Թյուրինգի մեքենան՝ համակարգչի նախահայրը

Թյուրինգի մեքենան ստեղծվել է մաթեմատիկոս Ալան Թjուրինգի կողմից 1936 թվականին: Չնայած նրա պարզությանը, մեքենան կարող է մոդելավորել ցանկացած համակարգչային ալգորիթմ, ինչքան էլ բարդ լինի այն:

Ալան Թյուրինգը խաղացել է շատ կարևոր դեր առաջին անգլիական էլեկտրոնային համակարգիչների ստեղծման մեջ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, նա աշխատում էր Բրիտանիա կոդ-ջարդող կենտրոնում: Նա մշակել է բազում տեխնիկաներ գերմանական գաղտնագրերը կոտրելու համար, և Գորդոն Վելչմանի հետ միասին ստեղծել էին Բոմբի՝ գերմանական Էնիգմա սարքի կարգավորումները գտնող մեքենայի ավելի կատարելագործված տեսակը: Հետագայում Թյուրինը մշակել է տեխնիկա Լորենզ գաղտնագիրը կոտրելու համար , որը օգտագործում էր գերմանացիների նոր Geheimschreiber մեքենան:

1936-ին իր դոկտորայինի համար Պրինցետոնի համալասարանում սովորելիս, անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրնգը հրատարակեց մի հոդված “Հաշվելի թվերի մասին, Էնտսչեինդունգի խնդրի դիման հետ”, որը դարձավ համակարգչային գիտության հիմքը: Այնտեղ Թյուրինգը ներկայացնում էր վերացական մեքենա, որը կարող էր լուծել ցանկացած խնդիր, որը կարելի էր բացատրել թղթե ժապավենի վրա կոդավորված պարզ հրահանգներով: Մի Թյուրինգի մեքենան կարող էր հաշվել թվերի քառակուսիները, քանի դեռ մյուսը կարող էր Սուդոկու փազլներ լուծել: Թյուրինգը ներկայացրեց, որ հնարավոր է կառուցել մեկ Ունիվերսալ Մեքենա, որ կարող է մոդելավորել ցանկացած Թյուրինգ մեքենա: Մի մեքենա, որը լուծում է ցանկացած խնդիր, կատարում է ցանկացած առաջադրանք, որի համար հնարավոր է ծրագիր գրել: Ծանոթ է՞ թվում: Նա հայտնագործել էր համակարգիչը:

example Turing machine

Վերևում ներկայացված է Թյուրինգ մեքենայի շատ պարզ օրինակ: Այն բաղկացած է անվերջ երկար ժապավենից, որը աշխատում է ինչպես սովորական համակարգչի հիշողությունը, կամ ուրիշ ինֆորմացիան պահելու տեսակ: Ժապավենի վրայի քառակուսիները սկզբում սովորաբար դատարկ են և կարող են գրվել նշաններով: Այս դեպքում, մեքենան մենակ կարող է մշակել 0, 1 և ” “(դատարկ) նշանները, և այսպիսով համարվում է 3-նշանի Թյուրինգ մեքենա:

Մեքենան ունի գլխիկ, որը տեղադրված է ժապավենի քառակուսիներից մեկի վրա: Նրա գլխիկով մեքենան կարող է կատարել երեք հիմնական գործողություն՝ կարդալ գլխիկի տակի քառակուսու նշանը, փոխել նշանը,գրելով նորը կամ ջնջելով այն, և տեղափոխել ժապավենը աջ կամ ձախ, որպեսզի մեքենան կարողանա կարդալ հարևան քառակուսիները:

Որպես սովորական օրինակ այս գործողությունները ներկայացնելու համար, եկեք փոձենք տպել “1 1 0” նշանները ի սկզբանե դատարկ ժապավենի վրա:

initially blank tape

Առաջինը, մենք գրում ենք 1 գլխիկի տակի քառակուսու վրա:

write 1 on the square

Հետո, տեղափոխում ենք ժապավենը ձախ մեկ քառակուսով:

move tape left

Հիմա, գրում ենք 1 գլխիկի տակի նոր քառակուսու վրա:

write 1 on new square

Հետո մենք էլի տեղափոխում ենք ժապավենը ձախ մեկ քառակուսով:

move tape left again

Եվ վերջապես գրում ենք 0:

write a 0 on new square

Ժապավենի վրա տպված “1 1 0” նշաններով եկեք փորձենք փոխել 1-երը 0-ների և հակառակը: Սա կոչվում է բիտերի հակադարձում, քանի որ 1-երը և 0-երը երկուական համակարգում բիտեր են: Սա կարելի է անել փոխանցելով Թյուրինգ մեքենային հետևյալ հրահանգները:

Կարդացվող նշանը Գրելու հրահանգները Շարժվելու հրահանգները
Դատարկ Ոչինչ Ոչինչ
0 Գրիր 1 Տեղափոխիր ժապավենը աջ
1 Գրիր 0 Տեղափոխիր ժապավենը աջ

Մեքենան սկզբում կկարդա գլխիկի տակի նշանը, կգրի համապատասխան նոր նշանը, հետո կտեղափոխի ժապավենը աջ կամ ձախ ինչպես, որ հրանգված է և հետո կրկին կկրկնի կարդալու-գրելու-շարժվելու հերթականությունը:

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է անում այս ծրագիրը մեր ժապավենի հետ:

Գլխիկի տակի նշանը 0 է, այսպիսով մենք գրում ենք 1 և տեղափոխում ենք ժապավենը աջ:

Հիմա կարդացվող նշանը 1 է, այսպիսով մենք գրում ենք 0 և տեղափոխում ենք ժապավենը աջ:

Նմանապես, կարդացվող նշանը 1 է, այսինքն մենք կրկնում են նույն հրահանգները:

Վերջապես, “դատարկ” նշանն է կարդացվում և մեքենան ոչինչ չի անում բացի դատարկ նշանը շարունակաբար կարդալուց, քանի որ մենք նրան հրահանգել են կրկնել կարդալ-գրել-շարժվել հերթականությւնը առանց կանգնելու:

Փաստացի, ծրագիրը անավարտ է: Ինչպե՞ս է մեքենան անվերջ կրկնում հերթականությունը և ինչպե՞ս է մեքենան կանգնեցնում ծրագիրը: Ծրագիրը ասում է նրան մեքենայական դրության գաղափարի միջոցով:

Որպեսզի ավարտենք ծրագիրը, նրա աշխատանքի ընթացքում մեքենայի դրությունները պետք է հաշվի առնվեն: Նշված փոփոխությունները պետք է ավելացվեն մեր աղյուսակին, որը հիմա կարող է անվանվել դրության աղյուսակ:

Դրություն Կարդացվող նշանը Գրելու հրահանգներ Շարժվելու հրահանգներ Հաջորդ դրություն
Դրություն 0 Դատարկ Ոչինչ Ոչինչ Կանգնեցրու դրությունը
0 Գրել 1 Տեղափոխիր ժապավենը աջ Դրություն 0
1 Գրել 0 Տեղափոխիր ժապավենը աջ Դրություն 0

Մենք հատկացնում ենք նախորդ հրահանգների շարքը մեքենայական դրության, որպեսզի մեքենան կատարի հրահանգները, երբ այն հատուկ դրության մեջ է:

Ամեն մի հրահանգից հետո, մենք նաև նշում ենք դրություն, որին մեքենան պետք է տեղափոխվի: Օրինակում, մեքենան վերահղվում է իր օրիգինալ դրությանը՝ դրություն 0-ին, որպեսզի կրկնի կարդալ-գրել-շարժվել հերթականություն, բացառությամբ երբ դատարկ նշան է կարդացվում: Երբ մեքենան կարդում է դատարկ նշան, մեքենան ուղղորդվում է կանգառի դրության և ծրագիրը ավարտվում է:

Եկեք հիմա ավելացնենք հավելյալ դրություն մեր ծրագրին, որ փոխված բիտերը “0 0 1” ետ է վերադարձնում բնօրինակին՝ “1 1 0”: Ներքևում թարմացված աղյուսակն է: Թյուրինգ մեքենան հիմա վարվում է ինչպես վերջավոր դրություններով մեքենա, երկու դրությունով: Սրանք կոչվում են երեք-նշանի, երկու դրությամբ Թյուրինգ մեքենաներ:

Դրություն Կարդացվող նշան Գրելու հրահանգներ Շարժվելու հրահանգներ Հաջորդ դրություն
Դրություն 0 Ոչինչ Գրիր դատարկ Տեղափոխիր ժապավենը ձախ Դրություն 1
0 Գրիր 1 Տեղափոխիր ժապավենը աջ Դրություն 1
1 Գրիր 0 Տեղափոխիր ժապավենը աջ Դրություն 0
Դրություն 1 Ոչինչ Գրիր դատարկ Տեղափոխիր ժապավենը աջ Կանգեցման դրությունը
0 Գրիր 1 Տեղափոխիր ժապավենը ձախ Դրություն 1
1 Գրիր 0 Տեղափոխիր ժապավենը ձախ Դրություն 1

Գրելու հրահանգներում “Ոչինչը” փոխվել է “Գրիր դատարկի” միօրինակության համար (որ միայն մեքենայի հրահանգներն օգտագործվեն), և պետք է նշվի, որ նրանք նույնն են:

Հիմա, ոչինչ անելու և կանգնելու փոխարեն, երբ մեքենան հանդիպում է դատարկ նշան մենք հրահանգում ենք նրան տեղափոխել ժապավենը ձախ Դրություն 1 տեղափոխվելուց առաջ, որտեղ այն վերադարձնում է բիտերի հակադարձումը:

more Turing tape

Հետո, մենք էլի հակադարձում ենք բիտերը, այս անգամ ժապավենը աջի տեղը ձախ տեղափոխելով:

even more Turing tape

Վերջապես, դատարկ նշան է կարդացվում և մենք տեղափոխում ենք ժապավենը աջ, որպեսզի վերադառնանք սկզբնական դիրքին և կանգնեցնենք ծրագիրը:

end of Turing tape

Մեր ծրագրին ավել դրություններ ներկայացնելով, մենք կարող ենք Թյուրինգ մեքենային հրահանգել կատաել ավելի բադ ֆունկցիաներ և այդպիսով աշխատեցնել ցանկացած ալգորիթմ, որ ժամանակակից համակարգիչը կարող է անել:

Հիմա կանյենք, թե ինչպես կարելի է կատարել գումարում Թյուրինգի մեքենայով:

Տարբեր մեքենաներում թիվը ներկայացված է երկուական ձևաչաթով: Օրինակ 5-ը ներկայացված է, որպես 101, բայց Թյուինգի մեքենան օգտագործելիս օգտագործվում է անարական ձևաչափը: Անարական ձևաչափում թիվը ներկայացված է կամ լրիվ մեկերով կամ լրիվ զրներով: Օրինակ, հինգը կլինի 00000:

Թյուրինգի մեքենայով 2 թվերի գումարում անելիս, այդ երկու թվերը մուտքագրում ենք Թյուրինգի մեքենային “c”-ով բաժանված:

Օրինակ՝ 2+3 կլինի 0 0 c 0 0 0:

Գումարումը անելու համար պետք է հետևենք այս քայլերին.

Քայլ 1: Փոխիր 0-ն X-ի և գնա քայլ 2: Եթե նշանը “c” է, ապա դարձրու այն դատարկ, տեղափոխվիր աջ և գնա քայլ 6:

Քայլ 2: Շարունակիր 0-ները անտեսելով և տեղափոխվիր աջ: Անտեսի “c”-ն, տեղափոխվի աջ և գնա քայլ 3:

Քայլ 3: Շարունակիր անտեսել 0-ները և տեղափոխվիր աջ: Փոխիր դատարկը 0-ի, տեղափոխվիր ձախ և գնա քայլ 4:

Քայլ 4: Շարունակի անտեսել 0-ները և տեղափոխվիր ձախ: ԱՆտեսի “c”-ն, գնա ձախ և գնա քայլ 3:

Քայլ 5: Շարունակիր անտեսել 0-ները և շարժվիր ձախ: Անտեսիր X-ը, տեղափոխվիր ձախ և գնա քայլ 1:

Քայլ 6: Վերջ

Թյուրինգի ժառանգությունը անավարտ է: 1950 թվականին նա հրապարակեց հոդված կոչված “Հաշվարկելով մեքենաներ և ինտելեկտ”: Նա միտք ուներ, որ համակարգիչներն այնքան հզոր կդառնան, որ նրանք ունակ կլինեն մտածելու: Նա նախատեսեց մի ժամանակ երբ արհեստական ինտելեկտը կլինի իրականություն: Բայց, ինչպե՞ս կիմանաս, թե մեքենան ինտելեկտ ունի: Նա մշակել է Թյուրինգ թեստ; Դատողը նստած համակարգչի մոտ հարցեր է տալիս երկու սուբյեկտների, մեկը մարդ, մյուսը համակարգիչ: Դատողը որոշում է, որ սուբյեկտն է մարդ և որը համակարգիչ: Եթե դատողը սխալվում է, ուրեմն համակարգիչը անցել է Թյուրինգ թեստը և ինտելեկտուալ է:

Չնայած որ Թյուրինգի ԱԻ-ն դեռ ոչ ոք չի հասել, արհեստական ինտելեկտը ավելի և ավելի շատ է ընդգրկվում մեր առօրյա կյանքում: Մեքենաների արբանյակային նավարկման համակարգերը և Google-ի որոնման ալգորիթմները օգտագործում են ԱԻ: Մեքենաների արտադրողները աշխատում են ինքնավար մեքենաների վրա և Ամերիկայում արդեն աշխատում են այդպիսի մեքենաներին ճանապարհներին թույլատրելու վրա: Թյուրինգի արհեստական ինտելեկտը շուտով իրականություն կդառնա:

Աղբյուրները՝
https://www.cl.cam.ac.uk/projects/raspberrypi/tutorials/turing-machine/one.html
https://history-computer.com/ModernComputer/thinkers/Turing.html
https://blogs.scientificamerican.com/guest-blog/how-alan-turing-invented-the-computer-age/
http://www.rutherfordjournal.org/article040101.html
https://www.geeksforgeeks.org/turing-machine-for-multiplication/

Հետազոտությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Բլոգավարությունն աշխարհում

Blog-Become-a-Book-Banner.jpg

Բլոգը ինֆորմացիոն կայք է, որը բաղկացած է օրագրանման նյութերից: Նյութերը հիմնականում դասավորված են հակառակ հերթականությամբ, որ վերջին նյութերը առաջինն են երևում: Մինչև 2009 թվական, բլոգները սովորաբար պատկանում էին անհատների, մեկ-մեկ էլ փոքր խմբերի, և կենտրոնանում էին մի թեմայի վրա: 2010 թվականներին բազմահեղինակ բլոգները հայտնվեցին, ունենալով մի քանի հեղինակներ և երբեմն մասնագիտորեն խմբագրված:

Հիմնականում բլոգները տեքստային են, սակայն որոշները կենտրոնանում են արվեստի, լուսանկարչության, տեսանյութերի, երաժշտության և ռադիոնյութերի վրա: Կրթության մեջ բլոգները կարող են օգտագործվել, որպես ուսումնական գործիքներ: Այդ բլոգները անվանվում են կրթաբլոգներ: Միկրոբլոգինգը բլոգավարության մի ուրիշ տեսակ է, բաղկացած շատ կարճ նյութերից:

2011 թվականի փետրվարի 16-ին, գոյություն ունեին 156 միլիոնից ավել բլոգ: 2014թ. փետրվարի 2014-ին, կային 172 միլիոն բլոգ Թումբլրում և 75.8 միլիոն՝ Վորդպրեսում: Մասնագետների և ուրիշ բլոգավարների կարծիքով, հիմա Բլոգները ամենահայտնի բլոգային սերվիսն է:

Ժամանակակից բլոգը զարգացավ օնլայն օրագրից, որտեղ մարդիկ իրենց անձնական կյանքի իրադարձությունների մասին կգրեին: Այդպիսի մարդիկ իրենց անվանում էին օրագրագիրներ, լրագրողներ, կամ լրագիրներ: Ջաստին Հալլը, ով սկսեց անձնական բլոգ 1994 թվականին երբ նա Սվարթմոր քոլեջի ուսանող էր, համարվում է ամենաառաջին բլոգավարը: Նույնը կարելի է ասել Ջերրի Պուրնելլի մասին:

Այն ժամանակվա բլոգները թարմացվում էին կոդերի միջոցով: Չկային բլոգավարության հարթակներ:

2004-ին արդեն բլոգների հայտնիությունը աճում էր, քանի որ քաղաքական խորհրդատուները, նորություններ ծառայությունները, թեկնածուները սկսեցին օգտագործել նրան գործիքներ հանրության հասցնելու և կարծիք արտահայտելու համար: Քաղաքականագետները և քաղաքական թեկնածուները օգտագործում էին բլոգները, որպեսզի իրեն կարծիքները արտահայտեին պատերազմի և այլ խնդիրների մասին:

Իսրայելը առաջին պետական կառավարություններից է, որը բացել է պաշտոնական բլոգ: Դեյվիդ Սարանգայի օգնությամբ, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն սկսեց օգտագործել պաշտոնական վիդեոբլոգ և քաղաքական բլոգ: Արտաքին գործերի նախարարությունը նաև ուներ միկրոբլոգ Twitter-ում իր Համասի հետ պատերազմի մասին, որտեղ Սարանգան պատասխանում էր մարդկանց հարցերին: Հարցերն ու պատասխաններն էլ, հետո տեղադրվում էին IsraelPolitik-ում՝երկրի պաշտոնական քաղաքական բլոգում:

Նույնիսկ կառավարություններն են ընդունել բլոգավարության ազդեցությունը գլխավոր մեդիայի վրա: 2009-2012 թվականին, Օրվելլ մրցանակ է շնորհվել բլոգավարության համար:

Անձնական բլոգները օնլայն օրագիրներ կամ կարծիքներ են գրված անհատի կողմից: Չնայած նրան, որ անձնական բլոգերը այնքան շատ կարդացողներ չունեն, բացի գրողի ընտանիքից և ընկերներից, մի քանի անձնական բլոգներ հայտնի են դարձել:  Բազմահեղինակ բլոգների հայտնիությունը նույնպես վերջերս բարձրացել է:

Միկրոբլոգինգը նույնպես բլոգավարության մի ձև է, որը բաղկացած է փոքր նյութերից: Միկրոբլոգինգը շատերինն ինքնաբուխ է թվում, բայց այն գրավել է մարդկանց ուշադրությունը, որովեհտև կարճ նյութերը ավելի հեշտ են կարդացվում:

2008 թվականին, բլոգավարությունը այնպիսիս մանիա էր դարձել, որ ամեն օր, ամեն րոպե, ամեն վարկյան նոր բլոգ էր ստեղծվում:

Բլոգավարների վարվելաձևի նորմերը առաջակվել են Թիմ Օ-Ռեյլի կողմից, որպեսզի բլոգավարները լինել քաղաքակիրթ իրենց բլոգներում և կարդացողների հետ: Նորմերը առաջարկվել էին 2007 թվականին բլոգավար Քեթի Սիերային արված սպառնալիքներից հետո:

Օ-Ռեյլին և մյուսները առաջարկել են յոթ նորմ:

  1. Պատասխանատվություն կրիր ոչ միայն քո բառերի համար, այլ նաև այն մեկնաբանությունների համար, որոնք դու թույլատրում ես քո բլոգում:
  2. Նշիր քո համբերատարությունը վիրավորական մեկնաբանությունների համար:
  3. Մտածեք անանուն մեկնաբանությունները ջնջելու մասին:
  4. Անտեսեք ինտերնետ տրոլներին:
  5. Խոսակցությունները ունեցեք օֆլայն, խոսեք դեմք-դեմքի, կամ գտեք մի մարդ ով կանի դա:
  6. Եթե դու գիտես մեկին, ով վատ է վարվում, ասա նրանց:
  7. Ոչինչ մի ասա օնլայն, որը դու չէիր ասի իրական կյանքում:

Կրթահամալիրը նույնպես օգտագործում է ուսումնական բլոգեր: Առաջին բլոգերը բացվել են 2011 թվականի ամռանը, և պատկանել են Հասմիկ ՂազարյանինՆունե Մովսիսյանին և Ելենա Սարգսյանին: Իսկ 2012 թվականի գարնանը բացվել են առաջին սովորողների բլոգները:

Այս պահին կրթահամալիրում գործում են սովորողների ​1633 բլոգներ և մանկավարժական աշխատողների 296 բլոգ: Բացի դրանից կրթահամալիրում գործում են ամսագրեր, ռադիոներ և TV-ներ:

Աղբյուրներ՝
https://en.m.wikipedia.org/wiki/Blog

Հանրային աուդիտ

Ուսումնասիրությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Հյուսիսային Կորեա՝ աշխարհի ամենակոռումպացված երկիրը

download.jpgՀյուսիսային Կորեան ասես Ստալինի ժամանակաշրջանի Խորհրդային Միության և Չինական կայսրության խառնուրդը լինի: Հյուսիսային Կորեայում ամենածայրահեղ բռնապետություն է, որտեղ անհատապաշտությունն այնպիսի չափերի է հասնում, որ անգամ Ստալինն ու Մաոն չէին կարող պատկերացնել: Ամբողջովին մեկուսացած լինելով արտաքին աշխարհից՝ այն մռայլ ճգնավորական թագավորություն է հիշեցնում:

Ոչ ոք վատ բան չի խոսում ընտանիքի մասին: Բոլորը ցույց են տալիս մի արհեստական երկիր` թաքցնելով իրականությունը: Թեկուզ և այն քիչ երկրներից է, որ ատոմային ռումբ ունենալու թույլտվություն ունի, ժողովուրդը սոված է:

Կիմ Իր Սենը (1912 – 1994) նրանց Ջորջ Վաշինգտոնն է, Ստալինը, Սանտա Կլաուսը: Մի խոսքով, կորեացիներն աստվածացնում են նրան: Կիմ Իր Սենին անվանում են «Հավերժական նախագահ» և վերագրում են այնպիսի նվաճումներ, որոնք իրականում կապ չունեն նրա հետ:

Երկրում Կիմ Իր Սենի 34.000 արձան կա: Բոլոր հասուն մարդիկ պարտավոր են վերնաշապիկին ամրացնել կրծքազարդ, որի վրա պատկերված է Կիմ Իր Սենի դեմքը: Այնտեղի բոլոր աշակերտներին հանձնարարվում է անգիր սովորել նրա ելույթների տեքստերը և կարդալ նրա նվաճումների մասին, իսկ նրա ծննդյան օրը ամենակարևոր ազգային տոնն է: Նրանք անգամ տարեթիվն են փոխել: Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2019, այլ Չուչխե 107 թվականն է  (Կիմ Իր Սենի ծննդից 107 տարի է անցել):

Երեք Կիմերի դիմանկարները կողք կողքի փակցված են յուրաքանչյուր հասարակական վայրում: Մարդկանց ստիպում են, որ իրենց տներում ևս փակցնեն այս նկարները: Կառավարության կարգադրությամբ անցկացվում են ստուգումներ` պարզելու համար, թե արդյոք բնակիչները փակցրել են իրենց տներում նրանց լուսանկարները: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է հատուկ սրբիչ, որը ամեն առավոտ կարելի է բացառապես օգտագործել առաջնորդների դիմանկարները փայլեցնելու նպատակով:

Առաջնորդների վերաբերյալ մի շարք կանոններ կան, որոնք տարածվում են նաև այցելուների վրա: Երբ մոտենում ես այս առաջնորդների արձաններից որևէ մեկին, պետք է խոնարհվես: Ձեռքերդ պետք է պահես կողքերիդ և ոչ թե հետևում: Եթե ցանկանում ես լուսանկարել այս արձաններից մեկը, պարտավոր ես լուսանկարել արձանն ամբողջությամբ: Թույլ չի տրվում լուսանկարել արձանի միայն մի մասը: Եթե մոտդ կա ամսագիր կամ թերթ, որի վրա պատկերված է Հյուսիսային Կորեայի առաջնորդներից մեկի նկարը, իրավունք չունես ծալել թուղթը կամ դեն նետել այն:

Կիմ Ջոնգ Իլի համակարգիչը

Կիմ Ջոնգ Իլի թանգարանում ներկայացված են այն պարգևներն ու պատվոգրերը, որ նրան շնորհվել են իր կյանքի ընթացքում: Այնտեղ կա նաև մի հսկայական քարտեզ, որի վրա նշված են այն բոլոր երթուղիները, որոնցով նա ճանապարհորդել էր, ինչպես նաև այն գնացքը, որով հարյուրավոր անգամ ճանապարհորդություններ էր կատարել (նա վախենում էր ինքնաթիռով թռչել):

 

Երկրի այցելուների մեծ մասին, երբ նրանք Փխենյանում են լինում ստիպում են մնալ միևնույն հյուրանոցում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող կղզու վրա:

Կառավարությունը սարսափում է այն մտքից, որ այցելուները կարող են պահի տակ ծլկել ու լուսանկարել մի այնպիսի բան, որ նրանք չպետք է տեսնեին: Այս կղզու դիրքը և հյուրանոցի շուրջ խմբված պահապանները խոչընդոտում են, որ զբոսաշրջիկները ավելորդ բաներ տեսնեն: Ցերեկն էլ զբոսավարները տուրիստներից մի րոպե անգամ չեն հեռանում:

Անգամ, երբ Փխենյանի զգալի մասը զրկված է էլեկտրաէներգիայից, ջեռուցումից կամ օդափոխության համակարգերից, Յանգակդո հյուրանոցում միշտ հարմարավետ ու պայծառ մթնոլորտ է տիրում: Սա արվում է միայն այն բանի համար, որ այցելուների շրջանում ստեղծվի տպավորություն, թե Հյուսիսային Կորեան բարեկեցիկ երկիր է:

Հայտարարությունների տախտակների, որմնանկարների, բացիկների, պամֆլետների, ամսագրերի ու հեռուստատեսության միջոցով Հյուսիսային Կորեայի իշխանությունները հատուկ քարոզչություն են տարածում: Այնտեղ անգամ քարոզչական երաժշտական խումբ կա (Մորանբոնգը), որի անդամներն ընտրվել են անձամբ Կիմ Ջոնգ Ունի կողմից: Նրանց համերգի տեսագրությունը հեռարձակում էին դեպի այդ երկիր թռչելու և այնտեղից վերադառնալու ողջ ընթացքում, ինչպես նաև տուրիստների այցելած գրեթե բոլոր ռեստորաններում:

Կա քարոզչության 4 հիմնական ուղղություն՝ քարոզվում են առաջնորդները և նրանց հզորությունը, Հյուսիսային Կորեայի բանակը և նրա անկոտրում ուժը, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ հակաքարոզչություն է տարվում՝ ներկայացնելով նրանց բացասական լույսի ներքո, Հյուսիսային Կորեայի ժողովրդին ներկայացնում են իբրև երջանիկ ու անհոգ կյանքով ապրող մարդիկ:

Հյուսիսային Կորեայում հակաամերիկյան պրոպագանդան նույնքան ուժեղ է, որքան կորեացի առաջնորդների պրոպագանդան: Հյուսիսային Կորեայի բնակչության շրջանում քարոզվում է հետևյալ գաղափարախոսությունը. «Ամերիկացի իմպերիալիստներն են սկսել կորեական պատերազմը, որում նրանք տանուլ են տվել: Այդ ժամանակից ի վեր, նրանք ջանում են սպանել ու բռնաբարել մեզ բոլորիս և զավթել մեր երկիրը, սակայն մեր հզոր բանակը դա թույլ չի տա»: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը երկրում առկա բոլոր խնդիրների համար մեղադրում է ԱՄՆ-ին և անգամ երկրի աղքատությունն է բարդում ԱՄՆ-ի վրա:

Չի խրախուսվում Հյուսիսային Կորեան «Հյուսիսային Կորեա» անվանել: Այնտեղ ընդունելի է օգտագործել պարզապես «Կորեա» բառը: Երկրի բոլոր նկարներում պատկերված է Հյուսիսային և Հարավային Կորեան միասին վերցված: Ըստ հյուսիսային կորեացիների` իրենք Կորեայում բնակվող արժանապատիվ կորեացիներ են, իսկ իմպերիալիստ ամերիկացիները զավթել են Կորեայի հարավային մասը:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, ասես երկրում նախանձելի իրավիճակ է տիրում: Այսպիսով կարող է այնպես պատահել, որ վիթխարի ջահերով և մարմարյա հատակով պերճաշուք թանգարանում անգամ հոսող ջուր չլինի:  Հաճախ զբոսաշրջիկների ուղևորությունը դեպի Հյուսիսային Կորեա խորհրդավոր կերպով հետաձգվում է, իսկ հետո պարզվում է, որ իրական պատճառն այն է, որ, ասենք Յանգակդո հյուրանոցում, ջուրը կտրել են այդ օրը:

IMG_0540.jpg105 հարկանի Ռյուգեն հյուրանոցը, որի շինարարությունը սկսել է 1987 թ.-ին և դեռևս չի ավարտվել, կառուցվում է այն երկրի ժողովրդի կողմից, որի տնտեսությունը կաթվածահար է, որի ենթակառուցվածքները փտում են:

Դժվար է նկարերից հասկանալ, թե որքան տարօրինակ է, որ այս շենքը տեղակայված է Փխենյանի կենտրոնում, մինչդեռ Փխենյանի այլ շենքերը փոքր ու քոսոտ բետոնե շինություններ են, որ մնացել են Խորհրդային Միության ժամանակաշրջանից:

Ըստ կորեացի զբոսավարների ժողովրդին չի թույլատրվում մուտք գործել ինտերնետ, որովհետև Արևմուտքի մասին ինտերնետում տարածված տեսանյութերը դիտելիս տեղի բնակիչների մոտ քննադատական վերաբերմունք կարող է ձևավորվել Արևմուտքի հանդեպ, ուստի, ժողովրդին ինտերնետից զրկելով, Հյուսիսային Կորեայի կառավարությունը ցանկանում է փրկել Արևմուտքի համբավը:  Կառավարությունն արդեն չի էլ ձգտում գոնե ճշմարտանման ստեր մտածել:

Հյուսիսային Կորեայի որոշ արտոնյալ բնակիչներ կարող են մուտք գործել միայն հյուսիսային կորեական ինտերնետ: Այս ցանցը, որը սահմանափակվում է միայն այն վեբկայքերով, որոնք հավանության են արժանացել Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից: Զարմանալի չէ, որ Հյուսիսային Կորեան նախավերջին տեղն է զբաղեցնում Մամուլի ազատության ինդեքսում: Վերջին տեղում Էրիթրեան է:

Սովորաբար ցանկացած երկրի հին օրերի մասին պատմող թանգարան այցելելով` մարդիկ մտածում են. «Փառք Աստծո, ես այդ օրերում չեմ ապրում», քանզի այնտեղ սարսափազդու ցուցանմուշներ են լինում:

Հիմա երբ լսես, թե ինչպես է զբոսավարը պատմություններ պատմում հինավուրց դինաստիաների մասին, մտքովդ կանցնի. «Այնուամենայնիվ, այն ժամանակներում Հյուսիսային Կորեայում ապրելն ավելի լավ կլիներ, քան հիմա»

download (1).jpg2011 թվականին երբ Կիմ Ջոնգ Իլը մահացավ, երկրում 100 օր սուգ հայտարարվեց: Ժողովուրդը բոլորը պարտադիր պետք է սգի մեջ լինեին և հիստերիկ լացեին: Ով չէր սգում սպանվում էր, իսկ եթե չէր լացում, տարվում էր կալանավորների ճամբար:

Մի նոր զելանդացի, ով աշխատում էր զբոսաշրջային գործակալությունում, ասաց, որ ինքը մի այլ երկրում հանդիպման էր Հյուսիսային Կորեայի կառավարության զբոսաշրջային գործակալության աշխատակցի հետ, երբ հաղորդեցին Կիմ Ջոնգ Իլի մահվան մասին: Այդ ժամանակ այդ աշխատակիցը ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրեր, սակայն նրա ձեռքն այնպես էր դողում, որ նա չէր կարողանում ստորագրել: Այդ մարդը առանձնացավ կողքի սենյակում և մի քանի ժամ անց ուռած դեմքով ու կարմրած աչքերով դուրս եկավ այնտեղից: Նա գտնվում էր Հյուսիսային Կորեայից դուրս, ուստի պատճառ չուներ կեղծել իր էմոցիաները և կոկորդիլոսի արցունքներ թափել:

Բիրտ ու անսիրտ բռնապետը պետք է հոգեբանական հնարներ կիրառի, որպեսզի ժողովուրդը արժանանա նրա սիրուն: Կիմերը լավ են գլուխ հանում նման բաներից:

Դպրոցում երեխաները ամեն մի Կիմի մասին սովորելու համար 171 ժամ ժամանակ են անցկացնում: Համալսարանը ոչ մի ուսանող չի կարող լքել, իսկ դասավանդողները՝ միայն հատուկ մարդու ուղեկցության: Տարածքը լքել թույլատրվում է միայն Կիմերի արձանները այցելելու համար: Եթե դու կասկածում ես, որ քո համադասարանցիների ինչ որ մեկը անհավատարիմ է երկիրն, պետք է պարտադիր զեկուցես: Եվ դա միայն լրտեսներին չի վերաբերվում: Եթե մի սովորող, օրինակ ասի, որ ինքը ռոքնռոլ է սիրում, նա կարող է լուրջ խնդիրների մեջ ընկնել, որովհետև թույլատրվում է լսել միայն հատուկ կառավաթյան կողմից ընդունված երգերը: Եթե ծնողները չեն կարողանում վճարել երեխայի ուսուցման համար, երեխային տանում են դաշտերում մի քանի ամսով աշխատելու: Դրա պատճառով շատ երեխաներ դուրս են մնում դպրոցներից:

Կրոն ունենալը արգելվում է, չնայած, որ քրիստոնյաները շատ են: Աստվածաշունչը նույնպես արգելված է: Միայն թույալտրվում է աստվածացնել Կիմ ընտանիքին: 2013 թվականին 80 քրիստոնյա են սպանվել սպորտային ստադիոնում մեն-միայն աստվածաշունչ ունենալու պատճառով: Իսկ 80000 քրիստոնյա էլ պահվում են ճամաբարներում: Ամանորը արգելված է և դրա տեղը հիմա Կիմ Ջունգ Ունի տատիկին աստվածացնելու օրն է:

Դեռ այս ամենի հետո էլ, Հյուսիսային Կորեայում նաև կառվարվում է, թե ինչ սանրվածք կամ հագուստ դու պետք է հագնես: Կանանց թույլատրվում է ընտրել 14 սանրվածքից մեկը: Ամուսնացած կանայք պետք է կարճ հյուսքեր ունենան, իսկ չամուսնացած կանանց թույլատրվում է թափել իրենց մազերը: 2014 թվականին էլ օրենք դուրս եկավ, որ տղա ուսանողները պետք է ունենան Կիմի նույն սանրվածքը: Իսկ ջինսերը անօրինական են, որովհետև դա համարվում է իրենց թշնամի Ամերիկայի սիմբոլ:

Հարուստները կարող են իրենց թույլատրել որոշ բաներ: Հյուսիսային Կորեայում նույնիսկ սովորական կապուչինո խմել կարող է շատ բան ասել քո դրամապանակի մասին:

download (2).jpg

Չնայած այս ամենին, շաբաթը չորս անգամ մասայական խաղեր են կազմակերպվում, որոնց մասնակցում է 100.000 մասնակից, այդ թվում` բազում երեխաներ: Նրանք ասես ջանում են պատկերել Հյուսիսային Կորեայի փառահեղ պատմությունը և բարգավաճ ներկան: Մասսայական խաղերը տեղի են ունենում ամեն ամառ երեք ամիս շարունակ, շաբաթը չորս օր: Տխուրն այն է, որ Հյուսիսային Կորեան աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որտեղ միլիոնավոր մարդիկ սովամահ են լինում, որտեղ հիվանդանոցները շահագործումից դուրս են եկել  և որտեղ գրեթե իսպառ բացակայում է էլեկտրականությունը: Իսկ կառավարությունը օգնելու փոխարեն, փորձում է ցույց տալ, որ նրանց մոտ ամեն ինչ հրաշալի է:

Աղբյուր՝

https://www.tert.am/am/news/2014/07/23/north-korea-facts/1148543

https://blognews.am/arm/news/104551/20-tarorinak-ban-or-imaca-hyusisayin-koreayum.html

http://www.youtube.com/watch?v=-h_h0Tp6vZk

http://www.youtube.com/watch?v=2tANRAb3KKg

http://www.youtube.com/watch?v=yqGN5qaPRcg

http://www.youtube.com/watch?v=5R_z5V3ycN8

Հետազոտությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Վիկինգները՝ Սկանդինավյան քաղաքակրթության նախահայրերը

1453865Վիկինգները հին սկանդինավյան ծովագնացներ էին։ Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում։

Ըստ մի վարկածի՝ վիկինգ բառը ծագում է վիկ բառից, որը նշանակում է «խորշ, ծովախորշ, փոքրիկ ծոց»:

Վիկինգներն իրենց նավերը հացենու փայտից են պատրաստել, այդ պատճառով էլ գերմանացիները նրանց ասկոմաննոներ («հացենի մարդիկ») են անվանել: Իռլանդացիները վիկինգներին «դուբգեիլ և ֆիննգեիլ», են կոչել, այսինքն՝ «սևամաշկ և սպիտակամաշկ օտարերկրացիներ», գելերը՝ «Լոխլանախ»՝ «լճակի մարդ», իսկ անգլոսաքսոնները՝ «դին»:

Արձանագրություններում հիշատակված ամենավաղ՝ 790-ական թվականների ասպատակություններից մինչև 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումն ընկած տարիներն Սկանդինավյան պատմության մեջ հայտնի են Վիկինգների դարաշրջան անվանումով: Վիկինգների դեպի հարավն ուղղված ծովային արշավանքներն իրականացվել են Նորվեգական և Բալթիկ ծովերով:

10-րդ դարում, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդիայի դքսությունում նրանք գերիշխանություն են ստացել, որի շնորհիվ էլ վիկինգների ժառանգները որոշակի իշխանություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում: Դրա վառ օրինակն է անգլոսաքսերի վերջին թագավոր՝ Հարոլդ Գոդվինսոնը, որը դանիական արմատներ է ունեցել:

Աշխարհագրական առումով, Վիկիկինգների դարաշրջանը վերագրվում է ոչ միայն Սկանդինավյան երկրներին, այլ նաև՝ հյուսիս-գերմանական տիրապետության տակ գտնվող տարածքներին, գլխավորապես Դենլոուի, Սկանդինավյան Յորքին, Մերսիայի որոշ հատվածներին և Արևելյան Անգլիայի թագավորությանը:

viking-gettyimages-629446165.jpg

Ծովային ճանապարհորդությունների ժամանակ վիկինգ ծովագնացները դեպի հյուսիս, արևմուտք և արևելք նոր ուղիներ են բացահայտել և հիմք դրել Շետլանդյան, Օրկնեյան և Ֆարերյան կղզիներում, Իսլանդիայում  և Գրենլանդիայում մի շարք անկախ բնակավայրերի հիմնադրմանը:

Սկանդինավցիները Գրենլանդիայում բնակություն են հաստատել մոտ 980 թվականից՝ Միջնադարյան ջերմային դարաշրջանի ընթացքում և 15-րդ դարի կեսերին, սակայն լքել են տարածքը՝ պայմանավորված մասամբ կլիմայի փոփոխությամբ: Վիկինգներից սերող Ռյուրիկովիչների արքայատոհմն իշխել է Արևելյան Եվրոպայի սլավոնախոս և ուգրո-ֆիննախոս մի շարք տարածքներում և 882 թվականին գրավել Կիևը՝ այն դարձնելով Կիևյան Ռուսիայի մայրաքաղաք:

Հնագիտական պեղումները պարզել են, որ վիկինգները հասել են Աբբասյան Խալիֆայության (Իսլամական կայսրություն) կենտրոն՝ Բաղդադ: Սկանդինավցիները հաճախ են նավարկել Վոլգայով՝ վաճառելով զանազան ապրանքներ. մորթեղեն, ժանիքներ, փոկի ճարպ՝ նավի խցիչի համար և նույնիսկ ստրուկներ:

Վիկինգների դարաշրջանում Նորվեգիան, Շվեդիան և Դանիան որպես պետություն գոյություն չեն ունեցել և չնայած աշխարհագրական տարբերություններին՝ այդ շրջանի հասարակությունը եղել է միատարր և մշակույթի ու լեզվի մեջ շատ ընդհանրություններ ունեցել:

Սկանդինավցի թագավորների անունները հայտնի են դարձել միայն Վիկինգների դարաշրջանի վերջին: Վիկինգների դարաշրջանի ավարտից հետո, մի քանի թագավորություններ աստիճանաբար ինքնություն են ձեռք բերել որպես առանձին ազգեր և ձեռք ձեռքի տված քրիստոնյա են դարձել: Հետևաբար, վիկինգների դարաշրջանի ավարտն սկանդինավցիների համար ազդարարել է համեմատաբար կարճ Միջնադարի սկիզբը:

Մինչև 11֊րդ դարի ավարտը, Կաթոլիկ եկեղեցու կողմից (դրանից 300 տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին փոքր ազդեցություն է ունեցել Սկանդինավիայի վրա) օրինական դարձած արքայական դինաստիաները, մեծացնելով իրենց լիազորություններն ու փառասիրությունը, հաստատել են իրենց իշխանությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվել են Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունները։

1200px-Sö_32,_Skåäng.jpgՎիկինգներն ունեցել են իրենց սեփական այբուբենը, որի միջոցով էլ փորագրել են ռունաքարերի վրա։ Այդ փորագրություններում վիկինգները բնութագրել են իրենց և իրենց երկիրը։

Վիկինգների մասին պատմող հիմնական աղբյուրները ժամանակակից բնագրեր են, որոնք հայտնաբերվել են Սկանդինավիայում և այն շրջաններից, որտեղ վիկինգներն ակտիվ գործունեություն են ծավալել։ Լատիներեն տառերը Սկանդինավիա են ներմուծվել քրիստոնեության տարածման հետ մեկտեղ և այդ պատճառով էլ Սկանդինավիայի մասին պահպանված փաստագրական աղբյուրները մինչև 11֊րդ դարի վերջ ու 12֊րդ դարի սկիզբ սակավաթիվ են եղել։

Շատ քարերի վրա գրված են Վիկինգների արշավանքների մասնակիցների անուները: Մյուսերի վրա հիշատկված են այդ արշավանքները զոհերը:

Ներկայումս անգլերենում հաճախ օգտագործվող շատ բառեր` axle, crook, raft, knife, plough, leather, window, berserk, bylaw, thorp, skerry, husband, heathen, Hell, Norman, ransack և շաբաթվա մի քանի օրեր (Thursday-Թըրսդեյ` Thor’s day-Տորի օրը) ծագում են վիկինգյան հին նորվեգերենից, որը հնարավորություն է տալիս հասկանալու վիկինգների և Բրիտանական կղզիների բնակիչների և նրանց մշակույթի միջև փոխադարձ կապը:

Վիկինգների քաղաքակրթությունը բաժանված է եղել երեք սոցիալ-տնտեսականjarl.jpg դասերի՝ Թրալներ, Կարլեր և Ջարլեր:

Թրալները ամենացածր դասն էին և ստրուկներ էին: Ստրուկները կազմում էին բնակչության քարրորդ մասը: Ստրկությունը Վիկինգների քաղաքակրթւոթյան կարևոր մասն էր: Թրալները  Կարլերի և Ջարլեի ֆերմաների և մեծ տների ծառայողները և աշխատողներն էին: Նրանք կատաում էին ամենօրյա աշխատանքները, զբաղվում էին առևտրով և շինարարությամբ:

Կարլերը ազատ գյուղացիներն էին: Նրանք ունեին այգիներ, հող և անասուններ: Նրանք զբաղվում էին ամենօրյա աշխատանքներով ինչպիսին էին հողերը հարելը, անասուներին կթելը, տներ կառուցելը, բայց նրանք օգտագործում էին թրալներին, որպեսզի ծերը ծերին հասցնեին: Կարլերին այլ կերպ ասում էին նաև ազատ մարդիկ:

Ջարլերը Վիկինգների քաղաքակրթության արիստոկրատներ էին: Նրանք հարուստ էին և ունեին մեծ կալվածքներ՝ հսկայան տներով, ձիերով և շատ ստրուկներով: Ամենօրյա աշխատանքների մեծ մասը անում էին ստրուկները, երբ Ջարլերը զբաղվում էին քաղաքականությամբ, որսորդությամբ, սպորտով, այցելում էին ուրիշ Ջարլերի կամ գնում էին արտասահման արշավների: Երբ Ջարլը մահանում էր և թաղվում, նրա տան ստրուկներ երբեմն զոհաբերաբար սպանվում էին և թաղվում էին նրա կողքին:

Կանայք համեմատաբար ազատ կարգավիճակ ունեին Սկանդիվանիայում: Տղամարդ բարեկամների բացակայության դեպքում, չամուսնացած կինը կարող էր ժառանգել ոչ միայն գույքը այլ նաև ընտանիքի գլխի դիրքը: Այդպիսի կանայք կարող էին պահանջել և ստանալ տուգանքներ իրենց ընտանիքի անդամի սպանության համար: Իսկ երբ նրանք ամուսնանային այդ իրավունքները փոխանցվում էին իրենց նոր ամուսնուն:

Քսան տարեկանից հետո չամուսնացած կինը հասնում էր չափահասության և իրավունք ուներ որոշել իր ապրելատեղը և համարվում էր իր սեփական անձը օրենքի առաջ: Իր ազատության բացառությունը միայն իր ամուսնուն ընտրելու իրավունքն էր, քանի որ ամուսնություները սովորաբար կազմակերպվում էին ընտանիքի կողմից:

9a6cf559af4f1d25270503cee5b385c7.jpgՎիկինգների ամուսնական ավանդույթները բարդ էին: Ամուսնությունը Վիկինգների մշակությում ընտանիքի կառուցվածքի սիրտն էր, այդ տեղից էլ Վիկինգների ամուսնկան ծեսերի խճճված բնույթը:

Քրիստոնեության օրերին, այն ուղղակի արարողությունից հետո  երկու կողմի հարազատների քայլք էր դեպի խնջույքի վայրը : Հեթանոսության  օրերին, խմբերը մրցավազք էին կազմակերպում դեպի խնջույքը և ով, որ պարտվում էր ,գարեջուր էր հյուրասիրում հաղթողներին:

Խնջույքի սրահում ամուսինը նետում էր իր թուրը դեպի առաստաղ: Ինչքան խորն էր այն մտնում, այնքան միությունը ավելի ամուր է:

Օրինական պահանջ էր, որպեսզի հարսը և փեսան խմեին հարսանեկան գարեջուրը խնջույքից հետո: Նրանց միացումը օրինական  կհամարվեր միայն դրանից հետո:

Մինչ վերջերս ծնունդը վտանգավոր էր համարվում  և մոր և երեխայի համար: Այդ պատճառով ծննդյան ծեսերը հայտնի էին  հին քաղաքակրթություններում: Վիկինգների ժամանակաշրջանում, մարդիկ աղոթում էին  աստվածուհի Ֆրիգգին և Ֆրեյային, երգում էին  ծիսական երգերը, որպեսզի պաշտպանեն մորը և երեխային:

Ծննդից ինը օր հետո, երեխան պետք է ճանաչվեր ընտանիքի հոր կողմից: Նա դնում էր երեխային իր ծնկին, նստելով բարձ աթոռին: Ջուր էր ցողվում  երեխայի վրա, նրան անուն էին տալիս, ընդունելով ընտանիք: Շատ հյուրեր էին հրավիրվում և բերում նվերներ, երեխային հաջողություն  մաղթելով: Երեխաները հաճախ անվանվում էին իրենց մահացած նախնիների անունով և աստվածների անունները կարող էին լինել անվան մի մասը: Մարդիկ կարծում էին որ հատուկ հատկանիշներ կապված էին հատուկ անունների հետ և այդ հատկանիշները կփոխանցվե,ն եթե անունը օգտագործվում էր նոր սերունդի կողմից: Դա նախնիներին երկրպգելու մի ձև էր: Երեխային հոր ծնկի վրա դնելը հաստատում էր նրա կարգավիճակը, որպես տոհմի անդամ և դրանից հետո նա ստանում էր իրավունքներ իր կարգավիճակից կախված: Երեխան էլ չէր կարող սպանվել կամ լքվել իր ծնողների կողմից, առանց դա սպանություն համարվելու:

Կանայք ունեին կրոնական իշխանություն և ակտիվ էին որպես քահանայապետեր և գուշակներ: Նրանք նաև պոետներ էին, ռուների վարպետներ,  առևտրականներ և բժիշկներ: Կանայք նաև ակտիվ էին ռազմական գործում: Դա հաստատում է Բիրկայում Վիկինգ կին ռազմիկի գտնված կմախքը:

Երեք դասերը շատ հեշտ ճանաչվում էին իրենց տեսքից: Ջարլ կանայք և տղամարդիկ ունեին կոկիկ սանրվածքներ և արտահայտում էին իրենց հարստությունը և կարգավիճակը կրելով թանկարժեք զգեստեր և լավ պատրաստված զարդեղեն ինչպիսին են՝ բրոշները, գոտիները, վզնոցները և ձեռքի օղերը: Համարյա ողջ զարդեղենը պատրաստված էր հատուկ նախշերով: Մատանիները շատ քիչ էին օգտագործվում, իսկ ականջօղեր ընդհանրապես չէր օգտագործվում:

894f86d06daa4ab8788968669ff00f5d.jpg

Վիկինգները ունեին շատ բազմազան խոհանոց ու բաղադրիչներ: Նրանք ուտում էին պահածոյացված, ծխեցրած, և շիճուկում պահված միս, նրբերշիկ, եփված կամ տապակած թարմ մսի կտորներ: Նրաք ունեին շատ ծովամթերք, հաց, շիլաներ, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ և ընկուզեղեն: Նրանք խմում էին ալկոհոլային ըպելիքներ, ինչպիսին են գարեջուրը, մեղրախմիչքը, bjórr (ուժեղ մրգային գինին), և, հարուստների համար՝ ներմուծված գինին:

Սպորտով զբաղվելը մեծապես խրախուսվում էր Վիկինգների կողմից: Սպորտաձևերը, որոնք ընդգրկում էին զենքով պարապմունքներ, և զարգացնում էին մարտական հմտությունները  շատ հայտնի էին: Դրանցից էին  նիզակների և քարերի նետումը, ֆիզիկական ուժի փորձարկումը ըմբշամարտի շնորհիվ, քարերի բարձրացումը: Լեռնային տարածքներում լեռնամագլցումով զբաղվում էին որպես սպորտ: Ճարպկությունը և հավասարակշռությունը փորձվում էր վազելով և ցատկելով: Հիշատակում կա մի սպորտի մասին, որը ներառում էր մի նավից մյուսը ցատկելը, երբ նրանք նավարկում էին: Լողը նույնպես հայտնի սպորտ էր: Երեխաները հաճախ մասնակցում էին որոշ սպորտաձևերի և կանայք նույնպես հիշատակվել են որպես լողորդներ, սակայն պարզ չէ թե արդյող նրանք մասնակցել են մրցույթների:

Դահուկավազքը և չմշկասահքը Վիկինգների գլխավոր սպորտաձևերն  էին: Չնայած դահուկները նաև օգտագործվում էին որպես ամենօրյա ձմեռային  տրանսպորտ:

Սեղանի խաղերը և զառախաղերը հայտնի ժամանց անցկացնելու միջոց էին բոլոր դասերի համար: Խաղաքարերը պատրաստվում էին փայտից, քարից, ոսկորներից, իսկ որոշներում կային նաև խաղաքարեր ապակուց, սաթից, եղջերուի կամ ծովացուլի ժանիքներից և նույնիսկ փղոսկրից:

1_E_RwOQ4Ah6EeExd4ILR9ZA.jpegՀնեֆատաֆլը ռազմական խաղ էր, որի նպատակն էր գրավել թագավորի խաղաքարը: Մեծ թշնամական զորք սպառնում էր և թագավորի մարդիկ պետք է պաշտպանեին թագավորին: Այն խաղում էին քառակուսիներով տախտակի վրա օգտագործելով սև և սպիտակ խաղաքարեր, շարժումերը որոշվելով զառերի համաձայն:

Տոներին պատմասածություը, պոեզիան, երաժշտություն և ալկոհոլային ըմպելիքները ապահովում էին լավ մթնոլորտ: Երաժշտությունը համարվում էր արվեստ և երաժշտական ունակությունը համարվում էր օգտակար կրթված մարդու համար: Վիկինգները նվագում էին տավիղ, ջութակ, քնար և լյուտեր:

Վիկինգների զենքի և զրահի մասին տեղեկությունը հիմնված է հնագիտական պեղումների, պատկերազարդ նկարագրությունների, և ինչ-որ չափով 13-րդ դարում գրանցված Սկանդիվանյան սագաների և օրենքների վրա: Սովորության համաձայն, բոլոր ազատ Սկանդիվանյան տղամարդկանցից պահանջվում էր ունենալ զենք և թույլատրված էր միշտ կրել դրանք: Այդ զենքերը բնորոշ էին Վիկինգի սոցիալական կարգավիճակին՝ հարուստ Վիկինգը ուներ լրիվ հավաքածու ՝ սաղավարտ, վահան, երկաթե ցանց և թուր: Սակայն, թրերը հազվադեպ էին օգտագործվում կռվի ժամանակ, քանի որ ամուր չէին  և ավելի հավանական  է , որ դրանք որպես սիմվոլիկ կամ դեկորատիվ իրեր էին օգտագործվում:Բավականին անսովոր  էր այն ժամանակի համար ,որ վիկինգներն  օգտագործում էին  կացիներ որպես գլխավոր կռվի զենք:

Վիկինգների պատերազմների և բռնության պատճառ  հաճախ հանդիսանում էր  նրանց  Սկանդիվանյան կրոնը, նրանք  ոգեշնչվում էին  Տորի և Օդինի՝ պատերազմի և մահի աստվածներով:

Կռվի ժամանակ Վիկինգները մեկ-մեկ կռվում էին ոչ կառավարված ֆրենետիկ, կատաղի ձևով, որը կոչվում է բերսերկերգանգ, դարձնելով նրանց բերսերկներ:

1-155-1024x602.png

Բերսերկ Վիկիգները սիրած տեսքը, վայրի և անսանձ մարտիկներն էին, ովքեր չէին կանգնի ոչնչի առաջ կռվի դաշտում: Բերսերկները ուշադրություն չէին դարձնի վնասվածքներին, սրին կամ կրակին և միևնույն է կշարունակեին կռվել: Նրանց վախը գոյություն չուներ, նրանց վճռականությունը անկոտրում էր, նրանց վայրագությունը անսահման: Թվում էր թե բերսերկները կռվում էին մարտի դաշտում աստավածային ուժով:

Կատաղությունը և կրակը, որը կար Վիկինգ բերսերկի մեջ, երբեք սահմանված չէր, բայց կային շատ  վակածներ և կարծիքներ, Վիկինգների ժամանակաշրջանի արձանագրություններից կամ բերսերկ վիճակի մասին գրություններից:

Առաջին վարկածը  նա է, որ կատաղությունը սկսվում է բնականորեն, երբ բերսերկը պատաստվում է եկող մարտահրավերին, նրանց մարմինները ցնցվում են , ատամները կրճտում, երբ կատաղությունը հասնում է գագաթնակետին: Ի վերջո, բերսերկի մարմինը փոխում է գույնը, դառնալով կարմիր  և նրանք մռնչում  և ոռնում են ի  նշան, որ կատաղությունը լիովին կառավարում էր նրանց:

Երկրորդ հայտնի վարկածն այն էր, որ Վիկինգ բերսերկները խմում էին  ալկոհոլային խմիչք, Վիկինգների մեղրախմիչքի մեծ քանակ կամ հատուկ բույսերի թուրմ, որի հետո սկսում էր բերսերկ վիճակը:

Երրորդ և ամենաիրական վարկածը   հալուցինոգեն սնկերի օգտագործումն էր, որից  բերսերկը ընկնում էր այդ վիճակի մեջ: Gods-in-Norse-Mythology.jpg

Աղբյուրները հիշատակում են բազմազան աստվածներ, ինչպիսին են մուրճ ունեցող, մարդկությանը պաշտպանող կայծակի աստված՝ Տորը, ով անողոք կռվում էր իր թշնամիների հետ: Մեկ աչքանի, ագռաված աստված Օդինը, ով խորամանկորեն հետևում էր գիտությանը տարբեր աշխարհներում և մարդկանց էր նվիրել ռունային այբուբենը: Գեղեցիկ, փետուրե թիկնոց հագնող Ֆրեյան, ով գնում էր մարտի դաշտ մահացածների մեջից ընտրելու: Վրիժառու, դահուկավազքի աստվածուհի Սկադին, ով նախընտրում էր ձմռան սարերի գայլերի ոռնոցը ծովափին: Հզոր աստված Նժորդը, ով կարող էր հանգստացնել ծովը և կրակը ու շնորհել հարստություն և տարածք: Ֆրեյը աստվածը, ում եղանակը և գյուղատնտեսությունը բերում էր խաղաղություն և հաճույք մարդկությանը: Աստվածուհի Ինդունը, ով խնձորներ էր պահում, որոնք շնորհում էին հավերժ երիտասարդություն: Խորհրդավոր աստված Հեիդմալը, ով ծնված էր իննը մայրերից, կարող էր լսել խոտի աճելը, ուներ ոսկե ատամներ, և ուներ թնդացող եղջյուր: Ջոտուն Լոկի, ով ողբերգություն էր բերել աստվածներին ,ով գուշակել  էր Ֆրիգ աստավածուհու գեղեցիկ տղայի՝ Բալդրի մահը:

Սկանդիվանյան դիցաբանությունում տիեզերքը բաղկացած էր իննը աշխարհներից, որոնք գտնվում էին կենտրոնական ծառի՝ Յգդրասիլի վրա:

Ստեղծման առասպելի զանազան ձևեր ասում են, որ աշխարհը ստեղծված էր վաղեմի էակի՝ Յմիրի մարմնից, և առաջին երկու մարդիկ Ասկը և Եմբլան էին: Ասվում է, որ այս աշխարհները վերածնվել էին Ռագնարոկից հետո, երբ հսկայական պայքար էր եղել աստվածների և նրանց թշնամիների միջև, և աշխարհը ծածկվել էր կրակներում, որպեսզի վերածնվի նորից: Ողջ մնացած աստվածները  կհանդիպեին և հողը կլիներ կանաչ և բերրի, և երկու մարդիկ կվերաբնակեցնեին աշխարհը:

Անձնական և տեղանքի անունների արձանագրությունների համաձայն, ամենահայտնի աստվածը Սկանդիվանացիների մոտ Վիկինգների դարաշրջանում Տորն էր, ով պատկերված էր անողոք իր թշնամիներին հետևելուց, իր սար ջարդող, կայծակնային մուրճ Մյոլնիրը ձեռքին:

Օդինը նույնպես հաճախ հիշատակվում էր պահպանված գրառումներում: Որպես անձնազոհության արարք, Օդինը կախել է ինքն իրեն տիեզերական Յգդրասիլ ծառից, որպեսզի ստանա ռունային այբուբենի գիտելիքը, որը նա տվել է մարդկանց: Օդինին ասոցացնում են մահվան, իմաստության, և պոեզիայի հետ: Օդինը Ասգարդի՝ աստվածների աշխարհի կառավարողն է: Նրա կինը հզոր աստվածուհի Ֆրիգգն է, ով կարող է տեսնել ապագան, բայց ոչ ոքին չէր պատմում:

Բացի աստվածների զանազան էակներ են հիշատակված: Էլֆերը և դվարֆերը հաճախ հիշատակվում են և թվում է թե կապված են իրար հետ, բայց նրանց հատկանիշները աղոտ են և երկուսի միջև հարաբերություններն  անորոշ է: Էլֆերը նկարագրված են պայծառ և գեղեցիկ, մինչդեռ դվարդերը հաճախ իրենց պահում են ինչպես դարբիներ:

Folkvangr.jpg

Հետմահու կյանքը բարդ հարց էր Սկանդիվանյան դիցաբանության մեջ: Մահացածները հնարավոր է գնային մռայլ Հել աշխարհը, որը կառավարվում էր նույն անունով կին էակի կողմից: Վալկրիաները նրանց կարող է տանեին Օդինի ռազմական սրահ՝ Վալհալլա: Կամ նրանք կարող էին ընտրվել աստվածուհի Ֆրեյայի կողմից բնակվելու իր Ֆոլկվանգր դաշտում: Ռան աստվածուհին կարող էր վերցնել նրանց ովքեր մահացել էին ծովում, և ասվում էր, որ աստվածուհի Գեֆջոնը այցելում էր կույսերին իրենց մահվան ժամանակ:

Նորվեգիայում Վիկինգների դարաշրջանի վերջը նշվում է Ստիկլեստադի կռվով 1030 թվականին: Չնայած որ Օլաֆր Հարալդսսոնի բանակը պարտվել էր, քրիստոնեությունը տարածվում էր: Նորվեգացիները էլ Վիկինգներ չէին անվանվելու: Շվեդիայում Օլով Սկոտկոնունգի կառավարությունը համարվում է տեղափոխություն Վիկինգների դարաշրջանից միջին դարեր: Նա Շվեդիայի առաջին քրիստոնյա թագավորն էր և ասոցացվում էր եկեղեցու աճող ազդեցության հետ:

Աղբյուրներ՝ 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80

https://en.wikipedia.org/wiki/Vikings#cite_note-113

https://en.wikipedia.org/wiki/Norse_mythology

https://en.wikipedia.org/wiki/Valkyrie

https://en.wikipedia.org/wiki/Ragnar%C3%B6k

The Meanings of the Runes

https://en.wikipedia.org/wiki/Norse_rituals

https://www.ranker.com/list/viking-wedding-traditions-and-rituals/lyra-radford?page=4

https://www.warriorsandlegends.com/viking-warriors/viking-warrior-berserkers/

https://en.wikipedia.org/wiki/Viking_Age

Հետազոտությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Ինքնակրթություն

“Ինքնակրթություն” նախագծի ընդհանուր նկարագրություն՝

Համացանցի տարատեսակ գրքերի, հանրագիտարանների օգնությամբ, փորձում եմ պարզել, բացահայտել, թարգմանել ինձ հետաքրքրող թեմաները՝ ներկայացնելով որպես հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ:

Տևողություն՝ մեկ ուսումնական տարի

Աղբյուրներ՝ համացանց, գրքեր:

Արդյունքներ՝ թարգմանություններ, ձայնանյութեր, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, ստեղծագործություններ, տեսանյութեր:

Վիկինգները՝ Սկանդինավյան քաղաքակրթության նախահայրերը

Ինչո՞ւմն է Հարրի Փոթթերի հայտնիության գաղտնիքը

Ինչո՞ւմն է Հարրի Փոթթերի հայտնիության գաղտնիքը

Չկա աշխարհում մի մարդ , ով լսած չլինի Հարրի Փոթթերի մասին: Վստահ եմ, որ շատերս դեռ սպասում ենք Հոգվարթսի  մեր նամակին:

Ջ. Ք. Ռուլինգը, ով 1997 թվականին գրել է առաջին հատորը , ներկա դրությամբ բրիտանացի միակ կին-միլիարդատերն է՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։

Այստեղից հարց է ծագում: Ինչո՞ւ է Հարրի Փոթթերը այդքան հայտնի:

8-19-2016-2-44-48-PM-8730217.jpg

Իհարկե, կախարդանքը շատ մեծ դեր է խաղում այս հարցում: Ո՞վ չէր ուզենա ունենալ կախարդական փայտիկ, այցելել Հոգվարթս, թուրմեր եփել, ցախավելի վրա թռչել: Բայց չէ ո՞ր կան նաև շատ ուրիշ գրքեր կախարդանքի մասին:

Ջ. Ք. Ռուլինգը շատ մեծ աշխատանք է դրել Հարրի Փոթթերի աշխարհը ստեղծելու մեջ: Չնայած, որ այնտեղ ամեն ինչ կախարդանքի հետ կախված է, այդ աշխարհը իրական է թվում: Ռուլինգը ամեն ինչ մանրամասնորեն ստեղծել է սկսած շոկոլադե գորտերից,  վերջացրած Կախարդանքի Նախարարությամբ:

Ո՞վ չէր ուզի փորձել Բերթի Բոտի տարբեր համի կոնֆետները, կամ Միսիս Ուիզլիի հայտնի մսով կարկանդակները: Իսկ Քվիդիչը բոլորիս համար դարձել է սիրելի սպորտ:

Ու պատկերացնում եք մագլները (ոչ կախարդական մարդիկ) նույնիսկ գաղափար չունեն այդ աշխարհի գոյության մասին:

OWLS_1996.jpg

Բայց, կախարդանքը չի լուծում բոլոր խնդիրները: Միևնույն է կա աղքատություն, անարդար կառավարություն, գողություններ, սպանություններ: Ինչպես ասել է Կորնելիուս Ֆուդջը՝ կախարդանքի վարչապետը. “Խնդիրն այն է, որ մյուս կողմը նույնպես կախարդանք ունի:”

Կմտածես, որ գոնե քննությունների ժամանակ ավելի հեշտ կլինի: Բայց կրկին ոչ, կախարդանքի շնորհիվ բոլոր խաբեություները միանգամից կբացահայտվեն:

Հենց այդ պատճառով էլ Հարրի Փոթթերի կերպարները մեզ միևնույն է մոտիկ են թվում: Թեկուզ ,եթե նրանք կախարդանք ունեն, նրանց խնդիրները չեն լուծվում: Կախարդանքի շնորհիվ դու չես կարող հետ բերել քո սիրելիներին, ոչ էլ կարող ես աղքատությունից դուրս գալ:

Միգուցե մարդիկ, ովքեր մեծ ընտանիքներում են ծնվել և ոչ միշտ են շատ գումար ունեցել, իրենց մեջ կգտնեն Ռոնին: Կամ մարդիկ, ովքեր հաճախ ծաղրի են ենթակվել  գիտունիկ լինելու համար, կհասկանան Հերմիոնային: Իսկ միգուցե, դու քեզ մոտիկ կզգաս Լունային, ում մարդիկ տարօրինակ են համարում:

Իրենց հրաշալի, վտանգավոր արկածներից հետո, օրվա վերջում, նրանք բոլորը դեռ սովորողներ են, ովքեր պետք է իրենց տնայինը անեն, կամ քնություններին պատրաստվեն:

Հարրի Փոթթերի գրքերը մեծանում են ընթերցողի հետ: Դու իհարկե չես ցանկանա, որ քո փոքր քույրը կամ եղբայրը Մահվան Պարգևները կարդան: Առաջին գիրքը հարմար  է երեխաների համար, երկրորդը նույնպես, բայց մի քիչ ավելի լուրջ է: Երրորդ գրքից ամեն ինչ գնալով ավելի է լրջանում:

Հարրի Փոթթերի գրքերը երեխաներին հետաքրքրում են, բայց նաև շարունակում են հետաքրքրել պատանիներին և մեծահասակներին:

Ամեն մի գրքի հետ արդեն կերպարները ավելի են բարդանում: Մենք տեսնում ենք հատվածներ նրանց պատմություններից: Հարրի Փոթթերի գրքերում չկան լրիվ չար, կամ լրիվ բարի կերպարներ:

Հիմնականում, բոլոր գրքերում և ֆիլերում միշտ ծաղրող, կռվարար երեխան վատ կողմից է ցույց տրվել: Բայց մենք չենք կարող ասել, որ գոնե մի քիչ չհուզվեցինք, երբ Մալֆոյը լացում էր հայելու առջև:

NevilleLongbottom_WB_F8_NevilleHoldingSwordOfGryffindorAtHogwarts_Still_100615_Land.jpg

Բոլոր յոթ գրքերում  մենք հետևեցինք կերպարների աճին: Մենք տեսանք, թե ինչպես Հարրի Փոթթերը տասնմեկ տարեկան, ոչ ինքնավստահ, աստիճանների տակի խորդանոցում ապրող տղայից դարձավ ամենահզոր կախարդներից մեկը, ով հաղթեց Վոլանդեմորթին: Շատ մեծ աճ ապրեց նաև Նեվիլը, ով թմբլիկ, ոչ ինքնավստահ երեխայից, դարձավ ամենախիզախներից մեկը և դեմ կանգնեց Վոլանդեմորթին:

Սիրում ես արկածային, սիրային, ֆանտաստիկա, ինչու ոչ նաև դետեկտիվ կամ սարսափ, դու անպայման կգտնես դրանցից մեկը կամ ինչ-որ նոր բան այս գրքերում, որը քեզ դուր կգա: Հարրի Փոթթերի գրքերը միշտ կթողնեն քեզ համար անպատասխան հարցեր  և ավելի շատ կարդալու ցանկություն:

Շատերս մեծացել ենք այս գրքերի հետ և վստահ եմ ,որ նրանք բոլորին օգնում են հավատալ, որ յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ կարող է մի փոքր կախարդանք լինել:

Օգտագործված գրականություն՝
Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը
Հարրի Փոթթերը և գաղտնիքների սենյակը
Հարրի Փոթթերը և ազկաբանի բանտարկյալը
Հարրի Փոթթերը և հրե գավաթը
Հարրի Փոթթերը և փյունիկի միաբանությունը
Հարրի Փոթթերը և խառնածին արքայազնը
Հարրի Փոթթերը և մահվան պարգևները

Հետազությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի