Կորոնավիրուսի ազդեցությունը բնության վրա

Կորոնավիրուսի պանդեմիայում շատ վառ կողմեր չկան, սակայն մի բան պարզ է՝ ժամանակակից կյանքը դանդաղել է և բնությունը վերադառնում է:

Էկոլոգիական փոփոխություններն առաջինը երևացին տիեզերքից: Հետո, վարակը և մեկուսացումը տարածվեց, փոփոխություները սկսեցին զգացվել երկնքում, օդում և կենդանիների մոտ: Չնայած նրան, որ կորոնավիրուսը բազմաթիվ կյանքեր է տարել, բնությունը հիմա կարող է ավելի հանգիստ շնչել:

Ճանապարհները մաքրվեցին, գործարանները փակվեցին և օդային երթևեկությունը համարյա կանգնեց: Աղտոտվածության աստիճանն իջավ, երբ երկրները հերթով մեկուսացան: Սկզբից Չինաստանը, հետո Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և տասնյակ ուրիշ երկրներում գրանցվել են մինչև 40% ածխաթթու գազի և ազոտի քանակի իջեցումներ օդում , մեծապես բարելավվելով օդի որակը և իջեցնելով մարդկանց մոտ ասթմայի, սրտի կաթվածի և թոքերի հիվանդության ռիսկերը:

Պանդեմիան նաև ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունն իջեցնում է մարդկանց դիմադրողականությունը: Հարվարդի համալսարանի գիտնականների ուսումնասիրություննեի  համաձայն, աղտոտված օդը նշանակում է թույլ թոքեր և COVID-19-ից մահանալու ավելի մեծ ռիսկ: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը ասել է, որ բնությունը մեզ նամակ է ուղարկում, որ եթե մենք արհամարենք երկրագունդը, մեր առողջությունը ռիսկի տակ կդնենք:

Երբ մենք մեկուսացված ենք, կենդանիները լցրել են դատարկությունը: Այս տարի ճանապարհներին սպանված կենդանիները քանակը նշանակալիորեն կքչանա: Մենակ Մեծ Բրիտանիայում տարեկան ճանապարհներին սպանվում են 100,000 ոզնիներ, 30,000 եղնիկներ, 50,000 փորսուղներ և 100,000 աղվեսներ, նաև թռչունների ու միջատների շատ տեսակներ:

Այս տարի շատ թռչուններ և մկներ ևս կփրկվեն, քանի որ կատուների տերերը կորոշեն նրանց պահել ներսում:

Շատ երկրների կառավարություներ որոշել են հետաձգել ճանապարհների կողքի խոտերի  կտրելը: Սա գույն կբերի քաղաք և մեղուների համար ծաղկափոշի վերցնելու տեղեր կապահովի:

Կենդանիները վերադառնում են քաղաքներ: Կոյոտները, որոնք սովորաբար երթևեկությունից հեռու են մնում, տեսել են Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպաս կամրջում: Եղնիկները Սպիտակ տնից մի քանի մետր հեռու արածում են: Վայրի վարազները շրջում են Բարսելոնայում և Բերգամոյում: Ուելսում սիրամարգերը քայլում են Բանգորում, այծերը ՝ Լանդուդնույում և գառներ են տեսել Մոնմոութշայրի դատարկ խաղահրապարակում:

Վենետիկի  ջրանցքներում բացակայում են նավակները և հսկայական կրուիզային նավերը: Ջուրը մաքրվել է և ձկները, ծովախեցգետինները, և գունավոր բույսերը վերադարձել են: Բադերը նույնիսկ բույն են դրել, ինչ որ մեկն էլ ցուցանակ է դրել “Չկանգնեք բադերի ձվերի վրա”:

Լոնդոնում խլուրդները դուրս են գալիս հողի տակից որդեր որսալու համար: Ծովային թռչունները բույն են դնում ծովափներին:

Սակայն այս ամենին կա նաև ուրիշ կողմ: Անհավասար աշխարհում պատկերը տարբեր է: Հարուստ, զարգացած երկրներում բնության վերականգնվում է, որովհետև այնտեղ ամենասկզբից էլ այն քիչ էր: Աղքատ երկրներում, հատկապես հարավային կիսագնդում, վայրի բնության վտանգը մեծացել է, որովհետև պանդեմիան նշանակում է, որ նրանք ավելի քիչ գումար և աշխատակիցներ ունեն վտանգված տեսակները և բնակավայրը պահպանելու համար:

Բնապհպանական արգելոցներում տուրիստներ չկան, որը նշանակում է նրանց համար դժվար է վճարել անտառապահներին: Տուրիստների բացակայությունը կարող է պատճառ լինել անօրինական անտառահատության և որսորդության, քանի որ տեղացիները կորցնում են իրենց եկամուտը և պետք է կերակրեն իրենց ընտանիքները:

Հարուստ երկրներում բնության վերադարձը ուրախություն է բերում այս վատ ժամանակներում, բայց բնությունը չի կարող փրկվել  տնտեսության ժամանակավոր կանգառով:

Այս պանդեմիան ահազանգ է մարդկանց բնությանը ավելի ուշադիր լինելու համար:

ՀՀ հողային ռեսուրսները

Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկների շարքին: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: ՀՀ-ում գտնվող 2974.3 հազ հեկտար հողի միայն 46.8%-ն է հնարավոր օգտագործել արտադրության համար:

Հանրապետությունում գտնվող հողը շատ բազմազան է: Դա կախված է կլիմայական և ռելիեֆային պայմանների բազմազանությամբ: Հայաստանում կա շագանակագույն, սև, մարգագետնային, գետահովտային, գորշ, դարչնագույն և այլ տեսակի հողեր:

Հողը շատ կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության մեջ: Այն օգտագործվում է, որպես վարելահող, բազմամյա տնկարկ և մասամբ արոտավայր:

Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Ոռոգման հետևանքով նաև տեղի է ունենում ամենամեծ էկոլոգիական հետևանքը՝ աղակալումը, որը հողերը դուրս է հանում գյուղատնտեսական շրջանառությունից:

Հողերի կորստի հիմնական պատճառներից են՝ չափից ավելի ոռոգումը, գերարածեցումը, ջրամբարների կառուցումը, էրոզիան և այլն:

ՀՀ հողային ռեսուրսները պահպանելու համար կատարվում են հողեբարելավումներ: Հողեբարելավվման տեսակներ են՝ քարամաքրումը, աղազերծումը, պարարտացումը, չորացումը, հողերի ոռոգումը: Էրոզիայի դեմ պայքարի եղանակներ են՝ պատնեշների կառուցումը, անտառապատումը, ձորակների քարալցումը, լանջերի դարավանդումը և լանջերի լայնակի հերկումը:

ՀՀ անտառները

ՀՀ անտառածածակը գտնվում է ոչ վատ վիճակում, սակայն չհետևելու դեպքում դա կարող է փոխվել: ՀՀ անտառածածկը կազմում է ՀՀ տարածքի 8%-ը: Ամենանտառապատ մարզը համարվում է Տավուշը, որտեղ գտնվում է անտառային տարածքների մոտ 34%-ը:

ՀՀ անտառածածկի առանձնահատկությունը բազմազանությունն է: Հանրապետության տարածքում հանդիպում են 118 ցեղի և 54 ընտանիքի պատկանող 323 տեսակի ծառեր և թփեր: Հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին և սոճին:

Հայաստանի անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և առողջապահական նշանակություն, բացի այդ հսկայական է նրանց միջավայրաստեղծ դերը, քանի որ ապրելու միջավայր են հանդիսանում մի շարք բույսերի ու կենդանիների համար: ՀՀ անտառներում ապրում են գորշ արջը, վարազը, հովազը, անտառակատուն, անտառամուկը, աքիսը, պարսկական սկյուռը և այլն: Նաև տարածված են թռչունները:

Շրջափակման ժամանակ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների բացակայության պատճառով կատարվել են զանգվածային անտառահատումներ: Հատկապես մեծ վնաս են կրել Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերի անտառները: Այդ ժամանակահատվածում հատվել է շուրջ 1.5 մլն ծառ:

Անտառային կորուստները մասնակիորեն վերականգնվել են ի հաշիվ վերջին տարիներին իրակակացվող անտառատնկումների:

Անտառները պահպանելու համար ստեղծվել են արգելոցներ: Այդ արգելոցներից են Խոսրովի արգելոցը, Շիկահողի արգելոցը, Էրեբունու արգելոցը և այլն: Արգելոցներում պահպանվում են բազում բուսատեսակներ և կենդանատեսակներ:

Եթե իրավիճակը չհետևվի ՀՀ անտառների հեռանկարը կարող է շատ վատը լինել:

ՀՀ էներգետիկան

ՀՀ-ի համար Էներգետիկ համակագը ունի որոշիչ և անփոխարինելի դեր: Առանց Էներգետիկ համակարգի տնտեսությունը չի աշխատի: Ծառայություններ մատուցելու, գործարանների աշխատելու համար էներգիա է պետք: Էներգետիկ համակարգը նաև մեծ դեր ունի գյուղատնտեսության մեջ:

ՀՀ-ում էներգիան ստանում են հիդրոէլեկտրոկայաններից, ատոմակայանից, ջերմաէլեկտրականներից, նաև էներգիա է ստացվում արևային էլեկտրոկայաններից և հողմակայաններից: Գարնանը հիմնականում աշխատում են հիդրոէլեկտրոկայանները, իսկ ամռանը ջերմաէլեկտրոկայանները և արևային էլեկտրոկայանները: Ատոմային էլեկտրոկայանի աշխատանքը կախված է պահանջից:

Հիդրոէլեկտրոկայանները խախտում են գետերի բնականոն հունը և մեծ հիդրոէլեկտրոկայանների աշխատանքի համար հարկավոր են մեծ տարածքներ: Ատոմակայանը էկոլգիապես մաքուր էներգիայի ստացման ձև է, նրանց միակ խնդիրը այն է, որ կա պայթյունի վտանգ: Բնությունը ամենաշատը աղտոտում են ջերմոէլեկտրոկայանները, օդ արտանետելով վնասակար նյութեր:

Էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես մաքուր ձևերից են արևային էներգիան և հողմաէլեկտրոկայանները: Ապագայում բոլոր շենքերի կտուրներին կլինեն արևային հարթակներ: Հայաստանը քամոտ երկիր է, և հողմաէլեկտրոկայանները նույնպես կբերեն մեծ օգուտ: Կունենանք նոր ավելի անվտանգ ատոմակայան: Մարդիկ գազի փոխարեն կօգտագործեն էլեկտրոէներգիա: Հնարավոր է, որ ապագայում նաև ստեղծվի մի նոր էլեկտրաէներգիա ստանալու միջոց, որը օրինակ կարող է կախված լինել ջրածնից: Դա կլինի էկոլոգիապես մաքուր, քանի որ ջրածինը վառելուց առաջանում է ջուր:

Ամեն մի մարդ կարող է հսկայական քանակի էլեկտրաէներգիա խնայել: Պետք է անջատել բոլոր ոչ պիտանի լույսերը, եթե տունը ջեռուցվում է էլեկտրականությամբ հնարավորինս ջերմամեկուսացնել պատուհանները, պատերը, օգտագործել քիչ էներգիա ծախսող սարքեր: Գործարանները պետք է օգտագործեն նոր տեխնոլոգիաներ, փորձեն հնարավորինս շատ աշխատել բնական լույսի տակ: Էլեկտրաէներգիայի խնայողության մեջ նաև մեծ դեր է խաղում էլեկտրաէներգիայի փոխանցումը: Կարելի է քչացնել կորուստը, այնտեղ ևս նոր տեխնոլոգիաներ օգտագործելով:

Միշտ պետք է մտածել էլեկտրաէներգիայի խնայողության մասին և օգտագործել այնքան ինչքան պետք է: Եթե բոլոր մարդիկ գոնե մի քիչ մտածեն դրա մասին միլիոնավոր կիլովատտ էլեկտրաէներգիա կտնտեսվի:

Ծովային քարադր

kentish_plover_charadrius_alexandrinus2c_indiaԾովային քարադրը քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որպես “Խոցելի”:

Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում: Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի երկրորդ տասնօրյակի վերջին է։ Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում։ Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ։

Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը: Հայաստանում բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում: Պոպուլյացիան կազմված է, հավանաբար, 30–40 զույգերից:

Վտանգման հիմնական գործոնները փոքր թվաքանակը, բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում, անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները չեն իրականացվում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել Արարատի մարզի հայտնի բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

Գնարբուկ վորոնովի

unnamedԳնարբուկ վորոնովին գնարբուկազգիներին պատկանող հազվագյուտ տեսակ է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, որպես “Վտանգված”:

Ծաղկաբույսը ունի 5–8 սմ բարձրության: Ծաղկասլաքը զարգացած չէ: Ծաղիկները մանուշակագույն են, 2,5–3 սմ տրամագծով: Վորոնովի գնարբուկը հանդիպում է միայն վայրի վիճակում, սակայն մեծ հեռանկար ունի որպես վաղ ժամկետում ծաղկող դեկորատիվ ծաղկային կուլտուրա։

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800–1500 մ բարձրությունների վրա, անտառներում: Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս–հունիսին:

Հայաստանում հանդիպում է ներքին և միջին լեռնային գոտիներում, Զանգեզուրի անտառներում: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Ծաղկատեսակի բազմացմանը սահմանափակող գործոններն են սահմանափակ տարածման և բնակության շրջաններն, աճելավայրերի կորուստն կամ դեգրադացիան՝ անտառտնտեսական գործունեության, ճանապարհաշինության հետևանքով:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Հայկական մուֆլոն

05c2eb034bfb1fed2b17b67762269f8dՀայկական մուֆլոնը սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, որպես “Վտանգված”:

Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ: Արուները օժտված են խոշոր շրջանաձև եղջյուրներով։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մուֆլնոի մազածածկը բաց շագանակագույն է, կոպիտ և կարճ: Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ապրում են 12-14 տարի։

Հայկական մուֆլոնը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում` մինչև Ուրմիա լիճը: Ապրում է լեռնային չոր տափաստաններում, չորասեր բուսականության առկայությամբ, ենթալպիան և ալպիական մարգագետիններում։  ուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը՝ դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ:

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250–300 առանձնյակները: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում:

Հայկական մուֆլոնի վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

Մուֆլոնը պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է նրա արեալի սահմաններում նոր ստեղծված պահպանվող տարածքների զարգացման աշխատանքներին:

Կանաչ մեղվակեր

Merops_persicusԿանաչ մեղվակերը մեղվակերների ընտանիքին պատկանող թռչուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որպես “Խոցելի”:

Թռչնի մարմնի երկարությունը 27-31 սմ է, փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար։ Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Կանաչ մեղվակերը բնակվում է կիսաանապատային դարափնյաներում կամ բլրոտ տեղամասերում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։  Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է: Միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծական տնտեսությունների տարածքում։

Հազվագյուտ են բնադրվում, բայց բնադրվելուց փորում են 0,3–0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5–6 ձու և թուխսը տևում է մոտ 20 օր:

Հիմնական սննունդը բաղկացած է մեղուներից և քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից: Այս թռչնատեսակի պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում։

Անտառահատման խնդիրը Հայաստանում

1Արդի կարևորագույն բնապահպանական հիմնախնդիրներից է անտառահատումը: Հայաստանի նման լեռնային երկրի համար անտառը լուրջ կլիմայակարգավորիչ և հողմապաշտպան դեր է խաղում: Ցավոք, մեր երկիրն այսօր դասվում է սակավանտառ երկրների շարքին:

Հայաստանում այս խնդիրն առաջացավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դարձավ ներկայումս ծառացած բնապահպանական հիմնահարցերից մեկը: Այդ շրջանում իրականացվում էին ահռելի մասշտաբների հասնող անտառահատումներ, ինչը պայմանավորված էր վառելիքի սղությամբ: Մեր օրերում ևս շարունակվում են անտառահատումները, մասնավորապես մեծ վնաս են հասցնում ապօրինի և արգելված գոտիներում իրականացվող հատումները: Այս ամենը հանգեցնում է ոչ միայն էկոլոգիական մեծ վնասների, այլև անտառային դեգրադացիայի (անապատացման): Արդյունքում կրճատելով կենսաբազմազանությունը:

Ներկայումս արդեն աշխարհի անտառների ավելի քան 50%-ը ոչնչացվել է՝ հիմնականում գյուղատնտեսության համար տարածք ստեղծելու, վառելափայտ ստանալու և կոմերցիոն անտառահատումների հետևանքով: Անատառահատումների տարեկան ծավալը անբողջ աշխարհում գերազանցում է 3.5 մլրդ մ–ը: Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի հաշվարկների՝ երկրագնդի վրա յուրաքանչյուր տարի 20 մլն հա անտառածածկ տարածք անտառազրկվում կամ քայքայվում են:

Անտառազրկման պատճառները կարող են լինել փայտամշակությունն և թղթի արտադրությունը, վառելափայտ ստանալու և գյուղատնտեսական նպատակներով, կառուցապատման ծրագրերը, քաղաքաշինությունը, ծխախոտի մշակումը:

Անտառապատ տարածությունների կրճատման հետևանքները բերում են մթնոլորտում COքանակի ավելացման և Oքանակի նվազմանը, կլիմայի տաքացմանը, հողերի էրոզիայի ուժեղացման, երաշտների հաճախականության մեծացմանը, անապատացմանը, ջրային հոսքի ուժեղացման, ջերմոցային էֆֆեկտի, ջրհեղեղների քանակի ավելացմանը:

Բացի այդ ծառերն ու ջուրը ներառված են ջրային ցիկլում, իսկ նրանց բացակայությունը կհանգեցնի կլիմայի չորացմանը, որովհետև ջուրը չի գոլոշիանա և չի վերադարձվի միջավայր։

Ողջ աշխարհում անտառածածկից ազատված 800 մլն հա ից 300 մլն հաը՝ մեկ երրորդից ավելինբաժին է ընկնում զարգացած երկրներինՆերկայումս այդ երկրները ավելի խնայողաբար են օգտագործվում անտառային պաշարները՝ միաժամանակ մեծ միջոցներ ներդնելով դրանց վերականգնմանը: Հիմա ավելի ուշադրության են արժանի զարգացող երկրների անտառազրկման խնդիրը, քանի որ այդ երկրներում անտառային ռեսուրսները 20-րդ են հասել ավելի լավ վիճակում և այժմ գերշահագործվում են:

Անտառաշահագործումը կարգավորելու և ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով երկրնրի մեծ մասում, այդ թվում ՀՀ-ում, անտառները բաժանվում են 3 խմբի:

Առաջին խմբին են պատկանում ամենից ավելի արժեքվոր անտառները: Դրանք այն անտառներն են, որոնց համար գլխավորը համարվում է էկոլոգիական և միջավայրաստեղծ դերը: Դրանք պահպանվում ու ընդարձակվում են հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգենիկ, առողջապահական դերի համար:

Այդ անտառների արդյունաբերական հատումները արգելված են: Կատարվում է միայն սանիտարական հատում, որի նպատակն է անտառը մաքրել ծերացած, չորացած և հիվանդ ծառերից և դրանով իսկ նպաստել անտառի ինքնավերկանգնմանը:

Երկրորդ խմբին են պատկանում բնակչության և տրանսպորտային ցանցի բարձր խտություն ունեցող շրջանները, ինչպես նաև հումքային ռեսուրսներով աղքատ անտառները, որոնց համար գլխավորը միջավայրպաշտպան դերն է: Այդ խմբի անտառների արդյունագործական շահագործումը սահմանափակ է և կատարվում է հատուկ հսկողության ներքո: Անտառային ռեսուրսների մյուս տեսակների՝ որսի կենդանիների, սնկերի, հատպտուղների, կերաբույսերի, դեղաբույսերի և մյուսների օգտագործումը թույլատրվում է:

Երրորդ խմբի մեջ մտնում են անտառաշատ շրջանների այն անտառային զանգվածները, որոնց արտադրական արժեքը բարձր է, իսկ շահագործումը մեծ վնաս չի հասցնում անտառի միջավայրաստեղ և էկոլոգիական ֆունկցիաներին: Այդ անտառներին բաժին է ընկնում աշխարհում կատարվող անտառահատումների հիմնական մասը:

Հայաստանի անտառների շատ քիչ մասն է այսօր մնացել: Որոշ ընկերություններ, բիզնեսի համար, անտառները հատում են շինափայտ ստանալու նպատակով, չնայած նրան, որ մեր երկրում արդյունաբերական նպատակներով անտառի հատումն արգելված է: Օրենքից խուսափելու և աչքի չընկնելու համար անտառի եզրերը, արտաքինից տեսանելի մասը թողնում են, իսկ ներսում արդեն հատում:

Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող, մոտ 1300 հեկտար մակերեսի վրա տարածվող բնական անտառում նույնպես ապօրինի հատումներ են կատարվել: Հիմա անտառում կա պղնձամոլիբդենային հանքավայր, որի բացման համար կտրվել է մոտ 600 հեկտար տարածք՝ անտառի գրեթե կեսը:

Անտառում գտնվող բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից մեկն է Թեղուտում գտնվող հազվագյուտ ընկուզենին, որը կրճատվող ծառատեսակ է: Բացի ընկուզենուց, Թեղուտի անտառում կան դարձյալ նույն գրքում գրանցված Տրաուտվետերի թխկին և կովկասյան խուրման:

Մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում ոչ միայն կրճատվել են Հայաստանի անտառների տարածքները, այլև դա հանգեցրել է ծառատեսակների կառուցվածքային փոփոխության: Այսպես, նվազում են այնպիսի օգտակար ծառատեսակները, ինչպիսիք են հաճարենին, կաղնին, սոճին և հացենին, իսկ դրանց տեղը հայտնվում են պակաս օգտակար տարատեսակները /օրինակ ֆենխելները/:

ՄԱԿ-ի մեկ այլ հետազոտության համաձայն, Հայաստանի 24.353 քառ. կմ տարածքը, որը կազմում է ողջ տարածքի 81.9%-ը, (չհաշված Սևանա լճի ու ջրամբարների տարածքը) ենթակա է տարբեր մակարդակների անապատացման: Անապատացման խիստ մեծ վտանգ սպառնում է երկրի 26.8%-ին, իսկ անապատացման ավելի մեղմ, բայց, այնուամենայնիվ, հնարավոր վտանգ սպառնում է պետության տարածքի 8.8%-ին:

Համաձայն պաշտոնական տվյալների` Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 334.100 հա, այսինքն՝ ՀՀ ամբողջ տարածքի 11-12%: Սակայն անհրաժեշտ է նշել, որ այս տվյալները գրանցվել էին դեռևս 1992թ-ին:  Միևնույն ժամանակ վերը նշված հետազոտությունների համաձայն` այսօր  անտառածածկ տարածքները կազմում են 7%:

Անհրաժեշտ է լուրջ հսկողություն սահմանել ողջ անտառածածկ տարածքներում, ինչպես նաև բարձրացնել տուգանքի արժեքը յուրաքանչյուր կտրված ծառի դիմաց այնքանով, որքանով այլևս նման բիզնեսով զբաղվելը ձեռնտու չի լինի: Այս դեպքում հնարավոր կլինի խոսել արդեն ոչ թե անտառահատումներից, այլև անտառների վերականգնումից:

Անտառները կորցնելով՝ մենք անդառնալի վնաս ենք հասցնում մեր էկոհամակարգին, որը վերականգնելը, եթե ոչ անհնարին, ապա բավական բարդ խնդիր է:

Աղբյուրները՝

https://emanuelagjoyan.blogspot.com/2012/11/blog-post_19.html

Անտառահատումն ու դրա բացասական կողմերը

https://econews.am/?p=8185

https://www.ecolur.org/hy/news/forest/–/1522/

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%BF_(%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC)

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%BF_(%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80)

Սննդամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա

food-additiveՄարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները:

Նիտրատների հիմանական աղբյուրը NO3  պարունակող պարարտանյութերն են: Նրանց կուտակումը բույսերի արմատներում, բանջարեղենում, ջրում սովորաբար կախված է պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառման հետ: Նիտրատները համարյա թունավոր չեն, սակայն ընկնելով մարդու օրգանիզմ, բակտերիաների ազդեցությամբ վերածվում են նիտրիտների (NO2), որը կարող ստամոքսում վերածվել շատ թունավոր նյութի: Այդպիսի  նյութերի կուտակումը արյան մեջ մարդու տարբեր օրգաններում  առաջացնում է թթվածնային քաղց: Նիտրիտները հատկապես վտանգավոր են փոքր երեխաների համար, այն կարող է հանգեցնել ցիանոզ կամ կապտախտություն կոչվող հիվանդության, որը կարող է համգեցնել մահվան: Continue reading “Սննդամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա”