Հաշվետվություն

Այս ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցել եմ 6 հարգելի բացակա: Շրջանի ընթացքում մասնակցել եմ բազում նախագծերի: Աշնանային արձակուրդների ընթացքում անցկացրել ենք “Սովորում ենք Scratch” նախագիծը կրթահամալիրի դասավանդողների հետ: Նոյեմբերի 6-ին ստացել եմ պետական մրցանակ և կրթահամալիրի 30 ամյակի առթև Տիգրան Սերոբյանի և Շուշան Պետրոսյանի հետ միասին պատրաստել եմ այցեքարտ-կայք:

Գրականությունից և Հայոց լեզվից նույնպես մասնակցել եմ շատ նախագծերի, ինչպիսին են «Զարմանալի աշուն»,  «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն», «Կոմիտասյան օրեր»,  և այլն: Նաև ստեղծել և վարում եմ “Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդեսը:

Մաթեմատիկայից անցած թեմաներից են մաթեմատիկական ինդուկցիան, հաջորդականության սահմանը, և դիֆերենցիալ հաշիվը: Առաջին շրջանում մենք արդեն ավարտել ենք 11-րդ դասարանի ծրագիրը: Ես նաև հաճախել եմ լրացուցիչ մաթեմատիկայի պարապմունքների:

Անգլերենի դասաժամին ունեցել ենք զանազան քննարկումներ տարբեր թեմաներով, կարդացել ենք գրականություն, աշխատել ենք անգլերենի շտեմարանով և New English File, 501 Absolutely Essential Words գրքերով: Գրել եմ բազում շարադրություններ:

Իսպաներենից համալրել եմ իմ բառապաշարը, կարդալու, գրելու և խոսալու ունակությունները: Նաև մասնակցել եմ “Մի քիչ խենթ Լորկան” համագործակցային նախագծին:

Պատմություն առարկայից անցած թեմաներից են Հայկական հարցը, Հայ ազգային կուսակցությունները, Հայդուկային շարժումը և այլն: Կատարել եմ աշխատանքներ “Նշանավոր Հայդուկները” և «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծերից:

Քաղաքագիտության ժամանակ ունեցել ենք բազում քննարկումներ զանազան թեմաների մասին: Նաև մասնակցել եմ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծին:

Էկոլոգիայի ժամանակ ուսումնասիրել ենք շրջապատի ազդեցությունը մարդու առողջության վրա, միջավայրի աղտոտումը, էկոհամակարգները, և այլն:

Իրավունքից անցած թեմաներից են իրավունքի աղբյուրը, նորմատիվ իրավական ակտերը, դատական համակարգը և այլն: Նաև ուսումնասիրել ենք Օվերտոնի պատուհանը:

Այս շրջանի ընթացքում նաև անցկացրել ենք ռոբոտաշինության դասընթացներ 4-5րդ դասարանցիների համար: Առաջին ամիսներին սովորել ենք Scratch ծրագրավորման լեզուն: Նոյեմբեր ամսից սկսել ենք աշխատել լեգոներով, կառուցելով զանազան ռոբոտներ: Նաև սովորել ենք Lego Mindstorm EV3 ռոբոտների ծրագրավորման լեզուն: Երեխաները սկսել ենք աշխատանքը իրենց առաջին ինքնուրույն նախագծված ռոբոտների վրա:

Հիմա մասնակցում եմ Technovation Family արհեստական ինտելեկտի մրցույթին: Մյուս շրջաններին երեխաները հետ սկսելու ենք պատրաստվել Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադիային(WRO):

Leave a comment