Իմ կարծիքը “Գրաբար” բլոգի մասին

2075415431_1556662c72.jpg<<Գրաբար>> բլոգը շատ լավն է: Այնտեղ ամեն օր տեղադրվում են նոր նյութեր: Կան ձայնագրություններ էլ, փոխադրություններ էլ: Իմ գրաբարյան նյութերն էլ են այնտեղ տեղադրվում: Ես ամեն օր այցելում եմ այդ բլոգը և նայում, թե ինչ նոր բան է տեղադրվել, որովհետև այնտեղ իրոք շատ հետաքրքիր գրաբարյան փոխադրություններ և ձայնագրություններ կան:

Գրաբարյան թարգմանություն Մաս II

yerevan_market_dumont_10

Գրաբար

Արդ՝ մի՛ նմանիցէք նոցա. զի գիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ, մինչչե՛ւ ձեր խնդրեա՛լ ինչ իցէ ի նմանէ:

Եւ արդ՝ ա՛յսպէս կացէ՛ք դուք յաղաւթս: Հա՛յր մեր որ յերկինս: Սուրբ եղիցի անուն քո: 10 Եկեսցէ՛ արքայութիւն քո: Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհա՛ց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսաւր:  Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն: Զի քո՛ է արքայութիւն եւ զաւրութիւն եւ փա՛ռք յաւիտեանս. ամէն:

Աշխարհաբար

Մի նմանվեք նրանց, քանի որ ձեր հայրը գիտի, թե ինչն է ձեզ պիտանի,մինչև ձեր խնդրողը չնմանվի ձեզ:

Եվ այսպես դուք կանգնեք աղոթքի՝
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը սու՛րբ լինի,
Քո թագավորությունը գա՛,
Քո կամքը լինի՛
Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Գրաբարյան թարգմանություն

446242558_640Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:

Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:

Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:

Եւ յորժամ յաղաւթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կա՛լ յաղաւթս, որպէս զի երեւեսցին մարդկան: Ամէն ասե՛մ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:

Այլ դու յորժամ կայցես յաղաւթս, մո՛ւտ ի սենեակ քո՝ եւ փակեա՛ զդուրս քո, եւ կա՛ց յաղաւթս առ հայր քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապէս:

Եւ յորժամ կայցէք յաղաւթս, մի՛ շատախա՛ւսք լինիք իբրեւ զհեթանոսսն. զի համարին թէ ի բազում խաւսի՛ց իւրեանց լսելի լինիցին:

Զգույշ եղեք ողորմություն տալուց, մի տվեք մարդկանց առաջ, որպեսզի ցույց տաք նրանց: Գուցե Աստված՝ ձեր հայրը, որը ապրում է երկնքում չվարձատրի ձեզ դրա համար:

Երբ տալիս ես ողորմություն մի փողահարիր դրա մասին, ինչպես կեղծավորները անում են ժողովրդի առաջ և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկան կողմից:Հենց դա է նրանվ վարձը:

Այլ դու ողորմություն տուր, որ քո աջը չիմանա, թե ինչ է անում ձախդ:Տուր քո ողորմությունը թաքուն և քո հայրը, ով տեսնում է ամեն ինչ կվարձատրի քեզ:

Եվ երբ աղոթքի կկանգնես,մի եղիր կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովուրդի մեջ և հրապարակներում աղոթել, որպեսզի մարդիկ իրենց տեսնեն: Հենց դա է նրանց վարձքը:

Այլ դու երբ աղոթքի կկանգնես, մութ սենյակում և քո դուռը փակես և աղոթիր քո հորը թաքուն և քո հայրը ով տեսնում է ամեն ինչ կվարձատրի քեզ:

Եվ երբ աղոթքի եք կանգնում, մի շատախոսեք ինչպես հեթանոսները, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքից լսելի կլինեն:

Գրաբարյան թարգմանություն

thԼուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո:  Այլ ես ասեմ՝ սիրեցէք զթշնամիս ձեր. աւրհնեցէք զանիծիչս ձեր. բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղաւթս ի վերայ այնոցիկ՝ որ լլկենն զձեզ եւ հալածեն: Զի եղիջիք որդիք հաւր ձերոյ որ յերկինսն, զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝ զի՞նչ աւելի առնէք. Ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: Արդ՝ եղերո՛ւք դուք կատարեա՛լք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեա՛լ է:

Լսեցիք որ ասվեց, պիտի սիրես քո ընկերոջը, և պետք է ատես քո թշնամուն: Իսկ ես ասում եմ՝ պիտի սիրեք ձեր թշնամուն,օրհնեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեր ատելիներին, և աղոթեցեք նրանց համար՝ որոնք խոշտանգում  և հալածում են ձեզ: Որպեսզի լինեք ձեր հոր զավակները, քանի արեգակն ծագիում և չարերի և բարիների գլխին և անձրև է գալիս և  արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք նրանց, ովքեր սիրում են ձեզ՝ ապա ո՞րն է վարձքը, միթե այդպես չեն գործում մաքսավորները; Եվ եթե միայն բարևեք ձեր բարեկամներին՝ ի՞նչն եք դուք ավելին անում: Միթե մաքսավորները և մեղավորները նույն ձևի չեն գործում: Ուրեմն եղեք դուք կատարյալ, ինչպիսին ձեր երկնային հայրն է կատարյալ:

Առիւծ եւ աղուէս

Գրաբար

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

– Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

– Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Աշխարհաբար

Կտակ վասն գանձի

скачанные файлы (1)Գրաբար

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Աշխարհաբար

Մի իմաստուն աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց.

-Որդիներս, բազում գանձեր կան պահված իմ հոր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալիս, ով ամենախորը փորի, նա կգտնի գանձը:

Եվ հոր մահավանից հետո, որդիները սկսեցին աշխատել մեծ չարչարանքով խոր փոսեր փորում, և ամեն մեկը ինքն էր ուզում գտնել գանձը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ, շատ պտուղ տալ և լցրեց գանձով:

Ծեր ոմն եւ Մահ

скачанные файлыԳրաբար

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

– Զի տացես յուս զբեռն իմ:

Աշխարհաբար

Մի օր, մի ծերունի փայտ էր կտրել ու ուսին գցաց գնում էր տուն: Մեկ էլ փայտը ուսից ընկավ և ծերունին հույսը չկորցնելով սկսեց կանչել Մահին: Մահը երևաց ծերունուն և հարցերց թե, ինչո՞ւ կանչեց իրեն: Ծերունին պատասխանում է.

-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ

imagesԳրաբար

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,

Որ Էն Աստուած աստ բազմեցաւ.

Խաղաղութեան ձայն հնչեցաւ,

Սուրբ ողջունի հրաման տուաւ:

Եկեղեցի մի անձն եղև,

Համբոյրս յօդ լրման տուաւ.

Թշնամութիւնն հեռացաւ,

Սէրն յընդհանուրս սփռեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,

Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,

Միասնական Աստուածութեանն,

Որում սրովբէքն են սրբաբան:

Աշխարհաբար

Քրիստոս մեր մեջ հայտնվեց,

Որ են աստված այստեղ բազմացավ.

Խաղաղության ձայն հնչեց,

Սուրբ ողջույնին հրաման տրվեց:

Եկեղեցին մի անձ եղավ,

Համբույրս օդում սփռվեց,

Թշնամությունը հեռացավ,

Սերն ընդանուրիս սփռվեց:

Ահաի,պաշտոնյաների՝ձայնը բարձրացավ,

Տուր զորություն մի բերանով,

Միասնական աստվածության,

Որում հրեշտակներն են սուրբ: