Մասնակցություն կոնֆերանսին

«Ողջույն ես Նազելին եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Ցանկանում եմ ձեզ ներկայացնել մեր Սեբաստացի մոլը: Մենք ունենք Սեբաստացի մոլ ակումբ,որի ընթացքում ես և իմ ընկերները կատարում ենք բիզնեսի առաջին քայլերը և հետո սովորեցնում մյուսներին:Վաճառում ենք մեր կավե աշխատանքները,նկարած նկարները,բատիկա շարֆերը և այլն: Բացի այդ ես մի նախագիծ եմ սկսել: Մեր դպրոցի ռոբոտիքսի ակումբի դասընթացներ իժամանակ 3D տպիչով տպում ենք տարբեր իրեր: Օրինակ՝ բրիլոկներ, տարբեր աքսեսուրարներ և այլն: Մենք հիմա արդեն սկսել ենք մատուցել ծառայություններ: Օրինակ՝շապիկների և կոշիկների վրա բատիկա,ներքին  հարդարման ծառայություն, հագուստի մոդելավորում,այցեքարտերի  էսքիզների պատրաստում և շուտով մենք կսկենք նոր նախագիծ,որի շրջանակներում մեր բուֆետներում արդեն վաճառքի կհանվեն քոլեջի սովորողների պատրաստած թխվածքաբլիթները:

Ես ձեզ նաև կցանկանայի ներկայացնել մեր անձնական բլոգները: Ամեն սովորող գալով մեր կրթահամալիր պետք է բացի իր անձնական բլոգը, որտեղ նա կտեղադրի հետաքրքիր և ուսումնական նյութեր, նկարներ,պատումներ և այլն:Դա համարվում է նույնպես աշխատանքի արդյունք, որից կարող են օգտվել մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից:»

Ահա այսպես  ես ներկայացրեցի մեր դպրոցը  կոնֆերանսին,որտեղ քննարկվում էր,թե ինչպես ընդլայնել հնարավորությունները երիտասարդների համար լավ պրակտիկ ուսուցում ստանալու համար: Եվ բոլորին դուր եկա և ահա Լեհաստանի գործատուների միության նախագահ  պր-ն Յանուշ Պիտկևիչի խոսքերից մեջբերում.

«Ահա այն պրակտիկ աշխատանքը , որը մենք տեսնում ենք,այն կարելի է վերցնել որպես փորձ: Այս երեխաներն են մեր ապագան:»

Կոնֆերանսից հետո արդեն ավելի մտերմիկ միջավայրում շարունակվեց մեր քննարկումները և ես ներկայացրեցի մեր դպրոցում իրականացվող նաև մյուս նախագծերը: 

Leave a comment