Էմպեդոկլես

download (10).jpgԷմպեդոկլեսը հայտնի պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա է: Նրա փիլիսոփայության մեջ նկատելի է հոնիական փիլիսոփաների, այնպես էլ “իտալական” մտածողների հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի ուսմունքների ազդեցությունը: Նա եղել է պյութագորական միության անդամ, թեև աշակերտել է Պարմենդեսի: Այդ պատճառով նա ցանկանում էր հաշտեցնել նրանց:

էմպեդոկլեսի կարծիքով բոլոր իրերի հիմքում ընկած են չորս տարրերը կամ «արմատները»՝ հողը, ջուրը, օդը, կրակը։ Դրանք հավերժական են, անփոփոխ, չեն առաջանում և չեն ոչնչանում, այսինքն՝ նման են աստվածների։ Կրակը Զևսն է, հողը՝ Հերան, օդը՝ Աիդոնեսը, ջուրը՝ Նեստիսը։

Շարժումն Էմպեդոկլեսը ընդունում էր Սիրո և Ատելություն գոյությունը, որոնց փոխազդեցության շնորհիվ էլ առաջանում և ոչնչանում են բոլոր իրերը: Ավելի ստույգ, ըստ էմպեդոկլեսի տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ։

Պյութագորականների փիլիսոփայություն

Վաղ պյութագորականների փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել օրփեոսականների գաղափարախոսությունը, որն այդ ժամանակ Հունաստանում տարածված կրոնամիստիկական ուղղություն էր։ Օրփեոսականներից պյութագորականները փոխառեցին մարդու հոգու անմահության և կերպարանավտխության մասին ուսմունքը։ Ընդգծելով կրոնական այդ պատկերացման բարոյական կողմը, պյութագորականները հիմնավորում էին հոգու մաքրագործման, դրա կատարելագործման անհրաժեշտությունը, որպեսզի հոգին կարողանա բարձրանալ աստվածային մակարդակին և միաձուլվի նրա հետ։ Այդպիսի մաքրագործման միջոց նրանք համարում էին գիտությունը, ի մասնավորի, մաթեմատիկան, որի զարգացման գործում նրանք մեծ ավանդ ներդրեցին։ Զբաղվելով մաթեմատիկայով, պյութագորականները հավաստի գիտելիք ձեռք բերելու երաշխիքը տեսնում էին մաթեմատիկական մտածողության մեջ։ Այստեղից նրանք հետևեցնում են, որ ողջ գոյի ճանաչողության բանալին մաթեմատիկայի և նրա սկզբունքի թվի մեջ է։ Փիփսոփայության խնդիրն է հասկանալ տիեզերքի կարգը և օրենքները, իսկ մաթեմատիկան ճանապարհ է բացում այդպիսի ըմբռնման համար։ Բոլոր մարմինները ենթարկվում են երկրաչափության կանոններին, քանի որ երկրաչափորեն են որոշվում դրանց ձևերը և տարածական բոլոր հարաբերություններր։ Բացի դրանից, իրերի, երկրային և երկնային մարմինների, ձայների հարաբերություններր կարելի է բացատրել մաթեմատիկական օրենքներով։ Պյութագորականները ստեղծում են մաթեմատիկական բնազանցություն, որում տիեզերական և մարդկային իրողություններր մեկնաբանվում են մաթեմատիկորեն։ Ըստ պյութագորականների՝ տիեզերքում ամեն ինչ հիմնված է թվի կամ թվային հարաբերության վրա։ Թիվն իրերի գոյության հիմքն է այն իմաստով, ինչ Թալեսն էր ջուրր համարում իրերի նախասկիզբ։ Առանց թվի տիեզերքում կիշխեր քաոսն ու անիշխանությունը։ Այդ պատճառով էլ թիվն իրերի էությունն է, ձևը, դրանց «հոգին» և ղեկավարող բանական սկզբունքը։ Մաթեմատիկական մոտեցումը կարող է տալ միայն քանակական բացատրություններ. բայց չէ° որ իրերը իրարից տարբերվում են նաև իրենց որակական հատկություններով։ Այս պատճառով էլ պյութագորականները ստիպված էին թվերին վերագրել նաև որակական հատկություններ։ Այսպես, մեկը թվերի սկիզբն է, միևնույն ժամանակ միասնության սկիզբը, երկուսը բազմազանության սկզբունքը, երեքը միասնության առաջին դրսևորումն է բազմազանության մեջ, չորս և յոթ թվերր հանդիսանում են ներդաշնակության, համաչափության, արդարության, առողջության սկզբունքներ։ Թվերով է որոշվում նաև իրերի արտաքին կերպարը։ Օրինակ, մեկր համապատասխանում է կետին, երկուսը՝ գծին, երեքը՝ հարթությանը, չորսը՝ բուրգին՝ առաջին երկրաչափական մարմնին, որր հանդես է զալիս որպես մարմնականության սկիզբ։ Պյութագորականները թվերը բաժանում են նաև զույգի և կենտի, որոնցից զույգը նշանակում է բազմազանություն, քայքայում, բաժանվածություն, իսկ կենտը՝ ներքին միասնություն, ամբողջականություն և համաձայնություն։ Պյութագորականները կարծում էին, որ մեկ սկիզբից, օրինակ, Անաքսիմանդրեսի անսահմանից, հնարավոր չէ բխեցնել իրերի առաջացումը։ Այդ պատճառով նրանք ընդունում են հակադրությունների գոյությունը, որոնք տասն են՝ սահման և անսահման, կենտ և զույգ, միասնություն և բազմազանություն, աջ և ձախ, արական և իգական, անշարժ և շարժվող, ուղիղ և կոր, լույս և խավար, բարի և չար, քառակուսի և բազմանկյուն։ Ընդսմին, հակադիր կողմերից առաջինը բնութագրվում է դրական, իսկ մյուսր՝ բացասական հատկություններով։ Առաջինը միասնության, լույսի, բարու, գործունյա սկիզբն է, իսկ երկրորդը՝ անորոշության, պակասության, խավարի, կրավորականության։ Հետագայում Պլատոնը և Արիստոտելը այդ բոլոր հակադրությունները հանգեցրին ձևի և նյութի դուալիզմին։ Վերր թվարկված հակադրություններից հիմնայինը սահմանի և անսահմանի հակադրությունն է, որով բացատրվում է իրերի առաջացման գործընթացը։ Ամեն մի իր անսահմանի և սահմանի միասնություն է։ Եթե գոյություն ունենար միայն անսահմանր (ապեյրոնր), ապա իրերն իրարից չէին տարբերվի։ Ամեն մի իր, առաջանալով, սահմանափակում է անսահմանը։ Անսահմանը նույնացնելով դատարկության կամ օդի հետ՝ պյութագորականները կարծում են, որ աշխարհը ներշնչում է այդ օդր և որն էլ ստեղծելով դատարկ տեղեր՝ պատճառ է դառնում բաժանվածության ու տարանջատվածության առաջացման համար։ Այս ձևով ծագում են համաշխարհային տարածությունը, մարմինները, բազմազանությունը, շարժումը և ժամանակր։ Տիեզերքի կենտրոնում գտնվում է կրակր, որին շրջապատում են աստվածային տասը մարմին՝ անշարժ աստղերի երկինքդ հինգ մոլորակները, որոնց տակ գտնվում են արև, լուսինը, երկիրը, իսկ վերջինիս տակ՝ հակաերկիրը Տիեզերական մարմիններն առաջանում են կենտրոնական մարմնից՝ կրակից և պտտվում են դրա շուրջր։ Պյութագորականների կարծիքով, երկիրը գնդաձև է և պտտվում է կենտրոնական կրակի շուրջ, այսինքն՝ նրանք մերժում են երկրակենտրոնության գաղափարը Արևային խավարումների պատճառր, րստ նրանց, այն է, որ լուսինն անցնում է արևի և երկրի մեջտեղով։ Պյութագորականների տիեզերաբանությունը մի քայլ առաջ էր նախորդ մտածողների տիեզերաբանական ուսմունքների համեմատությամբ։

Անտիկ փիլիսոփայություն

Անտիկ փիլիսոփայություն ասելով՝ հասկանում ենք փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում՝ ք.ա. և ք.հ. 6-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։

Հին Հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալմանը նպաստեց քաղաք-պետությունների առաջացումր, որտեղ քաղաքացիներր ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։

Հին հունական փիփսոփայության ձևավորման գլխավոր նախադրյալներից էր հունական հարուստ դիցաբանությունը, որը, ի տարբերություն հին չինական և հնդկական դիցաբանության, «գերհասունացած» բնույթ ուներ, այսինքն՝ դրանում ավելի ակնհայտ ձևով դրսևորվեց անցումն առասպելից դեպի փիփսոփայական մտածողություն։ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում օլիմպիական աստվածները ներկայացված են մարդակերպ հատկություններով։ Նրանք մարդկանց պես սիրում են, կռվում, զայրանում և հրճվում, նենգ ու բարի արարքներ գործում, ենթարկվում ճակատագրի անխուսափելի հարվածներին և այլն։

Հին Հունաստանում փիփսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են Հոնիայում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այն անվանվում է հոնիական։ Սիլեթյան դպրոցի հիմնադիրն էր Թալեսը,իսկ մյուս ներկայացուցիչներն էին Անաքսիմանդրեսը և Անաքսիմենեսը։ Թալեսի  կյանքի և բնափիփսոփայական հայացքների մասին պահպանվել են սուղ տեղեկություններ։ Նա համարվում է հույն «յոթ իմաստուններից» մեկը, իր ժամանակի նշանավոր բնագետ, ով կանխագուշակել է ք.ա.. 585թ. Հունաստանում նկատված արեգակի խավարումը, կատարել է մաթեմատիկական և աստղագիտական մի շարք հայտնագործություններ, եղել է հարգված քաղաքական գործիչ։ Թալեսի փիլիսոփայությունից մեզ է հասել երկու կարևոր միտք՝ տիեզերքը առաջացել է ջրից, բոլոր իրերի հիմքում ընկած է ջուրր և տիեզերքը լի է սատկածներով, այսինքն՝ ամեն ինչ շնչավորված է։ Առհասարակ, ոչ միայն Թալեսի, այլև մյուս հույն բնափիփլիսոփաների աշխարհայացքի բնորոշ կողմերից էին՝ հիլոզոիզմը (տիեզերքի համընդհանուր շնչավորության մասին պատկերացումր), պանթեիզմը (տարբերի աստվածային բնույթի և տիեզերքի աստվածային կարգի մասին ըմբռնումը), սոցիոմորֆիզմը (տիեզերքի, որպես համընդհանուր պոլիսի մասին, պատկերացումը), մարդակերպությունը (տիեզերքի մարդկային հատկությունների մասին պատկերացումը) և այլն։

Անաքսիմանդրեսի կարծիքով բոլոր իրերն առաջացել են ոչ թե նյութական նախասկզբից, այլ անսահմանից (ապեյրոնից), որր հավերժական է, անփոփոխ և աստվածային։ Հավերժության և անմահության իմաստով ապեյրոնն առավել է, քան Օլիմպիոսի աստվածներր, քանի որ վերջիններս առաջանում են քաոսից, իսկ ապեյրոնր չի առաջանում։ Ապեյրոնր ոչ միայն իրերի սկզբնապատճառն է, այլ շարժունակ մի սկիզբ, որին ներհատուկ է առաջացնելու ունակությունր։ Ապեյրոնից, հավերժական շարժման հետևանքով, անջատվում են հակադրություններր՝ տաքը և պաղը, չորը և խոնավը, որոնց փոխներգործությունները պայմանավորում են առաջացման ու ոչնչացման տիեզերական գործրնթացներր։ Ապեյրոնր միաժամանակ գերագույն օրենք է, կարգ, որին ենթարկվում է ողջ գոյություն ունեցողր։ Այդ կարգի համաձայն՝ ապեյրոնից առաջացած բոլոր իրերր կրկին պետք է վերադառնան իրենց նախնական «հայրենիքը»՝ որպես պատիժ իրենց անջատման համար։

Անաքսիմանդրեսի աշակերտ Անաքսիմենեսը, օդն է համարում բոլոր իրերի նախասկիզբը։ Ապեյրոնի համեմատ օդր որոշակի նախանյութ է և միջին դիրք է գրավում ջրի և կրակի, հողի և եթերի միջև։ Ի դեպ, Անաքսիմանդրեսի ուսմունքում հենց օդն էր կարևոր դեր խաղում աշխարհագոյացման գործընթացում։ Անաքսիմենեսր որակական փովախություններր հանգեցնում է քանակական փոփոխությունների, կարծելով, որ օդին բնորոշ են նոսրացման և խտացման հատկություններր։ Նոսրանալով՝ օդր վերածվում է կրակի, իսկ խտանալով՝ առաջացնում է պինդ մարմիններ։ Աշխարհագոյացման գործընթացն Անաքսիմենեսր պատկերացնում է հետևյալ կերպ, օդր խտանալով՝ կազմավորում է երկիրը, մի հարթ սկավառակ, որր կախված է օդում։ Երկրից բարձրացող խոնավ գոլորշիներր նոսրանում են, բոցավառվում և շրջապատվելով օդով, կազմավորում են երկնային մարմիններդ որոնք երկրի նման փնելով հարթ, տերևների նման կախված են մնում օդում։