Ինչպիսին պետք է լինի սեբաստացին և ինչպիսի սեբաստացի եմ ես

Սեբաստացին պետք է լինի սպորտային

Մեր դպրոցում ամեն սովորող ընտրում է մարզաձև, որով կցանկանար զբաղվեր ֆիզկուլտուրայի դասընթացի ժամանակ: Մեր մարզաձևերը շատ զանազան են ունենք՝ հրաձգություն,նետաձգություն,տրիատլոն,հնգամարտ,վոլեյբոլ,բասկետբոլ,թենիս,գիմնաստիկա, սուսերամարտ և շուտով նաև կբացվի մեր ձիարշավարանը: Այս տարի ես ընտրել եմ հնգամարտը: Հնգաարտի մեջ մտնում է հրաձգություն,սուսերամարտ,նետաձգություն,լող և ձիարշավ:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ճամփորդող

Մեր դպրոցը կազմակերպում է բազմազան ճամփորդություններ, որոնց ամեն սեբաստացի պետք է մասնակցի: Կազմակերպվում են օրով ճանփորդություններ, տարբեր արշավներներ, ուսումնական ճանփորդություններ և այլն: Ես շատ եմ սիրում գնալ տարբեր արշավների: Իմ վերջին արշավը եղել է դեպի Մայրավանք: Ասեմ ձեզ դա իմ առաջին իսկական արշավն էր: Մյուս արշավներին ես ուղղակի բլուրներ եմ բարձացել, իսկ Մայրավանքը լռիվ ուրիշ էր: Սկզբից մենք մեկ ու կես ժամ բարձրանում էինք ժայռ, հետո հինգ սարի վրայով անտառներով ցեխերի մեջով հասանք Մայրավանք: Բոլորս սառչել էին ձյուն էր տեղում, մեծ մասը ցեխոտվել էր, բայց շատ հավես էր:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի արկած փնտրող

Հենց այսօր առավոտյան տիար Բլեյանը ասաց, որ սեբաստացին պետք է լինի արկած փնտրող: Հիշում եմ երբ ես փոքր էի, իմ դասընկերների հետ դպրոցում գանձեր էինք մա գալիս: Տարբեր ճանապարհներ էին գտնում: Հիշում եմ մի անգամ էլ մենք էին գանձեր պահել: Ճիշտ է մի գանձեր չէին: Այնտեղ պահել էին բամբակ, անձեռնոցիկ, հարյուր դրամ և մի քանի ուլունք: Իսկ հետո մոռացանք, որտեղ էինք պահել և այդպես էլ մնաց, տեսնես մինչև հիմա այտեղ է:Հիմա էլ ենք գանձեր փնտրում: Հիշում եմ երբ սկսեցի ուսումնասիրել Հին Եգիպտոսը, իմ ընկեր Ալենի հետ, որոշեցինք ֆիլմ նկարել: Ֆիմում մենք տարբեր բաներ ենք ցանկանում գտնել մեր դպրոցում:

Ահա մեր ֆիլմը

Սերիա 1

Սերիա 2

Սերիա 3

Կադրից դուրս

Սեբաստացին պետք է լինի երաժշտասեր

Մեր դպրոցում կազմակերպվում են տարբեր համերգներ,մեդիաուրբաթներ և ընդհանուր պարապունքներ: Բոլոր սովորողները պետք է մասնակցեն նրանց:Ընդհանուր պարապմունքները անցկացվում են ամեն առավոտ, իսկ մեդիաուրբաթները ամեն շաբաթ: Նրանց ժամանակ մենք երգում ենք, պարում և ուրախանում: Նաև մենք ունենք երաժշտական թև, որտեղ սովորեցնում են կիթառ,դաշնամուր,ջութակ, կան նաև ուսուցչական,պատանեկան և մանկական երգչախմբեր:Ես հաճախում եմ կիթառի:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի ընթերցասեր

Մեր բոլոր դպրոցերը ունեն գրադարաններ և ամեն սովորող պետք է լինի ընթերցասեր: Պետք է կարդա շատ գրքեր: Ես շատ եմ սիրում կարդալ և ժամանակին նաև գրադարանի աղջիկ էի: Ամեն օր ես գնում եմ մեր գրադարան և կարդում եմ: Լինում է, որ դասերս եմ անում: Գրադարանը իմ ամենասիրելի տեղն է:

This slideshow requires JavaScript.

Սեբաստացին պետք է լինի խիզախ և ակտիվ

Սեբաստացին պետք է լինի խիզախ փորձի նոր բաներ: Ակտիվ լինի և մասնակցի ամեն ինչին: Ես չեմ վախում փորձել նոր բաներ և միշտ ակտիվ մասնակցում եմ ամեն ինչին: Նույնիսկ լինում է, որ ցանկանում եմ ամեն ինչին մասնակցել և դրա պատճառով ոչինչ չեմ հասցնում:

Եվ ամենակարևորը սեբաստացին պետք է լինի սեբաստացի..

 

Գրադարան news; Ո՞ւր է իմ պանիրը

20160523_133632.jpg• Երջանկության գրավականը Պանրի սեփական բաժին ունենալն է:
• Որքան կարևոր է մարդու համար իր Պանիրը, այնքան մեծ է կապվածությունը:
• Պանիրը պետք է հաճախակի հոտոտել, որպեսզի ժամանակին նկատեք, որ այն փոխում է իր որակները:
• Հաղթահարե’ք ձեր վախը, ով փոխվելու ունակ չէ՝ չի գոյատևի:
• Նոր Պանիր գտնելու հույս կա միայն նոր ուղղությամբ շարժվելու դեպքում:
• Որքան ավելի հստակ եք պատկերացնում նոր Պանիր ձեռք բերելու քաղցրությունը, այնքան ավելի վաղ կգտնեք այն:
• Ձեր նախկինում ունեցած հայացքները ձեզ չեն մոտեցնում նոր Պանրին:
• Որքան շուտ մոռանաք հին Պանրի մասին, այնքան ավելի վաղ կգտնեք նորը:
• Առավել խելամիտ է լաբիրինթոսում նոր Պանիր փնտրել, քան առանց Պանրի անգործության մատնվել:
• Գնացե՛ք Պանրի ետևից և հաճույք ստացեք ձեր կյանքում կատարվող փոփոխություններից…
Հաղորդումը տես այստեղ
Նկարահանող՝Լուսինե Նազարյան

Հարի Փոթթերը և մենք

Այսօր «Զանգակ» հրատարակչությունում տեղի ունեցավ փակ հանդիպում «Հարրի Փոթերի հետ»: Մեզ շատ ջերմ ընդունեցին,չէ որ մենք Սեբաստացի ենք: Ամեն մի երեխա մի հերոսի էր ներկայացնում: Շատ-շատ էին Հարրի Փոթերները և Հերմիոնաները: Ընդամենը կար մեկ Դրակո և մեկ Ջեննի:Բոլորը շատ գեղեցիկ էին և հետաքրքիր: Սրահում կային «Հարրի Փոթերի» գրքերը, որոնք ունեին նոր կազմ: Մեզ նկարահանեցին և հետո մեզ հետ զրուցեց հրատարակչության տնօրենը, «Հարրի Փոթերի» գրքի վրա աշխատած էլի շատ մարդիկ: Ինձանից և էլի մի քանի երեխաներից հարցազրույց վերցրեցին: Հարցերը շատ հետաքրքիր էին և ես նրանց ուրախությամբ պատասխանեցի: Ամենավերջում մեզ հյուրասիրեցին, կեքսերով և հյութերով: Կեքսերը ստացվել էին շատ համեղ և հետաքրքիր:Մթնոլորտը շատ հեքիաթային էր և իմ կարծիքով հունիսի մեկին ամեն ինչ ավելի հետաքրքրիր կազմակերպված կլինի, Խնկո Ապոր անվան գրադարանի բակում մեծ մրջոցառման ժամանակ:Անհամբեր սպասում եմ հետաքրքիր անակընկալների

Լուսնկարները` Ալեն Ավետիսյանի

Հարրի Փոթթեր. հրաշագործները հավաքը շնորհանդեսից առաջ