Իմ միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

IMG_20190909_175559_2.jpgԺամանակակից մարդը շատ ավելի դիմացկուն է քան մի քանի հազար տարի առաջ: Մեր իմուննային համակարգը շատ ավելի ուժեղ է: Հենց օրինակ վերցնենք աղմուկը, միջին դարերում ապրող մարդը չէր կարող դիմանալ հիմիկվա աղմուկին: Կամ այդ ժամանակ շատ մարդիկ մահանում էին սովորական գրիպից:

Հայաստանում համարյա չկա աշուն և գարուն: Մեկ շաբաթվա ընթացքում եղանակը կարող է շատ կտրուկ շոգից փոխվել ցրտի: Երևանում կա տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիր: Ամեն օր մարզերից շատ մարդիկ գալիս են Երևան աշխատելու: Ի տարբերություն մի քանի տասնյակ տարի առաջվա համեմատ, գործարանները քիչ են, բայց դեռ շատ աղտոտող նյութեր են նետվում մթնոլորտ: Կա նաև կանաչապատման խնդիր, հատկապես կենտրոնում:

Ես ապրում եմ Արամ Խաչատրյան փողոցում, և ի տարբերություն շատ ուրիշ փողոցների իմը խաղաղ է: Ամբողջ փողոցը շրջապատված է բարձ բարդիներով: Աղմուկը շատ չէ: Դեռ, որոշ տարիներ առաջ ամեն ժամը մեկ ընդամենը մի քանի ավոտմեքենա կանցներ: Տան շրջապատում ոչ մի գործարան չկա: Բարձրահարկ շենքերը քիչ են:

Իմ կարծիքով իմ միջավայրը այդքան վտանգավոր չէ առողջության համար: Սակայն Երևանում կան վայրեր, որտեղ ապրելը լուրջ վնաս կարող է հասցնել մարդու առողջությանը:

10 պատճառ, որը կարող է հանգեցնել անապատացման

  1. Կլիմայի չորացում:
  2. Հողերի բերիության անկումը:
  3. Անտառապատ տարածքների կրճատումը:
  4. Գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը:
  5. Լճերիգետերի ջրային ռեսուրսներիանխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը:
  6. Ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վարելահողերը:
  7. Կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբպայմանավորված բնակավայրերի չորայնությունը:
  8. Հողերի գերշահագործումը:
  9. Շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը:
  10. Բնական պաշարների գերաշահագործումը:

Վակուիտա

vaquita-marina-1_1-768x511Վակուիտաները գոյություն ունեցող ամենահազվագյուտ ծովային կաթնասունն են: Նրանք կետերի ընտանիքի ամենափոքր անդամներն են: Վակուիտաները ապրում են աշխարհում միայն մեկ վայրում՝ Կալիֆորնիայի ծովածոցում: Իսպաներենից թարգմանված “Վակուիտա” նշանակում է “փոքրիկ կով”:

Նրանց հաճախ շփոթում են դելֆինների հետ, բայց նրանք ավելի փոքր են, ունեն ավելի կլորավուն գլուխ և չունեն քիթ: Վակուիտաները ունեն մոխրագույն վերին մարմին և բաց մոխրագույն փոր: Էգ Վակուիտաները 1.5 մետր են, իսկ արուները՝ 1.4:  Նրանք ուտում են ձուկ և խեցգետիններ, բայց ավելի շատ նախընտրում են կակղամորթերին:

Ի տարբերություն դելֆինները, որոնք հետևում են նավերին, վակուիտանեը ամաչկոտ են և շատ քիչ բան է հայտնի նրանց մասին: Ըստ էության, այս փոքրիկ ծովային կենդանիներին բացահայտել են 1958 թվականին, երբ երեք վակուիտայի գանգ է գտնվել ծովափին: Վակուիտայի տեսնելը մեծ բախտ է:

Այս կաթնասունները կարող են շփվել և տեղաշարժվել սոնարն օգտագործելով:

Վակուիտաների համար ամենմեծ վտանգը, տոտոաբա էկզոտիկ ձկան անօրինական ձկնորսությունն է: Վակուիտաները հաճախ խճճվում են ցանցերում և խեղդվում: Հիմա ընդամենը մի քանի տասնյակ վակուիտա է մնացել և հնարավոր է, որ նրանք ոչնչանան մոտակա ապագայում:

Իմ միջավայրը

8b83c40f70cbd79f8597740b046af37fՄեր քաղաքի տարբեր մասերում միջավայրը տարբեր է: Բայց կան բաներ, որոնք նույնն են, օրինակ՝ աղբը: Երևանում մարդիկ աղբը աղբամաններում նետելու փոխարեն նետում են այն գետնին: Եվրոպայում դա անելու համար մեծ տուգանք է դրված և այն մարդը ով աղտոտում է հագնում է ցուցանակ «Ես աղտոտել եմ» և սկսում է մաքրել աղբը և դա ցուցադրվում է հեռուստացույցով:

Իմ տան միջավայրը կանաչ է, բայց քաղաքում կան վայրեր, որոնք ընդհանրապես կանաչ չունեն: Մի քանի տարի առաջ, իմ տան միջավայը շատ խաղաղ էր: Բայց հիմա, մեր կողքը սուպերմարկետ են բացել և ամբողջ օրը աղմուկ է:

Տուրիզմը ՀՀ-ում

Տուրիզմը մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

Հայաստանի տուրիզմի նախադրյալներից մեկը դա նրա պատմությունն է: Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Օտարկերացիներին նաև հետաքրքրում է մեր ճարտարապետությունը՝ մեր ամրոցները, եկեղեցիները, վանքերը… Տուրիզմ նախադրյալներից է նաև Հայաստանի բնությունը՝ Սևանա լիճը, Դիլիջանը, Արզնին, Քարերի սիմֆոնիան և այլն:

Տուրիզմի խոչընդոտներից մեկն է ինֆրաստրուկտուրան: Ինֆրաստրուկտուրան Հայաստանում այդքան էլ զարգացած չէ: Նաև խոչընդոտ է հանդիսանում լավ և էժան հյուրանոցների պակասը շրջաններում:

Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։ ԽՍՀՄ գոյության տարիներին  Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝  Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։

Շատ կարևորագույնէ տուրիզմի դերը Հայաստանում: Ըստ վերջերս կատարված հաշվարկների Հայաստանում տուրիստները ծախսում են մոտ 500.000դր մեկ հոգու հաշվարկում: Դա նպաստում է տուրիզմի հետ կապված ճյուղերի զարգացմանը:

Եթե ցանկանում ենք ավելի շատ տուրիստներ գան Հայաստան՝ պետք է առաջարկել ավելի շատ տուրիստական պրոդուկտներ: Դրա շնորհիվ տուրիստները ավելի շատ կգան Հայաստան: