Ողնաշար

Մեր մարմնի առանցքը համարվում է ողնաշարը, նրան նաև անվանում են ողնաշարային ձող: Գլխավոր էլեմենտը ողն է, դրանք մարդու մոտ 32-34 հատ են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն որոշակի ողերի քանակ: Վզայինում յոթ ող,կրծքայինում՝ 12 ող,գոտկայինում՝ 5 ող,սակրալայինում՝4 ող,պոչուկայինում՝ 4-5 ող: Կրծքային և գոտկային ողերն ունեն ելուստներ՝ երկու կողային և մեկ առանցքային: Մկանա-թելային ապարատի շնորհիվ ողերին ամրանում են անրակները, թիակները, ուսային ոսկրը,նախաբազուկի ոսկրերը,դաստակները, մատների ֆալանգները: Գոտկային ողերը վերցնում են իրենց վրա մարմնի ամբողջ քաշը և հանդիսանում են աբողջ ողնաշարի գլխավոր հենարան: Ողնաշարի ձևը հիշեցնում է լատինական <<S>> տառը, քանի որ ունի բնական ֆիզիկական կորություններ: Նրանք ընդամենը չորսն են: Կազմավորվում են նրանք երեխայի ծնվելու պահից:3-4 ամսեկանում, երբ նա արդեն սկսում է ինքնուրույն պահել գլուխը, կազմավորվում է վզային լարդոսը : 6 ամսեկանում, երբ երեխան արդեն նստում է, կազմավորվում է հաջորդ կորությունը`կրծքային գիֆոզը: Երբ երեխան սկսում է կանգնել և սովորում է քայլել, այդ ժամանակ երեխան սովորաբար 10-11 ամսեկան է, կազմավորվում է գոտկային լարդոսը: Յոթ տարեկանում վերջնական կազմավորվում են ողնաշարի բոլոր ֆիզիկական կորությունները: Հենց կորություններն են որոշում մարդու կեցվածքը: Կան նրա տարբեր տիպեր: Նորմալ կեցվածք, որի դեպքում կրծքավանդակի առաջնային մակերևույթը ավելի առաջ է փորի մակերևույթից: Բավարար կեցվածք կամ կլորակողային մեջք, որտեղ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ փորը կրծքավանդակից առաջ է:Վատ,կուզիկ կեցվածքը կամ կլոր մեջք, այս դեպքում գլուխը առաջ եկած է, կրծքավանդակը ներս ընկած է, իսկ մեջքը կուզիկ է:Բացի դրանից լինում են նաև պաթոլոգիկ կեցվածքների այլ տեսակներ,բայց ոչ ճիշտ կեցվածքի ձևավորումից կարելի խուսափել:

Leave a comment