երեխային տալ իր ունեցած լավագույնը», երաշխավորել երեխաների՝ բոլոր իրավունքներից և ազատություններից օգտվելը՝ հօգուտ նրանց և հասարակության:

Հայաստանում հիմնականում գործում են կոնվենցիայի հոդվածները: Իմ կարծիքով հաճախ խախտվում էր սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու մասին հոդվածը, սակայն հիմա իրավիճակը գնում է դեպի լավը:

Իրավական և Սոցիալական պետություններ

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրակավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գեակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռությունը:

Իրավական պետությունը չի միջամտում քաղաքացիական հասարակության գործերին: Դա դասական ազատականության տեսանկոյւնից արգելք է ազատ ձեռներեցության ու մրցակցության համար, ոտնձգում է սեփականատեր-հարկատուի իրվաունքները: Սակայն ինչպես ցուցյ տվե պատմական փորձ, XIX դարի իրավական պետությունը չապահոեց համընդհանուր բարեկեցություն, չկասեցրեց աղքատությունը և հասարակական հակամարտությունները:

Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտովորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Հետ-խորհրդային տարածքում կատարված բարեփոխումներն իրեն նեդրումն ունեցան Հայաստանում մարդու ազատության զարգացման համար: Հաստատվեցին սեփականության իրվաունքը, ժողովրդավարական ազատությունները և այլն, այսինքն՝ նախկին սոցիալիստական պետությունը վերածվեց իրավական պետության:

Ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետական վարչաձևեր

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերն են ազատական-ժողովրդական և սոցիալական-ժողովրդական:

Ժողովրդական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքնեի լայն շրջանական, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Հակաժողովրդավարական ռեժիմն այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: