“Կորսված օրեր”: Դինո Բուցատի

Ստեղծագործության իմաստը այն էր, որ անցած օրերը ետ չես կարող բերել, ինչքան էլ ուզես: Երբ դու զբաղված ես աշխատանքով, օրերը գնում են: Ուշադրություն չես դարձնում ընկերներիդ, բարեկամներիդ, ընտանիքիդ, շանդ:

Ժամանակ կար, որ անհամբեր սպասում էիր այդ օրերին, իսկ երբ նրանք եկան ուղղակի վատնում ես:

Կաձիրայի բացած առաջին արկղում իրենից հեռանում էր հարսնացուն, իսկ նա չէր էլ փորձում կանգնեցնել նրան: Միգուցե, եթե չթողներ նրան հեռանալ, իր կյանքը ուրիշ կլիներ:

Իր երկրորդ բացած արկղում հիվանդանոցային մահճակալին պառկած եղբայրն էր, իսկ նա ինչ-որ գործերով ինչ-որ տեղ էր մեկնել: Կաձիրան աշխատանքը իր եղբորից ավելի կարևոր էր համարել և կորցրել էր նրան վերջին անգամ տեսնելու շանսը:

Երրորդ արկղում էլ, իր շունն էր, ով իրեն արդեն երկու տարի սպասում էր: Կաձիրան հեռացել էր տնից և չէր էլ պլանավորում վերադառնալ:

“Պարո՛ն: Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:”

Ինչքան էլ ուզես, ինչքան էլ հարուստ լինես այդ կորսված օրերը չես կարող վերադարձնել: Նրանք արդեն անցել գնացել են և քո շանսը կորցրել ես: Այդ պատճառով պետք է աշխատես ամեն ինչ անել, որ չվատնես այդ օրերը: Շփես ընտանիքիդ, ընկերներիդ հետ և հիշես, որ աշխատանքը կամ գումարը երբեք չեն կարող փոխարինել նրանց հետ անցկացրած ժամանակը:

Leave a comment