Դպրոց, ընտանիք և հասարակություն

Երեխայի հիմնական դաստիրիակությունը գալիս է ընտանիքից: Դա կարող է կախված լինել ընտանիքի ավանդույթներից, աշխարհագրական վայրից, կրոնից, նրանց սկզբունքներից: Սակայն, ծնողները չպետք է ստիպեն երեխային հետևել իրենց աշխարահայացքներին:

Դպրոցը նաև շատ մեծ ազդեցություն ունի երեխայի զարգացման վրա: Սովորողը ոչ միայն ակադեմիկ գիտելիքներ է ստանում ուսուցչից, այլ նաև սովորում է բաներ, որոնք պետք կգան հետագա կյանքում: Շփվելով դասարանցիների և ընկերնեի հետ, սովորողի մոտ կարող է փոխվել աշխարհայացքը և նա կարող է ձեռք բերել նոր բնավորության գծեր:

Հասարակությունը նույնպես կարող է փոխել մարդուն: Կան մարդիկ, ովքեր հետևելով հասարակությանը ձեռք են բերում և լավ և վատ սովորույթներ:

 

Հիմնադրամ

Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել, որոշ ծրագրերի իրականացմանը, որը գրվում է նրա կանոնադրույթունում: Հիմնադրամի օրինակ է Աննա Հակոբյանի կողմից ստեղծված “Իմ քայլը” հիմնադրամը, որը առաքելությունը ըստ իրենց կայքի սա է՝

“Մեր առաքելությունն է նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորն ունեն իրենց ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություններ։ “

“Ավրորա” մրցանակաբաշխությունը նույնպես հիմնադրամ է:

Հիմնադրամը իրավաբանական անձ է և ունի գույքը, որը հաշվառվում է հաշվեկշռում: Հիմնադրամը կարող է իր անունից անել առևտրային գործարքներ և դատարանում ներկայանալ, որպես պատասխանող և հայցվոր: Հիմնադրամը ունի գույք և պատասխանատու է այդ գույքով:

Հիմնադրամի սկզբնական միջոցները հիմնադրի ստեղծողի կողմից ներդրված միջոցներն են: Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

 

Պետական ոչ առևտրային կազմակերպություններ

Պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ ՊՈԱԿ-ը հանդիսանում է պետության կողմից պետական ծառայությունների մատուցումը բնակչությանը: ՊՈԱԿ-ների օրինակներ են մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները: Այս կազմակերպություների ֆինասավորումը կատարվում է բյուջեից:

Ամեն տարի յուրաքանչուր ՊՈԱԿ-ի համար տրվում է բյուջե (հաշվարկների վրա հիմնված), որը պետք է օգտագործվի ծառայությունները մատուցելու համար: Ծառայությունների մեջ մտնում են ՊՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձը, սոց. վճարումները, շենք, շինությունները պահպանությունը կամ վարձավճարը, նյութական և կոմունալ ծախսերը: Եթե տարվա ընթացքում ՊՈԱԿ-ը չի օգտագործում իրեն տրամադրած գումարը, այդ գումարը հետ է փոխանցվում բյուջե և իրենց մյուս տարի կատարվում է ծախսերի և եկամուտների վերահաշվարկ:

ՊՈԱԿ-ը իր անունից կարող է գույք գնել և իր հետ կապված հարցերում կարող է ներկայացնել պետական շահերը տարբեր կազմակերպություններում:

ՊՈԱԿ-ին թույալտրվում է, որոշ դեպքերում կատարել առևտրական գործունեություն, բայց ոչ շահույթ հետապնդող, իր ընթացիկ գործունեության ծախսերը փակելու համար: Այդ դեպքում, այդ գործունեության տեսակները հարկվում են, ինչպես առևտրային կազմակերպության գործարկները:

ՊՈԱԿ-ի գլխավոր իմաստը հասարկությանը ծառայություներ մատուցելն է:

Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջները խախտողին սպասվող պատիժը

Հիմա բոլոր մարդիկ հաշվվում են ինքնամեկուսացված: Դուրս կարող են գալ այն մարդիկ ովքեր աշխատում են պարետի որոշմամբ թույլատրված կազմակերպություններում, անհրաժեշտ պարենային մթերք գնելու, դեղատներ կամ բժշկական հաստատություններ գնալու համար, և իրենց տարեց բարեկամներին օգնելու համար: Դուրս գալուց պետք է ձեր հետ ունենք անձը հաստատող փաստաթուղթ և ձևաթուղթ, որտեղ պետք է նշված լինի դուրս գալացողի անուն, ազգանունը, դուրս գալու վայրը, գնալու վայրը, դուրս գալու ժամանակը, վերադառնալու սպասվող ժամանակը և դուրս գալու պատճառը: Չենթարկվելու համար ոստիկանության աշխատողների կողմից հատուցվող է վարչական վարույթ:

Բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են արտասհամանից պետք է մեկուսանան 14 օրով: Եթե մարդու մոտ հայտնաբերվել է վարակը, նրա շրջապատը պետք է ինքնամեկուսանա: Այն մարդիկ ովքեր խախտում են մեկուսացումը ենթարկվում են քրեական պատասխանատվության և վարչական տուգանքի:

Իմ կարծիքով բոլոր կատարված գործողությունները անհրաժեշտ են, որովհետև հիմա պետք է արվի ամեն ինչ վարակի տարածումը կանգնեցնելու համար: Հակառակ դեպքում պետական բոլոր ռեսուրսները և հնարավորությունները բավական չեն լինի մեծ քանակի վարակվածներին բուժելու համար և վարակվածների քանակի բարձրացման դեպքում կարող են լինել կատաստրոֆիկ հետևանքներ բնակչության ու պետության անվտանգության համար:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը

Արտակարգ դրության ընթացքում սահմանափակվում են ԶԼՄ-ների գործողությունները: Նրանք չեն կարող հրատարակել պարետատան տված ինֆորմացիան հակասող ինֆորմացիա, նույնը վերաբերվում է սոցիալական ցանցերում տեղադրված ինֆորմացիային: Բոլոր այն նյութերը, որտեղ կան պարետատան ինֆորմացիայի հետ հակասություններ պետք է հանվեն:

Հայաստան թույլատրվում է մուտք գործել միայն ՀՀ քաղաքացիներին և դիվանագիտական հաստատությունների աշխատողներին ու նրանց ընտանիքներին: Բոլոր մուտք գործածները պետք է մեկուսացվեն 14 օրով: Դուրս գալ հնարավոր է օդային ճանապարհով և այն երկրներ, որտեղ մուքտը թույլատրված է:

Մարտի 24-ից պետք է դադարեցնեն գործունեությունը բնակչության կենսապահովության և առողջության հետ կապ չունեցող կազմակերպությունները: Ցանկը կարելի է գտնել պարետի որոշման մեջ:

Աշխատող ձեռնարկությունները պետք է կատարեն բոլոր պարետի և առողջապահության նախարարի ցուցումով պաշտպանական միջոցառումները, իրենց աշխատողների անվտանգությունը և վարակից զերծ մնալը ապահովելու համար: Այսինքն՝ աշխատատեղերի հեռավորությունը ապահովել ըստ պարետի ցուցումի, ապահովել աշխատողներին դիմակներով, ձեռնոցներով, ախտահանել երկու ժամը մեկ կամ ավելի շուտ աշխատատեղը, աշխատասենյակը և բացատրել պաշտպանական միջոցների օգտագործելու ձևը:

Հիմա բոլոր մարդիկ հաշվվում են ինքնամեկուսացված: Դուրս կարող են գալ այն մարդիկ ովքեր աշխատում են պարետի որոշմամբ թույլատրված կազմակերպություններում, անհրաժեշտ պարենային մթերք գնելու, դեղատներ կամ բժշկական հաստատություններ գնալու համար, և իրենց տարեց բարեկամներին օգնելու համար: Դուրս գալուց պետք է ձեր հետ ունենք անձը հաստատող փաստաթուղթ և ձևաթուղթ, որտեղ պետք է նշված լինի դուրս գալացողի անուն, ազգանունը, դուրս գալու վայրը, գնալու վայրը, դուրս գալու ժամանակը, վերադառնալու սպասվող ժամանակը և դուրս գալու պատճառը: Չենթարկվելու համար ոստիկանության աշխատողների կողմից հատուցվող է վարչական վարույթ:

Հասարակական տրանսպորտային միջոցները կարող են տեղափոխել տվյալ տրանսպորտի համար նախատեսված ուղևորների քանակը: Իսկ անձնական մեքենաներում կարող են տեղափոխվել երկու հոգի, նեռարյալ վարորդը:

Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն

Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ Երևանի ավագանին և քաղաքապետը: Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը ավագանին է: Այն կազմված է 65 անդամից և ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարի ժամկետով, ավագանու կողմից:

Երևանը բաժանվում է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն: Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Վարչական շրջանի ղեկավարին նշանակում և նրա լիազորություւնները դադարեցնում է քաղաքապետը: Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: 

Արդյո՞ք շումերները եկել են Հայակական լեռնաշխարհից

downloadՄ.թ.ա. 5-րդ հազարամյակի երկրորդ կեսին Հարավային Միջագետքում հայտնվում են շումերները’ ժողովուրդ, որն ավելի ուշ շրջանի գրավոր աղբյուրներում իրեն անվանում է «սևագլուխներ» (շումերերեն’ «սանգ-նգիգա», աքքադերեն’ «ցալմատ-կակկադի»):

Շումերը հնագույն քաղաքակրթություն է, որը գոյատևել է մինչեւ մ.թ.ա. III հազարամյակի վերջը հարավային Միջագետքում՝ որտեղ Տիգրիս ու Եփրատ գետերը լցվում են Պարսկական ծոց: 1000 տարի շումերները գերիշխում էին Մերձավոր Արեւելքում: Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կիէնգիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին , Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ(շում. մեծ մարդ)։ Continue reading “Արդյո՞ք շումերները եկել են Հայակական լեռնաշխարհից”

Դատական համակարգ

  1. Ի՞նչ է դատական իշխանությունը:
    Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:
  2. Ի՞նչ է դատական համակարգը, և ինչպիսի՞ն է դրա կառույցը Հայաստանում:
    Դատական համակարգը միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված պետության բոլոր դատարանների ամբողջությունն է:
  3. Ի՞նչ են ընդհանուր իրավասության դատարանները, և որո՞նք են դրա օղակները:
    Ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ դատարանների ամբողջության մի մասն է: Այն բաժանվում է երեք օղակների՝ առաջին, վերաքննիչ, վճռաբեկ:
  4. Ի՞նչ է Սահմանադական դատարանը:
    Սահմանադրական դատարանը ՀՀ դատարանների ամբողջության մի մասն է: Նրա առաքելությունն է սահմանադրական արդարադատության իրականացումն:
  5. Ի՞նչ է սահմանադրական վերահսկողությունը:
    Սահմանադրական վերահսկողությունը Սահմանդարական դատարանի հիմնական լիազորությունն է:
  6. Ի՞նչ դեր ունի Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության գործում:
    Եթե տեղի է ունեցել մարդու սահմանադրական որևէ իրավունքի կամ ազատության խախտում, և օգտագործելով դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ մարդը չի կարողացել վերականգնել իր խախտված իրավունքը, ապա նա կարող է դիմել Սահմանադրական դատարան:
  7. Ո՞ր դեպքերում է Սահմանադրական դատարանը տալիս եզրակացություններ:
    Որոշակի դեպքերում համապատասխան դիմումի առկայությամբ Սահմանադրական դատարանը տալիս է եզրակաություններ: Այդ դեպքերն են՝
  • հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին՝ Ազգային ժողովի դիմումով:
  • հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին՝ կառավաության դիմումով:
  • համայնքի ղեկավաին պաշտոնանկ անելու հիմքերի մասին՝ կառավարության դիմումով:
  • Սահմանադրական դատարանի անդամի լիազորություննեը դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ: Այս հարցով դատարան կարող են դիմել հանրապետության նախագահը, Ազգային ժողովը:

Իրավունք ստուգողական աշխատանք

Երբ և որտեղ է ձևավորվել առաջին իրավական համակարգը: Պատասխանը հիմնավորել:

Առաջին իրավական համակարգը ձևավորվել և կիրառվել է Հին Եգիպտական թագավորությունում մ.թ.ա 2375-2345 թվականներին: Մաատը հին եգիպտական հավասարակշռության, կարգի, իրավունքի և արդարության աստվածուհին էր: Նա ներկայացնում էր բարոյական և էթիկական սկզբունքները, որ ամեն եգիպտոսի քաղաքացի պետք է հետևեր իր ամենօրյա կյանքում: Ամենավաղ պահպանված գրառումները, որոնք ցույց են տալիս, որ Մաատը բնության և հասարակության նորմն էր, արձանագրվել են Ունասի բուրգերի տեքստերում մ.թ.ա 2375-2345 թվականներին:

Սահմանել իրավական համակարգի հինգ կարևորագույն հասկացությունները:

Իրավունքը հասարակական հարաբերությունները կառավարող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որին հատուկ են պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը:

Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է, որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:

Նորմատիվ իրավական ակտը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաստեղծման արդյունքում կամ հանրաքվեի միջոցով ընդունված պաշտոնական փաստաթուղթ է, որը բովանդակում է իրավունքի նորմեր:

Օրենքը խորհրրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, ո կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը:

Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ պատիժը պետք է լինի մարդասիրական:

Իմ կարծիքով պատիժը չպետք է լինի մարդասիրական: Այդ արարքը անելով դու խախտում ես բազում մարդկանց իրավունքները: Եվ քո իրավունքը վերջանում է այնտեղ որտեղ սկսում է ուրիշինը:

Հիմնավորել Սահմանդրություն ունենալու անհրաժեշտությունը:

Սահմանադրությունը անհրաժեշտ է, որովհետև այն որոշում է քաղաքացիների հարաբերությունները, դնում է սկզբունքները և ուղեցույցները տարբեր կրոնական խմբերի խաղաղ ապրելու համար: Նշում է թե ինչպես պետք է կառավարությունը ընտրվի, և ով ունի կարևոր ընտրություններ կատարելու ուժը: Այնտեղ գրված է քաղաքացիների իրավունքները: Սահմանադրությունը օգնում է ստեղծել ավելի լավ քաղաքակրթություն:

Ի՞նչ է իրավական համակարգը:

Իրավական համակարգը պետության հիմնական իրավական երևույթներն ամբողջացնող համակարգ է։

Օվերտոնի պատուհան: Կանանց իրավունքները

Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնը մշակել է մի տեխնոլոգիա, որով հնարավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը ցանկացած երևույթի նկատմամբ, որը նախկինում համարվել է անընդունելի: Այս տեխնոլոգիան ստացել է <<Oվերտոնի պատուհան>> անվանումը:

Պատուհանը <<ամենաանհնարին և անհավատալի>> գաղափարը, որը լրիվ խորթ, անընդունելի է հասարակության կողմից և հակասում է հասարական ընդունված բարքերին, վերափոխում է այն որպես <<անհրաժեշտ քաղաքականության>>, լայնորեն քննարկված, մարդկային զանգվածների կողմից ընդունված և ի վերջո օրենքի ուժ ստացած փաստի: Այն բաղկացած է վեց փուլից՝ անհավատալի, արմատական, ընդունելի, ողջամիտ, միօրինակ, և գործող նորմ:

Իմ կարծիքով հենց այս տեխնոլոգիայի շնորհիվ է, որ կանայք ստացել են իրավունքներ:

20-րդ դար մենք մտանք այն գաղափարով, որ կանանց միակ տեղը դա տունն է: Նրանց միակ պարտականությունը տնային աշխատանքներ կատարելն էր, երեխաներ ունենալը և նրանց դաստիարակելը:

Հետո ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք, որ կանայք և տղամարդիկ հավասար են, կնոջ իրավունքների գաղափարը մտավ հասարակության մեջ: Սկզբից, իհարկե հասարակությունը դա չէր ընդունում: Կառավարությունը սկսեց կանանց որոշ բնագավառներում պաշտոններ տալ, օրինակ՝ պատգամավորներ, գործկոմի քարտուղարներ, գործարանների տնօրեններ:

Այսպիսով, մարդիկ աստիճանաբար սկսեցին ընդունել այդ գաղափարը: Նրանց համար արդեն նորմալ էր տեսնել կանանց զանազան պաշտոններում և կանայք սկսեցին ստանալ բարձրագույն կրթություն:

ԽՍՀՄ-ի փլուզումի և Հայաստանի անկախացումից հետո կանանց դերը տնտեսության և քաղաքականության մեջ զգալի վերելք ապրեց: Շատ մանր ձեռնարկություններ, ասենք թե առևտրի, սպասարկման, տուրիզմի ոոլորտներում ստեղծում և ղեկավարում էին կանայք: Ավելի շատ աշխատատեղեր հայտնվեցին կանանց քան տղամարդկանց համար, հատկապես սպասարկման ոլորտում: Մեծ թվով կանայք ընդունվեցին խորհրդարան տարբեր կուսակցություններից:

Եվ վերջերս էլ ՀՀ նոր ընդունված սահմանադրությամբ սահմանվեց Ազգային ժողովում, որ այնտեղ կանայք չեն կարող պակաս լինել օրենքով սահմանված տոկոսից: Հայաստանի անակխությունից հետո եղել են շատ կին նախարարներ, որոնք լավ են ընդունվել հասարակության կողմից:

Այսպիսով, 20-րդ դարում երբ կնոջ աշխատելը, առավելապես, նրա քաղաքականության մեջ լինելը համարվում էր անհնարին, հասավ այդ կետից օրենքով հաստատվածի, Օվերտոնի պատուհանի միջոցով: