ՀՀ հողային ռեսուրսները

Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկների շարքին: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: ՀՀ-ում գտնվող 2974.3 հազ հեկտար հողի միայն 46.8%-ն է հնարավոր օգտագործել արտադրության համար:

Հանրապետությունում գտնվող հողը շատ բազմազան է: Դա կախված է կլիմայական և ռելիեֆային պայմանների բազմազանությամբ: Հայաստանում կա շագանակագույն, սև, մարգագետնային, գետահովտային, գորշ, դարչնագույն և այլ տեսակի հողեր:

Հողը շատ կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության մեջ: Այն օգտագործվում է, որպես վարելահող, բազմամյա տնկարկ և մասամբ արոտավայր:

Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Ոռոգման հետևանքով նաև տեղի է ունենում ամենամեծ էկոլոգիական հետևանքը՝ աղակալումը, որը հողերը դուրս է հանում գյուղատնտեսական շրջանառությունից:

Հողերի կորստի հիմնական պատճառներից են՝ չափից ավելի ոռոգումը, գերարածեցումը, ջրամբարների կառուցումը, էրոզիան և այլն:

ՀՀ հողային ռեսուրսները պահպանելու համար կատարվում են հողեբարելավումներ: Հողեբարելավվման տեսակներ են՝ քարամաքրումը, աղազերծումը, պարարտացումը, չորացումը, հողերի ոռոգումը: Էրոզիայի դեմ պայքարի եղանակներ են՝ պատնեշների կառուցումը, անտառապատումը, ձորակների քարալցումը, լանջերի դարավանդումը և լանջերի լայնակի հերկումը: