Ադրբեջանցիները Հայաստանում

Շատ ադրբեջանցիներ ապրել են Հայաստանում, հատկապես Խորհրդային Միության տարիներին: Նրանք հիմնականում բնակվում էին Ղափանի, Մասիսի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Աշոտցսկի շրջաններում: Ադրբեջանցիներ կային նաև Երևանում:

Հայերի և ադրբեջանցիների հարաբերություները քաղաքավարի էին, որոշ դեպքերում նաև բարեկամական: Սակայն, միևնույն է զգուշավորություն կար: Ադրբեջանցիները խոսում էին մաքուր հայերեն: Եթե փողոցում տեսնեիր ադրբեջանցու, շատ քիչ դեպքերում կարող էիր տարբերել:

Նույն ձև, շատ հայեր բնակվում էին Ադրբեջանում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, ադրբեջանցիները և հայերը սկսեցին վերադառնալ իրենց հայրենիքները: Սովորաբար լինում էր տների փոխանակում: Հայերի մեծ մասը բնակվում էր Բաքվում և տեղի ունեցավ անհավասար փոխանակում: Նրանցից շատերը փոխանակեցին իրենց լավ բնակարանները և տները Հայաստանի խուլ վայրերում գտնվող ադրբեջանցիների խարխուլ տների հետ: Երբ ադրբեջանցիները վերադառնում էին Ադրբեջան, հայերը նրանց համար ավտոբուսներ էին կանչել, որը նրանց կհասցներ մինչև սահման: Սակայն, հայերը մեծ մասամբ թողել էին իրենց ունեցվածքը և փախել էին Հայաստան, թողնելով ամեն ինչ:

Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանական կառավարությունը վարում էր հայաթափման քաղաքականություն Արցախում և Նախիջևանում: Այդ իսկ պատճառով էլ Նախիջևանում Խորհրդային Միության փլուզման նախօրյակին համարյա հայ չէր մնացել: Իսկ Արցախում հայ բնակչությունը զգալիորեն պակասել էր:

“Սիրո դեմ”: Դինո Բուցատի

Հերոսուհին՝ Իրենան փորձում է համակերպվել, որ նրա սիրած մարդը լքել է, սակայն նա սխալ է դա անում: Նա փորձում է ոչնչացնել ամեն ինչ, որ իրեն հիշեցնում է նրա մասին: Նա վառում է բոլոր նկարները և նամակները, ձերբազատվում է այն գրքերից, որ նա էլ է կարդացել, վաճառում է շանը, չի շփվում ընդհանուր ընկերների հետ, նույնիսկ տունն է փոխում:

Նրան թվում է, որ նա արդեն առողջացել է, վերջապես համակերպվել է, սակայն երբ փողոցում լսում է նրա սիրած երգը, չի կարողանում զսպել իրեն:

Իմ կարծիքով ստեղծագործության մեջ հնարավոր է, որ այն մարդը ում Իրենան սիրում էր գնացել էր պատերազմի: “Sessanta racconti” կարճ պատմությունների հավաքածուն, որի մեջ մտնում է նաև այս ստեղծագործությունը հրատարակվել է 1958 թվականին և հնարավոր է, որ ունի Համաշխարհային Երկրորդ պատերազմի ազդեցություն:

Ստեղծագործությունը ցանկանում է ցույց տալ, թե ինչքան դժվար կարող է լինել համակերպվել տրագիկ դեպքի հետ, այդ դեպքում երբ քո սերը լքում է: Իրենան այստեղ սխալ է վարվում: Նա փորձում է թաքցնել, կողպել իր զգացմունքները, սակայն նրանք չեն կարող այդպես կողպված մնալ: Պետք է ընդունել, թե ինչ է կատարվել և փորձել առաջ գնալ:

“Ճագարներ լուսնի տակ”: Դինո Բուցատի

Ստեղծագործության իմաստն այն է, որ կյանքն անսպասելի է: Դու կարող է քեզ համար երջանիկ ապրես, չիմանալով, թե ինչ անակնկալներ կամ թակարդներ են քեզ սպասվում հաջորդ օրը: Ճագարների պես, մենք էլ ենք անհոգ թռչկոտում մարգագետնում:

Հեղինակը մարդկանց համեմատում էր ստվերների հետ: Իմ կարծիքով նա ուզում էր ցույց տալ, որ գիշերն են դուրս գալիս մեր մութ մտքերն, անհանգստությունները: Գիշերն ենք մտածում նրա մասին, թե ինչ է մեզ սպասվում: Սակայն, ինչքան էլ ուզենք, չենք կարող փոխել այն ինչ կատարվելու է: Այդ պատճառով, պետք է վայելենք ամեն մի օրը և թակարդն էլ ընկնելու դեպքում երբեք չհանձնվենք:

Մարտ ամսվա ամփոփում: Մայրենի

Մարտ 2-8

Հովհաննես Թումանյան: Դառնացած ժողովուրդ

Հովհաննես Թումանյան: Գարնան հիշողություն

Հովհաննես Թումանյան: Հայոց վիշտը

Մարտ 9-15

Բառագիտություն 09.03.20

Չարենցի նամակը Թումանյանին

Մարտի 16-22

Եղիշե Չարենցի գրական ժառանգությունը

Չարենցի սերը՝ Արմենուհին

Սիրտս խոնարհ, հոգիս խռով: Արմենուհի Տիգրանյան

Վահան Տերյան: Կատվի դրախտ

Մարտի 23-29 (Ուսումնական արձակուրդ)

“Վերջին ուսուցիչը” Վարդգես Պետրոսյան

“Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդես

Պատմություններ հայտնի մարդկանց կյանքից

Դեժավյու

Ոսկե արյուն՝ այնքան հազվագյուտ, որ աշխարհում 43 մարդ ունի

Բոստոնյան թեյախմություն

Չարլզ II

Պատմություններ հայտնի մարդկանց կյանքից: Մաս II

“Կորսված օրեր”: Դինո Բուցատի

Ստեղծագործության իմաստը այն էր, որ անցած օրերը ետ չես կարող բերել, ինչքան էլ ուզես: Երբ դու զբաղված ես աշխատանքով, օրերը գնում են: Ուշադրություն չես դարձնում ընկերներիդ, բարեկամներիդ, ընտանիքիդ, շանդ:

Ժամանակ կար, որ անհամբեր սպասում էիր այդ օրերին, իսկ երբ նրանք եկան ուղղակի վատնում ես:

Կաձիրայի բացած առաջին արկղում իրենից հեռանում էր հարսնացուն, իսկ նա չէր էլ փորձում կանգնեցնել նրան: Միգուցե, եթե չթողներ նրան հեռանալ, իր կյանքը ուրիշ կլիներ:

Իր երկրորդ բացած արկղում հիվանդանոցային մահճակալին պառկած եղբայրն էր, իսկ նա ինչ-որ գործերով ինչ-որ տեղ էր մեկնել: Կաձիրան աշխատանքը իր եղբորից ավելի կարևոր էր համարել և կորցրել էր նրան վերջին անգամ տեսնելու շանսը:

Երրորդ արկղում էլ, իր շունն էր, ով իրեն արդեն երկու տարի սպասում էր: Կաձիրան հեռացել էր տնից և չէր էլ պլանավորում վերադառնալ:

“Պարո՛ն: Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:”

Ինչքան էլ ուզես, ինչքան էլ հարուստ լինես այդ կորսված օրերը չես կարող վերադարձնել: Նրանք արդեն անցել գնացել են և քո շանսը կորցրել ես: Այդ պատճառով պետք է աշխատես ամեն ինչ անել, որ չվատնես այդ օրերը: Շփես ընտանիքիդ, ընկերներիդ հետ և հիշես, որ աշխատանքը կամ գումարը երբեք չեն կարող փոխարինել նրանց հետ անցկացրած ժամանակը:

Comprensión lectora: Estudiando online

1.Encontrar el tema de cada uno de los pasajes. —Գտնել ,թե պարբերություններից յուրաքնչյուրը, որ բնագավառին է վերաբերում։

1) Goya empezó a pintar retratos y obras religiosas que le dieron un gran prestigio, hasta el punto de que en 1785 ingresó en la Academia de San Fernando y en 1789 fue nombrado pintor de corte por Carlos IV.

a) ciencia

b) medicina

c) cultura

d) matemáticas

2) El Guadalquivir o río Betis constituye el más importante curso fluvial de Andalucía y uno de los más importantes de España. Tiene 650 km. de curso, un elevado caudal y es el único río español navegable hasta una ciudad de importancia como es Sevilla.

a) astronomía

b) geografía

c) física

d) arquitectura

3) Argentina es muy famosa por tener una de las ligas de fútbol de mayor competencia a nivel internacional, además de sus triunfos conseguidos en los torneos sudamericanos.

a) medicina

b) naturaleza

c) cine

d) deporte

4) El Parque Nacional de los Picos de Europa abarca tres comunidades: Asturias, Cantabria y Castilla y León. Estos picos ofrecen la posibilidad de practicar alpinismo y senderismo.

a) música

b) astronomía

c) naturaleza

d) arte

5) El jaguar es el felino más grande del continente americano, y el tercero del mundo en tamaño. Las civilizaciones precolombinas de México, Perú y América Central adoraban a este felino poderoso.

a) medicina

b) deporte

c) arquitectura

d) zoología

2. Leer el texto y marcar la respuesta correcta de cada pregunta. -Կարդալ տեքստը և նշել յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը։

Un periódico local informa, que un enorme búho está aterrorizando a los paseantes del centro de Granada. El ave, capaz de transportar zorros y pequeños ciervos, se lanza desde los altos tejados hacia la gente que pasa por la zona, informa un periódico local. El búho-águila, cuyas alas miden un metro y medio, se instaló en el tejado de la estación de tren en septiembre, pero se convirtió en un problema en Navidad. Ricardo Álvarez cuenta como en la estación el avese lanzó contra él desde atrás en el momento en que él empezó a correr para coger el tren. El oyó algo como un grito muy alto y cuando miró atrás vio el búho de alas grises y garras extendidas. Otra víctima, MarcosGarcía, de 40 años y padre de cuatro hijos, declaró, que él salía del trabajo cuando oyó un grito y vio esa cara blanca viniendo hacia él. El levantó el brazo y golpeó su ala. Entonces el búho cayó al suelo, pero enseguida se levantó y se puso a volar. El hombre estaba tan asustado, que pensó que el búho iba a cogerlo. Fue a casa y llamó a la policía, pero a lo mejor pensaron que estaba borracho.

¿Qué informa un periódico local?

a) Un lobo se lanza desde el bosque hacia la gente.

b) Un elefante sale del circo y asusta a la gente.

c) Un búho horroriza a los paseantes.

d) Un zorro divertía a los pasajeros de la estación.

¿Cómo es el búho?

a) Un pequeño pájaro de alas finas.

b) Un animal doméstico.

c) Ave salvaje de grandes alas.

d) Ave parecida al ciervo.

¿Dónde atacó el búho-águila a Ricardo?

a) En la estación de buses.

b) En la estación ferrocarril. 

) En el aeropuerto.

d) En la parada de autobús.

¿Cómo reaccionó Marcos García?

a) Llamó a sus cuatro hijos.

b) Llamó a sus compañeros de trabajo.

c) Golpeó con mucha fuerza al ave.

d) Se levantó y se dirigió al hospital.

¿Qué paso al búho después de caer al suelo?

a) El ave huyó volando.

b) No pudo volar más.

c) Los empleados del parque zoológico se lo llevaron.

d) Se lo llevó a su casa la última victima.

Անհատական ուսումնական պլան: Առցանց ուսուցում

  • Առցանց ուսուցում: Շարունակելու եմ ուսուցումս առցանց, մասնակցելով օնլայն քննարկումների և դասերի:
  • Շարունակելու եմ վարել “Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդեսը:
  • Շարունակելու ենք ռոբոտիքսի դասերը առցանց, ստեղծելով տեսադասեր և առաջադրանքներ:
  • Պատրաստվում եմ համալսարանի քննություններիս, շարունակելով մաթեմատիկայիս պարապունքները օնլայն:
  • Օնլայն հաճախում եմ TUMO: Նաև գրանցվել եմ աշխատարանի, որտեղ արտասահմանյան մասնագետների հետ սովորելու եմ R ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման և վիճակագրության համար:
  • Ունեմ մեծ գրքերի(1054 գիրք) և ֆիլմերի(100+ ֆիլմ) ցանկ:
  • Ուսումնասիրելու եմ համաշխարհային պատմություն Khan Academy-ով:
  • Պարապելու եմ կիթառ, սովորելով նոր ստեղծագործություններ՝ դասական և ժամանակակից:
  • Ձեռքի աշխատանքների ստեղծում:
  • Ընտանեկան նախագիծ: Խոհարարություն քույրիկներով

“Վերջին ուսուցիչը” Վարդգես Պետրոսյան

Պատմվածքը շատ դուր եկավ, կարդացի մի շնչով և բոլորին կառաջարկեմ կարդալ: Վարդգես Պետրոսյանի աշխատանքներից առաջին անգամ եմ կարդում և նրա գրելաձևը հետաքրքիր էր: Նրա աշխատանքը շատ արդիական էր, և եթե թվականը նայած չլինեի, կմտածեի մի քանի տարի առաջ գրված ստեղծագործություն է:

“Վերջին ուսուցչի” Մամյանի սովորեցնելու ձևն ինձ շատ հիշեցրեց մեր դպրոցը: Նա ուզում էր, որ երեխաները սիրեին գրականությունն և ոչ թե ուղղակի անգիր անեին: Ստեղծագործության իմաստն այն էր, որ սովորող, ուսուցիչ լինելուց առաջ բոլորը մարդ պիտի լինեն և հատկապես, այդ տարիքում, պատանիները մեծ մասը ձեռք են բերում բնավորություն, որը կմնա  նաև ամբողջ կյանքում:

Երբ տղաները կապկպել էին Աշոտ Քանքանյանին և գրատախտակին գրել էին “Աշոտ Քանքանյանը մատնել է իր ընկերներին: Այդպես է սկսվում նաև դավաճանությունը հայրենիքին:”, պատժելու փոխարեն, Մամյանը համաձայնվեց նրանց հետ: Այդպիսով նա փորձում էր երեխաներին  սովորեցնել լինել լավ ,հավատարիմ ընկեր:

Ամեն մի կերպար իր կարևոր դերն ուներ գրքում: Եվ մի ուրիշ դրվագ, երբ Մամյանը փորձում էր ընկերություն սովորեցնել, դա Արմենին օգնելն էր: Արմենի ընտանիքը պատրաստվում էր գնալ Ավստրալիա և Արմենը չէր ցանկանում լքել Հայաստանը: Մամյանը Արմենի դասընկերների հետ խոսելով, դրդեց նրանց այցելել և փորձել օգնե տղային :

“Ուրեմն, Հայաստանը ձեզ համար հյուրանո՞ց է եղել: Հայաստանն իջևանատո՞ւն է, հարկադիր վայրէջքի օդանավակայա՞ն…”

-Վահան

Արմենի միջոցով հեղինակը ցանկանում էր դաստիարակել հայրենասիրություն և ցույց տալ ,թե ինչքան ցավալի կարող է լինել հայրենիք  լքելը:

Նաև շատ հետաքրքիր կերպար էր Մարին: Նա սովորական աղջիկ կարող էր լինել, սակայն հոր պատճառով չէր հավատում սիրուն: Ինձ շատ դուր եկավ Մարիի իր մոր հետ հարաբերությունները: Գիշերը մոր հետ խոսելուց, երբ մայրը հարցրեց, թե երբ է ինքը սիրահարվելու, ասեց “Երբ որ ծերանամ:” և հետո ավելացրեց “Ես արդեն ծերացել եմ, մա…”: Այդ պահին շատ վառ երևաց նրա հոգեբանական վիճակը: Նա լիովին կորցրել էր հավատն իրական սիրո նկատմամբ  և ոչ էլ ուզում էր սիրահարվել՝ մոր օրինակով համոզված լինելով,որ սեր լինում է միայն գրքերում  այն միայն ցավ է պատճառում:

“Այ Արմեն, դու էլ ես հավատո՞ւմ, թե հիմա սեր կա: Հորս նամակները կտամ, կկարդաս: Ինչ բառեր, ինչ երդումներ, հեքիաթ, թվում է հազար տարի սիրելու էին իրար, իսկ ինձ հինգ տարեկան թողեց-գնաց:”

-Մարի

Մի ուրիշ հետաքրքիր կերպար էր Աշոտը: Նրա հայրը բարձր պաշտոնյա էր և Աշոտն էլ ցանկանում էր շրջկոմի առաջին քարտուղար դառնալ: Վերջին մեկ տարում զանազան անստորագիր նամակներ էին ուղարկվել շրջկոմ տարբեր աշխատակիցների մասին: Պարզվում է, այդքան ժամանակ Աշոտի հայրը թելադրում էր, իսկ նա գրում: Աշոտի համար իր նամակում Մամյանը փորձում է, հասկացնել նրան, որ հայրը լավ մարդ չէ  որ պետք չէ ,որ տղան օրինակ վերցնի նրանից:

“Այո, այո, պատահել է. հայր Քանքանյանը թելադրել է, որդին՝ գրել: Ողբերգություն չէ՞:”

-Տիգրանյան

Նաև ստեղծագործության մեջ ինձ դուր եկավ Ռուբենի և Մամյանի հարաբերությունները: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են հին ընկերները հեռվանալ: Ռուբենը բարձրաստիճան պաշտոնյա էր և ամեն անգամ, երբ մեկը ցանկանում էր այցելել իրեն , նրա քարտուղարուհին ասում էր, որ զբաղված է: Նա ոչ ժամանակ ուներ իր հին ուսուցչուհու, ոչ էլ Մամյանի համար: Ռուբենին գրված ,բայց չուղարկած իր նամակում, Մամյանը հայտնում է, որ իր մայրիկը Ռուբենի սիրած մուրաբան է պատրաստել: Հետո ավելացնում է, թե ինչ զարմանալի, որ հիմա մեկն հիշում է իր տղայի հին ընկերոջ սիրած մուրաբան: Ամբողջ այդ նամակում ցույց էր տրվում, թե ինչքան են մարդիկ հիմա իրարից հեռվացել:

Քիմիայի ուսուցչուհի՝Սոնայի միջոցով հեղինակը ցանկացել է ցույց տալ, թե ինչ մեծ ազդեցություն ունի շրջապատը մարդու վրա: Մինչև Մամյանի գալը Սոնան համաձայնվում էր բոլոր մյուս ուսուցիչների հետ կամ լռում էր, երբ ուսուցիչները երեխաների մասին վատ բաներ էին ասում: Մամյանի գալուց հետո նա հասկացավ, որ ինչ որ ժամանակ ինքը նույնպես աշակերտ է եղել:

Նաև շատ հետաքրքիր պահ էր, որ տարվա վերջում ընդունված ստանդարտ բնութագրեր տալու փոխարեն Մամյանն անձնական նամակներ գրեց բոլոր սովորողներին, ամեն մեկին աշխատելով յուրահատուկ ,հենց իր խառնվածքին համապատասխան  խորհուրդ տալով,որոնք պետք կլինեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Շատ տպավորված եմ  և Վարդգես Պետրոսյանի գրվածքներից  անպայման էլի կկարդամ:

Բառագիտություն 27.03.20

48. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

1) կանաչ-կարմիրը կապել

49. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

1) մի սանրի կտավ- միևնույն գործին նվիրված

50. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

1) գլխին ջուր մաղվել-զվարճանալ

51. Ո՞ր տարբերակում դարձվածքի սխալ բացատրություն կա:

3) սրտից արյուն կաթել- չափազանց դաժան լինել, արդար յուղի տեղ ընդունել-  առանց կասկածելու հավատալ

52. Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

2) հաշվի նստել- հաշվարկները ստուգել, լուսնից ընկաժ- գործից անտեղյակ

53. Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

2) տակն ու վրա անել- ասվածը սխալ հասկանալ, ուրիշի երգն երգել- սեփական կարծիք չունենալ

54. Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

2) մարմին առնել- իրականանալ, կուրծք ծեծել- հավատացնել, ոտքի տակ ընկնել- խանգարել

55. Ո՞ր շարքի բոլոր բառակապակցություններն ունեն դարձվածային իմաստ:

1) ձեռքն ընկնել, սիրտն առնել, բռան մեջ հավաքել

56. Ո՞ր շարքի բոլոր բառակապակցություններն ունեն դարձվածային իմաստ:

1) աչքերը փակ, կարապի երգ, արջի ծառայություն

57. Ո՞ր շարքի բոլոր դարձվածքները կարող են հանդես գալ նաև որպես սովորական բառակապակցություններ:

3) հին երգը երգել, ժամավաճառ լինել, կլոր սեղան

58. Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ համապատասխանում տրված դարձվածքներն ու դրանց բառիմաստները:

1) ա-5, բ-1, գ-2, դ-4

59. Ո՞ր նախադասության մեջ է ընդգծված արտահայտությունը գործածված ոչ դարձվածային իմաստով:

3) Այդ երգչուհին մեզ արդեն ձանձրացրել է բոլոր համերգներին նույն երգը երգելով:

60. Բառակապակցություններից քանի՞սն են գործածվում միայն դարձվածային իմաստով:

1) չորսը

61. Բառակապակցություններից քանի՞սն են դարձվածք:

1) բոլորը

62. Բառակապակցություններից քանի՞սն դարձվածային իմաստ չունեն:

1) մեկը

63. Ո՞ր շարքի դարձվածքներն են իրար հոմանիշ:

4) երկու ոտքը մի մաշիկ դնել-սատանայի ձին նստել

64. Ո՞ր նախադասության մեջ դարձվածք չկա:

3) Նա զգուշորեն ոտքը դրեց առաջին աստիճանինու սարսափած կանգ առավ:

65. Ո՞ր նախադասության մեջ դարձվածք չկա:

1) Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց
Ու մնացի միշտ մենակ
Պատրանքի մեջ ես մանկուց:

66. Ո՞ր նախադասության մեջ դարձվածք չկա:

4) Ո՞ւր գնացին, ինչպե՞ս անցան
Քար քրքրող, երկինք խմող
Տարինե՜րս, տարինե՜րս…

67. Ընդգծվածներից քանի՞սն են դարձվածք:

3) մեկը

68. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Տատիցս մենք միշտ առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը:

69. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Մարզպետունին զգում էր վերահասու վտանգը, սակայն չէր կարողանում իշխաններին միավորել:

70. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

3) Մայրը վերջապես տեղի տվեց որդու թախանձագին խնդրանքին: