Մեր ընտանիքը (թութակները նույնպես) այս անգամ անցկացրեց ամառային հանգիստը Վանաձորում: Մենք մնում էինք <<Թեժ Լեռ>> հյուրանոցում:Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր: Այնտեղ կար մեծ անտառ,գետ,գեղեցիկ ծաղիկներ և շատ սիրուն թռչուններ:Հյուրանոցում կար լողավազան, սրճարան, բատուտ և խաղաjin կենտրոն(Play Station): Մենք այնտեղ մնացինք չորս օր: Առաջին երկու օրը շատ լավ անցավ :Մենք ամեն առավոտ մտնում էինք լողավազան, հետո գնում էինք խաղային կենտրոնով (Play Station) էինք խաղում և այլն:Երկրորդ գիշերը մեզ մոտ պետք է խարույկ վառեինք և կիթառ լսեինք, բայց հեղեղ անձրևի պատճառով չկարողացանք: Մենք բոլորով տեղափոխվեցինք սրճարան և հանկած, երբ սկսվեց համերգը, հոսանքը անջատվեց, բայց կես ժամ հեո նորից եկավ: Այդ հեղեղ անձրևը պոկել գցել էր բոլոր հոսանքի սյուները և այդ, իսկ պատճառով մենք հոսանք չունեցանք և ցուրտ եղանակի պատճառով չկարողացանք դուրս գալ համարից երկու օր:Մենակ մեր վերջին, չորրորդ գիշերը եղանակը մի քիչ ուղղվեց և մենք վառեցին հսկա խարույկը:Բացի այդ ես ունեցա երկու նոր ընկերներ Դավիթը և Ալլան: Դավիթը Երևանից էր և իմ տարիքի, իսկ Ալլան Արտաշատից և ինձնից մի քիչ փոքր:Դավիթը այդտեղ մնացել էր կես ամիս, իհարկե զարմանալի է, բայց դա ճիշտ է, նրան գնացին մեզնից մեկ օր շուտ: Ալլան եկել էր մեր հետ և մեր հետ էլ գնաց: Ես նաև ազատ ժամերին զբաղվում էի մողես բռնելով, այդ գործը ես շատ էի սիրում փոքր ժամանակ և հիմա էլ եմ սիրում: Հենց առաջին օրը ես մի մողեսի պոչ բռնեցի (ես ուզում էի հենց մողեսին բռնեի բայց իմ քույրիկ Սաթինեն վախեցավ և այդ իսկ պատճառով ես բռնեցի միայն պոչը ): Եվ այդպես “հետաքրքիր” անցավ իմ հանգիսը Վանաձորում: