Ռոբոտիքս: Հեռավար ուսուցման հաշվետվություն

Այս երեք ամիսների ընթացքում շարունակել ենք մեր ռոբոտաշինության դասերը:  Ավարտել ենք Scratch բլոկային ծրագրավորման լեզուն և սկսել ենք ուսումնասիրել ռոբոտները: Սովորողների համար ստեղծել ենք վիդեոդասեր, որտեղ սովորեցնում ենք ինչպես օգտագործել շարժման սենսորը և լիստերը: Ուսումնասիրել ենք տարբեր ռոբոտներ և սենսորներ:

Սովորողները այդքան էլ ակտիվ չէին: Մայիս ամսին նոր առաջադրանքներ չենք հանձնարարել, որպեսզի կատարեն նախորդները:

EV3 Սենսորներ

Ռոբոտաշինություն 13/04-19/04

Ռոբոտաշինության առցանց ուսուցման առաջադրանք. Մարտի 30 – ապրիլի 10

Ռոբոտիքս: Առցանց ուսուցան շաբաթ (Մարտ 16-22)

Սասնա ծռեր

  • 1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:

Սասնա ծռերը ի տարբերություն մյուս ժողովրդների էպոսների խաղաղասեր է: Այդպիսի բան չկա, որ հերոսները գնան ուրիշներին թալանեն, հարստանալու համար: Էպոսում կռվի նվաճելու համար չեն գնում, այլ որպես պաշտպանություն: «Սասնա ծռերը» hամարվում է աշխարհի ամենախաղաղասեր էպոսը:

  • Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:

Պահպանվել է «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա Կոմիտասի գրած “Սասունցի Դավիթ” օպերան, որը նրան չի վիճակվել ավարտել: “Մոկաց Միրզա” հայ ժողովրդական վիպական-քնարական երգը այդ ստեղծագործության մի մասն է:

  • Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:

  • Փորձիր պարզել` էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:

Էպոսին բազմիցս անդրադարձել են երաժշտության մեջ: Այդ ստեղծագործություններից են գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

  • Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։

  • Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:

Մարութա անունը առաջացել է ասորերեն mārūtā “տերություն” բառից: Այս անունից են առաջացել Մար, Մարթա անունները: Որպես անձնանուն գործածական էր ասորիների մեջ: Այս անունից է առաջացել Մարութեան ազգանունը:

  • Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին:

Էպոսի մասին  հիշատակվել  է Մովսես Խորենացու և Թովմաս Արծրունու երկերում: Նաև հիշատակումներ են արել Բյուզանդը, Փարպեցին և Ագաթ Անգեղոսը:

  • Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

«Սասնա ծռեր»-ի մասին դեռևս 16-րդ դարում պահպանվել են Դավթի և Խանդութի մասին զրույցի, Սասունում եղած իրեղեն ապացույցների մասին գրառումնր, պորտուգալացի ճանապարհորդներ՝ Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում: Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

  • Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասածների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։

  • Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

Դեռևս 1890-ական թվականներից  սկսվել են «Սասնա ծռեր»-ի գրական մշակումները , բայց ժողովրդի կողմից ամենասիրված մշակումը Հովհանես Թումանյանին է:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Տարբեր բանաստեղծներ ևս մշակել են տարբեր հատվածներ: Օրինակ՝ Եղիշե Չարենցը մշակել է Դավթի ճյուցը ։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման է ենթարկել ռուս բանաստեղծ Ա․Կուլեբյակինը և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր»)։ Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է, ով վեպը իր բոլոր ճյուղերով գրել է արձակով («Սասնա Դավիթ»)։

  • Ովքե՞ր են գրի առել պատումը,  ովքե՞ր են եղել ասացողները:  Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:

1873- ին Գարեգին Սրվանձտյանը  ամողջությամբ գրառել է <<Սասնա ծռեր >> էպոսը  և հրատարակել Կոնստանդնապոլսում: Երկրորդ տարբերակը գրի է առել Մանուկ Աբեղյանը: 1939թ․ «Սասնա ծռեր» դյուցազներգության 1000–ամյակի կապակցությամբ, մինչ այդ գրի առնված 60 պատումներից ստեղծվում է ամբողջական բնագիրը՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով։ Այն իրականացնում են Մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը և Արամ Ղանալանյանը, իսկ խմբագիրն է լինում  Հովսեփ Օրբելին։ Գիրքը հրատաակվում է 1930 թվականին: Դյուցազներգությունը պատմում էին ժողովրդական մարդիկ, նրանք եղել են տաղանդավոր անհատներ, ովքեր հիշել ու վերարտադրել են դյուցազներգությունը, իսկ առանձին հատվածներ նաև երգել։

  • Փորձիր պարզել՝ աշխարհում էլ ի՞նչ «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ կան:

Մհերի դուռ և Արամի Մուրու

From Puno: Full-Day Private Aramu Muru w/ Andean Shaman

Արամի Մուրուն հայտնի է նաև Աստվածների դարպասներ անվանմամբ : Այն գտնվում է Պերուի Չուկուիտո նահանգում գտնվող Խուլի քաղաքի հարևանությամբ:Արամի Մուրուն  պատմադիցաբանական նշանակություն ունեցող քարաժայռ է: Այն ունի ժայռի մեջ փորագրված 7-մետրանոց քառակուսու տեսք:Մինչև հիմա չեն կատավել որևե լուրջ  հետազոտություններ , որոնց միջոցով կկարողանանք պարզել , թե երբ են տեղացինեը սկսել պաշտել այս վայրը :Համաձայն ավանդության, Արամու Մուրու անունով քուրմը Դռան միջով մտել է Երկիր մոլորակի խորքը՝ այնտեղ Կորիկանչա անունով ոսկե սկավառակը թաքցնելու համար:Այսօր այդ տեսաժան վայրը ուխտագնացության հայտնի ուղղություններից է :