“Ճագարներ լուսնի տակ”: Դինո Բուցատի

Ստեղծագործության իմաստն այն է, որ կյանքն անսպասելի է: Դու կարող է քեզ համար երջանիկ ապրես, չիմանալով, թե ինչ անակնկալներ կամ թակարդներ են քեզ սպասվում հաջորդ օրը: Ճագարների պես, մենք էլ ենք անհոգ թռչկոտում մարգագետնում:

Հեղինակը մարդկանց համեմատում էր ստվերների հետ: Իմ կարծիքով նա ուզում էր ցույց տալ, որ գիշերն են դուրս գալիս մեր մութ մտքերն, անհանգստությունները: Գիշերն ենք մտածում նրա մասին, թե ինչ է մեզ սպասվում: Սակայն, ինչքան էլ ուզենք, չենք կարող փոխել այն ինչ կատարվելու է: Այդ պատճառով, պետք է վայելենք ամեն մի օրը և թակարդն էլ ընկնելու դեպքում երբեք չհանձնվենք:

Leave a comment