Հավերժական շարժիչը: Հրաչյա Սարիբեկյան

Ինձ դուր եկավ այս պատմությունը: Այն հավերժական շարժչի մասին է:Քնարական հերոսի հայրը շատ էր ցանկանում ստեղծել հավերժական շարժիչ: Հերոսը պտտում է իր հեծանիվը և դրանով նրանք էլեկտէներգիա են ունենում: Մի անգամ հերոսի հեծանիվը փչանում է և նրանք երեք օր շարունակ լույս չեն ունենում: Երբ նրա հայրը սարքում է հեծանիվը և նա սկսում է նորից պտտել նրա մայրը մահացած է լինում: Որոշ ժամանակ անց հերոսի հայրը որոշում է տուն նոր կին բերել: Հերոսը իր քրոջ հետ հեռանում է տնից: Պատմության վերջում նրա հայրը ինքնասպան է լինում:

Միակ հավերժական շարժիչը, որը գոյություն ունի դա կյանքն է: Բայց նա նույնպես հավերժ չէ, մի օր նա էլ կանհետանա: Ոչինչ հավերժ չէ, ամեն ինչ վերջ ունի:

Նախագծի հղումը

Leave a comment