Մարզական ստուգատես՝ Այկիդո

Այկիդոն ճապոնական մարտարվեստ է, որը ստեղծվել է Մորիհեյ Ուեսիբայի կողմից, 20-րդ դարի առաջին կեսում: Այկիդո նշանակում է “հոգու ներդաշնակ ուղի”: Այկիդոյի հիմնական գաղափարներից մեկը այն է, որ օգտագործես հակառակորդի ուժը նրա հանդեպ: Մեկ ուրիշն է՝ վնասվածքներից պաշտպանել ոչ միայն քեզ, այլև հակառակորդին: Այկիդոյով զբաղվում եմ արդեն 5 տարի և ունեմ 2-րդ կյու(շագանակագույն գոտի) որակավորում:

Տեսանյութի մոնտաժը՝ Սաթինե Տեր-Պետրոսյանի

Հիմնադրամ

Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել, որոշ ծրագրերի իրականացմանը, որը գրվում է նրա կանոնադրույթունում: Հիմնադրամի օրինակ է Աննա Հակոբյանի կողմից ստեղծված “Իմ քայլը” հիմնադրամը, որը առաքելությունը ըստ իրենց կայքի սա է՝

“Մեր առաքելությունն է նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորն ունեն իրենց ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություններ։ “

“Ավրորա” մրցանակաբաշխությունը նույնպես հիմնադրամ է:

Հիմնադրամը իրավաբանական անձ է և ունի գույքը, որը հաշվառվում է հաշվեկշռում: Հիմնադրամը կարող է իր անունից անել առևտրային գործարքներ և դատարանում ներկայանալ, որպես պատասխանող և հայցվոր: Հիմնադրամը ունի գույք և պատասխանատու է այդ գույքով:

Հիմնադրամի սկզբնական միջոցները հիմնադրի ստեղծողի կողմից ներդրված միջոցներն են: Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

 

Պետական ոչ առևտրային կազմակերպություններ

Պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ ՊՈԱԿ-ը հանդիսանում է պետության կողմից պետական ծառայությունների մատուցումը բնակչությանը: ՊՈԱԿ-ների օրինակներ են մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները: Այս կազմակերպություների ֆինասավորումը կատարվում է բյուջեից:

Ամեն տարի յուրաքանչուր ՊՈԱԿ-ի համար տրվում է բյուջե (հաշվարկների վրա հիմնված), որը պետք է օգտագործվի ծառայությունները մատուցելու համար: Ծառայությունների մեջ մտնում են ՊՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձը, սոց. վճարումները, շենք, շինությունները պահպանությունը կամ վարձավճարը, նյութական և կոմունալ ծախսերը: Եթե տարվա ընթացքում ՊՈԱԿ-ը չի օգտագործում իրեն տրամադրած գումարը, այդ գումարը հետ է փոխանցվում բյուջե և իրենց մյուս տարի կատարվում է ծախսերի և եկամուտների վերահաշվարկ:

ՊՈԱԿ-ը իր անունից կարող է գույք գնել և իր հետ կապված հարցերում կարող է ներկայացնել պետական շահերը տարբեր կազմակերպություններում:

ՊՈԱԿ-ին թույալտրվում է, որոշ դեպքերում կատարել առևտրական գործունեություն, բայց ոչ շահույթ հետապնդող, իր ընթացիկ գործունեության ծախսերը փակելու համար: Այդ դեպքում, այդ գործունեության տեսակները հարկվում են, ինչպես առևտրային կազմակերպության գործարկները:

ՊՈԱԿ-ի գլխավոր իմաստը հասարկությանը ծառայություներ մատուցելն է: