Ո՞ր “Նարինջն” է եղել առաջինը: Նարինջը, թե՞ Նարնջագույնը

Ո՞ր նարինջն է եղել առաջինը, նարինջը, թե՞ նարնջագույնը: Արդյո՞ք ինչ որ մեկը ուղղակի որոշել է կատարել ոչ կրեատիվ որոշում և անվանել ցիտրուսը իր գույնի պատվին (Ի վերջո, հենց այդպես է հապալասը(blueberry) ստացել իր անվանումը): Կամ արդյո՞ք գույնը ստացել է իր անվանումը մրգի պատվին: Իր դժվարությամբ, սա հավի և ձվի խնդրի կողքին է: Բարեբախտաբար, սա շատ ավելի հեշտ է լուծել:

Այսպիսով, որն է եկել առաջինը, գույնը, թե՞ միրգը: Պատասխանն է… ոչ մեկը: Դե, մեկը եղել է մյուսից առաջ, բայց ոչ մեկը իրականում բառի առաջին իմաստը չէր: “Նարինջ”(orange) բառի լինգվիստական նախնին իրականում սկզբում օգտագոծվում էր ծառը, որի վրա աճում է միրգը, նկարագրելու համար: Բառի արմատները հասնում են մինչև Սանսկրիտ լեզու: Այդ լեզվում, nāranga բառը նշանակում էր “նարնջի ծառ”: Nārangaն դարձավ պարսկական nārang բառը և արաբական nāranj բառը: Եթե դու գիտես իսպաներեն, այդ հին բառերը պետք է որ ծանոթ թևան՝ ժամանակակից իսպանական բառը “նարնջի” համար “naranja”-ն է:

Քանի որ բառը զարգացավ, այն ի վերջո սկսեց նշանակել միրգը, ոչ թե ուղղակի նարնջի ծառը: Հին ֆրանսերենը հարմարացրեց արաբական nāranj բառը “pomme d’orenge”-ին (“նարնջի ծառի միրգը”) կամ ուղղակի “orenge”-ին: Միջին Անգելերի բանախոսները  13-րդ դարում ընդունեցին “pume orange” արտահայտությունը:

Բառը չէր նկարագրում գույնը մինչև 200 տարի հետո, դարձնելով միրգը արդար հաղթողը: 1512-ին գույնի նկարագրությունը օգտագործելով “orange” բառը հայտնվել է շատ տարօրինակ վայրում: Օքսֆորդի Անգլերենի Բառարանին համաձայն, բառը առաջին անգամ օգտագործվել է… կտակում:

Դե, միայն առեղծվածը մնում է… ինչպե՞ս էին մարդիկ նկարագրում գույնը 1512-ից առաջ: Հուֆինգթոն փոստին համաձայն, Հին Անգլերենի բանախոսները օգտագործում էին geolurēad բառը, որը նշանակում էր  “դեղին-կարմիր”: Բայց Հին Ֆրանսիական բառի շնորհիվ, նարնջագույնը հիմա ունի իր անձնական անունը:

Անգլերեն տարբերակը տես այստեղ:

 

Ստաբբի անունով շունը թափառականից հերոս

apesik.jpgՍա անհավանական պատմություն է շան մասին, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և արել է այնքան սխրագործություններ, որ դարձել է առաջին և միակ շունը, որին սխրագործությունների համար շնորհել են զինվորական սերժանտի կոչում:

Ստաբբին սովորական անտուն քոթոթ էր, որին շարքային Ջոն Ռոբերտ Կոնրոյը 1917 թվականին գտել էր Յելսկի համալսարանի տարածքում: Ընդհանրապես կենդանիներին ջոկատի տարածքում գտնվելը արգելված էր, բայց շունիկի համար, որը օգնում էր պահպանել զինվորների մարտական հոգին, արեցին բացառություն: Continue reading “Ստաբբի անունով շունը թափառականից հերոս”

Միայն նպատակ

Դրոնան նետ ու աղեղից կրակելու մեծ վարպետ էր և նա սովորեցնում էր շատ սովորողների: Մի անգամ նա ծառից թիրախ կախեց և հարցրեց սովորողներից յուրաքանչյուրին, թե ինչ են նրանք տեսնում:

Մեկը պատասխանեց.

-Ես տեսնում եմ ծառ և թիրախ նրա վրա:

Մյուսները պատասխանում էին մոտվորապես նույնը:

Հետո Դրոնան մոտեցավ իր ամենալավ սովորողին ՝ Արդժունիին և հարցրեց

-Իսկ դու ի՞նչ ես տեսնում:

-Ես չեմ կարող տեսնել ոչինչ, բացի թիրախից,-հետևեց պատասխանը:

Դրոնան պտտվեց մյուս սովորողներին և ասաց.

-Միայն այսպիսի մարդը կարող է դառնալ նպատակին հասնող:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ինձ թվում է…

160614135229-01-kepler-1647b-super-169Ինձ թվում է, որ ես նման եմ կենդանի մոլորակի և նույնպես փակված եմ մտահաղացումների շրջանում: Բայց ես ներկայացնում եմ ինձանից ոչ միայն այն, ինչ ցանկանում եմ, ինչի մասին մտածում եմ, ինչ որոշում եմ: Այլ նաև այն ինչը չեմ սիրում, ինչը չեմ ցանկանում: Ես ստեղծվել եմ իմ ծնունդից առաջ: Ես չէի կարող ինձ ընտրել: Այդ իսկ պատճառով ես պետք է օգտվեմ նրանից, ինչը իմ ձեռքն է ընկել:

Ռոբինդրանատ Տագոր

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ստեղծիր քո ճանապարհը

Road-TripԱշխարհում կան շատ մեծ քանակի տրորված ճանապարհներ, և եթե ձեր բախտը կբերի և դուք կգտնեք նրանցից գոնե մեկը՝ հետևեք նրան: Բայց եթե այդպիսի ճանապարհ ձեր դիմացը չկա՝ վերցրեք քլունգը և բահը, և գործի անցեք: Քանզի մենակ դուք եք պատասխատու նրա համար, որպեսզի կառուցեք ճանապարհ դեպի քաջողություն՝ ձեզ համար և բոլոր նրանց համար, ովքեր կհետևեն ձեզ:

Ամելիյա Էրխարտ

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Սպասման հին գաղտնիքը

1035Ես ցանկանում եմ ձեզ բացել մի գաղտնիք: Այն ինձ պատմել է անձրևը: Եթե դու ինչ-որ բանի իրականում սպասում ես, սպասում ես այնքան ուժեղ, որ կյանքը սկսում է թվալ երազ, պետք է նայել հորիզոնին, ծառերի կատարերին, աստղերին, անձրևի շղարշին: Եվ պետք է հավատալ, որ երազանքը կկատարվի: Լսո՞ւմ եք: Անձրևը սկսվում է: Գնացեք, դիմավորեք…

Ե. Ուսաչևա

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Գրքերը, թե ոսկին

51150633Սարերի արանքում մի գյուղ կար: Նրա մեջտեղում գտնվում էր մի մեծ կանաչ քար: Մարդիկ համարում էին այն կախարդական և հավաքվում էին նրա շուրջը, երբ ցանկանում էին լուծել դժվար հարցեր:

Այդ գյուղում ապրում էին երկու եղբայր: Նրանց ծնողները մահացել էին և եղբայրներին թողել էին մեծ ոսկու ձուլակտուր և շատ իմաստուն գրքեր: Եղբայրներից ամեն մեկը ցանկանում էր ստանալ ոսկին: «Դա ավելի լավ է,-մտածում էին նրանք,- քան ունենալ մեծ գրադարան»:

Անցավ տարի, իսկ եղբայրները այդպես էլ չկարողացան բաժանել ժառանգությունը: Այդ ժամանակ գյուղի բնակիչները հավաքվեցին կանաչ քարի շուրջը և նրանից խորհուրդ հարցրեցին, թե ինչպես լուծել եղբայրների խնդիրը:

Հանկարծակի քարից աղջիկ դուրս եկավ: Նրա ձեռքերում կշեռք կար: Նա վերցրեց ոսկու ձուլակտորը և դրեց կշեռքի մի նժարին: Հետո նա վերցրեց իմաստուն գրքի մեկ էջ և դրեց կշեռքի մյուս նժարին: Բոլորը սառեցին զարմանքից, մեկ ժամանակից դեղնացած գրքի էջը ավելի ծանր էր, քան ոսկին:

Ոչ ոքին ոչ մի բան չասելով, աղջիկը մտավ քարի մեջ և անհետացավ:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Բլիթների շաբաթը Ռուսաստանում

Pancake-Week-in-Russia-200x100.jpgՌուսները ամեն տարի նշում են Բլիթների շաբաթը և տաք, կլոր բլիթները խորհրդանշում են արևը և մարդիկ օգտագործում են դա գարունը դիմավորելու համար: Նրանք մատուցում են բլիթները մեղրով և մուրաբայով:

Տոնը գալիս է հին ավանդությունից և Մասլենիցան հիմա փառատոն և ազգային տոն է, որը անցկացվում է ձմռան վերջին: Որոշ մարդիկ հավատում են, որ ինչքան շատ մարդ միանա տոնակատարությանը, այնքան շուտ կգա գարունը:

Անգլերեն տարբերակը տես այստեղ

Լուսավոր լապտերների փառատոնը

Lantern-Light-Festival-200x100.jpgՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Թայվանի ամենամյա թղթե լապտերների լույսի փառատոնին, որը տեղի է ունենում 15-օրյա Չինական Նոր տարվա տոների վերջին:

Երկինք բաց թողնելուց առաջ, մարդիկ ոճավորում են լապտերները նկարներով և լավ մաղթանքներրով: Տուրիստները ամբողջ աշխարհից ամեն տարի հավաքվում են տեսնելու փառատոնը:

Անգլերեն տարբերակը տես այստեղ

Շրջված տունը Թայվանում

Upside-Down-House-in-Taiwan-200x100Թայվանում, ինչ-որ մեկը կառուցել է շրջված երեք հարկանի տուն: Տունը կահավորված է իսկական չափսերի սեղաններով, աթոռներով, ամանեղենով և այնտեղ նույնիսկ կա ավտոմեքենա, որը կպած է առաստաղից:

Հարյուրավոր այցելուներ այցելում են Ամերիկյան կանտրի ոճով տունը:Մի մարդ ասել է, որ շրջված տանը լինելը նման է ֆիլմի:

Տունը 334 քառակուսի մետր է, և այն իր մեջ ներառում է ճաշասենյակ, լոգասենյակ և ավտոտնակ: Այն կառուցելը տևել է երկու ամիս և արժեցել է 600,000 դոլլար:

Անգլերեն տարբերակը տես այստեղ